Анализ влияния социально-демографических, эндогенных и экзогенных факторов на процесс восстановления нейропатии лицевого нерва после интраоперационного повреждения при удалении опухолей мосто-мозжечкового угла

Анализ влияния социально-демографических, эндогенных и экзогенных факторов на процесс восстановления нейропатии лицевого нерва после интраоперационного повреждения при удалении опухолей мосто-мозжечкового угла

Саргис М. Егунян
Кафедра нейрохирургии, Ереванский государственный медицинский университет им. M. Гераци, Ереван, АрменияОтделение нейрохирургии, Медицинский центр «Эребуни», Ереван, Армения
ABSTRACT

Введение: Хирургическое лечение опухолей мостомозжечкового угла (ММУ) заключается в удалении новообразования различными способами. При этом наиболее частым интраоперационным осложнением является повреждение лицевого нерва, что обусловлено соответствующей топографией нерва. Процесс реиннервации не всегда обеспечивает необходимый результат, что мотивирует поиск новых методов лечения и оптимизации послеоперационного ведения пациентов с подобной патологией с целью повышения эффективности лечения ятрогенной невропатии лицевого нерва.

Цель: Целью данного продольного проспективного исследования является анализ влияния социально-демографических, эндогенных и экзогенных факторов на процесс регенерации нерва и его эффективность после интраоперационного повреждения лицевого нерва у пациентов с новообразованиями ММУ.

Материaл и методы. В зависимости от проводимого лечения отобранные участники были рандомизированы в 3 клинические группы. Первая группа (n=44) включала пациентов, которым проводилось стандартное послеоперационное лечение после реиннервации, вторая (n=41) – пациентов, у которых стандартное послеоперационное лечение после реиннервации сочеталось с локальной нейростимуляцией, а третья группа (n=42) – пациентов, которым проводилась комбинированная терапия, включающая стандартное лечение, нейростимуляцию и медикаментозное лечение.

Результаты: Социально-демографические характеристики оказали определенное влияние на эффективность восстановления функциональной активности лицевого нерва только у пациентов 1-й и 2-й групп. В 3-й группе такая связь, за исключением фактора занятости, отсутствовала. Во всех трех группах наличие сахарного диабета II типа, ожирения, атеросклероза, а также период реиннервации после травмы имели выраженную ассоциативную связь с результатом реиннервации. У пациентов 2-й группы фактор объема удаления опухоли также оказывал выраженное влияние на течение восстановления, а положительная динамика реиннервации лицевого нерва регистрировалась у пациентов 1-й и 2-й групп при полном и субтотальном удалении опухоли. У пациентов 1-й группы количество факторов, влияющих на послеоперационное течение, было наибольшим. Помимо вышеперечисленных показателей, влияющими факторами также являлись общий индекс наличия сопутствующих заболеваний и мерцательная аритмия. Между тем, у пациентов 3-й группы в качестве влияющих факторов выступали только атеросклероз, ожирение, сахарный диабет II типа и сроки реиннервации после травмы. Во всех клинических группах наблюдалась выраженная корреляционная зависимость между положительным результатом реиннервации и реиннервацией, проведенной в течение 1-6 месяцев после травмы.

Заключение: Настоящая работа является первым исследованием, в котором изучается комбинированная электростимуляционная и медикаментозная терапия с целью снижения влияния социально-демографических и клинических факторов на эффективность лечения ятрогенной нейропатии лицевого нерва. Это открывает новые перспективы для изучения клинической эффективности комбинированной терапии посредством оценки восстановления лицевого нерва с использованием шкал функциональной активности и данных электронейромиографии. Полученные результаты косвенно подтверждают эффективность проводимого автором комбинированного лечебного метода электростимуляции и медикаментозной терапии.

Keywords: опухоль мостомозжечкового угла, реиннервация лицевого нерва, нейропатия лицевого нерва

Ու­ղե­ղիկ-կամր­ջային ան­կյու­նը (Ու­ԿԱ) հե­տին գան­գա­փո­սի ե­ռան­կյուն տա­րա­ծու­թյուն է, ո­րը սահ­ման­ված է ու­ղե­ղի­կի ծած­կով, ու­ղե­ղաբ­նով և քուն­քոսկ­րի վի­մային հատ­վա­ծով: Այն ա­նա­տո­մի­ա­կան և կլի­նի­կա­կան ա­ռու­մով կար­ևոր ու­ղե­նիշ է, զբա­ղեց­ված է Ու­ԿԱ ցիս­տեռ­նով, որ­տեղ տե­ղա­կայ­ված են V, VI, VII և VIII գան­գու­ղե­ղային նյար­դե­րը՝ ա­ռա­ջային ստո­րին ու­ղե­ղի­կային զար­կե­րա­կի հետ [1,2]:­

Ու­ԿԱ ու­ռուցք­նե­րը հե­տին գան­գա­փո­սի ա­մե­նա­տա­րած­ված նո­րա­գո­յա­ցու­թյուն­ներն ե­ն՝ կազ­մե­լով ներ­գան­գային ու­ռուցք­նե­րի 5-10%-ը: Դրանց ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը բա­րո­րակ են, ո­րոն­ցից ա­վե­լի քան 85%-ը վես­տի­բու­լյար շվա­նո­մա­ներն են (լ­սո­ղա­կան նև­րո­մա), լի­պո­մա­նե­րը, ա­նո­թային մալ­ֆոր­մա­ցի­ա­նե­րը և հե­ման­գի­ո­մա­նե­րը: Ու­ԿԱ-ի ա­մե­նա­հա­ճա­խա­կի հան­դի­պող ոչ ա­կուս­տիկ ու­ռուցք­ներն են մե­նին­գի­ո­մա­նե­րը, է­պի­դեր­մոիդ­նե­րը (ա­ռաջ­նային խո­լես­տե­ա­տո­մա­նե­րը) և դեմ­քի կամ գան­գու­ղե­ղային նյար­դե­րի կոճ­ղե­զային հատ­վա­ծի շվա­նո­մա­նե­րը: Ա­ռաջ­նային չա­րո­րակ ու­ռուցք­նե­րը Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի ոչ ա­վե­լի քան 2%-ն են [3]:­

Ու­ԿԱ ու­ռուցք­նե­րի վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռա­ցումն է տար­բեր ե­ղա­նակ­նե­րով։ Ը­նդ ո­րում ներ­վի­րա­հա­տա­կան ա­մե­նա­հա­ճախ հան­դի­պող բար­դու­թյու­նը դի­մային նյար­դի վնա­սումն է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է նյար­դի հա­մա­պա­տաս­խան տե­ղագ­րու­թյամբ։ Նյար­դի կաթ­ված, որ­պես բար­դու­թյուն, հան­դի­պում է Ու­ԿԱ ու­ռուցք­նե­րի վի­րա­հա­տա­կան հե­ռաց­ման են­թարկ­ված 10-40% հի­վանդ­նե­րի մոտ: Դի­մային նյար­դի հետ­վի­րա­հա­տա­կան կաթ­վա­ծը նվա­զում կամ լրիվ ան­հե­տա­նում է դեպ­քե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նում։ Սա­կայն այս խն­դի­րը ո­րոշ դեպ­քե­րում կա­րող է նաև հան­գեց­նել լուրջ ակ­նա­բու­ժա­կան խն­դիր­նե­րի [4]: Ը­նդ ո­րում, ո­րոշ հի­վանդ­նե­րի մոտ հնա­րա­վոր է դի­մային նյար­դի գոր­ծա­ռույ­թի խան­գա­րում նյար­դի նույ­նիսկ ա­նա­տո­մի­ա­կան պահ­պան­ման պա­րա­գա­յում։

­Դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վնաս­ման վաղ ախ­տո­րոշ­ման նպա­տա­կով կի­րառ­վում է է­լեկտ­րո­նեյ­րո­մի­ոգ­րա­ֆիկ (Է­ՆՄԳ) ներ­վի­րա­հա­տա­կան նեյ­րո­մո­նի­տո­րինգ [5]:­

Ըստ Խա­նի և հա­մա­հեղ.՝ վե­րա­նյար­դա­վոր­ման գոր­ծըն­թացն ա­պա­հո­վում է տա­րաբ­նույթ ար­դյունք­ներ: Ը­նդ­հա­նուր առ­մամբ, վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո Հաու­զի-Բ­րեք­մա­նի [ՀԲ] սանդ­ղա­կով դի­մային նյար­դի I-II աս­տի­ճա­նի ախ­տա­հա­րու­մը հան­դի­պել է 86%, ի­սկ ՀԲ III-V աս­տի­ճա­նի ախ­տա­հա­րու­մը՝ 14% դեպ­քե­րում [6], ի­նչն էլ նման խն­դիր­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման օպ­տի­մա­լաց­ման և բուժ­ման նոր մե­թոդ­նե­րի փնտր­ման շար­ժա­ռի­թը հան­դի­սա­ցավ՝ դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով։

­Սույն լայ­նույ­թային պրոս­պեկ­տիվ հե­տա­զո­տու­թյու­նը նպա­տակն է վեր­լու­ծել Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վ­նա­սու­մից հե­տո նյար­դի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցի և դրա ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան, էն­դո­գեն և էք­զո­գեն գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը:

 

ՆՅՈՒ­ԹԵՐ ԵՎ ՄԵ­ԹՈԴ­ՆԵՐ

­Սույն լայ­նույ­թային դի­տոր­դա­կան վեր­լու­ծա­կան հե­տա­զո­տու­թյան մեջ ներգ­րավ­վել են Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյան վի­րա­հա­տու­թյան հետ­ևան­քով դի­մային նյար­դի վնա­սում ստա­ցած 18-65 տա­րե­կան հի­վանդ­ներ, ո­րոնք բուժ­վել են Ո­ւկ­րաի­նայի Ո­ւժ­գո­րոդ քա­ղա­քի հա­մալ­սա­րա­նա­կան կլի­նի­կայի (2018թ. ապ­րի­լից 2020թ. մայիս) և Հա­յաս­տա­նի Եր­ևան քա­ղա­քի Է­րե­բու­նի բժշ­կա­կան կենտ­րո­նի (2021թ. ապ­րի­լից 2023թ. նոյեմ­բեր) նյար­դա­վի­րա­բու­ժա­կան բա­ժան­մունք­նե­րում։ Դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վնա­սու­մով՝ 65 տա­րե­կա­նից բարձր պա­ցի­ենտ­ներ վե­րոն­շյալ կլի­նի­կա­ներ չեն դի­մել, ին­չի ար­դյուն­քում տա­րի­քային տվյալ մի­ջա­կայ­քը դուրս է մնա­ցել հե­տա­զո­տու­թյան ը­նտ­րան­քից:

­Հի­վանդ­նե­րի ը­նտ­րու­թյան չա­փա­նիշ­նե­րը հետ­ևյալն է­ին. տա­րի­քը 18-65 տա­րե­կան, նա­խա­վի­րա­հա­տա­կան շր­ջա­նում Է­ՆՄԳ հե­տա­զա­տու­թյամբ հաս­տատ­ված դի­մային նյար­դի կաթ­վա­ծի բա­ցա­կա­յու­թյուն, Ու­ԿԱ ու­ռուց­քի հե­ռաց­ման կա­պակ­ցու­թյամբ դի­մային նյար­դի հետ­վի­րա­հա­տա­կան նեյ­րո­պա­թի­ա, ա­ռանց նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման նա­խորդ փոր­ձե­րի:

­Հի­վանդ­նե­րի բա­ցառ­ման չա­փա­նիշ­նե­րը հետ­ևյալն է­ին. թմ­րա­մի­ջոց­նե­րի օգ­տա­գոր­ծում, ալ­կո­հո­լի չա­րա­շա­հում և հո­գե­կան հի­վան­դու­թյուն­ներ:

­Հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար վե­րոն­շյալ բա­ժան­մունք­նե­րում ը­նդ­գրկ­վա­ծու­թյան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող «­Դի­մային նյար­դի հետ­վի­րա­հա­տա­կան ­նեյ­րո­պա­թի­ա» ախ­տո­րոշ­մամբ 127 հի­վանդ են­թարկ­վել է վե­րա­կանգ­նո­ղա­կան վի­րա­հա­տու­թյան:

Կա­տար­ված բու­ժու­մից կախ­ված՝ ը­նտր­ված մաս­նա­կից­նե­րը բա­ժան­վել են 3 խմ­բի։ Ա­ռա­ջին խմ­բում (n=44) այն հի­վանդ­ներն է­ին, ո­րոնք վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո են­թարկ­վել են ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բուժ­ման, ե­րկ­րորդ խմ­բում (n=41) նե­րառ­ված է­ին հի­վանդ­ներ, ո­րոնց մոտ վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը զու­գակց­վել է տե­ղային նեյ­րոէ­լեկտ­րախ­թան­ման մի­ջամ­տու­թյան հետ, ի­սկ եր­րորդ խմ­բի (n=42) հի­վանդ­նե­րը ստա­ցել են հա­մակց­ված թե­րա­պի­ա՝ ստան­դարտ, նեյ­րոէ­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային մի­ջամ­տու­թյան կի­րառ­մամբ: Մաս­նա­կից­նե­րը կլի­նի­կա­կան խմ­բե­րի են բա­ժան­վել պա­տա­հա­կա­նու­թյան սկզ­բուն­քով:

­Սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան տվյալ­նե­րը ստաց­վել են բժշ­կա­կան փաս­տաթղ­թե­րից և ան­մի­ջա­պես հի­վանդ­նե­րից: Դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վնա­սու­մը գնա­հատ­վել է ներ­վի­րա­հա­տա­կան Է­ՆՄԳ նեյ­րո­մո­նի­տո­րին­գի տվյալ­նե­րի հի­ման վրա:

Ու­ռուց­քի հե­ռաց­ման լի­ար­ժե­քու­թյու­նը գնա­հատ­վել է հե­ռաց­ված հյուս­ված­քի չա­փե­րի և հա­մա­կարգ­չային շեր­տագ­րու­թյան չա­փում­նե­րի ար­դյունք­նե­րի տար­բե­րու­թյամբ, ի­նչ­պես նաև հետ­վի­րա­հա­տա­կան վեր­քային մա­կե­րե­սում մնա­ցոր­դային ու­ռուց­քային հյուս­ված­քի առ­կա­յու­թյամբ։

Գլ­խու­ղե­ղի ա­թե­րոսկ­լե­րո­զի ախ­տո­րո­շու­մը հիմն­ված է ե­ղել հի­վան­դի ա­նամ­նե­զի, օբյեկ­տիվ, լա­բո­րա­տոր-գոր­ծի­քային հե­տա­զո­տու­թյան վրա [7]։

­Հաու­զի-Բ­րեք­մա­նի [8,9] և Յա­նա­գի­հա­րայի [10] սան­ղակ­նե­րը դի­մային նյար­դի գոր­ծա­ռույ­թի գնա­հատ­ման լայ­նո­րեն կի­րա­ռե­լի ե­ղա­նակ­ներ են, ո­րոնք նույն­պես ը­նտր­վել են որ­պես զգա­յուն և հա­վաս­տի գոր­ծիք­ներ։ Բուժ­ման ար­դյունք­նե­րի օբյեկ­տիվ գոր­ծի­քային գնա­հատ­ման նպա­տա­կով հաշ­վի են ա­ռն­վել Է­ՆՄԳ (է­լեկտ­րո­նեյ­րո­մի­ոգ­րա­ֆի­ա) ցու­ցա­նիշ­նե­րը (նախ­քան բու­ժու­մը և բու­ժու­մից 3 և 12 ա­միս ան­ց)։ 24 ա­միս բու­ժու­մից հե­տո գնա­հատ­ման վե­րոն­շյալ գոր­ծիք­նե­րի գրան­ցած տե­ղա­շար­ժի լայ­նույ­թի մի­ջին թվա­բա­նա­կա­նի 15%-ից ցածր ար­ժեք­նե­րը ո­րակ­վել են որ­պես բուժ­ման «­վատ», 15%-30%՝ «­մի­ջի­նից լավ», ի­սկ ա­վե­լի քան 30%-ը՝ «­գե­րա­զանց» ար­դյունք­ներ [11]:

­

Բուժ­ման մե­թոդ­ներ

­Բուժ­ման մե­թոդ­նե­րի նկա­րա­գի­րը ման­րա­մաս­նո­րեն ներ­կա­յաց­ված է գյու­տի հե­ղի­նա­կային ի­րա­վուն­քի ար­տո­նագ­րի մեջ [12]:

1-ին խմ­բի հի­վանդ­նե­րին տր­վել է ստան­դարտ թե­րա­պի­ա, ո­րը նե­րա­ռել է դեք­սա­մե­տա­զո­նի հաբ՝ 20մգ/օ­րը ու­տե­լիս՝ 3 օր, ո­րից հե­տո յու­րա­քան­չյուր 3 օ­րը մեկ օր­վա դե­ղա­չափն օ­րա­կան 4մգ-ով ի­ջեց­նե­լով, ան­գի­ո­վիտ մագ­նի­ում 450մգ (սնն­դային հա­վե­լում, ո­րը պա­րու­նա­կում է մագ­նե­զի­ու­մի դի­ցիտ­րատ, B6, B9 և B12 վի­տա­մին­ներ)՝ 2-ա­կան պար­կուճ, օ­րը 3-4 ան­գամ ու­տե­լիս, ջրով, տևո­ղու­թյու­նը՝ 30 օ­ր։

2-րդ խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ ի հա­վե­լումն ստան­դարտ թե­րա­պի­այի կա­տար­վել է դի­մային նյար­դի է­լեկտ­րախ­թա­նում հետ­ևյալ կերպ. պա­ցի­են­տի դեմ­քի ախ­տա­հար­ված շր­ջա­նը 10 րո­պե­ի ըն­թաց­քում ա­նընդ­հատ են­թարկ­վել է է­լեկտ­րախ­թան­ման 30Հց հա­ճա­խա­կա­նու­թյամբ ազ­դակ­նե­րով, հո­սան­քի ու­ժի՝ 2-6Ա դիսկ­րետ ա­ճով՝ վնաս­ված դի­մային նյար­դի հե­ռա­դիր (պտ­կաձև ե­լու­նի հատ­ված) և մեր­ձա­դիր (մեծ վի­մա­նյար­դի և թմբ­կա­լա­րի՝ նյար­դի ցո­ղու­նից ան­ջատ­ման հատ­ված) հատ­ված­նե­րի և շար­ժիչ կե­տե­րի շր­ջա­նում՝ յու­րա­քան­չյուր հատ­վա­ծի վրա 5-10վ տևո­ղու­թյամբ: Ազ­դա­կի տևո­ղու­թյու­նը ե­ղել է 100մկվ: Է­լեկտ­րախ­թա­նումն ի­րա­կա­նաց­վել է 3 կուր­սով՝ 10-ա­կան ա­մե­նօ­րյա սե­ան­սով, կուր­սե­րի միջև ե­ռամ­սյա ը­նդ­մի­ջում­նե­րով։

3-րդ խմ­բի հի­վանդ­նե­րին կա­տար­վել է հա­մակց­ված թե­րա­պի­ա, ո­րը նե­րա­ռել է է­լեկտ­րախ­թա­նում և հա­մա­լիր դե­ղո­րայ­քային բու­ժում հետ­ևյալ սխե­մայով.

  • ­Դեք­սա­մե­տա­զո­նի հաբ՝ 20մգ/օ­րը ու­տե­լիս՝ 3 օր, ո­րից հե­տո յու­րա­քան­չյուր 3 օ­րը մեկ օր­վա դե­ղա­չափն օ­րա­կան 4մգ-ով ի­ջեց­նե­լով.
  • ­Նուկ­լե­ո ՑՄՖ-ֆոր­տե (ցի­տի­դի­նի մի­ա­ֆոս­ֆատ, ու­րի­դի­նի եռ­ֆոս­ֆատ) սր­վակ՝ 61մգ/օ­րը՝ սնն­դից ան­կախ՝ 6 օր, ո­րից հե­տո պար­կու­ճի տես­քով՝ օ­րա­կան 2 ան­գամ, 9-10 օր.
  • Առ­լե­վերտ (դի­մեն­հիդ­րի­նատ 40մգ, ցի­նա­րի­զին 20մգ)՝ 1 հաբ, օ­րա­կան 2-3 ան­գամ՝ ու­տե­լուց հե­տո, 20 օր.
  • ­Վե­նոս­մին (դի­ոս­մին 450մգ, հես­պե­րի­դին 50մգ)՝ 1 հաբ, օ­րա­կան 2՝ ան­գամ ու­տե­լիս, 7 օր, ին­չից հե­տո օ­րա­կան 2 հաբ 1 ան­գամ, ը­նդ­հա­նուր տևո­ղու­թյու­նը՝ 20 օ­ր։ ­

Է­լեկտ­րախ­թա­նումն ի­րա­կա­նաց­վել է դե­ղո­րայ­քային բուժ­ման 11-րդ օր­վա­նից սկ­սած՝ 2-րդ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի բուժ­ման սխե­մայի հա­ման­ման։ Բուժ­ման 2-րդ և 3-րդ կուր­սե­րի ըն­թաց­քում բու­ժու­մից հան­վել է դեք­սա­մե­տա­զո­նի բա­ղադ­րի­չը։

Ու­սում­նա­սի­րու­թյան ար­ձա­նագ­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է 1975թ. Հել­սին­կի­ի հռ­չա­կագ­րի է­թի­կա­կան ու­ղե­ցույց­նե­րին, ո­րոնք հաս­տատ­ված են Մարդ­կային Հե­տա­զո­տու­թյուն­նե­րի Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից: Ար­ձա­նագ­րու­թյու­նը հաս­տատ­վել է նաև Մ.Հե­րա­ցու ան­վան Եր­ևա­նի պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի է­թի­կայի հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից։ Բո­լոր մաս­նա­կից­նե­րը տվել են գրա­վոր ի­րա­զեկ հա­մա­ձայ­նու­թյուն՝ հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու և նրանց տվյալ­նե­րի՝ հե­տա­զո­տա­կան նպա­տա­կով կի­րառ­ման վե­րա­բե­րյալ:

 

Տ­վյալ­նե­րի մշա­կում և վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծու­թյուն

Փո­փո­խա­կան­նե­րը նկա­րագր­վել են հան­դիպ­ման հա­ճա­խա­կա­նու­թյան բա­ցար­ձակ մե­ծու­թյամբ և տո­կո­սային ար­տա­հայ­տու­թյամբ: Սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան, կլի­նի­կա­կան տվյալ­նե­րի և հետ­վի­րա­հա­տա­կան ­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյան հետ փոխ­կապ­վա­ծու­թյու­նը չափ­վել է χ2-թես­տի մի­ջո­ցով՝ ստաց­ված տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րին հա­մա­պա­տաս­խան ար­դյունք­նե­րի հա­մա­մաս­նա­կան (տ­վյալ են­թախմ­բի պա­ցի­ենտ­նե­րի քա­նա­կի հա­մա­մաս­նու­թյամբ) բախշ­վա­ծու­թյու­նը հա­մե­մատ­վել է մա­թե­մա­տի­կա­կան սպաս­ման հետ: Վի­ճա­կագ­րա­կան նշա­նա­կա­լի­ու­թյան մա­կար­դակ է ը­նրտ­վել p≤0.05, 95% վս­տա­հու­թյան մի­ջա­կայ­քով: Տվյալ­նե­րը վեր­լուծ­վել են Statistical Package for Social Sciences ծրագ­րա­շա­րի 23.0 տար­բե­րա­կով (SPSS® Inc., USA):

 

ԱՐԴՅՈՒՆՔ­ՆԵՐ

­

Ու­սում­նա­սի­րու­թյան մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րը

­Մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան ցու­ցա­նիշ­ներն ը­ստ կլի­նի­կա­կան խմ­բե­րի ներ­կա­յաց­ված են Ա­ղյու­սակ 1-ո­ւմ:

Ու­սում­նա­սի­րու­թյան ը­նտ­րան­քի մո­տա­վո­րա­պես 53.5%-ը 55 տա­րե­կա­նից ցածր էր: Կա­նայք մի փոքր ա­վե­լի գե­րակշ­ռել ե­ն՝ 50.3%: Ա­մե­նա­տա­րած­ված կր­թա­կան մա­կար­դա­կը ե­ղել է բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը (44.1%): Մաս­նա­կից­նե­րի մեծ մա­սը ե­ղել է քա­ղա­քաբ­նակ (62.2%), մոտ կե­սը ե­ղել է ա­մուս­նա­ցած կամ ապ­րել է զույ­գով (48.0%), ի­սկ կե­սից մի փոքր ա­վե­լին ու­նե­ցել է ա­ռն­վազն մեկ զա­վակ (51.2%): Հարց­ման պա­հին զբաղ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը ե­ղել է 66.1%: Ա­ռող­ջու­թյան ա­պա­հո­վագ­րու­թյան շա­հա­ռու է ե­ղել հարց­ված­նե­րի 39.4%-ը։ Մաս­նա­կից­նե­րի հիմ­նա­կան մա­սը (47.2%) հե­տա­զո­տու­թյան ի­րա­կա­նաց­ման պա­հին ու­նե­ցել է 120,000–320,000 ՀՀ դրամ ե­կա­մուտ։

Դի­մային նյար­դի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցի վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյան վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րը ներ­կա­յաց­ված են Ա­ղյու­սակ 2-ո­ւմ:

1-ին խումբ

­Մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի հա­մե­մա­տու­թյու­նը բարձր հա­վա­նա­կա­նու­թյամբ մեր­ժեց զրո­յա­կան վար­կա­ծը՝ տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րին հա­մա­պա­տաս­խան բո­լոր ար­դյունք­նե­րի հա­վա­սար բաշխ­ման ի­մաս­տով։ Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց կախ­վա­ծու­թյան ազ­դե­ցիկ ա­պա­ցույց­ներ տա­րի­քի (df=6, χ2=13.76, p=0.008), կր­թա­կան մա­կար­դա­կի (df=6, χ2=41.325, p<0.00001) տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­ներ և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև։ Մեկ այլ հս­տակ փոխ­կա­պակց­վա­ծու­թյուն է հայտ­նա­բեր­վել վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րում բնա­կա­վայ­րի (df=2, χ2=21.057, p<0.0001), ա­ռն­վազն 1 զա­վա­կի առ­կա­յու­թյան (df=2, χ2=15.249, p=0.001), զբաղ­վա­ծու­թյան կար­գա­վի­ճա­կի (df=2, χ2=13.265, p=0.001) և ե­կամ­տի մա­կար­դա­կի (df=6, χ2=25.692, p=0.0003) ցու­ցա­նիշ­նե­րի միջև:

Ս­տաց­ված տվյալ­նե­րը նաև թույլ են տա­լիս եզ­րա­կաց­նել, որ դո­մի­նանտ կապ­վա­ծու­թյուն է ձևա­վոր­վել վե­րա­նյար­դա­վոր­ման գե­րա­զանց ար­դյունք­նե­րի ու պա­ցի­ենտ­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան հետ­ևյալ բնու­թագ­րե­րի միջև՝ տա­րի­քի 18-35 (3 ը­նդ­դեմ սպաս­վող 1-ի), քա­ղա­կաբ­նակ լի­նե­լու (16 ը­նդ­դեմ ա­կն­կալ­վող 12-ի), ի­նչ­պես նաև բարձ­րա­գույն կր­թու­թյան (12 ը­նդ­դեմ սպաս­վող 8-ի):

Ու­սում­նա­սի­րու­թյու­նը պար­զեց, որ տվյալ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճա­կի (df=6, χ2=0.392, p=0.999), սե­ռի (df=6, χ2=0.015, p=0.993), ա­պա­հո­վագր­ված լի­նե­լու (df=2, χ2=0.249, p=0.883) և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև որ­ևէ կա­պակց­վա­ծու­թյուն չի հայտ­նա­բեր­վել:

2-րդ խումբ­

Այս խմ­բում մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րի հա­մե­մա­տու­թյու­նը և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քը մեր­ժել են զրո­յա­կան վար­կա­ծը ո­րոշ կա­տե­գո­րի­ա­նե­րի ա­ռու­մով: Տա­րի­քը (df=6, χ2=12.49, p=0.014), կր­թա­մա­կար­դա­կը (df=6, χ2=12.912, p=0.044), զա­վա­կի առ­կա­յու­թյու­նը (df=2, χ2=6.287, p=0.043), զբաղ­վա­ծու­թյու­նը (df=2, χ2=18.868, p=0.00008) և բնա­կա­վայ­րը (df=2, χ2=7.984, p=0.018) ար­ձա­նագր­վել են որ­պես վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի վրա ազ­դող կար­ևոր ցու­ցա­նիշ­ներ։­

Ըստ հե­տա­զո­տու­թյան տվյալ­նե­րի՝ այս խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ ըն­տա­նե­կան դրու­թյու­նը (df=6, χ2=1.168, p=0.978), ի­նչ­պես նաև ա­պա­հո­վագր­ված լի­նե­լու փաս­տը (df=2, χ2=0.021, p=0.990) և ե­կամ­տի մա­կար­դա­կի (df=6, χ2=0.586, p=0.997) ոչ մի կերպ չեն ազ­դել վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի վրա:

­Դո­մի­նանտ կախ­վա­ծու­թյուն է գրանց­վել վե­րա­նյար­դա­վոր­ման լավ ար­դյուն­քի և քա­ղա­քաբ­նակ լի­նե­լու (16՝ ա­կն­կալ­վող 12-ի փո­խա­րեն) և զբաղ­վա­ծու­թյան (19՝ ա­կն­կալ­վող 14-ի փո­խա­րեն) ցու­ցա­նիշ­նե­րի միջև:

3-րդ խումբ­

Այս խմ­բի մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րը, բա­ցա­ռու­թյամբ զբաղ­վա­ծու­թյան ցու­ցա­նի­շի, չեն բա­ցա­հայ­տել բա­վա­րար ա­սո­ցի­ա­ցի­ա զրո­յա­կան վար­կա­ծը մեր­ժե­լու հա­մար: Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց զբաղ­վա­ծու­թյան կար­գա­վի­ճա­կի (df=2, χ2=17.703, p=0.0001) և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև կախ­վա­ծու­թյան վս­տա­հե­լի ա­պա­ցույց­ներ. ար­ձա­նագր­վեց հս­տակ կապ զբաղ­վա­ծու­թյան և վե­րա­նյար­դա­վոր­ման գե­րա­զանց ար­դյուն­քի միջև (17՝ ա­կն­կալ­վող 11-ի փո­խա­րեն)։

­Տա­րի­քի (df=6, χ2=0.481, p=0.975), սե­ռի (df=2, χ2=0.054, p=0.973), զա­վա­կի առ­կա­յու­թյան փաս­տի (df=2, χ2=0.042, p=0.997), ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճա­կի (df=6, χ2=0.244, p=0.999), կր­թա­մա­կար­դա­կի (df=6, χ2=1.587, p=0.953) և ա­պա­հո­վագր­ված լի­նե­լու (df=2, χ2=0.727, p=0.695) ցու­ցա­նիշ­նե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև տվյալ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ կա­պակց­վա­ծու­թյուն չի գրանց­վել։

 

Կ­լի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը

Հե­տա­զոտ­ված հի­վանդ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև կախ­վա­ծու­թյու­նը ներ­կա­յաց­ված Է Ա­ղյու­սակ 3-ո­ւմ:

1-ին խումբ

­Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի և մաս­նա­կից­նե­րի կլի­նի­կա­կան տվյալ­նե­րի հա­մե­մա­տու­թյու­նը բա­ցա­հայ­տեց տվյալ­նե­րի մի քա­նի կա­տե­գո­րի­ա­նե­րի հի­պո­թե­տիկ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի ցու­ցա­նի­շին: Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյունն ար­ձա­նագ­րեց նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=22.981, p=0.00012), ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան ը­նդ­հա­նուր ցու­ցա­նի­շի (df=2, χ2=7.096, p=0.029), շո­ղա­ցող ա­ռիթ­մի­այի (df=2, χ2=6.970, p=0.031), II տի­պի շա­քա­րային դի­ա­բե­տի (IIՏՇԴ) (df=2, χ2=20.469, p=0.0001), գի­րու­թյան (df=2, χ2=8.948, p=0.011), նախ­կի­նում տա­րած գլ­խու­ղե­ղի ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան սուր խան­գար­ման (df=2, χ2=6.714, p=0.035) տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև կախ­վա­ծու­թյան ազ­դե­ցիկ ա­պա­ցույց­ներ։ Ար­տա­հայտ­ված կախ­վա­ծու­թյուն է հայտ­նա­բեր­վել վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի և ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյան (df=2, χ2=8.823, p=0.01), ի­նչ­պես նաև վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տի (df=4, χ2=14.290, p=0.006) ցու­ցա­նիշ­նե­րի միջև։ Ա­ռա­ջին խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ ա­ռա­վել ար­տա­հա­յատ­ված կա­պակց­վա­ծու­թյուն է ար­ձա­նագր­վել նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (10՝ ա­կն­կալ­վող 4-ի փո­խա­րեն) և IIՏՇԴ-ի (10՝ ա­կն­կալ­վող 6-ի փո­խա­րեն) վե­րա­նյար­դա­վոր­ման ան­բա­վա­րար ար­դյուն­քի միջև:­

Ա­ռա­ջին խմ­բում չի գրանց­վել հա­վաս­տի կապ վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կի (df=2, χ2=0.078, p=0.962), նո­րա­գո­յա­ցու­թյան՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած տե­ղադ­րու­թյան (df=4, χ2=0.657, p=0.957), նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազ­մի (df=4, χ2=0.263, p=0.992), վի­րա­հա­տա­կան մուտ­քի տե­սա­կի (df=4, χ2=0.179, p=0.996), նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քի (df=2, χ2=0.542, p=0.762), ա­ղես­տա­մոք­սային հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=0.180, p=0.914) և դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման ար­դյունք­նե­րի միջև։

2-րդ խումբ­

Այս խմ­բի մաս­նա­կից­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք­նե­րի հա­մե­մա­տու­թյու­նը հայտ­նա­բե­րեց վեր­ջին­նե­րիս ար­տա­հայտ­ված կախ­վա­ծու­թյուն նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=17.66, p=0.001), IIՏՇԴ-ի (df=2, χ2=8.128, p=0.017) և գի­րու­թյան (df=2, χ2=16.045, p=0.000328) առ­կա­յու­թյան ցու­ցա­նիշ­նե­րից։ Մեկ այլ ար­տա­հայտ­ված կապ­վա­ծու­թյուն ար­ձա­նագր­վեց ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյան (df=2, χ2=8.61, p=0.014), վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տի (df=4, χ2=13.044, p=0.011) և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև։

Ա­մե­նաար­տա­հայտ­ված կա­պը գրանց­վել է վե­րա­նյար­դա­վոր­ման ան­բա­վա­րար ար­դյուն­քի և հետ­ևյալ ցու­ցա­նիշ­նե­րի միջև. գի­րու­թյան (6-ը՝ սպաս­վե­լիք 3-ի փո­խա­րեն), նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման մաս­նա­կի ծա­վա­լի (5՝ ա­կն­կալ­վող 3-ի փո­խա­րեն), վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման 1 տա­րուց ա­վել ժամ­կե­տի (3-ը՝ սպաս­վե­լիք 1-ի փո­խա­րեն) դեպ­քում:

­Հե­տա­զո­տու­թյու­նը պար­զեց, որ վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քը որ­ևէ կախ­վա­ծու­թյուն չի ու­նե­ցել վի­րա­հա­տա­կան մուտ­քի տե­սա­կից (df=4, χ2=0.129, p=0.998), ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րից (df=2, χ2=5.215, p=0.074), շո­ղա­ցող ա­ռիթ­մի­այից (df=2, χ2=0.012, p=0.994 ), վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կից (df=2, χ2=0.05, p=0.975), ա­ղես­տա­մոք­սային ու­ղու հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=5.794, p=0.055), նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քի (df=2, χ2=0.092, p=0.954) փաս­տից, ու­ռուց­քի՝ պա­տի­ճի հետ սեր­տաճ­ման (df=4, χ2=7.043, p=0.134), նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազ­մի (df=4, χ2=0.07, p=0.950) և ու­ռուց­քի՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած դիր­քի (df=4, χ2=1.780, p=0.776) կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից:

3-րդ խումբ 3

­Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի ար­տա­հայտ­ված կախ­վա­ծու­թյուն ար­ձա­նագր­վեց հետ­ևյալ կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից. IIՏՇԴ- (df=2, χ2=7.026, p=0.029) և գի­րու­թյուն (df=2, χ2=6.182, p=0.045)։ Հա­վաս­տի էր նաև վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյու­քի կա­պը ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյուն փաս­տի (df=2, χ2=13.83, p=0.0009) և վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տի (df=4, χ2=17.951, p=0.001) միջև:

­Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի և վի­րա­հա­տա­կան մուտ­քի (df=4, χ2=0.533, p=0.970), նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=1.179, p=0.882), ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=0.189, p=0.910), շո­ղա­ցող ա­ռիթ­մի­այի (df=2, χ2=0.0733, p=0.964 ), վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կի (df=2, χ2=0.170, p=0.919), ա­ղես­տա­մոք­սային ու­ղու հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=2.84, p=0.242), նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քի (df=2, χ2=0.11, p=0.946,) ու­ռուց­քի՝ պա­տի­ճի հետ սեր­տաճ­ման (df=4, χ2=3.982, p=0.408), ու­ռուց­քի՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած դիր­քի (df=4, χ2=0.489, p=0.974), նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=1.179 p=0.882) միջև կախ­վա­ծու­թյուն չի գրանց­վել։

­Ինչ­պես եր­ևում է վե­րոն­շյալ տվյալ­նե­րից, սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րերն ու­նե­ցել են ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա մի­այն 1-ին և 2-րդ կլի­նի­կա­կան խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ։ 3-րդ խմ­բում նման կա­պակց­վա­ծու­թյու­նը, բա­ցա­ռու­թյամբ զբաղ­վա­ծու­թյան գոր­ծո­նի, բա­ցա­կա­յում է­ր։

Բո­լոր ե­րեք կլի­նի­կա­կան խմ­բե­րում պա­ցի­ենտ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից՝ IIՏՇԴ-ի, գի­րու­թյան, ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյու­նը, ի­նչ­պես նաև, վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կետն ու­նե­ցել են ար­տա­հայտ­ված ա­սո­ցի­ա­տիվ կապ վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուք­նի հետ։ 2-րդ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ վե­րա­կանգն­ման շր­ջա­նի վրա ար­տա­հայտ­ված ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել նաև նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի գոր­ծո­նը, ը­նդ ո­րում, դի­մային նյար­դի վե­րա­նյար­դա­վոր­ման հետ­վի­րա­հա­տա­կան դրա­կան դի­նա­մի­կա է գրանց­վել 1-ին և 2-րդ խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ նո­րա­գո­յա­ցու­թյան ամ­բող­ջա­կան և սուբ­տո­տալ հե­ռաց­ման դեպ­քում։ Հի­վանդ­նե­րի 1-ին խմ­բի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան շր­ջա­նի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րի քա­նա­կը ե­ղել է ա­ռա­վե­լա­գույ­նը. բա­ցի վե­րը թվար­կած ցու­ցա­նիշ­նե­րից ազ­դող գոր­ծոն­ներ են ե­ղել նաև ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան ը­նդ­հա­նուր ցու­ցա­նի­շը և շո­ղա­ցող ա­ռիթ­մի­ան։ Մինչ­դեռ, 3-րդ խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ որ­պես ազ­դող գոր­ծոն­ներ են հան­դես գա­լիս մի­այն ա­թե­րոսկ­լե­րո­զը, գի­րու­թյու­նը, IIՏՇԴ-ն և վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տը։ Վե­րա­նյար­դա­վոր­ման դրա­կան ար­դյուն­քի և վնա­սու­մից հե­տո 1-6 ա­մս­վա ըն­թաց­քում կա­տար­ված վե­րա­նյար­դա­վոր­ման միջև ար­տա­հայտ­ված կո­ռե­լյա­ցի­ոն կախ­վա­ծու­թյուն դիտ­վել է բո­լոր խմ­բե­րում։

 

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ ԵՎ ԵԶ­ՐԱ­ՀԱՆ­ԳՈՒՄ

­

Հի­վանդ­նե­րի տար­բեր կլի­նի­կա­կան խմ­բե­րի մոտ դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և ար­դյունք­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց, որ նշ­ված փոխ­կա­պակց­վա­ծու­թյունն ա­վե­լի ար­տա­հայտ­ված է ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման, քան է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային հա­մա­լիր բուժ­ման դեպ­քում։

Հետ­վի­րա­հա­տա­կան շր­ջա­նում դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցում կլի­նի­կա­կան խմ­բե­րում ազ­դե­ցու­թյուն չու­նե­ցած գոր­ծոն­նե­րի թվին կա­րե­լի է դա­սել վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կը, վի­րա­հա­տա­կան մուտ­քի տե­սա­կը, նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քը, ա­ղես­տա­մոք­սային հի­վան­դու­թյուն­նե­րը, նո­րա­գո­յա­ցու­թյան՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած տե­ղադ­րու­թյու­նը և նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազ­մը։

­Մեր կող­մից ստաց­ված տվյալ­նե­րը մա­սամբ հա­մա­պա­տաս­խա­նում են տար­բեր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րի ներ­կա­յաց­րած ար­դյունք­նե­րին, ո­րոնք ցույց են տվել դի­մային նյար­դի նեյ­րո­պա­թի­այի հետ­վի­րա­հա­տա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյունք­նե­րի փոխ­կապ­վա­ծու­թյու­նը ո­րոշ սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան գոր­ծոն­նե­րի հետ [11,13-15]։ Բա­ցի դրա­նից, Ա­կու­լո­վը (2020) ներ­կա­յաց­րել է տվյալ­ներ առ այն, որ դի­մային նյար­դի՝ ու­ռուց­քի նկատ­մամբ տե­ղադ­րու­թյունն ու­նե­ցել է ազ­դե­ցու­թյուն այդ նյար­դի գոր­ծա­ռությի վրա, ը­նդ ո­րում, ա­մե­նաան­բա­րեն­պաս­տը ե­ղել է ա­ռա­ջա-ս­տո­րին տե­ղադ­րու­թյու­նը, ի­սկ դի­մային նյար­դի՝ ու­ռուց­քի պա­տի­ճի ա­ռա­ջային մա­կե­րե­սի մի­ջին եր­րոր­դա­կա­նի շր­ջա­նում տե­ղա­կայ­ման դեպ­քում նյար­դի գոր­ծա­ռույ­թը նվա­զա­գույնս է տու­ժել [9]. սա­կայն հե­ղի­նա­կը չէր ու­սում­նա­սի­րել բուժ­ման ար­դյունք­նե­րի հետ ու­ռուց­քի տե­ղադ­րու­թյան փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը։ Հե­տա­զո­տող­նե­րի մեկ այլ խմ­բի տվյալ­նե­րի հա­մա­ձայն, դո­նոր նյար­դի ը­նտ­րու­թյունն իր ազ­դե­ցու­թյունն ու­նի հետ­վի­րա­հա­տա­կան բար­դու­թյուն­նե­րի վրա [16], սա­կայն մեր հե­տա­զո­տու­թյան վերջ­նար­դյունք­նե­րին հա­կա­սա­կան ե­ն։

­Հարկ է նշել, որ տվյալ աշ­խա­տան­քը, դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը նվա­զեց­նող հա­մակց­ված՝ է­լեկտ­րախ­թան­ման, ստան­դարտ դե­ղո­րայ­քային և նեյ­րո­ռե­պա­րա­տիվ թե­րա­պի­այի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռու­մով ա­ռա­ջին հե­տա­զո­տու­թյունն է: Դի­մային նյար­դի վե­րա­կանգն­ման գնա­հա­տու­մը գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան սանդ­ղակ­նե­րով և Է­ՆՄԳ հե­տա­զո­տու­թյամբ բա­ցում է հա­մակց­ված թե­րա­պի­այի կլի­նի­կա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան նոր հե­ռան­կար­ներ:­

Որ­պես վեր­ջա­բան, հա­վե­լենք, որ կա­տար­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը հե­ղի­նա­կի ի­րա­կա­նաց­րած հա­մակց­ված՝ է­լեկտ­րախ­թան­ման, ստան­դարտ դե­ղո­րայ­քային և նեյ­րո­ռե­պա­րա­տիվ բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան ա­նուղ­ղա­կի վկա­յու­թյունն ե­ն։

 

Ա­ղյու­սակ 1. Հե­տա­զո­տու­թյան մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան ցու­ցա­նիշ­նե­րը:

Ցու­ցա­նիշ, n (%)

Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք

Ըն­դա­մե­նը (n=127)

Խումբ 1 (n=44)

Խումբ 2 (n=41)

Խումբ 3 (n=42)

Տա­րի­քային խումբ

18-35 տ.

9 (20.5)

8 (19.5)

12 (28.6)

29 (22.8)

36-50 տ.

14 (31.8)

13 (31.7)

12 (28.6)

39 (30.7)

51-65 տ.

21 (47.7)

20 (48.8)

18 (42.9)

59 (46.5)

Սեռ

Ա­րա­կան

21 (47.7)

21 (51.2)

21 (50.0)

63 (49.6)

Ի­գա­կան

23 (52.3)

20 (48.8)

21 (50.0)

64 (50.3)

Կր­թու­թյուն

Հիմ­նա­կան

6 (13.6)

5 (12.2)

5 (11.9)

16 (12.6)

Մի­ջին մաս­նա­գի­տա­կան

11 (25.0)

10 (24.4)

11 (26.2)

32 (25.2)

Բարձ­րա­գույն

18 (40.9)

19 (46.3)

19 (45.2)

56 (44.1)

Գի­տա­կան աս­տի­ճան

9 (20.4)

7 (17.1)

7 (16.7)

23 (18.1)

Բ­նա­կա­վայր

Քա­ղաք

27 (61.4)

25 (61.0)

27 (64.3)

79 (62.2)

Գյուղ

17 (38.6)

16 (39.0)

15 (35.7)

48 (37.8)

Ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճակ

Ա­մուս­նա­ցած կամ ապ­րում է զույ­գով

21 (47.7)

19 (46.3)

21 (50.0)

61 (48.0)

Չա­մուս­նա­ցած

12 (27.3)

13 (31.7)

11 (26.2)

36 (28.3)

Բա­ժան­ված կամ ապ­րում են ա­ռան­ձին

6 (13.6)

5 (12.2)

5 (11.9)

16 (12.6)

Այ­րի/ա­մու­րի

5 (11.4)

4 (9.8)

5 (11.9)

14 (11.0)

Ե­րե­խա(ներ)

Ու­նի

26 (59.1)

25 (61.0)

24 (57.1)

65 (51.2)

Չու­նի

18 (40.9)

16 (39.0)

8 (42.9)

62 (48.8)

Զ­բաղ­վա­ծու­թյուն

Ու­նի

27 (61.4)

29 (70.7)

28 (66.7)

84 (66.1)

Չու­նի

17 (38.6)

12 (29.3)

14 (33.3)

43 (33.9)

Ա­պա­հո­վագ­րու­թյուն

Ու­նի

17 (38.6)

17 (41.5)

16 (38.1)

50 (39.4)

Չու­նի

27 (61.4)

24 (58.5)

26 (61.9)

77 (60.6)

Ե­կա­մուտ, ՀՀ դրամ

<120,000

4 (9.1)

3 (7.3)

3 (7.1)

10 (7.9)

121,000–320,000

20 (45.4)

20 (48.8)

20 (47.6)

60 (47.2)

321,000–600,000

16 (36.4)

15 (36.6)

16 (38.1)

47 (37.0)

>600,000

4 (9.1)

3 (7.3)

3 (7.1)

10 (7.9)

 

Ա­ղյու­սակ 2. Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի կախ­վա­ծու­թյու­նը սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան տվյալ­նե­րից:

Ցու­ցա­նիշ, n (%)

Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք

Ըն­դա­մե­նը

Խումբ 1 (n=44)

Ըն­դա­մե­նը

Խումբ 2 (n=41)

Ըն­դա­մե­նը

Խումբ 3 (n=42)

Թույլ

(n=14)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=9)

Թույլ

(n=7)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=13)

Թույլ

(n=5)

Մի­ջի­նից լավ

(n=18)

Գե­րա­զանց

(n=19)

Տա­րիք, df=6

χ2=13.760, p=0.008

χ2=12.493, p=0.014

χ2=0.481, p=0.975

18-35

9

1 (11.1)

5 (55.6)

3 (33.3)

8

1 (12.5)

1 (12.5)

6 (75.0)

12

2 (16.7)

5 (41.7)

5 (41.7)

36-50

14

1 (7.1)

8 (57.1)

5 (35.7)

13

1 (7.7)

7 (53.8)

5 (38.4)

12

1 (8.3)

5 (41.7)

6 (50.0)

51-65

21

12 (57.1)

8 (38.1)

1 (4.8)

20

5 (25.0)

13(65.0)

2 (10.0)

18

2 (11.1)

8 (44.5)

8 (44.5)

Սե­ռը, df=2

χ2=0.015, p=0.993

χ2=0.0145, p=0.993

χ2=0.054, p=0.973

Ա­րա­կան

21

7 (33.3)

10 (47.6)

4 (19.1)

21

5 (23.8)

8 (38.1)

8 (38.1)

21

3 (14.3)

8 (38.1)

10 (47.6)

Ի­գա­կան

23

7 (30.4)

11 (47.8)

5 (21.7)

20

2 (10.0)

13 (65.0)

5 (25.0)

21

2 (9.5)

10 (47.6)

9 (42.9)

Կր­թու­թյուն, df=6

χ2=41.325, p=0.00001

χ2=12.912, p=0.045

χ2=1.587, p=0.953

Հիմ­նա­կան

6

4 (66.7)

1 (16.7)

1 (16.7)

5

2 (40.0)

1 (20.0)

2 (40.0)

4

1 (25.0)

1 (25.0)

2 (50.0)

Մի­ջին մաս­նա­գի­տա­կան

11

7 (63.6)

4 (36.4)

1 (9.1)

10

2 (20.0)

5 (5.00)

3 (30.0)

11

1 (9.1)

4 (36.4)

6 (54.6)

Բարձ­րա­գույն

18

1 (5.6)

12 (66.7)

5 (27.8)

19

2 (10.5)

12 (63.2)

5 (26.3)

20

2 (10.0)

10 (50.0)

8 (40.0)

Գի­տա­կան աս­տի­ճան

9

1 (11.1)

4 (44.4)

4 (44.4)

7

1 (14.3)

3 (42.9)

3 (42.9)

7

1 (14.3)

3 (42.9)

3 (42.9)

Բ­նա­կա­վայր, df=2

χ2=21.057, p=0.000027

χ2=7.984, p=0.018

χ2=0.207, p=0.902

Քա­ղաք

27

4 (14.8)

16 (59.3)

7 (25.9)

25

2 (8.0)

16 (64.0)

7 (28.0)

27

3 (11.1)

11 (40.7)

13 (48.2)

Գյուղ

17

10 (58.8)

5 (29.4)

2 (11.8)

16

5 (31.3)

5 (31.3)

6 (37.5)

15

2 (13.3)

7 (46.7)

6 (40.0)

Ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճակ, df=6

χ2=0.392, p=0.999

χ2=1.168, p=0.978

χ2=0.244, p=0.999

Ա­մուս­նա­ցած կամ ապ­րում է զույ­գով

21

6 (28.6)

10 (47.6)

5 (23.8)

20

3 (15.0)

11 (55.0)

6 (30.0)

20

2 (10.0)

8 (40.0)

10 (50.0)

Չա­մուս­նա­ցած

12

4 (33.3)

6 (50.0)

2 (16.7)

13

2 (15.4)

6 (46.2)

5 (38.5)

11

1 (9.1)

5 (45.5)

5 (45.5)

Բա­ժան­ված կամ ապ­րում են ա­ռան­ձին

6

2 (33.3)

3 (50.0)

1 (16.7)

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

5

1 (20.0)

2 (40.0)

2 (40.0)

Այ­րի/ա­մու­րի

5

2 (40.0)

2 (40.0)

1 (20.0)

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

6

1 (16.7)

3 (50.0)

2 (33.3)

Ե­րե­խա(ներ), df=2

χ2=15.249, p=0.001

χ2=6.287, p=0.043

χ2=0.042, p=0.979

Ու­նի

27

4 (14.8)

16 (59.3)

7(25.9)

25

3 (12.0)

13 (52.0)

9 (36.0)

24

3 (12.5)

11 (45.8)

10 (41.7)

Չու­նի

17

10 (58.8)

5 (29.4)

2 (11.8)

16

4 (25.0)

8 (50.0)

4 (25.0)

18

2 (11.1)

7 (38.9)

9 (50.0)

Զ­բաղ­վա­ծու­թյուն, df=4

χ2=13.265, p=0.001

χ2=18.868, p=0.00008

χ2=17.703, p=0.0001

Ու­նի

27

5 (18.5)

14 (51.9)

8 (29.6)

28

3 (10.7)

19 (67.9)

6 (21.4)

28

2 (7.1)

9 (32.1)

17 (60.7)

Չու­նի

17

9 (52.9)

7 (41.2)

1 (5.9)

13

4 (30.8)

2 (15.4)

7 (53.9)

14

3 (21.4)

9 (64.3)

2 (14.3)

Ա­պա­հո­վագ­րու­թյուն, df=2

χ2=0.249, p=0.883

χ2=0.021, p=0.990

χ2=0.727, p=0.695

Ու­նի

17

5 (29.4)

8 (47.1)

4 (23.5)

17

3 (17.7)

9 (52.9)

5 (29.4)

16

2 (12.5)

6 (37.5)

8 (50.0)

Չու­նի

27

9 (33.3)

13 (48.2)

5 (18.5)

24

4 (16.7)

12 (50.0)

8 (33.3)

26

3 (11.5)

12 (46.2)

11 (42.3)

Ե­կա­մուտ, ՀՀ դրամ, df=6

χ2=25.692, p=0.000254

χ2=0.586, p=0.997

χ2=0.707, p=0.994

<120,000

4

2 (50.0)

1(25.0)

1 (25.0)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

121,000–320,000

20

10 (50.0)

9 (45.0)

1 (5.0)

20

3 (15.0)

11 (55.0)

6 (30.0)

21

2 (9.5)

10 (47.6)

9 (42.9)

321,000–600,000

16

1 (6.3)

10 (62.5)

5 (31.3)

14

2 (14.3)

7 (50.0)

5 (35.7)

15

1 (6.7)

6 (40.0)

8 (53.3)

>600,000

4

1 (25.0)

1 (25.0)

2 (50.0)

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

 

Ա­ղյու­սակ 3. Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի կախ­վա­ծու­թյու­նը հե­տա­զոտ­վող հի­վանդ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից:

Ցու­ցա­նիշ, n (%)

Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք

Ըն­դա­մե­նը

Խումբ 1 (n=44)

Ըն­դա­մե­նը

Խումբ 2 (n=41)

Ըն­դա­մե­նը

Խումբ 3 (n=42)

Թույլ

(n=14)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=9)

Թույլ

(n=7)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=13)

Թույլ

(n=5)

Մի­ջի­նից լավ

(n=18)

Գե­րա­զանց

(n=19)

Վի­րա­հա­տա­կան մուտք, df=4

χ2=0.179, p=0.996

χ2=0.129, p=0.998

χ2=0.533, p=0.970

Ռետ­րո­սիգ­մոիդ

24

8 (33.3)

11 (45.8)

5 (20.8)

21

4 (19.1)

10 (47.6)

7 (33.3)

23

2 (8.7)

11 (47.8)

10 (43.5)

Մա­կա­նաձև

12

3 (25.0)

7 (58.3)

2 (16.7)

10

2 (20.0)

5 (50.0)

3 (30.0)

10

1 (10.0)

4 (40.0)

5 (50.0)

Անդր­լա­բի­րին­թային

8

3 (37.5)

3 (37.5)

2 (25.0)

10

1 (10.0)

6 (60.0)

3 (30.0)

9

2 (22.2)

3 (33.3)

4 (44.4)

Նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վալ, df=4

χ2=22.981, p=0.00012

χ2=17.662, p=0.001

χ2=1.179, р=0.882

Տո­տալ (ամ­բող­ջա­կան)

6

1 (16.7)

1 (16.7)

1 (16.7)

6

1 (16.7)

1 (16.7)

4 (66.7)

8

1 (12.5)

3 (37.5)

4 (50.0)

Սուբ­տո­տալ (հյուս­ված­քի մնա­ցորդ <5%)

14

3 (21.4)

9 (64.3)

2 (14.3)

13

1 (7.7)

8 (61.5)

4 (30.8)

12

2 (16.7)

6 (50.0)

4 (33.3)

Մաս­նա­կի (հյուս­ված­քի մնա­ցորդ >5%)

24

10 (41.7)

11 (45.8)

3 (12.5)

22

5 (22.7)

12 (54.6)

5 (22.7)

22

2 (9.1)

9 (40.9)

11 (50.0)

Նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազմ, df=4

χ2=0.263, p=0.992

χ2=0.707, p=0.950

χ2=1.487, p=0.829

Նև­րի­նո­մա

31

10 (32.3)

15 (48.3)

6 (19.4)

30

5 (16.7)

16 (53.3)

9 (30.0)

34

3 (8.9)

15 (44.1)

16 (46.4)

Է­պի­դեր­մո­մա

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

Մե­նին­գի­ո­մա

9

3 (33.3)

4 (44.4)

2 (22.2)

8

1 (12.5)

4 (50.0)

3 (37.5)

5

1 (20.0)

2 (40.0)

2 (40.0)

Ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­ներ, df=2

χ2=7.096, p=0.029

χ2=5.2153, p=0.074

χ2=0.1885, p=0.910

Ու­նի

37

13 (35.1)

18 (48.7)

6 (16.2)

35

6 (17.1)

19 (54.3)

10 (28.6)

36

4 (11.1)

16 (44.4)

16 (44.4)

Չու­նի

7

1 (14.3)

3 (42.9)

3 (42.9)

6

1 (16.7)

2 (33.3)

3 (50.0)

6

1 (16.7)

2 (33.3)

3 (50.0)

Շո­ղա­ցող ա­ռիթ­մի­ա, df=2

χ2=6.970, р=0.031

χ2=0.012, р=0.994

χ2=0.0733, р=0.964

Ու­նի

6

4 (66.7)

1 (16.7)

1 (16.7)

8

1 (12.5)

4 (50.0)

3 (37.5)

5

1 (20.0)

2 (40.0)

2 (40.0)

Չու­նի

38

10 (26.3)

20 (52.6)

8 (21.1)

33

6 (18.2)

17 (51.5)

10 (30.3)

37

4 (10.8)

16 (43.2)

17 (46.0)

Վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սակ, df=2

χ2=0.078, р=0.962

χ2=0.050, p=0.975

χ2=0.170, р=0.919

Հա­վե­լյալ նյար­դի մի­ջո­ցով

13

4 (30.8)

6 (46.2)

3 (23.1)

10

2 (20.0)

5 (50.0)

3 (30.0)

10

1 (10.0)

4 (40.0)

5 (50.0)

Են­թա­լեզ­վային նյար­դի մի­ջո­ցով

31

10 (32.3)

15 (48.4)

6 (19.4)

31

5 (16.1)

16 (51.6)

10 (32.3)

32

4 (12.5)

14 (43.8)

14 (43.8)

II տի­պի շա­քա­րային դի­ա­բետ, df=2

χ2=20.469, р=0.001

χ2=8.128, р=0.017

χ2=7.026, р=0.029

Ու­նի

21

10 (47.6)

10 (47.6)

1 (4.8)

25

6 (24.0)

12 (48.0)

7 (28.0)

22

4 (18.2)

9 (40.9)

9 (40.9)

Չու­նի

23

4 (17.4)

11 (47.8)

8 (34.8)

16

1 (6.3)

9 (56.3)

6 (37.5)

20

1 (5.0)

9 (45.0)

11 (55.0)

Գի­րու­թյուն, df=2

χ2=8.948, р=0.011399

χ2=16.045, р=0.000328

χ2=6.182, р=0.045

Ու­նի

25

11 (44.0)

10 (40.0)

4 (16.0)

21

6 (28.6)

11 (52.4)

4 (19.1)

23

4 (17.4)

10 (43.5)

9 (39.1)

Չու­նի

19

3 (15.8)

11 (57.9)

5 (26.3)

20

1 (5.0)

10 (50.0)

9 (45.0)

19

1 (5.3)

8 (42.1)

10 (52.6)

Ա­ղես­տա­մոք­սային հա­մա­կար­գի բոր­բո­քային բնույ­թի հի­վան­դու­թյուն, df=2

χ2=0.180, р=0.914

χ2=5.794, р=0.055

χ2=2.842, р=0.242

Ու­նի

13

4(30.8)

6 (46.2)

3 (23.1)

14

4 (28.6)

7 (50.0)

3 (21.4)

20

3 (15.0)

7 (35.0)

10 (50.0)

Չու­նի

31

10 (32.3)

15 (48.3)

6 (19.4)

27

3 (11.1)

14 (51.9)

10 (37.0)

22

2 (9.1)

11 (50.0)

9 (40.9)

Ա­նամ­նե­զում գլ­խու­ղե­ղի ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան սուր խան­գա­րում (ան­ցո­ղիկ կամ կա­յուն) , df=2

χ2=6.714, p=0.034

χ2=3.042, р=0.218

χ2=0.021, р=0.990

Ու­նի

27

11 (40.7)

12 (44.4)

4 (14.8)

20

4 (20.0)

9 (45.0)

7 (35.0)

26

3 (11.5)

11 (42.3)

12 (46.2)

Չու­նի

17

3 (17.7)

10 (58.8)

5 (29.4)

21

3 (14.3)

12 (57.1)

6 (28.6)

16

2 (12.5)

7 (43.8)

7 (43.8)

Ա­թե­րոսկ­լե­րոզ, df=2

χ2=8.823, p=0.012

χ2=8.608, p=0.0135

χ2=13.833, р=0.0009

Ու­նի

27

11 (40.7)

10 (37.0)

6 (22.2)

24

6 (25.0)

11 (45.8)

7 (29.2)

22

4 (18.2)

12 (54.6)

6 (27.3)

Չու­նի

17

3 (17.7)

11 (64.7)

3 (17.7)

17

1 (5.9)

10 (58.8)

6 (35.3)

20

1 (5.0)

6 (30.0)

13 (65.0)

Վ­նա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կետ, ա­միս, df=4

χ2=14.289, p=0.006

χ2=13.044, p=0.011

χ2=17.951, p=0.001

1-6

17

2 (11.8)

10 (58.8)

5 (29.4)

15

1 (6.7)

7 (46.7)

7 (46.7)

16

1 (6.3)

7 (43.8)

8 (50.0)

6-12

17

6 (35.3)

8 (47.1)

3 (17.7)

18

3 (16.7)

7 (38.9)

5 (27.8)

17

1 (5.9)

8 (47.1)

8 (47.1)

>12

10

6 (60.0)

3 (30.0)

1 (10.0)

8

3 (37.5)

4 (50.0)

1 (12.5)

9

3 (33.3)

3 (33.3)

3 (33.3)

Նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­վածք, df=2

χ2=0.542, p=0.762

χ2=0.092, p=0.954

χ2=0.112, p=0.946

Ու­նի

16

6 (37.5)

7 (43.75)

3 (18.75)

15

2 (13.3)

8 (53.3)

5 (33.3)

15

2 (13.3)

6 (40.0)

7 (46.7)

Չու­նի

28

8 (28.6)

14 (50.0)

6 (21.4)

26

5 (19.2)

13 (50.0)

8 (30.8)

27

3 (11.1)

12 (44.4)

12 (44.4)

Նո­րա­գո­յա­ցու­թյան սեր­տա­ճում պա­տի­ճի հետ, df=4

χ2=8.349, p=0.079

χ2=7.043, р=0.134

χ2=3.982, p=0.408

Ամ­բող­ջա­կան

21

9 (42.9)

9 (42.9)

3 (14.3)

21

6 (28.6)

10 (47.6)

5 (23.8)

20

3 (15.0)

9 (45.0)

8 (40.0)

Մաս­նա­կի

12

4 (33.3)

6 (50.0)

2 (16.7)

10

1 (10.0)

5 (50.0)

4 (40.0)

12

1 (8.3)

6 (50.0)

5 (41.7)

Ա­ռանց սեր­տաճ­ման

11

1 (9.1)

6 (54.6)

4 (36.4)

10

1 (10.0)

6 (60.0)

3 (30.0)

10

1 (10.0)

6 (60.0)

3 (30.0)

Նո­րա­գո­յա­ցու­թյան տե­ղադ­րու­թյուն դի­մային նյար­դի նկատ­մամբ, df=4

χ2=0.657, р=0.957

χ2=1.780, р=0.776

χ2=0.489, р=0.974

Ա­ռա­ջային մա­կե­րես

22

7(31.8)

10 (45.5)

5 (22.7)

20

4 (20.0)

10 (50.0)

6 (30.0)

21

2 (9.5)

9 (42.9)

10 (47.6)

Հե­տին մա­կե­րես

11

4 (36.4)

5 (45.5)

2 (18.2)

11

1 (30.0)

6 (54.6)

4 (36.4)

10

1 (10.0)

4 (40.0)

5 (50.0)

Կողմ­նային մա­կե­րես

11

3 (27.3)

6 (54.6)

2 (18.2)

10

2 (20.0)

5 (50.0)

3 (30.0)

11

2 (18.2)

5 (45.5)

4 (36.4)

 

 

Գ­րա­կա­նություն

  1. Lak AM, Khan YS. Cerebellopontine Angle Cancer. [Updated 2023 Jun 26]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK559116/
  2. Samii M, Gerganov VM. Tumors of the cerebellopontine angle. Handbook of clinical neurology. 2012 Jan 1;105:633-9.
  3. Shohet JA, Meyers AD. Skull base tumor and other CPA tumors. 2015. Available from: https://emedicine.medscape.com/article/883090-overview
  4. Kunert P, Smolarek B, Marchel A. Facial nerve damage following surgery for cerebellopontine angle tumours. Prevention and comprehensive treatment. Neurol Neurochir Pol. 2011;45(5):480-488.
  5. Cosetti MK, Xu M, Rivera A, et al. Intraoperative transcranial motor-evoked potential monitoring of the facial nerve during cerebellopontine angle tumor resection. J Neurol Surg B Skull Base. 2012;73(5):308-315.
  6. Khan NR, Elarjani T, Jamshidi AM, et al. Microsurgical management of vestibular schwannoma (acoustic neuroma): facial nerve outcomes, radiographic analysis, complications, and long-term follow-up in a series of 420 surgeries. World Neurosurg. 2022;168:e297-e308.
  7. Seners P, Hurford R, Tisserand M, et al. Is unexplained early neurological deterioration after intravenous thrombolysis associated with thrombus extension? Stroke. 2017;48(2):348-352.
  8. House-Brackmann facial paralysis scale. Available from: https://www.facialparalysisinstitute.com/conditions/house-brackmann-grading-system
  9. Акулов МА. Терапевтическая коррекция нарушений функций мимической мускулатуры после нейрохирургических вмешательств при помощи ботулинического токсина типа А. Канд. дисс., 2020.
  10. Ruschel LG, Duarte JS, De La Cruz J et al. Hypoglossal-facial anastomosis for facial nerve reconstruction: outcomes using the side-to-end surgical technique. Arq Bras Neurocir. 2021;40(03):e222-8.
  11. Чойнзонов ЕЛ, Кучерова ТЯ, Удинцева ИН и др. Комплексный подход к реабилитации больных с нарушением функции лицевого нерва после тотальной паротидэктомии. Опухоли головы и шеи. 2019;9(2):66-70.
  12. ­Գյու­տի հե­ղի­նա­կային ի­րա­վուն­քի 943Y ար­տո­նա­գիր (Մ­տա­վոր սե­փա­կա­նու­թյան գրա­սե­նյա­կի կող­մից տր­ված, գրանց­ված է 17.02.2025):
  13. Samala R, Borkar SA, Sharma R, et al. Effectiveness of preoperative facial nerve diffusion tensor imaging tractography for preservation of facial nerve function in surgery for large vestibular schwannomas: Results of a prospective randomized study. Neurol India. 2019;67(1):149-154.
  14. Guntinas-Lichius O, Volk GF, Olsen KD, et al. Facial nerve electrodiagnostics for patients with facial palsy: a clinical practice guideline. Eur Arch Otorhinolaryngol. 2020;277(7):1855-1874.
  15. Spencer CR, Irving RM. Causes and management of facial nerve palsy. Br J Hosp Med (Lond). 2016;77(12):686-691.
  16. Hontanilla B, Marré D. Comparison of hemihypoglossal nerve versus masseteric nerve transpositions in the rehabilitation of short-term facial paralysis using the Facial Clima evaluating system. Plast Reconstr Surg. 2012;130(5):662e-672e.