Ուղեղիկ-կամրջային անկյան նորագոյացությունների հեռացման հետևանքով դիմային նյարդի ներվիրահատական նեյրոպաթիայի վերականգնման գործընթացի վրա սոցիալ-ժողովրդագրական, ներքին և արտաքին ծագման գործոնների ազդեցության վերլուծություն

Ուղեղիկ-կամրջային անկյան նորագոյացությունների հեռացման հետևանքով դիմային նյարդի ներվիրահատական նեյրոպաթիայի վերականգնման գործընթացի վրա սոցիալ-ժողովրդագրական, ներքին և արտաքին ծագման գործոնների ազդեցության վերլուծություն

Սար­գիս Մ. Ե­ղու­նյան
Նյար­դա­վի­րա­բու­ժու­թյան ամ­բի­ոն, Մ. Հե­րա­ցու ան­վ. Եր­ևա­նի պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րան, Եր­ևան, Հա­յաս­տան­Նյար­դա­վի­րա­բու­ժու­թյան բա­ժան­մունք, Է­րե­բու­նի բժշկական կենտրոն, Եր­ևան, Հա­յաս­տան
ABSTRACT

Նե­րա­ծու­թյուն. Ու­ղե­ղիկ-կամր­ջային ան­կյան (Ու­ԿԱ) ու­ռուցք­նե­րի վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռա­ցումն է տար­բեր ե­ղա­նակ­նե­րով։ Ը­նդ ո­րում ներ­վի­րա­հա­տա­կան ա­մե­նա­հա­ճախ հան­դի­պող բար­դու­թյու­նը դի­մային նյար­դի վնա­սումն է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է նյար­դի հա­մա­պա­տաս­խան տե­ղագ­րու­թյամբ։ Վե­րա­նյար­դա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը միշտ չէ, որ ա­պա­հո­վում է ան­հրա­ժեշտ ար­դյունք, ի­նչն էլ նման խն­դիր­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման օպ­տի­մա­լաց­ման և բուժ­ման նոր մե­թոդ­նե­րի փնտր­ման շար­ժա­ռի­թը հան­դի­սա­ցավ՝ դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով։

Ն­պա­տակ. Սույն լայ­նույ­թային պրոս­պեկ­տիվ հե­տա­զո­տու­թյան նպա­տակն է վեր­լու­ծել Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վ­նա­սու­մից հե­տո նյար­դի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցի և դրա ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան, էն­դո­գեն և էք­զո­գեն գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը:

­Նյու­թեր և մե­թոդ­ներ. Կա­տար­ված բու­ժու­մից կախ­ված՝ ը­նտր­ված մաս­նա­կից­նե­րը բա­ժան­վել են 3 խմ­բի։ Ա­ռա­ջին խմ­բում (n=44) այն հի­վանդ­ներն է­ին, ո­րոնք վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո են­թարկ­վել են ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բուժ­ման, ե­րկ­րոր­դում (n=41) նե­րառ­ված է­ին հի­վանդ­ներ, ո­րոնց մոտ վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը զու­գակց­վել է տե­ղային նյար­դա-է­լեկտ­րախ­թան­ման մի­ջամ­տու­թյան հետ, ի­սկ եր­րորդ խմ­բի (n=42) հի­վանդ­նե­րը ստա­ցել են հա­մակց­ված թե­րա­պի­ա՝ ստան­դարտ, նյար­դա-է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային մի­ջամ­տու­թյան կի­րառ­մամբ: Մաս­նա­կից­նե­րը կլի­նի­կա­կան խմ­բե­րի են բա­ժան­վել պա­տա­հա­կա­նու­թյան սկզ­բուն­քով:­

Ար­դյունք­ներ. Սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րերն ու­նե­ցել են ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա մի­այն 1-ին և 2-րդ խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ։ 3-րդ խմ­բում նման կա­պակց­վա­ծու­թյու­նը, բա­ցա­ռու­թյամբ զբաղ­վա­ծու­թյան գոր­ծո­նի, բա­ցա­կա­յում է­ր։ Բո­լոր 3 խմ­բե­րում պա­ցի­ենտ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից II տի­պի շա­քա­րային դի­ա­բե­տի, գի­րու­թյան, ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյու­նը, ի­նչ­պես նաև, վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կետն ու­նե­ցել են ար­տա­հայտ­ված ա­սո­ցի­ա­տիվ կապ վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուք­նի հետ։ Ե­րկ­րորդ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ վե­րա­կանգն­ման շր­ջա­նի վրա ար­տա­հայտ­ված ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել նաև նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի գոր­ծո­նը, ը­նդ ո­րում, դի­մային նյար­դի վե­րա­նյար­դա­վոր­ման դրա­կան դի­նա­մի­կա է գրանց­վել 1-ին և 2-րդ խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ նո­րա­գո­յա­ցու­թյան ամ­բող­ջա­կան և սուբ­տո­տալ հե­ռաց­ման դեպ­քում։ Հի­վանդ­նե­րի ա­ռա­ջին խմ­բի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան ըն­թաց­քի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րի քա­նա­կը ե­ղել է ա­ռա­վե­լա­գույ­նը. վե­րը թվար­կած ցու­ցա­նիշ­նե­րից բա­ցի ազ­դող գոր­ծոն­ներ են ե­ղել նաև ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան ը­նդ­հա­նուր ցու­ցա­նի­շը և շո­ղա­ցող ա­ռիթ­մի­ան։ Մինչ­դեռ 3-րդ խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ որ­պես ազ­դող գոր­ծոն­ներ են հան­դես ե­կել մի­այն ա­թե­րոսկ­լե­րո­զը, գի­րու­թյու­նը, II տի­պի շա­քա­րային դի­ա­բե­տը և վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տը։ Վե­րա­նյար­դա­վոր­ման դրա­կան ար­դյուն­քի և վնա­սու­մից հե­տո 1-6 ա­մս­վա ըն­թաց­քում կա­տար­ված վե­րա­նյար­դա­վոր­ման միջև ար­տա­հայտ­ված կո­ռե­լյա­ցի­ոն կախ­վա­ծու­թյուն դիտ­վել է բո­լոր կլի­նի­կա­կան խմ­բե­րում։

Եզ­րա­հան­գում. Սույն աշ­խա­տու­թյունն ա­ռա­ջինն է, որ ու­սում­նա­սի­րում է է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային թե­րա­պի­այի հա­մակց­ված մե­թո­դը՝ դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը նվա­զեց­նե­լու նպա­տա­կով: Սա նոր հե­ռան­կար­ներ է բա­ցում հա­մակց­ված թե­րա­պի­այի կլի­նի­կա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան ու­սում­նա­սիր­ման հա­մար՝ գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան սանդ­ղակ­նե­րի և է­լեկտ­րո­նեյ­րո­մի­ոգ­րա­ֆիկ տվյալ­նե­րի մի­ջո­ցով դի­մային նյար­դի վե­րա­կանգ­նու­մը գնա­հա­տե­լու մի­ջո­ցով: Ստաց­ված ար­դյունք­նե­րը ա­նուղ­ղա­կի­ո­րեն հաս­տա­տում են հե­ղի­նա­կի կող­մից ի­րա­կա­նաց­ված է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային թե­րա­պի­այի հա­մակց­ված մե­թո­դի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը:

Keywords: ու­ղե­ղիկ-կամր­ջային ան­կյան ու­ռուցք, դի­մային նյար­դի վե­րա­նյար­դա­վո­րում, դի­մային նյար­դի նեյ­րո­պա­թի­ա

Ու­ղե­ղիկ-կամր­ջային ան­կյու­նը (Ու­ԿԱ) հե­տին գան­գա­փո­սի ե­ռան­կյուն տա­րա­ծու­թյուն է, ո­րը սահ­ման­ված է ու­ղե­ղի­կի ծած­կով, ու­ղե­ղաբ­նով և քուն­քոսկ­րի վի­մային հատ­վա­ծով: Այն ա­նա­տո­մի­ա­կան և կլի­նի­կա­կան ա­ռու­մով կար­ևոր ու­ղե­նիշ է, զբա­ղեց­ված է Ու­ԿԱ ցիս­տեռ­նով, որ­տեղ տե­ղա­կայ­ված են V, VI, VII և VIII գան­գու­ղե­ղային նյար­դե­րը՝ ա­ռա­ջային ստո­րին ու­ղե­ղի­կային զար­կե­րա­կի հետ [1,2]:­

Ու­ԿԱ ու­ռուցք­նե­րը հե­տին գան­գա­փո­սի ա­մե­նա­տա­րած­ված նո­րա­գո­յա­ցու­թյուն­ներն ե­ն՝ կազ­մե­լով ներ­գան­գային ու­ռուցք­նե­րի 5-10%-ը: Դրանց ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը բա­րո­րակ են, ո­րոն­ցից ա­վե­լի քան 85%-ը վես­տի­բու­լյար շվա­նո­մա­ներն են (լ­սո­ղա­կան նև­րո­մա), լի­պո­մա­նե­րը, ա­նո­թային մալ­ֆոր­մա­ցի­ա­նե­րը և հե­ման­գի­ո­մա­նե­րը: Ու­ԿԱ-ի ա­մե­նա­հա­ճա­խա­կի հան­դի­պող ոչ ա­կուս­տիկ ու­ռուցք­ներն են մե­նին­գի­ո­մա­նե­րը, է­պի­դեր­մոիդ­նե­րը (ա­ռաջ­նային խո­լես­տե­ա­տո­մա­նե­րը) և դեմ­քի կամ գան­գու­ղե­ղային նյար­դե­րի կոճ­ղե­զային հատ­վա­ծի շվա­նո­մա­նե­րը: Ա­ռաջ­նային չա­րո­րակ ու­ռուցք­նե­րը Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի ոչ ա­վե­լի քան 2%-ն են [3]:­

Ու­ԿԱ ու­ռուցք­նե­րի վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռա­ցումն է տար­բեր ե­ղա­նակ­նե­րով։ Ը­նդ ո­րում ներ­վի­րա­հա­տա­կան ա­մե­նա­հա­ճախ հան­դի­պող բար­դու­թյու­նը դի­մային նյար­դի վնա­սումն է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է նյար­դի հա­մա­պա­տաս­խան տե­ղագ­րու­թյամբ։ Նյար­դի կաթ­ված, որ­պես բար­դու­թյուն, հան­դի­պում է Ու­ԿԱ ու­ռուցք­նե­րի վի­րա­հա­տա­կան հե­ռաց­ման են­թարկ­ված 10-40% հի­վանդ­նե­րի մոտ: Դի­մային նյար­դի հետ­վի­րա­հա­տա­կան կաթ­վա­ծը նվա­զում կամ լրիվ ան­հե­տա­նում է դեպ­քե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նում։ Սա­կայն այս խն­դի­րը ո­րոշ դեպ­քե­րում կա­րող է նաև հան­գեց­նել լուրջ ակ­նա­բու­ժա­կան խն­դիր­նե­րի [4]: Ը­նդ ո­րում, ո­րոշ հի­վանդ­նե­րի մոտ հնա­րա­վոր է դի­մային նյար­դի գոր­ծա­ռույ­թի խան­գա­րում նյար­դի նույ­նիսկ ա­նա­տո­մի­ա­կան պահ­պան­ման պա­րա­գա­յում։

­Դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վնաս­ման վաղ ախ­տո­րոշ­ման նպա­տա­կով կի­րառ­վում է է­լեկտ­րո­նեյ­րո­մի­ոգ­րա­ֆիկ (Է­ՆՄԳ) ներ­վի­րա­հա­տա­կան նեյ­րո­մո­նի­տո­րինգ [5]:­

Ըստ Խա­նի և հա­մա­հեղ.՝ վե­րա­նյար­դա­վոր­ման գոր­ծըն­թացն ա­պա­հո­վում է տա­րաբ­նույթ ար­դյունք­ներ: Ը­նդ­հա­նուր առ­մամբ, վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո Հաու­զի-Բ­րեք­մա­նի [ՀԲ] սանդ­ղա­կով դի­մային նյար­դի I-II աս­տի­ճա­նի ախ­տա­հա­րու­մը հան­դի­պել է 86%, ի­սկ ՀԲ III-V աս­տի­ճա­նի ախ­տա­հա­րու­մը՝ 14% դեպ­քե­րում [6], ի­նչն էլ նման խն­դիր­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման օպ­տի­մա­լաց­ման և բուժ­ման նոր մե­թոդ­նե­րի փնտր­ման շար­ժա­ռի­թը հան­դի­սա­ցավ՝ դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով։

­Սույն լայ­նույ­թային պրոս­պեկ­տիվ հե­տա­զո­տու­թյու­նը նպա­տակն է վեր­լու­ծել Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վ­նա­սու­մից հե­տո նյար­դի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցի և դրա ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան, էն­դո­գեն և էք­զո­գեն գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը:

 

ՆՅՈՒ­ԹԵՐ ԵՎ ՄԵ­ԹՈԴ­ՆԵՐ

­Սույն լայ­նույ­թային դի­տոր­դա­կան վեր­լու­ծա­կան հե­տա­զո­տու­թյան մեջ ներգ­րավ­վել են Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյան վի­րա­հա­տու­թյան հետ­ևան­քով դի­մային նյար­դի վնա­սում ստա­ցած 18-65 տա­րե­կան հի­վանդ­ներ, ո­րոնք բուժ­վել են Ո­ւկ­րաի­նայի Ո­ւժ­գո­րոդ քա­ղա­քի հա­մալ­սա­րա­նա­կան կլի­նի­կայի (2018թ. ապ­րի­լից 2020թ. մայիս) և Հա­յաս­տա­նի Եր­ևան քա­ղա­քի Է­րե­բու­նի բժշ­կա­կան կենտ­րո­նի (2021թ. ապ­րի­լից 2023թ. նոյեմ­բեր) նյար­դա­վի­րա­բու­ժա­կան բա­ժան­մունք­նե­րում։ Դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վնա­սու­մով՝ 65 տա­րե­կա­նից բարձր պա­ցի­ենտ­ներ վե­րոն­շյալ կլի­նի­կա­ներ չեն դի­մել, ին­չի ար­դյուն­քում տա­րի­քային տվյալ մի­ջա­կայ­քը դուրս է մնա­ցել հե­տա­զո­տու­թյան ը­նտ­րան­քից:

­Հի­վանդ­նե­րի ը­նտ­րու­թյան չա­փա­նիշ­նե­րը հետ­ևյալն է­ին. տա­րի­քը 18-65 տա­րե­կան, նա­խա­վի­րա­հա­տա­կան շր­ջա­նում Է­ՆՄԳ հե­տա­զա­տու­թյամբ հաս­տատ­ված դի­մային նյար­դի կաթ­վա­ծի բա­ցա­կա­յու­թյուն, Ու­ԿԱ ու­ռուց­քի հե­ռաց­ման կա­պակ­ցու­թյամբ դի­մային նյար­դի հետ­վի­րա­հա­տա­կան նեյ­րո­պա­թի­ա, ա­ռանց նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման նա­խորդ փոր­ձե­րի:

­Հի­վանդ­նե­րի բա­ցառ­ման չա­փա­նիշ­նե­րը հետ­ևյալն է­ին. թմ­րա­մի­ջոց­նե­րի օգ­տա­գոր­ծում, ալ­կո­հո­լի չա­րա­շա­հում և հո­գե­կան հի­վան­դու­թյուն­ներ:

­Հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար վե­րոն­շյալ բա­ժան­մունք­նե­րում ը­նդ­գրկ­վա­ծու­թյան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող «­Դի­մային նյար­դի հետ­վի­րա­հա­տա­կան ­նեյ­րո­պա­թի­ա» ախ­տո­րոշ­մամբ 127 հի­վանդ են­թարկ­վել է վե­րա­կանգ­նո­ղա­կան վի­րա­հա­տու­թյան:

Կա­տար­ված բու­ժու­մից կախ­ված՝ ը­նտր­ված մաս­նա­կից­նե­րը բա­ժան­վել են 3 խմ­բի։ Ա­ռա­ջին խմ­բում (n=44) այն հի­վանդ­ներն է­ին, ո­րոնք վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո են­թարկ­վել են ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բուժ­ման, ե­րկ­րորդ խմ­բում (n=41) նե­րառ­ված է­ին հի­վանդ­ներ, ո­րոնց մոտ վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը զու­գակց­վել է տե­ղային նեյ­րոէ­լեկտ­րախ­թան­ման մի­ջամ­տու­թյան հետ, ի­սկ եր­րորդ խմ­բի (n=42) հի­վանդ­նե­րը ստա­ցել են հա­մակց­ված թե­րա­պի­ա՝ ստան­դարտ, նեյ­րոէ­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային մի­ջամ­տու­թյան կի­րառ­մամբ: Մաս­նա­կից­նե­րը կլի­նի­կա­կան խմ­բե­րի են բա­ժան­վել պա­տա­հա­կա­նու­թյան սկզ­բուն­քով:

­Սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան տվյալ­նե­րը ստաց­վել են բժշ­կա­կան փաս­տաթղ­թե­րից և ան­մի­ջա­պես հի­վանդ­նե­րից: Դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վնա­սու­մը գնա­հատ­վել է ներ­վի­րա­հա­տա­կան Է­ՆՄԳ նեյ­րո­մո­նի­տո­րին­գի տվյալ­նե­րի հի­ման վրա:

Ու­ռուց­քի հե­ռաց­ման լի­ար­ժե­քու­թյու­նը գնա­հատ­վել է հե­ռաց­ված հյուս­ված­քի չա­փե­րի և հա­մա­կարգ­չային շեր­տագ­րու­թյան չա­փում­նե­րի ար­դյունք­նե­րի տար­բե­րու­թյամբ, ի­նչ­պես նաև հետ­վի­րա­հա­տա­կան վեր­քային մա­կե­րե­սում մնա­ցոր­դային ու­ռուց­քային հյուս­ված­քի առ­կա­յու­թյամբ։

Գլ­խու­ղե­ղի ա­թե­րոսկ­լե­րո­զի ախ­տո­րո­շու­մը հիմն­ված է ե­ղել հի­վան­դի ա­նամ­նե­զի, օբյեկ­տիվ, լա­բո­րա­տոր-գոր­ծի­քային հե­տա­զո­տու­թյան վրա [7]։

­Հաու­զի-Բ­րեք­մա­նի [8,9] և Յա­նա­գի­հա­րայի [10] սան­ղակ­նե­րը դի­մային նյար­դի գոր­ծա­ռույ­թի գնա­հատ­ման լայ­նո­րեն կի­րա­ռե­լի ե­ղա­նակ­ներ են, ո­րոնք նույն­պես ը­նտր­վել են որ­պես զգա­յուն և հա­վաս­տի գոր­ծիք­ներ։ Բուժ­ման ար­դյունք­նե­րի օբյեկ­տիվ գոր­ծի­քային գնա­հատ­ման նպա­տա­կով հաշ­վի են ա­ռն­վել Է­ՆՄԳ (է­լեկտ­րո­նեյ­րո­մի­ոգ­րա­ֆի­ա) ցու­ցա­նիշ­նե­րը (նախ­քան բու­ժու­մը և բու­ժու­մից 3 և 12 ա­միս ան­ց)։ 24 ա­միս բու­ժու­մից հե­տո գնա­հատ­ման վե­րոն­շյալ գոր­ծիք­նե­րի գրան­ցած տե­ղա­շար­ժի լայ­նույ­թի մի­ջին թվա­բա­նա­կա­նի 15%-ից ցածր ար­ժեք­նե­րը ո­րակ­վել են որ­պես բուժ­ման «­վատ», 15%-30%՝ «­մի­ջի­նից լավ», ի­սկ ա­վե­լի քան 30%-ը՝ «­գե­րա­զանց» ար­դյունք­ներ [11]:

­

Բուժ­ման մե­թոդ­ներ

­Բուժ­ման մե­թոդ­նե­րի նկա­րա­գի­րը ման­րա­մաս­նո­րեն ներ­կա­յաց­ված է գյու­տի հե­ղի­նա­կային ի­րա­վուն­քի ար­տո­նագ­րի մեջ [12]:

1-ին խմ­բի հի­վանդ­նե­րին տր­վել է ստան­դարտ թե­րա­պի­ա, ո­րը նե­րա­ռել է դեք­սա­մե­տա­զո­նի հաբ՝ 20մգ/օ­րը ու­տե­լիս՝ 3 օր, ո­րից հե­տո յու­րա­քան­չյուր 3 օ­րը մեկ օր­վա դե­ղա­չափն օ­րա­կան 4մգ-ով ի­ջեց­նե­լով, ան­գի­ո­վիտ մագ­նի­ում 450մգ (սնն­դային հա­վե­լում, ո­րը պա­րու­նա­կում է մագ­նե­զի­ու­մի դի­ցիտ­րատ, B6, B9 և B12 վի­տա­մին­ներ)՝ 2-ա­կան պար­կուճ, օ­րը 3-4 ան­գամ ու­տե­լիս, ջրով, տևո­ղու­թյու­նը՝ 30 օ­ր։

2-րդ խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ ի հա­վե­լումն ստան­դարտ թե­րա­պի­այի կա­տար­վել է դի­մային նյար­դի է­լեկտ­րախ­թա­նում հետ­ևյալ կերպ. պա­ցի­են­տի դեմ­քի ախ­տա­հար­ված շր­ջա­նը 10 րո­պե­ի ըն­թաց­քում ա­նընդ­հատ են­թարկ­վել է է­լեկտ­րախ­թան­ման 30Հց հա­ճա­խա­կա­նու­թյամբ ազ­դակ­նե­րով, հո­սան­քի ու­ժի՝ 2-6Ա դիսկ­րետ ա­ճով՝ վնաս­ված դի­մային նյար­դի հե­ռա­դիր (պտ­կաձև ե­լու­նի հատ­ված) և մեր­ձա­դիր (մեծ վի­մա­նյար­դի և թմբ­կա­լա­րի՝ նյար­դի ցո­ղու­նից ան­ջատ­ման հատ­ված) հատ­ված­նե­րի և շար­ժիչ կե­տե­րի շր­ջա­նում՝ յու­րա­քան­չյուր հատ­վա­ծի վրա 5-10վ տևո­ղու­թյամբ: Ազ­դա­կի տևո­ղու­թյու­նը ե­ղել է 100մկվ: Է­լեկտ­րախ­թա­նումն ի­րա­կա­նաց­վել է 3 կուր­սով՝ 10-ա­կան ա­մե­նօ­րյա սե­ան­սով, կուր­սե­րի միջև ե­ռամ­սյա ը­նդ­մի­ջում­նե­րով։

3-րդ խմ­բի հի­վանդ­նե­րին կա­տար­վել է հա­մակց­ված թե­րա­պի­ա, ո­րը նե­րա­ռել է է­լեկտ­րախ­թա­նում և հա­մա­լիր դե­ղո­րայ­քային բու­ժում հետ­ևյալ սխե­մայով.

  • ­Դեք­սա­մե­տա­զո­նի հաբ՝ 20մգ/օ­րը ու­տե­լիս՝ 3 օր, ո­րից հե­տո յու­րա­քան­չյուր 3 օ­րը մեկ օր­վա դե­ղա­չափն օ­րա­կան 4մգ-ով ի­ջեց­նե­լով.
  • ­Նուկ­լե­ո ՑՄՖ-ֆոր­տե (ցի­տի­դի­նի մի­ա­ֆոս­ֆատ, ու­րի­դի­նի եռ­ֆոս­ֆատ) սր­վակ՝ 61մգ/օ­րը՝ սնն­դից ան­կախ՝ 6 օր, ո­րից հե­տո պար­կու­ճի տես­քով՝ օ­րա­կան 2 ան­գամ, 9-10 օր.
  • Առ­լե­վերտ (դի­մեն­հիդ­րի­նատ 40մգ, ցի­նա­րի­զին 20մգ)՝ 1 հաբ, օ­րա­կան 2-3 ան­գամ՝ ու­տե­լուց հե­տո, 20 օր.
  • ­Վե­նոս­մին (դի­ոս­մին 450մգ, հես­պե­րի­դին 50մգ)՝ 1 հաբ, օ­րա­կան 2՝ ան­գամ ու­տե­լիս, 7 օր, ին­չից հե­տո օ­րա­կան 2 հաբ 1 ան­գամ, ը­նդ­հա­նուր տևո­ղու­թյու­նը՝ 20 օ­ր։ ­

Է­լեկտ­րախ­թա­նումն ի­րա­կա­նաց­վել է դե­ղո­րայ­քային բուժ­ման 11-րդ օր­վա­նից սկ­սած՝ 2-րդ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի բուժ­ման սխե­մայի հա­ման­ման։ Բուժ­ման 2-րդ և 3-րդ կուր­սե­րի ըն­թաց­քում բու­ժու­մից հան­վել է դեք­սա­մե­տա­զո­նի բա­ղադ­րի­չը։

Ու­սում­նա­սի­րու­թյան ար­ձա­նագ­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է 1975թ. Հել­սին­կի­ի հռ­չա­կագ­րի է­թի­կա­կան ու­ղե­ցույց­նե­րին, ո­րոնք հաս­տատ­ված են Մարդ­կային Հե­տա­զո­տու­թյուն­նե­րի Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից: Ար­ձա­նագ­րու­թյու­նը հաս­տատ­վել է նաև Մ.Հե­րա­ցու ան­վան Եր­ևա­նի պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի է­թի­կայի հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից։ Բո­լոր մաս­նա­կից­նե­րը տվել են գրա­վոր ի­րա­զեկ հա­մա­ձայ­նու­թյուն՝ հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու և նրանց տվյալ­նե­րի՝ հե­տա­զո­տա­կան նպա­տա­կով կի­րառ­ման վե­րա­բե­րյալ:

 

Տ­վյալ­նե­րի մշա­կում և վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծու­թյուն

Փո­փո­խա­կան­նե­րը նկա­րագր­վել են հան­դիպ­ման հա­ճա­խա­կա­նու­թյան բա­ցար­ձակ մե­ծու­թյամբ և տո­կո­սային ար­տա­հայ­տու­թյամբ: Սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան, կլի­նի­կա­կան տվյալ­նե­րի և հետ­վի­րա­հա­տա­կան ­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյան հետ փոխ­կապ­վա­ծու­թյու­նը չափ­վել է χ2-թես­տի մի­ջո­ցով՝ ստաց­ված տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րին հա­մա­պա­տաս­խան ար­դյունք­նե­րի հա­մա­մաս­նա­կան (տ­վյալ են­թախմ­բի պա­ցի­ենտ­նե­րի քա­նա­կի հա­մա­մաս­նու­թյամբ) բախշ­վա­ծու­թյու­նը հա­մե­մատ­վել է մա­թե­մա­տի­կա­կան սպաս­ման հետ: Վի­ճա­կագ­րա­կան նշա­նա­կա­լի­ու­թյան մա­կար­դակ է ը­նրտ­վել p≤0.05, 95% վս­տա­հու­թյան մի­ջա­կայ­քով: Տվյալ­նե­րը վեր­լուծ­վել են Statistical Package for Social Sciences ծրագ­րա­շա­րի 23.0 տար­բե­րա­կով (SPSS® Inc., USA):

 

ԱՐԴՅՈՒՆՔ­ՆԵՐ

­

Ու­սում­նա­սի­րու­թյան մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րը

­Մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան ցու­ցա­նիշ­ներն ը­ստ կլի­նի­կա­կան խմ­բե­րի ներ­կա­յաց­ված են Ա­ղյու­սակ 1-ո­ւմ:

Ու­սում­նա­սի­րու­թյան ը­նտ­րան­քի մո­տա­վո­րա­պես 53.5%-ը 55 տա­րե­կա­նից ցածր էր: Կա­նայք մի փոքր ա­վե­լի գե­րակշ­ռել ե­ն՝ 50.3%: Ա­մե­նա­տա­րած­ված կր­թա­կան մա­կար­դա­կը ե­ղել է բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը (44.1%): Մաս­նա­կից­նե­րի մեծ մա­սը ե­ղել է քա­ղա­քաբ­նակ (62.2%), մոտ կե­սը ե­ղել է ա­մուս­նա­ցած կամ ապ­րել է զույ­գով (48.0%), ի­սկ կե­սից մի փոքր ա­վե­լին ու­նե­ցել է ա­ռն­վազն մեկ զա­վակ (51.2%): Հարց­ման պա­հին զբաղ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը ե­ղել է 66.1%: Ա­ռող­ջու­թյան ա­պա­հո­վագ­րու­թյան շա­հա­ռու է ե­ղել հարց­ված­նե­րի 39.4%-ը։ Մաս­նա­կից­նե­րի հիմ­նա­կան մա­սը (47.2%) հե­տա­զո­տու­թյան ի­րա­կա­նաց­ման պա­հին ու­նե­ցել է 120,000–320,000 ՀՀ դրամ ե­կա­մուտ։

Դի­մային նյար­դի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցի վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյան վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րը ներ­կա­յաց­ված են Ա­ղյու­սակ 2-ո­ւմ:

1-ին խումբ

­Մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի հա­մե­մա­տու­թյու­նը բարձր հա­վա­նա­կա­նու­թյամբ մեր­ժեց զրո­յա­կան վար­կա­ծը՝ տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րին հա­մա­պա­տաս­խան բո­լոր ար­դյունք­նե­րի հա­վա­սար բաշխ­ման ի­մաս­տով։ Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց կախ­վա­ծու­թյան ազ­դե­ցիկ ա­պա­ցույց­ներ տա­րի­քի (df=6, χ2=13.76, p=0.008), կր­թա­կան մա­կար­դա­կի (df=6, χ2=41.325, p<0.00001) տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­ներ և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև։ Մեկ այլ հս­տակ փոխ­կա­պակց­վա­ծու­թյուն է հայտ­նա­բեր­վել վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րում բնա­կա­վայ­րի (df=2, χ2=21.057, p<0.0001), ա­ռն­վազն 1 զա­վա­կի առ­կա­յու­թյան (df=2, χ2=15.249, p=0.001), զբաղ­վա­ծու­թյան կար­գա­վի­ճա­կի (df=2, χ2=13.265, p=0.001) և ե­կամ­տի մա­կար­դա­կի (df=6, χ2=25.692, p=0.0003) ցու­ցա­նիշ­նե­րի միջև:

Ս­տաց­ված տվյալ­նե­րը նաև թույլ են տա­լիս եզ­րա­կաց­նել, որ դո­մի­նանտ կապ­վա­ծու­թյուն է ձևա­վոր­վել վե­րա­նյար­դա­վոր­ման գե­րա­զանց ար­դյունք­նե­րի ու պա­ցի­ենտ­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան հետ­ևյալ բնու­թագ­րե­րի միջև՝ տա­րի­քի 18-35 (3 ը­նդ­դեմ սպաս­վող 1-ի), քա­ղա­կաբ­նակ լի­նե­լու (16 ը­նդ­դեմ ա­կն­կալ­վող 12-ի), ի­նչ­պես նաև բարձ­րա­գույն կր­թու­թյան (12 ը­նդ­դեմ սպաս­վող 8-ի):

Ու­սում­նա­սի­րու­թյու­նը պար­զեց, որ տվյալ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճա­կի (df=6, χ2=0.392, p=0.999), սե­ռի (df=6, χ2=0.015, p=0.993), ա­պա­հո­վագր­ված լի­նե­լու (df=2, χ2=0.249, p=0.883) և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև որ­ևէ կա­պակց­վա­ծու­թյուն չի հայտ­նա­բեր­վել:

2-րդ խումբ­

Այս խմ­բում մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րի հա­մե­մա­տու­թյու­նը և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քը մեր­ժել են զրո­յա­կան վար­կա­ծը ո­րոշ կա­տե­գո­րի­ա­նե­րի ա­ռու­մով: Տա­րի­քը (df=6, χ2=12.49, p=0.014), կր­թա­մա­կար­դա­կը (df=6, χ2=12.912, p=0.044), զա­վա­կի առ­կա­յու­թյու­նը (df=2, χ2=6.287, p=0.043), զբաղ­վա­ծու­թյու­նը (df=2, χ2=18.868, p=0.00008) և բնա­կա­վայ­րը (df=2, χ2=7.984, p=0.018) ար­ձա­նագր­վել են որ­պես վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի վրա ազ­դող կար­ևոր ցու­ցա­նիշ­ներ։­

Ըստ հե­տա­զո­տու­թյան տվյալ­նե­րի՝ այս խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ ըն­տա­նե­կան դրու­թյու­նը (df=6, χ2=1.168, p=0.978), ի­նչ­պես նաև ա­պա­հո­վագր­ված լի­նե­լու փաս­տը (df=2, χ2=0.021, p=0.990) և ե­կամ­տի մա­կար­դա­կի (df=6, χ2=0.586, p=0.997) ոչ մի կերպ չեն ազ­դել վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի վրա:

­Դո­մի­նանտ կախ­վա­ծու­թյուն է գրանց­վել վե­րա­նյար­դա­վոր­ման լավ ար­դյուն­քի և քա­ղա­քաբ­նակ լի­նե­լու (16՝ ա­կն­կալ­վող 12-ի փո­խա­րեն) և զբաղ­վա­ծու­թյան (19՝ ա­կն­կալ­վող 14-ի փո­խա­րեն) ցու­ցա­նիշ­նե­րի միջև:

3-րդ խումբ­

Այս խմ­բի մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րե­րը, բա­ցա­ռու­թյամբ զբաղ­վա­ծու­թյան ցու­ցա­նի­շի, չեն բա­ցա­հայ­տել բա­վա­րար ա­սո­ցի­ա­ցի­ա զրո­յա­կան վար­կա­ծը մեր­ժե­լու հա­մար: Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց զբաղ­վա­ծու­թյան կար­գա­վի­ճա­կի (df=2, χ2=17.703, p=0.0001) և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև կախ­վա­ծու­թյան վս­տա­հե­լի ա­պա­ցույց­ներ. ար­ձա­նագր­վեց հս­տակ կապ զբաղ­վա­ծու­թյան և վե­րա­նյար­դա­վոր­ման գե­րա­զանց ար­դյուն­քի միջև (17՝ ա­կն­կալ­վող 11-ի փո­խա­րեն)։

­Տա­րի­քի (df=6, χ2=0.481, p=0.975), սե­ռի (df=2, χ2=0.054, p=0.973), զա­վա­կի առ­կա­յու­թյան փաս­տի (df=2, χ2=0.042, p=0.997), ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճա­կի (df=6, χ2=0.244, p=0.999), կր­թա­մա­կար­դա­կի (df=6, χ2=1.587, p=0.953) և ա­պա­հո­վագր­ված լի­նե­լու (df=2, χ2=0.727, p=0.695) ցու­ցա­նիշ­նե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև տվյալ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ կա­պակց­վա­ծու­թյուն չի գրանց­վել։

 

Կ­լի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը

Հե­տա­զոտ­ված հի­վանդ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև կախ­վա­ծու­թյու­նը ներ­կա­յաց­ված Է Ա­ղյու­սակ 3-ո­ւմ:

1-ին խումբ

­Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի և մաս­նա­կից­նե­րի կլի­նի­կա­կան տվյալ­նե­րի հա­մե­մա­տու­թյու­նը բա­ցա­հայ­տեց տվյալ­նե­րի մի քա­նի կա­տե­գո­րի­ա­նե­րի հի­պո­թե­տիկ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի ցու­ցա­նի­շին: Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյունն ար­ձա­նագ­րեց նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=22.981, p=0.00012), ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան ը­նդ­հա­նուր ցու­ցա­նի­շի (df=2, χ2=7.096, p=0.029), շո­ղա­ցող ա­ռիթ­մի­այի (df=2, χ2=6.970, p=0.031), II տի­պի շա­քա­րային դի­ա­բե­տի (IIՏՇԴ) (df=2, χ2=20.469, p=0.0001), գի­րու­թյան (df=2, χ2=8.948, p=0.011), նախ­կի­նում տա­րած գլ­խու­ղե­ղի ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան սուր խան­գար­ման (df=2, χ2=6.714, p=0.035) տվյալ­նե­րի կա­տե­գո­րի­ա­նե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև կախ­վա­ծու­թյան ազ­դե­ցիկ ա­պա­ցույց­ներ։ Ար­տա­հայտ­ված կախ­վա­ծու­թյուն է հայտ­նա­բեր­վել վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի և ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյան (df=2, χ2=8.823, p=0.01), ի­նչ­պես նաև վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տի (df=4, χ2=14.290, p=0.006) ցու­ցա­նիշ­նե­րի միջև։ Ա­ռա­ջին խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ ա­ռա­վել ար­տա­հա­յատ­ված կա­պակց­վա­ծու­թյուն է ար­ձա­նագր­վել նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (10՝ ա­կն­կալ­վող 4-ի փո­խա­րեն) և IIՏՇԴ-ի (10՝ ա­կն­կալ­վող 6-ի փո­խա­րեն) վե­րա­նյար­դա­վոր­ման ան­բա­վա­րար ար­դյուն­քի միջև:­

Ա­ռա­ջին խմ­բում չի գրանց­վել հա­վաս­տի կապ վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կի (df=2, χ2=0.078, p=0.962), նո­րա­գո­յա­ցու­թյան՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած տե­ղադ­րու­թյան (df=4, χ2=0.657, p=0.957), նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազ­մի (df=4, χ2=0.263, p=0.992), վի­րա­հա­տա­կան մուտ­քի տե­սա­կի (df=4, χ2=0.179, p=0.996), նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քի (df=2, χ2=0.542, p=0.762), ա­ղես­տա­մոք­սային հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=0.180, p=0.914) և դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման ար­դյունք­նե­րի միջև։

2-րդ խումբ­

Այս խմ­բի մաս­նա­կից­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք­նե­րի հա­մե­մա­տու­թյու­նը հայտ­նա­բե­րեց վեր­ջին­նե­րիս ար­տա­հայտ­ված կախ­վա­ծու­թյուն նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=17.66, p=0.001), IIՏՇԴ-ի (df=2, χ2=8.128, p=0.017) և գի­րու­թյան (df=2, χ2=16.045, p=0.000328) առ­կա­յու­թյան ցու­ցա­նիշ­նե­րից։ Մեկ այլ ար­տա­հայտ­ված կապ­վա­ծու­թյուն ար­ձա­նագր­վեց ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյան (df=2, χ2=8.61, p=0.014), վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տի (df=4, χ2=13.044, p=0.011) և վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի միջև։

Ա­մե­նաար­տա­հայտ­ված կա­պը գրանց­վել է վե­րա­նյար­դա­վոր­ման ան­բա­վա­րար ար­դյուն­քի և հետ­ևյալ ցու­ցա­նիշ­նե­րի միջև. գի­րու­թյան (6-ը՝ սպաս­վե­լիք 3-ի փո­խա­րեն), նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման մաս­նա­կի ծա­վա­լի (5՝ ա­կն­կալ­վող 3-ի փո­խա­րեն), վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման 1 տա­րուց ա­վել ժամ­կե­տի (3-ը՝ սպաս­վե­լիք 1-ի փո­խա­րեն) դեպ­քում:

­Հե­տա­զո­տու­թյու­նը պար­զեց, որ վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քը որ­ևէ կախ­վա­ծու­թյուն չի ու­նե­ցել վի­րա­հա­տա­կան մուտ­քի տե­սա­կից (df=4, χ2=0.129, p=0.998), ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րից (df=2, χ2=5.215, p=0.074), շո­ղա­ցող ա­ռիթ­մի­այից (df=2, χ2=0.012, p=0.994 ), վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կից (df=2, χ2=0.05, p=0.975), ա­ղես­տա­մոք­սային ու­ղու հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=5.794, p=0.055), նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քի (df=2, χ2=0.092, p=0.954) փաս­տից, ու­ռուց­քի՝ պա­տի­ճի հետ սեր­տաճ­ման (df=4, χ2=7.043, p=0.134), նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազ­մի (df=4, χ2=0.07, p=0.950) և ու­ռուց­քի՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած դիր­քի (df=4, χ2=1.780, p=0.776) կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից:

3-րդ խումբ 3

­Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի ար­տա­հայտ­ված կախ­վա­ծու­թյուն ար­ձա­նագր­վեց հետ­ևյալ կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից. IIՏՇԴ- (df=2, χ2=7.026, p=0.029) և գի­րու­թյուն (df=2, χ2=6.182, p=0.045)։ Հա­վաս­տի էր նաև վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյու­քի կա­պը ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյուն փաս­տի (df=2, χ2=13.83, p=0.0009) և վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տի (df=4, χ2=17.951, p=0.001) միջև:

­Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի և վի­րա­հա­տա­կան մուտ­քի (df=4, χ2=0.533, p=0.970), նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=1.179, p=0.882), ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=0.189, p=0.910), շո­ղա­ցող ա­ռիթ­մի­այի (df=2, χ2=0.0733, p=0.964 ), վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կի (df=2, χ2=0.170, p=0.919), ա­ղես­տա­մոք­սային ու­ղու հի­վան­դու­թյուն­նե­րի (df=2, χ2=2.84, p=0.242), նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քի (df=2, χ2=0.11, p=0.946,) ու­ռուց­քի՝ պա­տի­ճի հետ սեր­տաճ­ման (df=4, χ2=3.982, p=0.408), ու­ռուց­քի՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած դիր­քի (df=4, χ2=0.489, p=0.974), նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի (df=4, χ2=1.179 p=0.882) միջև կախ­վա­ծու­թյուն չի գրանց­վել։

­Ինչ­պես եր­ևում է վե­րոն­շյալ տվյալ­նե­րից, սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րերն ու­նե­ցել են ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա մի­այն 1-ին և 2-րդ կլի­նի­կա­կան խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ։ 3-րդ խմ­բում նման կա­պակց­վա­ծու­թյու­նը, բա­ցա­ռու­թյամբ զբաղ­վա­ծու­թյան գոր­ծո­նի, բա­ցա­կա­յում է­ր։

Բո­լոր ե­րեք կլի­նի­կա­կան խմ­բե­րում պա­ցի­ենտ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից՝ IIՏՇԴ-ի, գի­րու­թյան, ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյու­նը, ի­նչ­պես նաև, վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կետն ու­նե­ցել են ար­տա­հայտ­ված ա­սո­ցի­ա­տիվ կապ վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուք­նի հետ։ 2-րդ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ վե­րա­կանգն­ման շր­ջա­նի վրա ար­տա­հայտ­ված ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել նաև նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի գոր­ծո­նը, ը­նդ ո­րում, դի­մային նյար­դի վե­րա­նյար­դա­վոր­ման հետ­վի­րա­հա­տա­կան դրա­կան դի­նա­մի­կա է գրանց­վել 1-ին և 2-րդ խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ նո­րա­գո­յա­ցու­թյան ամ­բող­ջա­կան և սուբ­տո­տալ հե­ռաց­ման դեպ­քում։ Հի­վանդ­նե­րի 1-ին խմ­բի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան շր­ջա­նի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րի քա­նա­կը ե­ղել է ա­ռա­վե­լա­գույ­նը. բա­ցի վե­րը թվար­կած ցու­ցա­նիշ­նե­րից ազ­դող գոր­ծոն­ներ են ե­ղել նաև ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան ը­նդ­հա­նուր ցու­ցա­նի­շը և շո­ղա­ցող ա­ռիթ­մի­ան։ Մինչ­դեռ, 3-րդ խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ որ­պես ազ­դող գոր­ծոն­ներ են հան­դես գա­լիս մի­այն ա­թե­րոսկ­լե­րո­զը, գի­րու­թյու­նը, IIՏՇԴ-ն և վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տը։ Վե­րա­նյար­դա­վոր­ման դրա­կան ար­դյուն­քի և վնա­սու­մից հե­տո 1-6 ա­մս­վա ըն­թաց­քում կա­տար­ված վե­րա­նյար­դա­վոր­ման միջև ար­տա­հայտ­ված կո­ռե­լյա­ցի­ոն կախ­վա­ծու­թյուն դիտ­վել է բո­լոր խմ­բե­րում։

 

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ ԵՎ ԵԶ­ՐԱ­ՀԱՆ­ԳՈՒՄ

­

Հի­վանդ­նե­րի տար­բեր կլի­նի­կա­կան խմ­բե­րի մոտ դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րի և ար­դյունք­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց, որ նշ­ված փոխ­կա­պակց­վա­ծու­թյունն ա­վե­լի ար­տա­հայտ­ված է ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման, քան է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային հա­մա­լիր բուժ­ման դեպ­քում։

Հետ­վի­րա­հա­տա­կան շր­ջա­նում դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցում կլի­նի­կա­կան խմ­բե­րում ազ­դե­ցու­թյուն չու­նե­ցած գոր­ծոն­նե­րի թվին կա­րե­լի է դա­սել վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սա­կը, վի­րա­հա­տա­կան մուտ­քի տե­սա­կը, նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­ված­քը, ա­ղես­տա­մոք­սային հի­վան­դու­թյուն­նե­րը, նո­րա­գո­յա­ցու­թյան՝ դի­մային նյար­դի նկատ­մամբ ու­նե­ցած տե­ղադ­րու­թյու­նը և նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազ­մը։

­Մեր կող­մից ստաց­ված տվյալ­նե­րը մա­սամբ հա­մա­պա­տաս­խա­նում են տար­բեր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րի ներ­կա­յաց­րած ար­դյունք­նե­րին, ո­րոնք ցույց են տվել դի­մային նյար­դի նեյ­րո­պա­թի­այի հետ­վի­րա­հա­տա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյունք­նե­րի փոխ­կապ­վա­ծու­թյու­նը ո­րոշ սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան գոր­ծոն­նե­րի հետ [11,13-15]։ Բա­ցի դրա­նից, Ա­կու­լո­վը (2020) ներ­կա­յաց­րել է տվյալ­ներ առ այն, որ դի­մային նյար­դի՝ ու­ռուց­քի նկատ­մամբ տե­ղադ­րու­թյունն ու­նե­ցել է ազ­դե­ցու­թյուն այդ նյար­դի գոր­ծա­ռությի վրա, ը­նդ ո­րում, ա­մե­նաան­բա­րեն­պաս­տը ե­ղել է ա­ռա­ջա-ս­տո­րին տե­ղադ­րու­թյու­նը, ի­սկ դի­մային նյար­դի՝ ու­ռուց­քի պա­տի­ճի ա­ռա­ջային մա­կե­րե­սի մի­ջին եր­րոր­դա­կա­նի շր­ջա­նում տե­ղա­կայ­ման դեպ­քում նյար­դի գոր­ծա­ռույ­թը նվա­զա­գույնս է տու­ժել [9]. սա­կայն հե­ղի­նա­կը չէր ու­սում­նա­սի­րել բուժ­ման ար­դյունք­նե­րի հետ ու­ռուց­քի տե­ղադ­րու­թյան փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը։ Հե­տա­զո­տող­նե­րի մեկ այլ խմ­բի տվյալ­նե­րի հա­մա­ձայն, դո­նոր նյար­դի ը­նտ­րու­թյունն իր ազ­դե­ցու­թյունն ու­նի հետ­վի­րա­հա­տա­կան բար­դու­թյուն­նե­րի վրա [16], սա­կայն մեր հե­տա­զո­տու­թյան վերջ­նար­դյունք­նե­րին հա­կա­սա­կան ե­ն։

­Հարկ է նշել, որ տվյալ աշ­խա­տան­քը, դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը նվա­զեց­նող հա­մակց­ված՝ է­լեկտ­րախ­թան­ման, ստան­դարտ դե­ղո­րայ­քային և նեյ­րո­ռե­պա­րա­տիվ թե­րա­պի­այի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռու­մով ա­ռա­ջին հե­տա­զո­տու­թյունն է: Դի­մային նյար­դի վե­րա­կանգն­ման գնա­հա­տու­մը գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան սանդ­ղակ­նե­րով և Է­ՆՄԳ հե­տա­զո­տու­թյամբ բա­ցում է հա­մակց­ված թե­րա­պի­այի կլի­նի­կա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան նոր հե­ռան­կար­ներ:­

Որ­պես վեր­ջա­բան, հա­վե­լենք, որ կա­տար­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը հե­ղի­նա­կի ի­րա­կա­նաց­րած հա­մակց­ված՝ է­լեկտ­րախ­թան­ման, ստան­դարտ դե­ղո­րայ­քային և նեյ­րո­ռե­պա­րա­տիվ բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան ա­նուղ­ղա­կի վկա­յու­թյունն ե­ն։

 

Ա­ղյու­սակ 1. Հե­տա­զո­տու­թյան մաս­նա­կից­նե­րի սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան ցու­ցա­նիշ­նե­րը:

Ցու­ցա­նիշ, n (%)

Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք

Ըն­դա­մե­նը (n=127)

Խումբ 1 (n=44)

Խումբ 2 (n=41)

Խումբ 3 (n=42)

Տա­րի­քային խումբ

18-35 տ.

9 (20.5)

8 (19.5)

12 (28.6)

29 (22.8)

36-50 տ.

14 (31.8)

13 (31.7)

12 (28.6)

39 (30.7)

51-65 տ.

21 (47.7)

20 (48.8)

18 (42.9)

59 (46.5)

Սեռ

Ա­րա­կան

21 (47.7)

21 (51.2)

21 (50.0)

63 (49.6)

Ի­գա­կան

23 (52.3)

20 (48.8)

21 (50.0)

64 (50.3)

Կր­թու­թյուն

Հիմ­նա­կան

6 (13.6)

5 (12.2)

5 (11.9)

16 (12.6)

Մի­ջին մաս­նա­գի­տա­կան

11 (25.0)

10 (24.4)

11 (26.2)

32 (25.2)

Բարձ­րա­գույն

18 (40.9)

19 (46.3)

19 (45.2)

56 (44.1)

Գի­տա­կան աս­տի­ճան

9 (20.4)

7 (17.1)

7 (16.7)

23 (18.1)

Բ­նա­կա­վայր

Քա­ղաք

27 (61.4)

25 (61.0)

27 (64.3)

79 (62.2)

Գյուղ

17 (38.6)

16 (39.0)

15 (35.7)

48 (37.8)

Ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճակ

Ա­մուս­նա­ցած կամ ապ­րում է զույ­գով

21 (47.7)

19 (46.3)

21 (50.0)

61 (48.0)

Չա­մուս­նա­ցած

12 (27.3)

13 (31.7)

11 (26.2)

36 (28.3)

Բա­ժան­ված կամ ապ­րում են ա­ռան­ձին

6 (13.6)

5 (12.2)

5 (11.9)

16 (12.6)

Այ­րի/ա­մու­րի

5 (11.4)

4 (9.8)

5 (11.9)

14 (11.0)

Ե­րե­խա(ներ)

Ու­նի

26 (59.1)

25 (61.0)

24 (57.1)

65 (51.2)

Չու­նի

18 (40.9)

16 (39.0)

8 (42.9)

62 (48.8)

Զ­բաղ­վա­ծու­թյուն

Ու­նի

27 (61.4)

29 (70.7)

28 (66.7)

84 (66.1)

Չու­նի

17 (38.6)

12 (29.3)

14 (33.3)

43 (33.9)

Ա­պա­հո­վագ­րու­թյուն

Ու­նի

17 (38.6)

17 (41.5)

16 (38.1)

50 (39.4)

Չու­նի

27 (61.4)

24 (58.5)

26 (61.9)

77 (60.6)

Ե­կա­մուտ, ՀՀ դրամ

<120,000

4 (9.1)

3 (7.3)

3 (7.1)

10 (7.9)

121,000–320,000

20 (45.4)

20 (48.8)

20 (47.6)

60 (47.2)

321,000–600,000

16 (36.4)

15 (36.6)

16 (38.1)

47 (37.0)

>600,000

4 (9.1)

3 (7.3)

3 (7.1)

10 (7.9)

 

Ա­ղյու­սակ 2. Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի կախ­վա­ծու­թյու­նը սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան տվյալ­նե­րից:

Ցու­ցա­նիշ, n (%)

Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք

Ըն­դա­մե­նը

Խումբ 1 (n=44)

Ըն­դա­մե­նը

Խումբ 2 (n=41)

Ըն­դա­մե­նը

Խումբ 3 (n=42)

Թույլ

(n=14)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=9)

Թույլ

(n=7)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=13)

Թույլ

(n=5)

Մի­ջի­նից լավ

(n=18)

Գե­րա­զանց

(n=19)

Տա­րիք, df=6

χ2=13.760, p=0.008

χ2=12.493, p=0.014

χ2=0.481, p=0.975

18-35

9

1 (11.1)

5 (55.6)

3 (33.3)

8

1 (12.5)

1 (12.5)

6 (75.0)

12

2 (16.7)

5 (41.7)

5 (41.7)

36-50

14

1 (7.1)

8 (57.1)

5 (35.7)

13

1 (7.7)

7 (53.8)

5 (38.4)

12

1 (8.3)

5 (41.7)

6 (50.0)

51-65

21

12 (57.1)

8 (38.1)

1 (4.8)

20

5 (25.0)

13(65.0)

2 (10.0)

18

2 (11.1)

8 (44.5)

8 (44.5)

Սե­ռը, df=2

χ2=0.015, p=0.993

χ2=0.0145, p=0.993

χ2=0.054, p=0.973

Ա­րա­կան

21

7 (33.3)

10 (47.6)

4 (19.1)

21

5 (23.8)

8 (38.1)

8 (38.1)

21

3 (14.3)

8 (38.1)

10 (47.6)

Ի­գա­կան

23

7 (30.4)

11 (47.8)

5 (21.7)

20

2 (10.0)

13 (65.0)

5 (25.0)

21

2 (9.5)

10 (47.6)

9 (42.9)

Կր­թու­թյուն, df=6

χ2=41.325, p=0.00001

χ2=12.912, p=0.045

χ2=1.587, p=0.953

Հիմ­նա­կան

6

4 (66.7)

1 (16.7)

1 (16.7)

5

2 (40.0)

1 (20.0)

2 (40.0)

4

1 (25.0)

1 (25.0)

2 (50.0)

Մի­ջին մաս­նա­գի­տա­կան

11

7 (63.6)

4 (36.4)

1 (9.1)

10

2 (20.0)

5 (5.00)

3 (30.0)

11

1 (9.1)

4 (36.4)

6 (54.6)

Բարձ­րա­գույն

18

1 (5.6)

12 (66.7)

5 (27.8)

19

2 (10.5)

12 (63.2)

5 (26.3)

20

2 (10.0)

10 (50.0)

8 (40.0)

Գի­տա­կան աս­տի­ճան

9

1 (11.1)

4 (44.4)

4 (44.4)

7

1 (14.3)

3 (42.9)

3 (42.9)

7

1 (14.3)

3 (42.9)

3 (42.9)

Բ­նա­կա­վայր, df=2

χ2=21.057, p=0.000027

χ2=7.984, p=0.018

χ2=0.207, p=0.902

Քա­ղաք

27

4 (14.8)

16 (59.3)

7 (25.9)

25

2 (8.0)

16 (64.0)

7 (28.0)

27

3 (11.1)

11 (40.7)

13 (48.2)

Գյուղ

17

10 (58.8)

5 (29.4)

2 (11.8)

16

5 (31.3)

5 (31.3)

6 (37.5)

15

2 (13.3)

7 (46.7)

6 (40.0)

Ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճակ, df=6

χ2=0.392, p=0.999

χ2=1.168, p=0.978

χ2=0.244, p=0.999

Ա­մուս­նա­ցած կամ ապ­րում է զույ­գով

21

6 (28.6)

10 (47.6)

5 (23.8)

20

3 (15.0)

11 (55.0)

6 (30.0)

20

2 (10.0)

8 (40.0)

10 (50.0)

Չա­մուս­նա­ցած

12

4 (33.3)

6 (50.0)

2 (16.7)

13

2 (15.4)

6 (46.2)

5 (38.5)

11

1 (9.1)

5 (45.5)

5 (45.5)

Բա­ժան­ված կամ ապ­րում են ա­ռան­ձին

6

2 (33.3)

3 (50.0)

1 (16.7)

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

5

1 (20.0)

2 (40.0)

2 (40.0)

Այ­րի/ա­մու­րի

5

2 (40.0)

2 (40.0)

1 (20.0)

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

6

1 (16.7)

3 (50.0)

2 (33.3)

Ե­րե­խա(ներ), df=2

χ2=15.249, p=0.001

χ2=6.287, p=0.043

χ2=0.042, p=0.979

Ու­նի

27

4 (14.8)

16 (59.3)

7(25.9)

25

3 (12.0)

13 (52.0)

9 (36.0)

24

3 (12.5)

11 (45.8)

10 (41.7)

Չու­նի

17

10 (58.8)

5 (29.4)

2 (11.8)

16

4 (25.0)

8 (50.0)

4 (25.0)

18

2 (11.1)

7 (38.9)

9 (50.0)

Զ­բաղ­վա­ծու­թյուն, df=4

χ2=13.265, p=0.001

χ2=18.868, p=0.00008

χ2=17.703, p=0.0001

Ու­նի

27

5 (18.5)

14 (51.9)

8 (29.6)

28

3 (10.7)

19 (67.9)

6 (21.4)

28

2 (7.1)

9 (32.1)

17 (60.7)

Չու­նի

17

9 (52.9)

7 (41.2)

1 (5.9)

13

4 (30.8)

2 (15.4)

7 (53.9)

14

3 (21.4)

9 (64.3)

2 (14.3)

Ա­պա­հո­վագ­րու­թյուն, df=2

χ2=0.249, p=0.883

χ2=0.021, p=0.990

χ2=0.727, p=0.695

Ու­նի

17

5 (29.4)

8 (47.1)

4 (23.5)

17

3 (17.7)

9 (52.9)

5 (29.4)

16

2 (12.5)

6 (37.5)

8 (50.0)

Չու­նի

27

9 (33.3)

13 (48.2)

5 (18.5)

24

4 (16.7)

12 (50.0)

8 (33.3)

26

3 (11.5)

12 (46.2)

11 (42.3)

Ե­կա­մուտ, ՀՀ դրամ, df=6

χ2=25.692, p=0.000254

χ2=0.586, p=0.997

χ2=0.707, p=0.994

<120,000

4

2 (50.0)

1(25.0)

1 (25.0)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

121,000–320,000

20

10 (50.0)

9 (45.0)

1 (5.0)

20

3 (15.0)

11 (55.0)

6 (30.0)

21

2 (9.5)

10 (47.6)

9 (42.9)

321,000–600,000

16

1 (6.3)

10 (62.5)

5 (31.3)

14

2 (14.3)

7 (50.0)

5 (35.7)

15

1 (6.7)

6 (40.0)

8 (53.3)

>600,000

4

1 (25.0)

1 (25.0)

2 (50.0)

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

 

Ա­ղյու­սակ 3. Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուն­քի կախ­վա­ծու­թյու­նը հե­տա­զոտ­վող հի­վանդ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից:

Ցու­ցա­նիշ, n (%)

Վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյունք

Ըն­դա­մե­նը

Խումբ 1 (n=44)

Ըն­դա­մե­նը

Խումբ 2 (n=41)

Ըն­դա­մե­նը

Խումբ 3 (n=42)

Թույլ

(n=14)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=9)

Թույլ

(n=7)

Մի­ջի­նից լավ

(n=21)

Գե­րա­զանց

(n=13)

Թույլ

(n=5)

Մի­ջի­նից լավ

(n=18)

Գե­րա­զանց

(n=19)

Վի­րա­հա­տա­կան մուտք, df=4

χ2=0.179, p=0.996

χ2=0.129, p=0.998

χ2=0.533, p=0.970

Ռետ­րո­սիգ­մոիդ

24

8 (33.3)

11 (45.8)

5 (20.8)

21

4 (19.1)

10 (47.6)

7 (33.3)

23

2 (8.7)

11 (47.8)

10 (43.5)

Մա­կա­նաձև

12

3 (25.0)

7 (58.3)

2 (16.7)

10

2 (20.0)

5 (50.0)

3 (30.0)

10

1 (10.0)

4 (40.0)

5 (50.0)

Անդր­լա­բի­րին­թային

8

3 (37.5)

3 (37.5)

2 (25.0)

10

1 (10.0)

6 (60.0)

3 (30.0)

9

2 (22.2)

3 (33.3)

4 (44.4)

Նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վալ, df=4

χ2=22.981, p=0.00012

χ2=17.662, p=0.001

χ2=1.179, р=0.882

Տո­տալ (ամ­բող­ջա­կան)

6

1 (16.7)

1 (16.7)

1 (16.7)

6

1 (16.7)

1 (16.7)

4 (66.7)

8

1 (12.5)

3 (37.5)

4 (50.0)

Սուբ­տո­տալ (հյուս­ված­քի մնա­ցորդ <5%)

14

3 (21.4)

9 (64.3)

2 (14.3)

13

1 (7.7)

8 (61.5)

4 (30.8)

12

2 (16.7)

6 (50.0)

4 (33.3)

Մաս­նա­կի (հյուս­ված­քի մնա­ցորդ >5%)

24

10 (41.7)

11 (45.8)

3 (12.5)

22

5 (22.7)

12 (54.6)

5 (22.7)

22

2 (9.1)

9 (40.9)

11 (50.0)

Նո­րա­գո­յա­ցու­թյան հյուս­վա­ծա­բա­նա­կան կազմ, df=4

χ2=0.263, p=0.992

χ2=0.707, p=0.950

χ2=1.487, p=0.829

Նև­րի­նո­մա

31

10 (32.3)

15 (48.3)

6 (19.4)

30

5 (16.7)

16 (53.3)

9 (30.0)

34

3 (8.9)

15 (44.1)

16 (46.4)

Է­պի­դեր­մո­մա

4

1 (25.0)

2 (50.0)

1 (25.0)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

3

1 (33.3)

1 (33.3)

1 (33.3)

Մե­նին­գի­ո­մա

9

3 (33.3)

4 (44.4)

2 (22.2)

8

1 (12.5)

4 (50.0)

3 (37.5)

5

1 (20.0)

2 (40.0)

2 (40.0)

Ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­ներ, df=2

χ2=7.096, p=0.029

χ2=5.2153, p=0.074

χ2=0.1885, p=0.910

Ու­նի

37

13 (35.1)

18 (48.7)

6 (16.2)

35

6 (17.1)

19 (54.3)

10 (28.6)

36

4 (11.1)

16 (44.4)

16 (44.4)

Չու­նի

7

1 (14.3)

3 (42.9)

3 (42.9)

6

1 (16.7)

2 (33.3)

3 (50.0)

6

1 (16.7)

2 (33.3)

3 (50.0)

Շո­ղա­ցող ա­ռիթ­մի­ա, df=2

χ2=6.970, р=0.031

χ2=0.012, р=0.994

χ2=0.0733, р=0.964

Ու­նի

6

4 (66.7)

1 (16.7)

1 (16.7)

8

1 (12.5)

4 (50.0)

3 (37.5)

5

1 (20.0)

2 (40.0)

2 (40.0)

Չու­նի

38

10 (26.3)

20 (52.6)

8 (21.1)

33

6 (18.2)

17 (51.5)

10 (30.3)

37

4 (10.8)

16 (43.2)

17 (46.0)

Վե­րա­նյար­դա­վոր­ման տե­սակ, df=2

χ2=0.078, р=0.962

χ2=0.050, p=0.975

χ2=0.170, р=0.919

Հա­վե­լյալ նյար­դի մի­ջո­ցով

13

4 (30.8)

6 (46.2)

3 (23.1)

10

2 (20.0)

5 (50.0)

3 (30.0)

10

1 (10.0)

4 (40.0)

5 (50.0)

Են­թա­լեզ­վային նյար­դի մի­ջո­ցով

31

10 (32.3)

15 (48.4)

6 (19.4)

31

5 (16.1)

16 (51.6)

10 (32.3)

32

4 (12.5)

14 (43.8)

14 (43.8)

II տի­պի շա­քա­րային դի­ա­բետ, df=2

χ2=20.469, р=0.001

χ2=8.128, р=0.017

χ2=7.026, р=0.029

Ու­նի

21

10 (47.6)

10 (47.6)

1 (4.8)

25

6 (24.0)

12 (48.0)

7 (28.0)

22

4 (18.2)

9 (40.9)

9 (40.9)

Չու­նի

23

4 (17.4)

11 (47.8)

8 (34.8)

16

1 (6.3)

9 (56.3)

6 (37.5)

20

1 (5.0)

9 (45.0)

11 (55.0)

Գի­րու­թյուն, df=2

χ2=8.948, р=0.011399

χ2=16.045, р=0.000328

χ2=6.182, р=0.045

Ու­նի

25

11 (44.0)

10 (40.0)

4 (16.0)

21

6 (28.6)

11 (52.4)

4 (19.1)

23

4 (17.4)

10 (43.5)

9 (39.1)

Չու­նի

19

3 (15.8)

11 (57.9)

5 (26.3)

20

1 (5.0)

10 (50.0)

9 (45.0)

19

1 (5.3)

8 (42.1)

10 (52.6)

Ա­ղես­տա­մոք­սային հա­մա­կար­գի բոր­բո­քային բնույ­թի հի­վան­դու­թյուն, df=2

χ2=0.180, р=0.914

χ2=5.794, р=0.055

χ2=2.842, р=0.242

Ու­նի

13

4(30.8)

6 (46.2)

3 (23.1)

14

4 (28.6)

7 (50.0)

3 (21.4)

20

3 (15.0)

7 (35.0)

10 (50.0)

Չու­նի

31

10 (32.3)

15 (48.3)

6 (19.4)

27

3 (11.1)

14 (51.9)

10 (37.0)

22

2 (9.1)

11 (50.0)

9 (40.9)

Ա­նամ­նե­զում գլ­խու­ղե­ղի ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան սուր խան­գա­րում (ան­ցո­ղիկ կամ կա­յուն) , df=2

χ2=6.714, p=0.034

χ2=3.042, р=0.218

χ2=0.021, р=0.990

Ու­նի

27

11 (40.7)

12 (44.4)

4 (14.8)

20

4 (20.0)

9 (45.0)

7 (35.0)

26

3 (11.5)

11 (42.3)

12 (46.2)

Չու­նի

17

3 (17.7)

10 (58.8)

5 (29.4)

21

3 (14.3)

12 (57.1)

6 (28.6)

16

2 (12.5)

7 (43.8)

7 (43.8)

Ա­թե­րոսկ­լե­րոզ, df=2

χ2=8.823, p=0.012

χ2=8.608, p=0.0135

χ2=13.833, р=0.0009

Ու­նի

27

11 (40.7)

10 (37.0)

6 (22.2)

24

6 (25.0)

11 (45.8)

7 (29.2)

22

4 (18.2)

12 (54.6)

6 (27.3)

Չու­նի

17

3 (17.7)

11 (64.7)

3 (17.7)

17

1 (5.9)

10 (58.8)

6 (35.3)

20

1 (5.0)

6 (30.0)

13 (65.0)

Վ­նա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կետ, ա­միս, df=4

χ2=14.289, p=0.006

χ2=13.044, p=0.011

χ2=17.951, p=0.001

1-6

17

2 (11.8)

10 (58.8)

5 (29.4)

15

1 (6.7)

7 (46.7)

7 (46.7)

16

1 (6.3)

7 (43.8)

8 (50.0)

6-12

17

6 (35.3)

8 (47.1)

3 (17.7)

18

3 (16.7)

7 (38.9)

5 (27.8)

17

1 (5.9)

8 (47.1)

8 (47.1)

>12

10

6 (60.0)

3 (30.0)

1 (10.0)

8

3 (37.5)

4 (50.0)

1 (12.5)

9

3 (33.3)

3 (33.3)

3 (33.3)

Նախ­կի­նում տա­րած գան­գու­ղե­ղային վնաս­վածք, df=2

χ2=0.542, p=0.762

χ2=0.092, p=0.954

χ2=0.112, p=0.946

Ու­նի

16

6 (37.5)

7 (43.75)

3 (18.75)

15

2 (13.3)

8 (53.3)

5 (33.3)

15

2 (13.3)

6 (40.0)

7 (46.7)

Չու­նի

28

8 (28.6)

14 (50.0)

6 (21.4)

26

5 (19.2)

13 (50.0)

8 (30.8)

27

3 (11.1)

12 (44.4)

12 (44.4)

Նո­րա­գո­յա­ցու­թյան սեր­տա­ճում պա­տի­ճի հետ, df=4

χ2=8.349, p=0.079

χ2=7.043, р=0.134

χ2=3.982, p=0.408

Ամ­բող­ջա­կան

21

9 (42.9)

9 (42.9)

3 (14.3)

21

6 (28.6)

10 (47.6)

5 (23.8)

20

3 (15.0)

9 (45.0)

8 (40.0)

Մաս­նա­կի

12

4 (33.3)

6 (50.0)

2 (16.7)

10

1 (10.0)

5 (50.0)

4 (40.0)

12

1 (8.3)

6 (50.0)

5 (41.7)

Ա­ռանց սեր­տաճ­ման

11

1 (9.1)

6 (54.6)

4 (36.4)

10

1 (10.0)

6 (60.0)

3 (30.0)

10

1 (10.0)

6 (60.0)

3 (30.0)

Նո­րա­գո­յա­ցու­թյան տե­ղադ­րու­թյուն դի­մային նյար­դի նկատ­մամբ, df=4

χ2=0.657, р=0.957

χ2=1.780, р=0.776

χ2=0.489, р=0.974

Ա­ռա­ջային մա­կե­րես

22

7(31.8)

10 (45.5)

5 (22.7)

20

4 (20.0)

10 (50.0)

6 (30.0)

21

2 (9.5)

9 (42.9)

10 (47.6)

Հե­տին մա­կե­րես

11

4 (36.4)

5 (45.5)

2 (18.2)

11

1 (30.0)

6 (54.6)

4 (36.4)

10

1 (10.0)

4 (40.0)

5 (50.0)

Կողմ­նային մա­կե­րես

11

3 (27.3)

6 (54.6)

2 (18.2)

10

2 (20.0)

5 (50.0)

3 (30.0)

11

2 (18.2)

5 (45.5)

4 (36.4)

 

 

Գ­րա­կա­նություն

  1. Lak AM, Khan YS. Cerebellopontine Angle Cancer. [Updated 2023 Jun 26]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK559116/
  2. Samii M, Gerganov VM. Tumors of the cerebellopontine angle. Handbook of clinical neurology. 2012 Jan 1;105:633-9.
  3. Shohet JA, Meyers AD. Skull base tumor and other CPA tumors. 2015. Available from: https://emedicine.medscape.com/article/883090-overview
  4. Kunert P, Smolarek B, Marchel A. Facial nerve damage following surgery for cerebellopontine angle tumours. Prevention and comprehensive treatment. Neurol Neurochir Pol. 2011;45(5):480-488.
  5. Cosetti MK, Xu M, Rivera A, et al. Intraoperative transcranial motor-evoked potential monitoring of the facial nerve during cerebellopontine angle tumor resection. J Neurol Surg B Skull Base. 2012;73(5):308-315.
  6. Khan NR, Elarjani T, Jamshidi AM, et al. Microsurgical management of vestibular schwannoma (acoustic neuroma): facial nerve outcomes, radiographic analysis, complications, and long-term follow-up in a series of 420 surgeries. World Neurosurg. 2022;168:e297-e308.
  7. Seners P, Hurford R, Tisserand M, et al. Is unexplained early neurological deterioration after intravenous thrombolysis associated with thrombus extension? Stroke. 2017;48(2):348-352.
  8. House-Brackmann facial paralysis scale. Available from: https://www.facialparalysisinstitute.com/conditions/house-brackmann-grading-system
  9. Акулов МА. Терапевтическая коррекция нарушений функций мимической мускулатуры после нейрохирургических вмешательств при помощи ботулинического токсина типа А. Канд. дисс., 2020.
  10. Ruschel LG, Duarte JS, De La Cruz J et al. Hypoglossal-facial anastomosis for facial nerve reconstruction: outcomes using the side-to-end surgical technique. Arq Bras Neurocir. 2021;40(03):e222-8.
  11. Чойнзонов ЕЛ, Кучерова ТЯ, Удинцева ИН и др. Комплексный подход к реабилитации больных с нарушением функции лицевого нерва после тотальной паротидэктомии. Опухоли головы и шеи. 2019;9(2):66-70.
  12. ­Գյու­տի հե­ղի­նա­կային ի­րա­վուն­քի 943Y ար­տո­նա­գիր (Մ­տա­վոր սե­փա­կա­նու­թյան գրա­սե­նյա­կի կող­մից տր­ված, գրանց­ված է 17.02.2025):
  13. Samala R, Borkar SA, Sharma R, et al. Effectiveness of preoperative facial nerve diffusion tensor imaging tractography for preservation of facial nerve function in surgery for large vestibular schwannomas: Results of a prospective randomized study. Neurol India. 2019;67(1):149-154.
  14. Guntinas-Lichius O, Volk GF, Olsen KD, et al. Facial nerve electrodiagnostics for patients with facial palsy: a clinical practice guideline. Eur Arch Otorhinolaryngol. 2020;277(7):1855-1874.
  15. Spencer CR, Irving RM. Causes and management of facial nerve palsy. Br J Hosp Med (Lond). 2016;77(12):686-691.
  16. Hontanilla B, Marré D. Comparison of hemihypoglossal nerve versus masseteric nerve transpositions in the rehabilitation of short-term facial paralysis using the Facial Clima evaluating system. Plast Reconstr Surg. 2012;130(5):662e-672e.