Սենսոպաթիկ խմբի անցումային ախտանշանների կառուցվածքը

Սենսոպաթիկ խմբի անցումային ախտանշանների կառուցվածքը

Դավթյան Ե., Ղազարյան Դ., Մկրտչյան Ա.
1 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան2 Ռուս-հայկական համալսարան, Երևան, Հայաստան3 Մկրտչյան մենթալ քեը քլինիք, Երևան, Հայաստան
ABSTRACT

Սույն հետազոտության նպատակն էր ուսումնասիրելսենսոպաթիկ խմբի ախտաբանական մարմնական զգացողություններ ունեցող հիվանդների ախտանշանների ձևավորման ընդհանուր օրինաչափությունները։ Ընդհանուր առմամբ հետազոտվել է սենեսթոպաթիայի տարբեր նոզոլոգիական խմբերի 105 հիվանդ՝ վերլուծելով 241 արտահայտություն։ Ուսումնասիրության արդյունքները հաստատել են սենեսթոպաթիաների սկզբունքորեն ոչ միատարր բնույթը, որոնք կարող են ընդգրկվելկառուցվածքային և ֆենոմենոլոգիական տարբեր աստիճանի որոշակիություն ունեցող համախտանիշների մեջ։ Սենեսթոպաթիաները, որոնք ներառված են բարդ սենսոպաթիկ համախտանիշների կառուցվածքում, հանդիպել են ավելի հաճախ (54.8% դեպքերում), քանսենեսթոպաթիաները՝ որպես փոփոխված մարմնականության մոնոսիմպտոմ (45.2% դեպքերում): Սենեսթոպաթիաները ապաանձնավորման (դեպերսոնալիզացիոն) խանգարումների կառուցվածքում հանդիպել ենէականորեն ավելի հաճախ, քան զգայական ավտոմատիզմների կամ ընդերային ցնորքների կառուցվածքում գտնվող սենեսթոպաթիաները։ Սենեսթոպաթիաների ընդգրկումը բարդ սենսոպաթիկ համախտանիշների կառուցվածքում բնորոշ էր շիզոֆրենիային, իսկ սենեսթոպաթիաների ընդգրկումը կլինիկապես անավարտ սենսոպաթիկ երևույթներում՝ շիզոֆրենիայի և աֆեկտիվ խանգարումների բնորոշ հատկանիշ է։

Keywords: սենեսթոպաթիաներ, զգացողականավտոմատիզմներ, մարմնահոգեկան ապաանձնավորում, ընդերային ցնորքներ