Բրախիթերապիայի զարգացման համաշխարհային պատմությունը

Բրախիթերապիայի զարգացման համաշխարհային պատմությունը

Պա­րույր Մ. Ան­տո­նյան1*, Մի­քայել Կ. Ա­ռուս­տա­մյան1, Սևա­նա Ս. Աբ­նու­սի2
1 «Է­րե­բու­նի» բժշ­կա­կան կենտ­րոն Եր­ևան, Հա­յաս­տան2 «Ի­ՐԱ Մե­դիքլ Գրուպ» բժշ­կա­կան կենտ­րոն, Եր­ևան, Հա­յաս­տան
ABSTRACT

Աշխատանքում լուսաբանված են աշխարհում բրախիթերապիայի կամ կոնտակտային ճառագայթային թերապիայի զարգացման փուլերը: Բերված են տեղեկություններ արժեքավոր գիտական հայտնագործությունների վերաբերյալ, որոնք ունեցել են համաշխարհային նշանակություն և հիմք են հանդիսացել նշված ուղղության զարգացման համար: Ներկայացված է մի շարք երկրների առաջատար գիտական հաստատությունների գործունեությունը ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում: Նշված են այն գիտնականների անունները՝ բժիշկներ, ֆիզիկոսներ և այլ մասնագետներ, որոնք զգալի ավանդ և ներդրում են ունեցել ճառագայթային ուռուցքաբանության զարգացման բնագավառում: Նկարագրված են ոլորտում արդի գրականության աղբյուրները և բրախիթերապևտիկ բուժման ժամանակ կիրառվող հիմնական ռադիոնուկլիդները: Ակնարկը կարող է հետաքրքրություն ներկայացնել և օգտակար լինել բժշկության և կենսաբանության ոլորտի, ճառագայթային ուռուցքաբանների, բժշկական ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, օրդինատորների և այլ մասնագետների համար:

 

*­Կոն­տակ­տային հե­ղի­նակ. parantonyan@gmail.com, +37493 939 879

Keywords: բրա­խի­թե­րա­պի­ա, ռա­դի­ո­նուկ­լիդ­ներ, չա­րո­րակ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի բու­ժում, ռա­դի­ոակ­տի­վու­թյուն, պատ­մու­թյուն