Արթնացման խանգարումներ` դանդաղ քնի պարասոմնիաներ. հակիրճ ակնարկ կլինիկական դեպքի հիման վրա

Արթնացման խանգարումներ` դանդաղ քնի պարասոմնիաներ. հակիրճ ակնարկ կլինիկական դեպքի հիման վրա

Էլզա Ա. Բալյան, Լիլիթ Գ. Աթաբեկյան, Նարինե Մ. Նադրյան, Հայկուհի Ա. Հովակիմյան, Սամսոն Գ. Խաչատրյան
Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոն, Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտ, Երևան, ՀայաստանՔնի, էպիլեպսիայի և շարժողական խանգարումների կենտրոն, Սոմնուս նյարդաբանական կլինիկա, Երևան, Հայաստան
ABSTRACT

Արթնացման խանգարումները կամ դանդաղ (NREM) քնի պարասոմնիաները ներառում են սոմնամբուլիզմը, շփոթված արթնացումները և քնի վախերը։ Չնայած պարասոմնիաներն ավելի հաճախ հանդիպում են մանկական տարիքում, դրանք կարող են պահպանվել կամ վերսկսվել դեռահասության կամ չափահասության շրջանում, երբեմն դրսևորվելով բարդ կամ ագրեսիվ վարքագծով, որն առաջացնում է անվտանգության ևախտորոշման հետ կապված դժվարություններ։ Այսհակիրճ ակնարկում ներկայացվում է 17-ամյա տղայիկլինիկական դեպք՝ երկարատև գիշերային դրվագներով, որոնք սկզբում թեթև էին արտահայտված, սակայն հետագայում դարձան ավելի հաճախակի ուինտենսիվ։ Տեսա-պոլիսոմնոգրաֆիայի միջոցով գրանցվեցին բազմաթիվ վարքային դրվագներ, որոնք առաջացել էին պացիենտի դանդաղ քնի փուլի խոր քնի ենթափուլից՝ համապատասխանելով շփոթված արթնացման և սոմնամբուլիզմի տիպի դանդաղ քնիպարասոմնիայի հատկանիշներին։ Համառոտ ներկայացվում են արթնացման խանգարումների ախտորոշիչ չափանիշները, ենթատիպերը, ռիսկի գործոնները, տարբերակիչ ախտորոշումը և դանդաղ քնի պարասոմնիաների վարումը։

Keywords: պարասոմնիա, դանդաղ քուն, շփոթված արթնացումներ, սոմնամբուլիզմ, գիշերային էպիլեպսիա