Պահակային ավշային հանգույցների բիոպսիա կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղով հիվանդների մոտ. մեկ կենտրոնի փորձը Հայաստանից
ABSTRACT
Ներածություն. Կրծքագեղձի քաղցկեղի (ԿՔ) վարման համատեքստում պահակային ավշային հանգույցների բիոպսիան (ՊԱՀԲ) հայտնի է դարձել որպես անութային ավշային հանգույցների հեռացման (ԱԱՀՀ) նվազագույն ինվազիվ այլընտրանքային մեթոդ: Վերջին տասնամյակների ընթացքում ԿՔ վիրաբուժական վարման պարադիգմն ականատես է եղել ագրեսիվ ընթացակարգերից ավելի պահպանողական մոտեցումների անցմանը: Այնուամենայնիվ, միջին եկամուտ ունեցող երկրներում ՊԱՀԲ-ի ներդրումը բախվում է բազմաբնույթ մարտահրավերների, ներառյալ սահմանափակ ռեսուրսները, վերապատրաստման բացերը և ֆինանսական սահմանափակումները:
Նպատակ. Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվում է ՊԱՀԲ-ի ներդնումը միջինից բարձր
եկամուտ ունեցող երկրի՝ Հայաստանի Հանրապետության պետական հիվանդանոցում: Այն լույս է սփռում նորարարական վիրաբուժական տեխնիկայի ներդնման բարդ դինամիկայի վրա սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
Մեթոդներ. Այս հետահայաց-առաջահայաց ուսումնասիրությունը կենտրոնացած է այն հիվանդների շուրջ, որոնք 2020-ից 2022 թվականներին վիրաբուժական միջամտությունների են ենթարկվել վաղ փուլի ԿՔ-ի կապակցությամբ: Հետազոտվել է երկու խումբ. մի խումբը ենթարկվել է ՊԱՀԲ-ի՝ օգտագործելով ինդոցիանին կանաչ ներկանյութ և ռադիոիզոտոպ, մինչդեռ մյուս խումբը ենթարկվել է ԱԱՀՀ-ի:
Արդյունքները. Հետազոտությանը մասնակցել է
վաղ փուլի ԿՔ-ով 400 հիվանդ: Հիմնական բացահայտումներից են եղել ինվազիվ ծորանային քաղցկեղի, ER/PR-դրական, HER2-բացասական և տարբերակման 2-րդ աստիճանի ուռուցքների գերակշռությունը: Հիվանդների մեծ մասը (95.3%) ստացել է ճառագայթաբուժություն և հորմոնաբուժություն (85.3%)՝ առանց ՊԱՀԲ և ԱԱՀՀ խմբերի միջև տարբերությունների, մինչդեռ քիմիաբուժությունն ավելի հաճախ եղել է ԱԱՀՀ խմբում (79.7% ընդդեմ 22.8%, P < 0.001):
Եզրակացություն. ՊԱՀԲ-ի ներդնումը միջինից բարձր եկամուտ ունեցող երկրում բախվում է մարտահրավերների՝ կապված ռեսուրսների, ուսուցման և ֆինանսական սահմանափակումների հետ: Չնայած այս խոչընդոտներին, վիրահատական բուժման նորարարական ռազմավարությունները, ինչպիսիք են ինդոցիանին կանաչ ներկանյութի և ռադիոիզոտոպի կիրառմամբ ՊԱՀԲ-ն, առաջարկում են
հնարավոր լուծումներ: Շրջանցելով այս խոչընդոտները՝ ՊԱՀԲ-ի ինտեգրումը կարող է բարելավել ԿՔ
բուժման կազմակերպումը և բուժական ելքերը սահմանափակ ռեսուրսների պայմաններում: