Гибридная отопластика: личный опыт

Гибридная отопластика: личный опыт

Карен Петросян, Паруйр Антонян, Эмиль Акопян, Ангин Хачатрян, Нелли Хачатрян, Патриция Петросян, Мариам Мирзаханян
Кафедра пластической и реконструктивной хирургии, Национальный институт здравоохранения им. Авдалбекяна, Ереван, Армения
ABSTRACT

В данной статье представлено подробное описание метода гибридной отопластики, включающего контролируемую модификацию хряща и последующую фиксацию швами, а также личный опыт авторов при применении данного метода. Такой подход обеспечивает естественную форму и стабильный контур уха, а хирургическое вмешательство проводится малоинвазивно, что снижает риск осложнений.

Keywords: лопоухость, оттопыренные уши, отопластика

Օ­տօպ­լաս­տի­կայի ա­վան­դա­կան ե­ղա­նակ­ներ

­Կոն­վեր­սի կտր­վածք-կա­րե­րի մե­թո­դը հա­կա­պա­րույ­րի (ան­տի­հե­լիք­սի) վրա կտր­վածք­նե­րի ու կա­րե­րի հա­մա­տեղ­ման ե­ղա­նակ է՝ հա­կա­պա­րույ­րի նոր կո­րու­թյան ձևա­վոր­ման նպա­տա­կով: Կի­րառ­վում է ա­մուր ա­ճա­ռի դեպ­քում (նկ. 1) [4]:

Ս­տենստրյո­մի-Ք­րի­կե­լե­րի-Չոնգ­չե­տի մե­թո­դի դեպ­քում հա­կա­պա­րույ­րի ա­ճա­ռին կա­տար­վում են մի­ա­կող­մա­նի մաս­նա­կի ոչ ամ­բող­ջա­կան հա­տում­ներ, ծալ­վում է ա­ճա­ռը և ձևա­վոր­վում է հա­կա­պա­րույ­րի նոր կո­րու­թյու­նը: Կի­րառ­վում է ա­մուր ա­ճա­ռի դեպ­քում (նկ. 2) [5]։

­Վիր­դայի ա­ճա­ռի բա­րա­կեց­ման մե­թո­դի դեպ­քում հա­կա­պա­րույ­րի ա­ճա­ռը թու­լաց­վում է բոր­մե­քե­նայի մի­ջո­ցով, և կո­րու­թյու­նը նոր դիր­քում ֆիքս­վում է չներծծ­վող կա­րե­րով: Կի­րառ­վում է ա­մուր և ոչ ա­ռաձ­գա­կան ա­ճա­ռի դեպ­քում (նկ. 3) [6]։

­Վալ­տե­րի մե­թո­դը նե­րա­ռում է ամ­բող­ջա­կան կտր­վածք­ներ և ա­ճա­ռի հե­ռա­ցում­ներ՝ լար­վա­ծու­թյան կե­տե­րը թու­լաց­նե­լու, հա­կա­պա­րույ­րի նոր կո­րու­թյու­նը ձևա­վո­րե­լու և ա­կան­ջը ճիշտ դիր­քում ֆիք­սե­լու նպա­տա­կով (նկ. 4) [7]։

­Պի­տան­գույի մե­թո­դը հիմն­ված է ա­ճա­ռային կղ­զյա­կի կտր­վածք-կա­րի տեխ­նի­կայի վրա, ո­րով ձևա­վոր­վում է նոր հա­կա­պա­րույր: Գծանշ­վում է նոր կո­րու­թյան դիր­քը, կա­տար­վում է կտր­վածք ա­կան­ջի ետ­ևում և ա­ճա­ռը զգու­շո­րեն բարձ­րաց­վում է։ Այ­նու­հետև ա­ճա­ռը կի­սա­լուս­նաձև հատ­վում է և մա­սամբ ա­ռանձ­նաց­վում՝ պահ­պա­նե­լով վեր­նա­ճա­ռը։ Ա­ճա­ռային կղ­զյա­կը ծալ­վում և կար­վում է ներծծ­վող կա­րա­նյու­թով հա­կա­պա­րույ­րի նոր կո­րու­թյու­նը ձևա­վո­րե­լու հա­մար (նկ. 5)։ Չնա­յած լավ էս­թե­տիկ ար­դյունք­նե­րին՝ կա հե­մա­տո­մայի ա­ռա­ջաց­ման, կա­րե­րի բաց­ման և ան­հա­մա­չա­փու­թյան ձևա­վոր­ման վտանգ [8]։

­Ֆուր­նա­սի մե­թո­դի նպա­տակն է շտ­կել ա­կան­ջի պա­րույր-պտ­կաձ­ևային լայն ան­կյու­նը։ Կտր­վածք է կա­տար­վում հե­տա­կան­ջային շր­ջա­նում, հե­ռաց­վում է ա­վել­ցու­կային հյուս­ված­քը՝ պահ­պա­նե­լով քուն­քային փա­կե­ղը։ Ա­կան­ջը պտտ­վում է հետ և ներծծ­վող կա­րե­րով խե­ցու ա­ճա­ռը ֆիքս­վում է պտ­կաձև ե­լու­նի վեր­նոսկ­րին (նկ. 6) [9]։

Օ­տոպ­լաս­տի­կայի ժա­մա­նակ ա­կան­ջի բլ­թա­կը հա­ճախ չա­փից դուրս ար­տացց­ված է թվում, հատ­կա­պես հա­կա­պա­րույ­րի ձևա­վո­րու­մից հե­տո։ Գե­ղա­գի­տա­կան տե­սան­կյու­նից այն պետք է լի­նի ա­կան­ջի վե­րին եր­րոր­դի հար­թու­թյա­նը հա­վա­սար։ Բլ­թա­կի դիր­քի շտկ­ման (լո­բու­լոպ­լաս­տի­կա) հա­մար կի­րառ­վում են տար­բեր մե­թոդ­ներ՝ հետլբլ­թա­կային մաշ­կի կտր­վածք­ներ (ձ­կան պո­չի, Z-պ­լաս­տի­կայի կամ է­լիպ­սի տես­քով) (նկ. 7Ա) և կա­րային տեխ­նի­կա­ներ։ Սի­գեր­տի մե­թո­դի դեպ­քում դր­վում է ներծծ­վող կար՝ բլ­թա­կի և խե­ցու միջև ա­ռանց մաշ­կի հե­ռաց­ման, ի­նչն ա­պա­հո­վում է կա­յուն ար­դյունք (նկ. 7Բ)։ Սխալ կա­տար­ման դեպ­քում հնա­րա­վոր է ա­կան­ջի տե­սա­նե­լի ներհր­վա­ծու­թյուն կամ ա­ղա­վա­ղում [10]։

 

Ն­վազ ին­վա­զիվ ե­ղա­նակ­ներ

Ֆ­րիտ­շի կա­րային մե­թոդ. Այս մե­թո­դը նե­րա­ռում է հո­րի­զո­նա­կան կա­րե­րի տե­ղադ­րում ա­ռանց մեծ կտր­վածք­նե­րի՝ ձևա­վո­րե­լով նոր հա­կա­պա­րույր [11]։

­Պե­լե­դի ան­կտր­վածք օ­տոպ­լաս­տի­կա. Ֆրիտ­շի մե­թո­դի ձևա­փո­խումն է, ո­րը հա­մա­տե­ղում է կա­րային տեխ­նի­կան և ա­ճա­ռի կույր քեր­ծու­մը՝ փոքր մաշ­կային բաց­ված­քով [12]։

­Ռաու­նի­գի խար­տո­ցային մե­թոդ. Նա­խա­տես­ված է հա­կա­պա­րույ­րի և խե­ցու ա­ճա­ռի նուրբ թու­լաց­ման հա­մար՝ օգ­տա­գոր­ծե­լով հա­տուկ ա­դա­ման­դե խար­տոց [13]։

­Բե­նե­դիկ­տի և Պիր­վի­ցի մե­թոդ. Հա­մա­տե­ղում է չներծծ­վող կա­րե­րի և հա­կա­պա­րույ­րի ա­ճա­ռի կույր քեր­ծում Բե­նե­դիկ­տի գոր­ծի­քի օգ­նու­թյամբ [14]։

­Օ­տոպ­լաս­տի­կայի նվազ ին­վա­զիվ ե­ղա­նակ­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն­ներն ու թե­րու­թյուն­ներն ամ­փոփ­ված են ա­ղյու­սակ 1-ո­ւմ:

­

Ոչ վի­րա­հա­տա­կան շտկ­ման մե­թոդ­ներ­

Ոչ վի­րա­հա­տա­կան մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ ա­կան­ջի ձևա­խախ­տում­նե­րի շտ­կումն ա­պա­ցու­ցել է իր ար­դյու­նա­վե­տու­թյու­նը նո­րա­ծին­նե­րի շր­ջա­նում, հատ­կա­պես ե­րբ կի­րառ­վում է վաղ՝ կյան­քի ա­ռա­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում։­

Ա­կան­ջի ձևա­վոր­ման սար­քեր (Ear Molding Devices). Օգ­տա­գործ­վում են հա­տուկ սար­քեր (օ­րի­նակ՝ EarWell, InfantEar և EarBuddies), ո­րոնք նր­բո­րեն ճն­շում են գոր­ծադ­րում ա­կան­ջի վրա՝ շտ­կե­լով դրա ձևը։ Այս մե­թոդն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ է, ե­րբ սկս­վում է կի­րառ­վել կյան­քի ա­ռա­ջին 6 շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում։ ­Վաղ սկս­ված բուժ­ման դեպ­քում հա­ջո­ղու­թյան ցու­ցա­նի­շը հաս­նում է մինչև 97%։

Կպ­չուն ժա­պա­վեն­նե­րի և մո­մի կի­րա­ռում. Ո­րոշ դեպ­քե­րում, հատ­կա­պես ե­րբ հա­տուկ սար­քեր հա­սա­նե­լի չեն, կի­րառ­վում են կպ­չուն ժա­պա­վեն­ներ և ա­կան­ջի ձևա­վո­րող մո­մեր՝ ա­կան­ջի ձևը շտ­կե­լու հա­մար։ Այս մե­թո­դը պա­հան­ջում է պար­բե­րա­կան վե­րահս­կում և կա­րող է ար­դյու­նա­վետ լի­նել, ե­թե սկս­վում է վաղ՝ կյան­քի ա­ռա­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում։

­

Հիբ­րի­դային օ­տոպ­լաս­տի­կա­

Օ­տոպ­լաս­տի­կայի վե­րոն­շյալ մե­թոդ­նե­րից որ­ևէ մեկն ու­նի­վեր­սալ օպ­տի­մալ չէ։ Ժա­մա­նա­կա­կից հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս հիբ­րի­դային մո­տեց­ման ա­ռա­վե­լու­թյու­նը, ո­րը մի­ա­վո­րում է ա­ճա­ռի ձևա­փոխ­ման և պահ­պան­ման տար­րե­րը՝ բարձր գե­ղա­գի­տա­կան ար­դյունք­ներ և նվա­զա­գույն բար­դու­թյուն­ներ ա­պա­հո­վե­լու հա­մար [18,21]։ Գո­յու­թյուն ու­նե­ցող տեխ­նի­կա­նե­րից ա­ռանձ­նա­նում է Մուս­տար­դե­ի մե­թո­դը (նկ. 8), ո­րն օգ­տա­գոր­ծում է կա­րեր՝ ա­ճա­ռի ծալք ձևա­վո­րե­լու հա­մար [16], ի­նչ­պես նաև ա­վե­լի ին­վա­զիվ մի­ջամ­տու­թյուն­ներ, ո­րոնք կապ­ված են ա­ճա­ռի հատ­ման և ծա­վա­լի նվա­զեց­ման հետ [17]։ Հիբ­րի­դային տեխ­նի­կան մի­ա­վո­րում է եր­կու մո­տե­ցում­նե­րի լա­վա­գույն հատ­կա­նիշ­նե­րը՝ ա­պա­հո­վե­լով ի­նչ­պես կա­ռուց­ված­քային ա­ջակ­ցու­թյուն, այն­պես էլ բնա­կան էս­թե­տիկ տեսք [17,21]։

Սույն աշ­խա­տու­թյու­նում նկա­րագր­վում է հիբ­րի­դային օ­տոպ­լաս­տի­կայի տեխ­նի­կան՝ ա­ճա­ռի վե­րահսկ­վող քե­րու­մով և հա­ջոր­դող կա­րե­րի ֆիք­սու­մով, ի­նչ­պես նաև գնա­հատ­վում են շտկ­ման ար­դյունք­նե­րը և բա­ցա­հայտ­վում հնա­րա­վոր բար­դու­թյուն­նե­րը [22,36-48]։

Այն պա­հից ի վեր, ե­րբ Մուս­տար­դեն հրա­պա­րա­կել է իր ա­ռա­ջին աշ­խա­տան­քը [30], հայտն­վել են բազ­մա­թիվ այլ մե­թոդ­նե­րի նկա­րագ­րու­թյուն­ներ՝ նպա­տակ ու­նե­նա­լով կան­խել ա­կան­ջի կր­կին դուրս ցց­վե­լու մի­տու­մը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում։ Դա պայ­մա­նա­վոր­ված է մի քա­նի գոր­ծոն­նե­րով։ Նախ՝ ոչ ճիշտ ձևով դր­ված կա­րե­րը, ե­րբ չեն ը­նդ­գր­կում բա­վա­րար քա­նա­կու­թյամբ ա­ճառ, հան­գեց­նում են կա­րի ներծծ­մա­նը և ա­կան­ջի վե­րա­դար­ձին իր նախ­նա­կան դիր­քին [19]: Ե­րկ­րորդ՝ ե­րբ կա­րե­րը չեն ը­նդ­գր­կում վեր­նա­ճա­ռը, դա ևս նպաս­տում է ա­ճա­ռի ներծծ­մա­նը։ Այդ պատ­ճա­ռով հար­կա­վոր է հատ­կա­պես ու­շա­դիր լի­նել՝ ա­պա­հո­վե­լով կա­րե­րի ճիշտ տե­ղադ­րու­մը, քա­նի որ ա­կան­ջի կրկ­նա­կի շեղ­ման ա­մե­նա­տա­րած­ված պատ­ճա­ռը ա­ճա­ռի պինդ և ա­ռաձ­գա­կան կա­ռուց­վածքն է­։

 

ՄԵ­ԹՈԴ­ՆԵՐ

 

­Հե­տա­զո­տու­թյան դի­զայն և հի­վանդ­նե­րի ը­նտ­րու­թյուն

­Կա­տար­վել է հե­տա­հա­յաց հե­տա­զո­տու­թյուն Եր­ևան քա­ղա­քի «­Մեդ­լայն Կլի­նիկ» և «­Ռե­նե­սանս պլաս­տիկ վի­րա­բու­ժու­թյան կլի­նի­կա» կլի­նի­կա­նե­րում 2022 թվա­կա­նի հուն­վա­րից մինչև 2025 թվա­կա­նի մարտն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հիբ­րի­դային օ­տոպ­լաս­տի­կա տա­րած բու­ժա­ռու­նե­րի հի­վան­դու­թյան պատ­մագ­րե­րի և լու­սան­կար­նե­րի վեր­լու­ծու­թյան հի­ման վրա։

Նե­րառ­ման չա­փա­նիշ­ներն է­ին՝ ա­կանջ­նե­րի լոշ­տա­կու­թյան ախ­տո­րո­շում (prominauris), նա­խա­վի­րա­հա­տա­կան և հետ­վի­րա­հա­տա­կան լրիվ ֆո­տոթղ­թա­վո­րում և օբյեկ­տիվ չա­փում­ներ։ Վեր­լու­ծու­թյան մեջ նե­րառ­վել են նաև ռևի­զի­ոն օ­տոպ­լաս­տի­կայի դեպ­քեր։

­

Վի­րա­բու­ժա­կան տեխ­նի­կա

  • ­Նա­խա­վի­րա­հա­տա­կան պլա­նա­վո­րում

­Չա­փում­ներն ի­րա­կա­նաց­վել են Վո­դա­կի չա­փա­նիշ­նե­րով. ար­ձա­նագր­վել է հա­կաայ­ծի­կից մինչև պտ­կաձև ե­լուստ հե­ռա­վո­րու­թյու­նը վե­րին, մի­ջին և ստո­րին մա­կար­դակ­նե­րում։

­Հա­կա­պա­րույ­րի ցան­կա­լի ծալ­քի գի­ծը նշ­վել է ա­կան­ջի կողմ­նային մա­կե­րե­սին՝ մե­թի­լեն կա­պույ­տով թա­թախ­ված 27G ա­սե­ղով։

  • ­
  • Վի­րա­հա­տու­թյուն

­Հիբ­րի­դային օ­տոպ­լաս­տի­կայի վի­րա­հա­տու­թյան հիմ­նա­կան փու­լե­րը ներ­կա­յաց­ված է նկար 9-ո­ւմ:

  1. Կտր­վածք և բա­ցում. Կա­տար­վում է մաշ­կի սե­պաձև կտր­վածք ա­կան­ջի ետ­ևում («8-ձև»), ո­րը գտն­վում էր հա­կաայ­ծի­կի եզ­րից 8-10 մմ ներքև։ Շեր­տա­հա­տու­մը (դի­սեկ­ցի­ան) ի­րա­կա­նաց­վում է սուպ­րա­պե­րի­խոնդ­րի­ալ շեր­տում՝ ա­կան­ջի ա­րյու­նա­մա­տա­կա­րա­րու­մը պահ­պա­նե­լու հա­մար [18,47]։ ­Կոտ­լի սայ­րով կա­տար­վում է կտր­վածք ա­կան­ջի ա­ճա­ռի մի­ջով՝ նոր հա­կա­պա­րույ­րի գա­գա­թից 5 մմ ա­ռաջ: Կտր­ված­քը պետք է լի­նի կո­րաձև՝ պա­րույ­րի եզ­րին զու­գա­հեռ, և սկս­վի մի կե­տից, ո­րը գտն­վում է պա­րույ­րի վե­րին եզ­րից մոտ 5 մմ ներքև՝ ձգ­վե­լով մինչև դրա պո­չը։ Վեր­ջի­նիս մաս­նա­հա­տումն օգ­նում է կան­խել բլ­թա­կի հետ­վի­րա­հա­տա­կան ո­լո­րու­մը։ Կտր­ված­քի վե­րին և ստո­րին եզ­րե­րին ո­ւղ­ղա­հա­յաց հե­ռաց­վում են ե­ռան­կյու­նաձև սե­պեր։ Այս փու­լում ա­ճա­ռի կողմ­նային հատ­վա­ծը մի­աց­վում է մի­ջային հատ­վա­ծին մի­այն վե­րին եզ­րի եր­կայն­քով։ Վեր­նա­ճառն ա­ռանձ­նաց­վում է ա­ճա­ռի ա­ռջ­ևի մա­կե­րե­սից՝ մոտ 1 սմ հե­ռա­վո­րու­թյամբ։
  2. ­Ա­ճա­ռի ձևա­փոխւմ. Փա­փուկ հյուս­վածք­նե­րի հա­տու­մից հե­տո նույ­նա­կա­նաց­վում են հիմ­նա­կան ա­նա­տո­մի­ա­կան տա­րածք­նե­րը (fossa triangularis, concha cymba, concha cavum) [21]։ Օգ­տա­գոր­ծե­լով Դե Բեյ­քի­ի ա­տամ­նա­վոր ծայ­րով պին­ցետ և թիվ 15a սայր՝ ի­րա­կա­նաց­վում է ա­ճա­ռի կողմ­նային մա­կե­րե­սի զգու­շա­վոր քե­րում (աբ­րա­զի­ա)՝ դրա ա­ռաձ­գա­կա­նու­թյու­նը նվա­զեց­նե­լու և հա­կա­պա­րույ­րի կա­յուն ծալք ձևա­վո­րե­լու հա­մար [18,44]:
  3. ­Ֆիք­սում կա­րե­րով. Տե­ղադր­վում են հո­րի­զո­նա­կան մատ­րա­ցային կա­րեր (4-0 PDS) Մուս­տար­դե­ի մե­թո­դի սկզ­բուն­քով՝ հա­կա­պա­րույ­րի նոր ծալք ձևա­վո­րե­լու հա­մար [16,28]։ Տե­ղադր­վում են լրա­ցու­ցիչ ֆիք­սա­ցի­ոն կա­րեր ձևա­փոխ­ված ա­ճա­ռից պտ­կաձև ե­լուս­տի վեր­նոսկ­րին՝ ա­կան­ջի և գլ­խի միջև օպ­տի­մալ ան­կյուն ա­պա­հո­վե­լու հա­մար [20,33]։
  4. ­Կա­րում. Վեր­քը փակ­վում է ներծծ­վող կա­րե­րով (5-0), ո­րից հե­տո ի­րա­կա­նաց­վում են վերջ­նա­կան չա­փում­ներ՝ հա­մա­չա­փու­թյու­նը հաս­տա­տե­լու հա­մար [21,22]։

­

Հետ­վի­րա­հա­տա­կան վա­րում

Կի­րառ­վող օ­տոպ­լաս­տի­կայի մե­թո­դից ան­կախ ան­հրա­ժեշտ է հա­մա­պա­տաս­խան չճն­շող վի­րա­կապ՝ ա­կան­ջի դիր­քը պահ­պա­նե­լու հա­մար։ Այ­տու­ցի կան­խար­գել­ման նպա­տա­կով ա­կան­ջի ա­կոս­նե­րում տե­ղադր­վում է հան­քային յու­ղով ներծծ­ված բամ­բակ։ Վի­րա­կա­պը սո­վո­րա­բար բաղ­կա­ցած է ցան­ման փո­շուց և Kerlex-ի շեր­տից, ո­րի վրա ամ­րաց­վում է Coban սոսնձ­վող ժա­պա­վեն։ Խոր­հուրդ է տր­վում կի­րա­ռել դրե­նաժ­ներ։ Վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո ա­կանջ­նե­րը զնն­վում են ա­ռա­ջին օ­րը։­

Ա­ռա­ջին վի­րա­կապ­ման ժա­մա­նակ հի­վան­դից խնդր­վում է բե­րել մա­զե­րի հա­մար նա­խա­տես­ված թե­նի­սային գո­տի։ Այն վի­րա­բույ­ժը դնում է վի­րա­կա­պե­րը հե­ռաց­նե­լուց հե­տո և թող­նում նույն տե­ղում մինչև կա­րե­րի հա­նու­մը՝ մոտ մեկ շա­բաթ։­

Ա­կանջ­նե­րի պա­տա­հա­կան վնա­սու­մից խու­սա­փե­լու հա­մար խոր­հուրդ է տր­վում վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո 2 ա­միս շա­րու­նակ գի­շե­րը կրել է­լաս­տիկ մա­զա­կապ [26,45]։

 

­Ար­դյունք­նե­րի գնա­հա­տում

­Հիմ­նա­կան ցու­ցա­նի­շը հա­կաայ­ծի­կից պտ­կաձև ե­լուստ հե­ռա­վո­րու­թյան փո­փո­խու­թյունն է 3 մա­կար­դակ­նե­րում։ Ե­րկ­րոր­դային ցու­ցա­նիշ­ներն են ա­կանջ­նե­րի միջև հա­մա­չա­փու­թյու­նը, բար­դու­թյուն­նե­րի հա­ճա­խա­կա­նու­թյու­նը (հե­մա­տո­մա, կա­րե­րի գրգ­ռում, վա­րակ) և կրկ­նա­վի­րա­հա­տու­թյան ան­հրա­ժեշ­տու­թյու­նը։ Տվյալ­նե­րի վի­ճա­կագ­րա­կան մշա­կումն ի­րա­կա­նաց­վել է Բոն­ֆե­րո­նի ո­ւղ­ղու­մով զույգ t-թես­տի մի­ջո­ցով (α = 0.05) [23,35]։

­

ԱՐԴՅՈՒՆՔ­ՆԵՐ

 

­Հե­տա­զո­տու­թյան մեջ նե­րառ­վել է 22 բու­ժա­ռո­ւի 38 ա­կանջ, այդ թվում 16 հո­գի ե­րկ­կող­մա­նի օ­տոպ­լաս­տի­կայով, ի­սկ 4՝ կրկ­նա­վի­րա­հատ­ված։ Ստորև ներ­կա­յաց­ված են մի քա­նի բու­ժա­ռու­նե­րի հետ­վի­րա­հա­տա­կան ար­դյունք­նե­րի նկար­ներ (նկկ. 10-12):

­Նա­խա- և հետ­վի­րա­հա­տա­կան մոր­ֆո­մետ­րիկ չա­փում­նե­րը կա­տար­վել են նկար 13-ո­ւմ ցու­ցադր­ված ե­ղա­նա­կով, ի­սկ այդ չա­փում­նե­րի մի­ջին ցու­ցա­նիշ­նե­րի հա­մե­մա­տու­թյու­նը ներ­կա­յաց­ված է Ա­ղյու­սակ 2-ո­ւմ: Վի­րա­հա­տու­թյան ա­վար­տին դիտ­վել է նշ­ված ցու­ցա­նիշ­նե­րի վի­ճա­կագ­րո­րեն նշա­նա­կա­լի նվա­զում՝ բո­լոր մա­կար­դակ­նե­րում։

Երկ­կող­մա­նի օ­տոպ­լաս­տի­կայի դեպ­քում ա­կանջ­նե­րի միջև մի­ջին տար­բե­րու­թյու­նը ե­ղել է <2 մմ, ին­չը վկա­յում է գե­րա­զանց հա­մա­չա­փու­թյան մա­սին։ Մի­ա­կող­մա­նի օ­տոպ­լաս­տի­կայի ե­րեք դեպ­քե­րում հա­կա­ռակ կող­մի ա­կան­ջի հետ հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը բա­ցա­հայ­տել է մի­ջին տար­բե­րու­թյուն­ներ՝ 1.3 մմ (վե­րին մա­կար­դակ), 3.0 մմ (մի­ջին մա­կար­դակ) և 1.0 մմ (ս­տո­րին մա­կար­դակ)։

­Բար­դու­թյուն­ներ­

Եր­կու դեպ­քում (4.88%) դիտ­վել է կա­րե­րի տա­րած­քում եր­կա­րատև գրգ­ռում, ին­չը պա­հան­ջել է դրանց հե­ռա­ցում։ Մի հո­գու (2.44%) մոտ զար­գա­ցել է հե­մա­տո­մա, ո­րը դա­տարկ­վել է վի­րա­հա­տու­թյան օ­րը։ Վա­րա­կային բար­դու­թյուն­ներ, մաշ­կի մե­ռու­կա­ցում կամ է­ա­կան ախ­տակրկ­նու­թյուն­ներ չեն դիտ­վել 22.4 ա­միս տևո­ղու­թյամբ մի­ջին դի­տարկ­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։

 

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ

 

­Հա­ջող օ­տոպ­լաս­տի­կան պա­հան­ջում է հա­կա­պա­րույ­րի բնա­կան ծալ­քի վե­րա­կանգ­նում և ա­կան­ջա­խե­ցու և գլ­խի միջև ան­կյան նվա­զե­ցում։ Ա­ճա­ռի լրիվ հա­տում են­թադ­րող մե­թոդ­նե­րը կա­րող են հան­գեց­նել ան­բնա­կան, կտ­րուկ ո­ւր­վագ­ծե­րի։ Ի տար­բե­րու­թյուն դրանց, ա­ճա­ռը պահ­պա­նող տեխ­նի­կա­նե­րը, հատ­կա­պես վե­րահսկ­վող քեր­ման հետ հա­մա­տեղ, թույլ են տա­լիս պահ­պա­նել դրա կա­ռուց­ված­քի ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ ա­պա­հո­վե­լով ձևի նր­բա­գեղ ո­ւղ­ղում։ Սույն հե­տա­զո­տու­թյու­նում նկա­րագր­ված հիբ­րի­դային տեխ­նի­կան մի­ա­վո­րում է եր­կու մո­տե­ցում­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը. ա­ճա­ռի նվա­զա­գույն քե­րում կա­րե­րի մի­ջո­ցով հե­տա­գա ֆիք­սու­մով, ին­չը նպաս­տում է կա­յուն և բնա­կան ծալ­քի ձևա­վոր­մա­նը։ Հա­կաայ­ծիկ-պտ­կաձ­ևային հե­ռա­վո­րու­թյան զգա­լի նվա­զու­մը և հա­մա­չա­փու­թյու­նը, ո­րոնք ձեռք են բեր­վել տվյալ դեպ­քե­րի շար­քում, հա­մա­պա­տաս­խա­նում են գրա­կա­նու­թյան ժա­մա­նա­կա­կից տվյալ­նե­րին։ Բար­դու­թյուն­նե­րի ցածր մա­կար­դա­կը հաս­տա­տում է մե­թո­դի ան­վտան­գու­թյունն ու վե­րար­տադ­րե­լի­ու­թյու­նը, թեև հե­տա­զո­տու­թյան հե­տա­հա­յաց բնույ­թը և եր­կու կլի­նի­կա­նե­րի տվյալ­նե­րը դրա սահ­մա­նա­փա­կում­ներն ե­ն։

 

ԵԶ­ՐԱ­ԿԱ­ՑՈՒԹՅՈՒՆ

 

­Հիբ­րի­դային օ­տոպ­լաս­տի­կայի տեխ­նի­կան, ո­րը նկա­րագր­ված է սույն հոդ­վա­ծում, մի­ա­վո­րում է ա­ճա­ռի բնա­կան կա­ռուց­ված­քի պահ­պան­ման և դրա վե­րահսկ­վող ձևա­փոխ­ման ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը՝ ա­պա­հո­վե­լով լոշ­տակ ա­կանջ­նե­րի ան­վտանգ, ար­դյու­նա­վետ և վե­րար­տադ­րե­լի ո­ւղ­ղում։ Ա­կան­ջի դուրս ցց­վա­ծու­թյան զգա­լի նվա­զու­մը, ե­րկ­կող­մա­նի հա­մա­չա­փու­թյու­նը և բար­դու­թյուն­նե­րի նվա­զա­գույն ռիս­կը այս մո­տե­ցումն ար­ժե­քա­վոր են դարձ­նում պլաս­տիկ վի­րա­բույժ­նե­րի հա­մար։ Ա­նհ­րա­ժեշտ են հե­տա­գա հե­տա­զո­տու­թյուն­ներ հի­վանդ­նե­րի ը­նտ­րու­թյան չա­փա­նիշ­նե­րը հս­տա­կեց­նե­լու և հետ­վի­րա­հա­տա­կան խնամքն օպ­տի­մա­լաց­նե­լու հա­մար՝ ար­դյունք­նե­րի կա­յու­նու­թյու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով։­

Օ­տոպ­լաս­տի­կան հա­մար­վում է պլաս­տիկ վի­րա­բու­ժու­թյան ա­մե­նա­պայ­ծառ և ար­դյու­նա­վետ մի­ջամ­տու­թյուն­նե­րից մե­կը, ո­րն ո­ւղղ­ված է ա­կանջ­նե­րի ձևի ու դիր­քի փո­փո­խու­թյա­նը։ Վի­րա­հա­տու­թյան հա­ջո­ղու­թյու­նը մե­ծա­պես կախ­ված է նա­խա­վի­րա­հա­տա­կան խո­րա­մուխ վեր­լու­ծու­թյու­նից և չա­փում­նե­րի ճշգր­տու­թյու­նից, ի­նչ­պես նաև օգ­տա­գործ­վող մե­թոդ­նե­րի կան­խա­տե­սե­լի­ու­թյու­նից ու վի­րա­հատ­ված ա­կան­ջի ան­բնա­կան տես­քի կան­խար­գե­լու­մից։ Թեև ոչ մի վի­րա­բույժ չի տի­րա­պե­տում օ­տոպ­լաս­տի­կայի բո­լոր մե­թոդ­նե­րին, դրա հիմք հան­դի­սա­ցող սկզ­բունք­նե­րի խոր հաս­կա­ցու­մը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ո­ւղ­ղել լայն շր­ջա­նա­կի ձևա­խախ­տում­ներ՝ տար­բեր տեխ­նի­կա­նե­րով։

 

Ա­ղյու­սակ 1. Օ­տոպ­լաս­տի­կայի նվազ ին­վա­զիվ ե­ղա­նակ­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն­ներն ու թե­րու­թյուն­նե­րը:

Ա­ռա­վե­լու­թյուն­ներ

Թե­րու­թյուն­ներ

Քիչ տե­սա­նե­լի կամ ան­տե­սա­նե­լի սպի­ներ:

Ո­րոշ դեպ­քե­րում կա­րե­րը կա­րող են շո­շափ­վել կամ

տե­սա­նե­լի լի­նել:

Ա­վե­լի կարճ վե­րա­կանգն­ման շր­ջան և նվազ ցավ:

Ոչ բո­լոր ա­կան­ջի ձևա­խախ­տում­ներն են են­թա­կա այս

մե­թոդ­նե­րին:

Հար­մար է ի­նչ­պես ե­րե­խա­նե­րի, այն­պես էլ

մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար:

Եր­կա­րա­ժամ­կետ ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րը սահ­մա­նա­փակ են:

 

 

 

 

Գ­րա­կա­նու­թյուն

  1. Alanazi H. Complications of cartilage-sparing otoplasty: A systematic review and meta-analysis. J Craniofac Surg. 2024;35(3):874-8.
  2. Bracka A, Siebert J. A new method for correction of the prominent ear: Early and late results. Br J Plast Surg. 2002;55(5):406-9.
  3. Bull TR, Mustarde JC. Mustarde technique in otoplasty. Fac Plast Surg 1985;2(2):101.
  4. Converse J, Nigro A, Wilson F, Johnson N. A technique for surgical correction of lop ears. PRS. 1955;15(5):411-8.
  5. Stenström S. A ‘natural’ technique for correction of congenitally prominent ears. PRS. 1963; 32:509-18.
  6. Weerda H. Chirurgie der Ohrmuschel. Georg Thieme Verlag. 2004. ISBN: 3-13-130181-3.
  7. Walter C. Special problems and variations in otoplasty techniques. Facial Plast Surg. 1988;5(5):434-50.
  8. Pitanguy I. The treatment of prominent ears: a 25-year survey of the island technique. Aesth Plast Surg. 1987;11(2):87-93.
  9. Furnas D. Correction of prominent ears by concha-mastoid sutures. PRS. 1968;42(3):189-94.
  10. Siegert R. Correction of the lobule. Facial Plast Surg. 2004; 20:293-8.
  11. Fritsch M. Incisionless otoplasty. Laryngoscope. 1995;105(S70):1-11.
  12. Peled I, Wexler M. Incisionless otoplasty: a new approach to prominent ears. Aesth Plast Surg. 1998;22(5):349-53.
  13. Raunig H. Antihelix plasty without modeling sutures. Arch Facial Plast Surg. 2005;7(5):334-41.
  14. Benedict M, Pirwitz K. Minimally invasive otoplasty. HNO. 2005;53(3):230-7.
  15. Cohen I, McCoy B. Keloids and hypertrophic scars. In: Rudolph R (ed). Problems in aesthetic surgery. St. Louis: CV Mosby, 1986.
  16. Converse J, Wood-Smith D. Technical details in the surgical correction of the lop ear deformity. PRS. 1963;31:118-28.
  17. D’Amico P, Tomasini C, Imola M. Advances in non-invasive otoplasty: Minimally invasive techniques for correction of prominent ears. Cosm Dermatol. 2020;16(1):25-30.
  18. De la Torre J, Tenenhaus M, Douglas B, Swinburne J. A simplified technique of otoplasty: the temporary Kaye suture. Ann Plast Surg 1998;41:94.
  19. Ely E. An operation for prominence of the auricles, Arch. Otolaryngol 1981;10:97.
  20. Farkas L. Anthropometry of normal and anomalous ears. Clin Plast Surg 1978;5:401.
  21. Fritsch M. Incisionless otoplasty. Facial Plast Surg. 2004;20(4):267-70.
  22. Furnas D. Correction of prominent ears by conchamastoid sutures. PRS. 1968;42(3):189-93.
  23. Hasan S, Khorasani M, Karami M. Surgical correction of prominent ears: A review of the literature and current techniques. World J Plast Surg. 2019;8(2):182-90.
  24. Jordan D. Prominent ears: An analysis of deformities and surgical outcomes. J Am Soc Plast Surg. 2018;132(2):380-9.
  25. Kang N, Kerstein R. Treatment of prominent ears with an implantable clip system: a pilot study. Aesthet Surg J. 2016;36(3):NP100-16.
  26. Markey J, Mace J, Anderson Y, Wang T. Hybrid cartilage-modifying otoplasty technique and outcomes. JAMA Facial Plast Surg. 2018;20(1):57-62.
  27. McDowell A. Goals in otoplasty for protruding ears. PRS. 1968;41(1):17-27.
  28. Morris D, Cannon T, Sclafani A. Otoplasty with minimal scars: A review of surgical approaches and the role of the minimally invasive method. Aesth Plast Surg. 2015;39(4):448-55.
  29. Muzaffar A, Sykes J. Otoplasty: Principles, techniques, and complications. PRS. 2011;127(1):9-18.
  30. Mustardé J. The correction of prominent ears using simple mattress sutures. Br J Plast Surg. 1963;16:170-8.
  31. Olsen M, Liau J, Lee C et al. Comparison of autologous cartilage versus synthetic implants in otoplasty: A meta-analysis. J Craniofac Surg. 2020;31(4):854-60.
  32. Ortega J, Finnis C, Ng V et al. Long-term evaluation of cartilage-sparing otoplasty techniques: A cohort study. Aesth Plast Surg. 2021;45(2):429-36.
  33. Pawar S, Koch C, Murakami C. Treatment of prominent ears and otoplasty: a contemporary review. JAMA Facial Plast Surg. 2015;17(6):449-54.
  34. Peacock E, Madden J, Trier W. Biologic basis for the treatment of keloids and hypertrophic scars. South Med J 1970;63:755.
  35. Pilz S, Hintringer T, Bauer M. Otoplasty using a spherical metal head dermabrador to form a retroauricular furrow: five-year results. Aesth Plast Surg 1995;19:83-91.
  36. Spira M. Otoplasty: What I do now — a 30-year perspective. PRS. 1999;104:834.
  37. Stal S, Spira M. Long-term results in otoplasty. Fac Plast Surg 1985;2:153.
  38. Sullivan SR, Lee S, MacGregor JL. Postoperative care and complication management in otoplasty: A clinical review. PRS Global Open. 2017;5(9):e1462.
  39. Taylor I, Lee H, Kim S. The role of suture techniques in prominent ear correction: A comparative study. Int J Plast Surg Reconstr. 2016;22(1):44-9.
  40. Yamamoto S, Katsuya H, Yamaguchi T et al. The long-term outcomes of otoplasty for prominent ears: A comprehensive study of surgical techniques and revision rates. Aesthetic Surg J. 2022;42(3):356-65.
  41. Weerda H. Embryology and structural anatomy of the external ear. Fac Plast Surg 1985;2:85.
  42. Burres S. The anterior-posterior otoplasty. Arch Otolaryngol Head Neck Surg 1998;124:181.
  43. Cohen I, McCoy B. Keloids and hypertrophic scars. In: Rudolph R (ed). Problems in aesthetic surgery. St. Louis: CV Mosby, 1986.
  44. Farkas L. Anthropometry of normal and anomalous ears. Clin Plast Surg 1978;5:401.
  45. Белоусов А. Пластическая реконструктивная и эстетическая хирургия. 1998.
  46. Пейпл А. Пластическая и реконструктивная хирургия лица. 2013. 3-е издание, с. 340-52.
  47. Пшениснов К. Курс пластической хирургии, 2010, том 1, с. 563-76.
  48. Фаркс Л. Антропометрия нормальных и аномальных ушей. Клиническая пластическая хирургия. 1978;5:401.