Սեռային տարբերությունները աշխատունակության սահմանափակման մեջ քրոնիկ գոտկային ցավ ունեցող Հայաստանի բնակչության շրջանում. լայնական հետազոտություն Օսվեստրիի գոտկային ցավով պայմանավորված աշխատունակության սահմանափակման հարցաշարի հիման վրա

Սեռային տարբերությունները աշխատունակության սահմանափակման մեջ քրոնիկ գոտկային ցավ ունեցող Հայաստանի բնակչության շրջանում. լայնական հետազոտություն Օսվեստրիի գոտկային ցավով պայմանավորված աշխատունակության սահմանափակման հարցաշարի հիման վրա

Սարգսյան Հ., Մանուկյան Մ., Աղասարյան Ն., Եղիազարյան Ն.
Նյարդաբանության բաժանմունք, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, ՀայաստանՀայկական բժշկական ինստիտուտ, Երևան, ՀայաստանԱնեսթեզիոլոգիայի բաժանմունք, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, ՀայաստանՆյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոն, Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ներածություն. Քրոնիկ գոտկային ցավը (ՔԳՑ) հենաշարժական համակարգի տարածված հիվանդություն է, որը զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը և խաթարում առօրյա գործունեությունը: Միջսեռային տարբերությունների բացահայտումը կարևոր է անհատականացված և արդյունավետ բուժական ռազմավարությունների մշակման համար: Չնայած նախկինում որոշ ուսումնասիրություններ հետազոտել են ցավի հետևանքով գործառութային սահմանափակումների սեռային տարբերությունները, հայ բնակչության վերաբերյալ տվյալները սահմանափակ են:

Նպատակ. Հետազոտել ՔԳՑ ունեցող հայաստանցի բուժառուների մոտ միջսեռային տարբերությունները՝ օգտագործելով Օսվեստրիի անաշխատունակության ցուցիչը (ՕԱՑ):

Մեթոդներ. Հետազոտությունն ընդգրկել է ՔԳՑ-ով տառապող և ողնաշարի վիրահատություն չտարած ١٥٦٢ չափահասների: Նրանցից ٩٦٧-ը եղել են կին, իսկ ٥٩٥-ը՝ տղամարդ: Բոլոր մասնակիցները լրացրել են ՕԱՑ-ի հայկական տարբերակը: ՕԱՑ-ի դոմեններում սեռերի միջին գնահատականները համեմատվել են անկախ երկնմուշ t-թեստերով՝ անհավասար տատանումներով:

Արդյունքներ. Տղամարդիկ ունեցել են ավելի բարձր ցավի ինտենսիվության ցուցանիշ (٤٠.١±٢٠.٣٢), քան կանայք (٣٦.٤±١٩.٠٠), p<٠.٠٠١: Կանայք դրսևորել են ավելի մեծ գործառութային սահմանափակումներ՝ մասնավորապես անձնական խնամքի (p=٠.٠٠٢٦) և իրեր բարձրացնելու (p=٠.٠١٢٥) առումով:

Եզրակացություն. Հայկական բնակչության մոտ ՔԳՑ-ի ազդեցությունը տարբերվում է ըստ սեռի. տղամարդկանց մոտ նկատվել է ավելի բարձր ցավի ինտենսիվություն, մինչդեռ կանանց մոտ՝ ավելի մեծ գործառութային սահմանափակումներ: Այսպիսով, բուժառուների գնահատման և բուժման գործընթացում անհրաժեշտ է կիրառել սեռահավասար մոտեցումներ:քրոնիկ գոտկացավ, անաշխատունակություն, սեռային տարբերություններ, Օսվեստրիի անաշխատունակության ցուցիչ, Օսվեստրիի գոտկային ցավով պայմանավորված աշխատունակության սահմանափակման հարցաշար

Keywords: քրոնիկ գոտկացավ, անաշխատունակություն, սեռային տարբերություններ, Օսվեստրիի անաշխատունակության ցուցիչ, Օսվեստրիի գոտկային ցավով պայմանավորված աշխատունակության սահմանափակման հարցաշար