Քնի կառուցվածքի առօրյա գնահատման կարեվորությունը սրտանոթային եվ ուղեղի առողջության ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ. մարտահրավերներ եվ հեռանկարներ
ABSTRACT
Քունը հիմնարար կենսաբանական գործառույթ է: Քնի առողջության բազմաչափ հասկացությունը ներառում է մի քանի բաղադրիչներ՝ քնի կանոնավորություն, բավարարվածություն, արթունություն/քնկոտություն, քնելու ժամեր, արդյունավետություն, տևողություն, քնի խանգարումներ, քնի կառուցվածք: Վերջինս թերագնահատվում է առօրյա պրակտիկայում՝ պոլիսոմնոգրաֆիայի միջոցով դրա օբյեկտիվ գնահատման հետ կապված առկա մարտահրավերների պատճառով։ Այնուամենայնիվ, նոր տեխնոլոգիաները և մեքենայական ուսուցման մոտեցումները քնի մակրոկառուցվածքի գնահատման ավելի լայն կլինիկական կիրառման հնարավորություններ են ընձեռում։ Սակայն, սրտանոթային և սրտանյութափոխանակային խանգարումներ ունեցող հիվանդների քնի փուլերը գնահատելու համար հուսալի և լավ աշխատող ոչ Էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ (ոչ-ԷԷԳ) ալգորիթմներ չկան։ Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ սրտանոթային և սրտանյութափոխանակային հիվանդություններ ունեցող բուժառուների քնի փուլերի դասակարգման, ինչպես նաև քնի երկարատև առօրյա մշտադիտարկման համար ոչ-ԷԷԳ ալգորիթմ մշակելու համար։
