Հայաստանի քրեակատարողական հիմնարկների կանանց հատուկ կոնտինգենտի կենսակերպի և ապրելու պայմանների հետազոտություն
ABSTRACT
Հոդվածում քննարկվում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կանանց ապրելակերպի և կենսապայմանների հիմնական կետերը:
Պատահական ընտրանքով միանվագ հետազոտությանը մասնակցել է 53 կին, որը կազմել է կանանց հատուկ կոնտինգենտի ընդհանուր թվի 61.6%-ը։
Ստացված տվյալների վերլուծության արդյունքում հարցվածների ճնշող մեծամասնությունը պատիժ է կրում առաջին անգամ, գրեթե մեկ երրորդն ուներ բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն, հարցվածների ճնշող մեծամասնությունը մինչ ազատազրկումը ապրել է առանձին բնակարանում, ամուսնալուծված էր կամ ամուրի և մոտ կեսը չուներ երեխաներ: Դեպքերի ճնշող մեծամասնությունում կանայք սնունդ են ընդունել օրական 1-2 անգամ, նրանց կեսից ավելին եղել ծխող և ֆիզիկապես ոչ ակտիվ։ Հարցվածների 45.3%-ի կարծիքով՝ չկան անհրաժեշտ պայմաններ կրթություն ստանալու կամ շարունակելու համար:
Հետազոտության արդյունքները վկայում են երկրի քրեակատարողական հիմնարկներում կենսակերպի փոփոխման և երկրի առանձնահատուկ բնակչության արժեքների վերագնահատմանն ուղղված բժշկական
և հոգեսոցիալական միջոցառումների անհրաժեշտության մասին։