Միզապարկի աղիքային մետապլազիա զույգ միզածորանային բացվածքների ընդգրկմամբ. հազվագյուտ կլինիկական դեպք
Նազարով Թ., Շարվաձե Կ., Վետրով Ի., Բատիկյան Ս., Վիննիչուկ Ս., Տատարկին Վ., Շտեցիկ Ե.
Մեչնիկովի անվան Հյուսիս-արևմտյան պետական բժշկական համալսարան, ՌԴ ԱՆ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ABSTRACT
Հոդվածում ներկայացված է 46 տարեկան տղամարդու միզապարկի ինտեստինալ մետապլազիայի (ԻՄ) հազվագյուտ դեպք՝ զույգ միզածորանային բացվածքների ներգրավմամբ: Ախտորոշումը հաստատվել է մագնիսառեզոնանսային շերտագրության, ցիստոսկոպիայի և հյուսվածաբանական հետազոտության մեթոդներով: Շեշտվում է միզապարկի այլ նորագոյացությունների հետ ԻՄ-ի տարբերակիչ ախտորոշման կարևորությունը, ինչպես նաև վիրահատական բուժման՝ տրանսուրեթրալ ռեզեկցիայի անհրաժեշտությունը: Իմունահյուսվածաբանական հետազոտության արդյունքները (դրական ներկում CK7, CK20 և CDX2 մարկերների նկատմամբ) հաստատել են ախտահարման բարորակ բնույթը: Հիվանդը գտնվել է դինամիկ հսկողության տակ. 3 ամիս անց ախտակրկնության նշաններ չեն արձանագրվել:
Keywords: ինտեստինալ մետապլազիա, միզապարկ, գլանդուլյար ցիստիտ, տրանսուրեթրալ ռեզեկցիա, իմունահյուսվածաբանություն
