Միջնորմային «գորշ» գոտու լիմֆոմա. Հայաստանում դիտված դեպքեր

Միջնորմային «գորշ» գոտու լիմֆոմա. Հայաստանում դիտված դեպքեր

Ղահրամանյան Ն.,1,2 Հարությունյան Լ.,1,2 Օգանեսյան Ա.,3 Հակոբյան Ե.1-3,
1 ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Երևան, Հայաստան2 Հայկական արյունաբանական ասոցիացիա, Երևան, Հայաստան3 Արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության ամբիոն, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

«Գորշ» գոտու (gray zone) լիմֆոման (ԳԳԼ) վերջերս հայտնաբերված, հազվադեպ հանդիպող և ոչ հստակ սահմանված պաթոլոգիա է՝ օժտված կլասիկ Հոջկինի (ՀԼ) և դիֆուզ Բ խոշորբջջային լիմֆոմաների (ԴԲԽԲԼ) միջանկյալ հատկանիշներով։ Կլինիկորեն կարող է դրսևորվել միջնորմի ընդգրկմամբ կամ առանց դրա՝ որպես առաջնային միջնորմային լիմֆոմա կամ միջնորմի ընդգրկման բացակայությամբ համակարգային հիվանդություն։ Անկախ կլինիկական դրսևորումներից՝ ԳԳԼ ունեցող պացիենտներն ունեն ռեցիդիվի բարձր ռիսկ՝ ՀԼ-ի և ԴԲԽԲԼ-ի հետ համեմատած, մինչդեռ օպտիմալ բուժման մոտեցումը դեռևս անհայտ է։ Սույն զեկույցի նպատակը Հայաստանում ԳԳԼ ախտորոշմամբ կլինիկական դեպքերի նկարագրությունն է։

Keywords: լիմֆոմա, գորշ գոտի, միջնորմ, Հայաստան