Տակոցուբո կարդիոմիոպաթիա տարեց կնոջ մոտ. Կլինիկական դեպքի նկարագրություն

Տակոցուբո կարդիոմիոպաթիա տարեց կնոջ մոտ. Կլինիկական դեպքի նկարագրություն

Աստվածատրյան Տ.Ռ.,1,2 Սարգսյան Ս.Հ.,2, Հովհաննիսյան Տ.Գ.,3 Քալանթարյան Վ.Ա.,1,2 Ուստյան Գ.Հ.1
1 Առողջապահության ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոն, Երևան, Հայաստան2 Անհետաձգելի սրտաբանության բաժանմունք, Շենգավիթ ԲԿ, Երևան, Հայաստան3 Միքայելյան համալսարանական հիվանդանոցի թերապիայի բաժանմունք, Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն, Երևան, Հայաստան
ABSTRACT

Տակոցուբո կարդիոմիոպաթիան հազվադեպ հանդիպող ոչ իշեմիկ հիվանդություն է (ընդհանուր բնակչության 1-2%), որը հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Համախտանիշը բնորոշվում է սթրեսային գործոնների հետևանքով ձախ փորոքի կծկողականության կտրուկ անկումով, սրտային մարկերների բարձրացումով և հաճախ բերում է սուր սրտային անբավարարության զարգացման, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների, չի բացառվում սրտամկանի պատռվածք: Էխո ՍԳ պատկերը բնորոշվում է գագաթնային սեգմենտների ակինեզ/դիսկինեզով և բազալ սեգմենտների հիպերկինեզով: Տվյալ հոդվածում նկարագրված է 68 տարեկան կնոջ մոտ տակոցուբո կարդիոմիոպաթիայի զարգացման դեպք, որի հավանական պատճառ է հանդիսացել COVID-19 համավարակի հարուցած տևական սթրեսը: Օպտիմալ դեղորայքային թերապիայի ֆոնին դիտվել է ձախ փորոքի կծկողական ֆունկցիայի ամբողջական բարելավում:

Keywords: տակոցուբո կարդիոմիոպաթիա, էլեկտրասրտագրություն, էխոկարդիոգրաֆիա, կորոնարոգրաֆիա, COVID-19