Effectiveness of Incretin Agonists in Autoimmune and Metabolic Disorders։ A Literature Review

Effectiveness of Incretin Agonists in Autoimmune and Metabolic Disorders։ A Literature Review

Armine M. Sanamyan, Qristina R. Jamalyan
Erebuni Medical Center, Yerevan, ArmeniaAvdalbekyan National Institute of Health, Yerevan, Armenia
ABSTRACT

Aim: To summarize the current literature data on the mechanism of action of incretin agonists (IA) on the metabolism of patients with autoimmune thyroiditis and morbid obesity, based on the analysis and generalization of data obtained from the studies reviewed.

Results: The analysis of the available literature (comprising over 80 scientific papers, predominantly published within the last 5 years) indicates that the findings regarding the effects of IAs on the course of thyroiditis and metabolic activity in this patient population across different cohorts remain highly contradictory. This underscores the necessity for further in-depth exploration of the mechanisms through which these agents influence both the primary pathology and its associated comorbidities. Furthermore, numerous aspects of combination therapy involving IAs and components of autoimmune thyroiditis treatment remain inadequately studied.

Conclusion: There is an essential need to identify strategies for optimizing the management of this patient group. In particular, targeted research examining the effects of various classes of IAs on the metabolism of patients with autoimmune thyroiditis, obesity, and obstructive sleep apnea syndrome would significantly contribute to the development and implementation of optimized management strategies for this patient cohort.

Keywords: incretin agonist, autoimmune thyroiditis, obesity, obstructive sleep apnea

Ինչ­պես հայտ­նի է, հի­պո­թի­րե­ո­զով հի­վանդ­նե­րի մոտ ի­նկ­րե­տի­նային հոր­մոն­նե­րը, հատ­կա­պես ի­նկ­րե­տի­նային հա­մա­կար­գի «ան­հա­պաղ ար­ձա­գան­քը», են­թարկ­վում են զգա­լի փո­փո­խու­թյուն­նե­րի: Մաս­նա­վո­րա­պես, է­ա­պես փո­փոխ­վում է ի­նկ­րե­տի­նային հա­մա­կար­գի ակ­տի­վու­թյու­նը հի­պո­թե­րի­ո­զի շտկ­ման ժա­մա­նակ [1,2]։

­Վեր­ջին տա­րի­նե­րին գլյու­կա­գո­նան­ման պեպ­տիդ-1-ի ըն­կա­լիչ­նե­րի հա­մա­կորդ­նե­րի (ԳՆՊ-1 ԸՀ-ներ, ան­գլ.՝ Glucagon-like peptide-1 receptor agonists, GLP-1 RAs) կի­րա­ռու­մը զգա­լի­ո­րեն ա­ճել է, ին­չը հե­տա­զո­տող­նե­րի ու­շադ­րու­թյու­նը բևե­ռել է այդ խմ­բի դե­ղա­մի­ջոց­նե­րի վրա՝ նյու­թա­փո­խա­նա­կային շե­ղում­նե­րի վար­ման, ի­նչ­պես նաև բազ­մա­թիվ բար­դու­թյուն­նե­րի հետ­ևանք­նե­րը մեղ­մե­լու նպա­տա­կով։

ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի ազ­դե­ցու­թյու­նը դրս­ևոր­վում է ին­սու­լի­նի ար­տա­զատ­ման խթան­ման, գլյու­կա­գո­նի ար­տա­զատ­ման ար­գե­լակ­ման և ստա­մոք­սի դա­տարկ­ման դան­դա­ղեց­ման եր­ևույթ­նե­րով [3]:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, թեև ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի ազ­դե­ցու­թյու­նը գլի­կե­միկ կար­գա­վի­ճա­կի կար­գա­վոր­ման, քա­շի կորս­տի և զար­կե­րա­կային ճնշ­ման նվա­զեց­ման ա­ռու­մով լայ­նո­րեն փաս­տագր­ված է, բազ­մա­թիվ ու­սում­նա­սի­րու­թյու­ներ կար­ևո­րում են վա­հա­նաձև գեղ­ձի (ՎԳ) գոր­ծու­նե­ու­թյան վրա դրա ազ­դե­ցու­թյան պար­զա­բան­ման ան­հրա­ժեշ­տու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես ՎԳ-ի հոր­մոն­նե­րի բարդ փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րի և նյու­թա­փո­խա­նա­կու­թյան հետ դրանց փոխ­կա­պակց­վա­ծու­թյան հա­մա­տեքս­տում։ Հու­սեյ­նի և հա­մա­հեղ. (2021) կար­ծի­քով, ՎԳ-ի հի­վան­դու­թյուն­նե­րի զու­գակ­ցու­մը նյու­թա­փո­խա­նա­կային խան­գա­րում­նե­րի հետ (2-րդ տի­պի շա­քա­րային դի­ա­բետ՝ ՇԴ2Տ, ճար­պա­կա­լում) ը­նդ­գծում և կար­ևո­րում է ՎԳ-ի աու­տոի­մուն ախ­տա­հա­րում­նե­րի և նյու­թա­փո­խա­նա­կային խան­գա­րում­նե­րի միջև կա­պը, ին­չի ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րու­թյու­նը կօգ­նի ար­դյու­նա­վե­տո­րեն կազ­մա­կեր­պել նյու­թա­փո­խա­նա­կու­թյան հի­վան­դու­թյուն­նե­րի վա­րու­մը՝ ո­ւղ­ղա­կի­ո­րեն ազ­դե­լով ՎԳ-ի գոր­ծու­նե­ու­թյան վրա [4]:

Կեն­դա­նա­կան մո­դել­նե­րի վրա կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի կի­րա­ռու­մը ՎԳ-ի C բջիջ­նե­րում ա­ռա­ջաց­նում է ախ­տա­բա­նա­կան փո­փո­խու­թյուն­ներ՝ հի­պերպ­լա­զի­այի և ա­դե­նո­մայի աս­տի­ճա­նա­կան ձևա­վոր­մամբ [5]: Չնա­յած ԳՆՊ-1 ԸՀ-ով բուժ­վող հի­վանդ­նե­րի մոտ ՎԳ-ի քաղց­կե­ղի հա­վա­նա­կան ա­ճի ռիս­կի վե­րա­բե­րյալ նախ­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րին՝ կլի­նի­կա­կան փոր­ձար­կում­նե­րի եր­կա­րա­ժամ­կետ ար­դյունք­նե­րը հան­գեց­րել են նվազ ռիս­կի վե­րա­բե­րյալ կար­ծի­քին՝ բայց և այն­պես շեշ­տե­լով թե­մայի վե­րա­բե­րյալ հա­մա­կարգ­ված հե­տա­զո­տու­թյան ան­հրա­ժեշ­տու­թյու­նը:

­Հաշ­վի առ­նե­լով ՎԳ-ի ախ­տա­հա­րում­նե­րի հա­ճա­խա­կի դեպ­քե­րը ախ­տա­բա­նա­կան ճար­պա­կալ­ման և ՇԴ2Տ-ի ժա­մա­նակ՝ մի շարք հե­տա­զո­տող­ներ ման­րա­մաս­նո­րեն ու­սում­նա­սի­րել և գնա­հա­տել են ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի կի­րառ­ման և ՎԳ-ի խան­գա­րում­նե­րի ա­ռա­ջաց­ման միջև կա­պը՝ միտ­ված լի­նե­լով ՎԳ-ի դիս­ֆունկ­ցի­ա ու­նե­ցող հի­վանդ­նե­րի մոտ պար­զու­թյուն մտց­նել ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի կի­րառ­ման ան­վտան­գու­թյան հար­ցե­րում: Բա­ցի դրա­նից, գնա­հատ­վել է շա­քա­րախ­տով հի­վանդ­նե­րի մոտ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի կի­րառ­ման դեպ­քում ՎԳ-ի գոր­ծա­ռույ­թի պար­բե­րա­կան ստու­գում­նե­րի ան­ցկաց­ման ան­հրա­ժեշ­տու­թյու­նը [5]:

­

Վա­հա­նա­ձեվ գեղ­ձի գոր­ծա­ռույ­թի և նյու­թա­փո­խա­նա­կային խան­գար­ման մի­ջև փոխ­կապ­վա­ծությու­նը

ՎԳ-ի դիս­ֆունկ­ցի­ան և ՇԴ2Տ-ն կլի­նի­կա­կան պրակ­տի­կա­յում հա­ճախ հան­դի­պող և հա­մակց­ված ախ­տա­բա­նա­կան վի­ճակ­ներ են: Շա­քա­րային դի­ա­բետ չու­նե­ցող հի­վանդ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ, և՛ հի­պեր­թի­րե­ո­զը, և՛ հի­պո­թի­րե­ո­զը ա­վե­լի հա­ճախ են հան­դի­պում 1-ին տի­պի շա­քա­րային դի­ա­բե­տով հի­վանդ­նե­րի մոտ [6]:­

Ըստ Սեն­տո­նո Մաք­սու­դի և հա­մա­հեղ. (2016)՝ ը­նդ­հա­նուր ազ­գաբ­նակ­չու­թյան հա­մե­մա­տու­թյամբ ՎԳ-ի դիս­ֆունկ­ցի­այի տա­րած­վա­ծու­թյու­նը զգա­լի­ո­րեն ա­վե­լի բարձր է ՇԴ2Տ-ով հի­վանդ­նե­րի շր­ջա­նում [7]։

Պալ­ման և հա­մա­հեղ. (2013) հայտ­նել են, որ 386 չա­փա­հաս դի­ա­բե­տիկ­նե­րի 14.7%-ը նաև ու­նե­ցել է ՎԳ-ի հի­վան­դու­թյուն [8]: ՎԳ-ի դիս­ֆունկ­ցի­այի նմա­նա­տիպ տա­րած­վա­ծու­թյուն հայտ­նա­բեր­վել է նաև Հու­նաս­տա­նի (12.3%), Սաու­դյան Ա­րա­բի­այի (16%), Բրա­զի­լի­այի (14.7%), Հոր­դա­նա­նի (12.5%) դի­ա­բե­տիկ­նե­րի մոտ [1]։ Թվով 36 աղ­բյուր նե­րա­ռած գրա­կա­նու­թյան մի հա­մա­կարգ­ված ակ­նարկ ար­ձա­նագ­րել է են­թակ­լի­նի­կա­կան հի­պո­թի­րե­ո­զի և նյու­թա­փո­խա­նա­կային ախ­տա­հա­րում­նե­րի միջև կապ 10.2% դեպ­քե­րում [9]:

ՎԳ-ի գոր­ծա­ռույ­թի և նյու­թա­փո­խա­նա­կու­թյան հի­վան­դու­թյուն­նե­րի միջև փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը հան­գեց­րել է այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ՎԳ-ի հոր­մոն­ներն ազ­դում են գլյու­կո­զի և ճար­պային փո­խա­նա­կու­թյան կար­գա­վոր­ման վրա, հատ­կա­պես թի­րա­խային այն­պի­սի օր­գան­նե­րում կամ հյուս­վածք­նե­րում, ի­նչ­պի­սիք են լյար­դը, կմախ­քային մկան­նե­րը, են­թաս­տա­մոք­սային գեղ­ձը (Ե­ՍԳ), ճար­պային հյուս­ված­քը և կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գը (ԿՆՀ) [1]:­

Ա­վե­լին, ո­րոշ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ դի­տար­կել են ած­խաջ­րային փո­խա­նա­կու­թյան և ՎԳ-ի քաղց­կե­ղի միջև կա­պը մաս­նա­վո­րա­պես կա­նանց մոտ: Յե­ոն և հա­մա­հեղ. (2014) ի­րենց կա­տա­րած մե­տա­վեր­լու­ծու­թյամբ փաս­տել են, որ շա­քա­րախ­տով հի­վանդ­նե­րի մոտ քաղց­կե­ղով հի­վան­դա­նա­լու վտան­գը 20%-ով բարձր է [10]։ Ին­սու­լի­նա­կա­յու­նու­թյու­նը, դիսգ­լի­կե­մի­ան, մարմ­նի զանգ­վա­ծի ցու­ցի­չը (ՄԶՑ) և զար­կե­րա­կային գերճն­շու­մը զգա­լի­ո­րեն մե­ծաց­նում են ՎԳ-ի քաղց­կե­ղի զար­գաց­ման ռիս­կը: Գե­րին­սու­լի­նե­մի­ան կա­րող է նվա­զեց­նել բջ­ջային ա­պոպ­տո­զը և նպաս­տել բջիջ­նե­րի բազ­մաց­մա­նը ին­սու­լի­նի և ին­սու­լի­նան­ման ա­ճի գոր­ծոն-1-ի (Ի­ԱԳ-1) մի­ջո­ցով [11]: Նկատ­վել է, որ ին­սու­լի­նային ըն­կա­լիչ­նե­րը գե­րէքսպ­րե­սի­այի են են­թարկ­վում ՎԳ-ի ու­ռուցք­նե­րի ժա­մա­նակ՝ «ազ­դա­րա­րե­լով» ՎԳ-ի քաղց­կե­ղի զար­գաց­ման հատ­կա­պես վաղ փու­լը [12]: Ա­վե­լին, Ճաոն և հա­մա­հեղ. (2022), Բրեն­տան և հա­մա­հեղ. (2024) և Ա­բու Ա­րարն ու հա­մա­հեղ. (2024) ի­րենց ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում ցույց են տվել, որ գե­րին­սու­լի­նե­մի­ան և ին­սու­լի­նա­կա­յու­նու­թյու­նը զգա­լի­ո­րեն կապ­ված են ՎԳ-ի քաղց­կե­ղած­նու­թյան և քաղց­կե­ղի «ագ­րե­սի­վու­թյան հետ» [13-15]:

 

Գնպ-1 ըհ-նե­րի գոր­ծո­ղության մե­խա­նիզմ­նե­րը

ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի կի­րառ­ման վրա հիմն­ված բու­ժու­մը գլյու­կո­զի մա­կար­դա­կը վե­րահս­կում է բազ­մա­թիվ մե­խա­նիզմ­նե­րով, և հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ այս դեպ­քում գլյու­կո­զի ներ­քին ըն­դու­նումն ա­ռա­ջաց­նում է ին­սու­լի­նի ա­վե­լի մեծ ար­տա­զա­տում, քան նե­րե­րա­կային ներ­մու­ծու­մը: Այս եր­ևույ­թը «­կա­ռա­վա­րում» են ԳՆՊ-1 ա­ղե­ներ­զա­տիչ (էն­տե­րոէն­դոկ­րին) հոր­մո­նը և ստա­մոքս-ար­գե­լա­կիչ պեպ­տի­դը կամ գլյու­կոզ-կա­խյալ ին­սու­լի­նոտ­րոպ պո­լի­պեպ­տի­դը (ԳԻՊ, ան­գլ.՝ gastro-inhibitory peptide կամ glucose-dependent insulinotropic polypeptide, GIP), ո­րոնք եր­կուսն էլ մի­ա­ժա­մա­նակ նպաս­տում են ին­սու­լի­նի ար­տա­զատ­մա­նը (Պատ­կեր 1), ո­րը շա­րու­նա­կա­բար վատ­թա­րա­նում է ՇԴ2Տ-ով հի­վանդ­նե­րի մոտ [16]: ԳՆՊ-1-ը և ԳԻՊ-ը «ինկ­րե­տի­նային» հոր­մոն­ներ են, ո­րոնք ար­տա­զատ­վում են սնունդ ըն­դու­նե­լու ըն­թաց­քում գլյու­կո­զի, սպի­տա­կու­ցի, ճար­պի ըն­դու­նու­մից և կլա­նու­մից հե­տո։ Դրանք ա­պա­հո­վում են սնունդ ըն­դու­նե­լու և ին­սու­լի­նի ար­տա­զատ­ման միջև ֆի­զի­ո­լո­գի­ա­կան փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը [16,17]:

ԳՆՊ-1Ը-ի խթա­նու­մը գոր­ծի է գցում բարդ ներբջ­ջային ազ­դան­շա­նային կաս­կադ, ո­րն ա­վարտ­վում է պրո­տե­ին կի­նազ Ա-ի (Պ­ԿԱ) ու­ղու ակ­տի­վաց­մամբ՝ ցիկ­լիկ ա­դե­նո­զին մի­ա­ֆոս­ֆա­տի (ցԱՄՖ) ա­ռա­ջաց­ման մի­ջո­ցով (Պատ­կեր 2): Ե­ՍԳ-ից զատ, ԳՆՊ-1Ը-ներ առ­կա են այլ հյուս­վածք­նե­րում ևս՝ թո­քեր, ե­րի­կամ­ներ, ԿՆՀ, ստա­մոքս, սր­տամ­կան և ա­նո­թային էն­դո­թել [17]:

Ինկ­րե­տին­նե­րը պեպ­տի­դային հոր­մոն­ներ են, ո­րոնք ար­տա­զատ­վում են ա­ղիք­նե­րից և ու­ղե­ղաբ­նից՝ ի պա­տաս­խան սնն­դա­նյու­թե­րի սպառ­ման, և հիմ­նա­կա­նում գոր­ծում են ա­րյան շի­ճու­կի գլյու­կո­զի ի­ջեց­ման և հա­գեց­վա­ծու­թյան բարձ­րաց­ման մե­խա­նիզ­մով: ԳՆՊ-1-ը և ԳԻՊ-ը նյու­թա­փո­խա­նա­կային հա­մախ­տա­նի­շի բուժ­ման հա­մար օգ­տա­գործ­վող ի­նկ­րե­տի­նային հոր­մոն­նե­րի ա­նա­լոգ­ներ են: ԳՆՊ-1-ը 30 ա­մի­նաթ­թու­նե­րից բաղ­կա­ցած պեպ­տի­դային շղ­թա է, ո­րն ար­տադր­վում է էն­տե­րոէն­դոկ­րին L բջիջ­նե­րի կող­մից զս­տա­ղու հե­ռա­դիր հատ­վա­ծում, հաստ ա­ղի­քում և ու­ղե­ղաբ­նի մե­նա­վոր ու­ղու (tractus solitarius) նեյ­րոն­նե­րի կո­րիզ­նե­րում: Այն Ե­ՍԳ-ի β-բ­ջիջ­նե­րում խթա­նում է ին­սու­լի­նի ար­տադ­րու­թյու­նը գլյու­կոզ-կա­խյալ ձևով և նվա­զեց­նում է Ե­ՍԳ-ի α-բ­ջիջ­նե­րից գլյու­կա­գո­նի ար­տա­զա­տու­մը: ԳՆՊ-1-ը թող­նում է նաև լրա­ցու­ցիչ ար­տաեն­թաս­տա­մոք­սա­գեղ­ձային ազ­դե­ցու­թյուն­ներ՝ ո­ւղ­ղա­կի­ո­րեն ճն­շե­լով ա­խոր­ժա­կի կենտ­րո­նը և դան­դա­ղեց­նե­լով ստա­մոք­սի դա­տար­կու­մը՝ դրա­նով ի­սկ ու­ժե­ղաց­նե­լով հա­գեց­վա­ծու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը և թու­լաց­նե­լով սնունդ ըն­դու­նե­լու ցան­կու­թյու­նը: ԳԻՊ-ը 4-ա­մի­նաթ­թու­նե­րից բաղ­կա­ցած պեպ­տիդ է, ո­րն ար­տա­զատ­վում է 12-մատ­նյա ա­ղի­քի և բա­րակ ա­ղիք­նե­րի K բջիջ­նե­րի կող­մից: Այս կարճ պեպ­տի­դային հոր­մո­նը խթան­վում է ա­ղիք­նե­րում գլյու­կո­զի գե­րօս­մո­լյա­րու­թյամբ՝ ա­ռա­ջաց­նե­լով ին­սու­լի­նի ար­տա­զա­տում: Հաշ­վի առ­նե­լով այս հատ­կու­թյուն­նե­րը՝ ճար­պա­կալ­ման և ՇԴ2Տ-ի բուժ­ման նպա­տա­կով կի­րառ­վող ԳՆՊ-1 և ԳԻՊ հա­մա­կորդ­նե­րը են­թարկ­վել են ին­տեն­սիվ դե­ղա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի [18]:

Ո­րոշ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ար­ձա­նագ­րել են ԳՆՊ-1Ը-նե­րի առ­կա­յու­թյու­նը լյար­դաբ­ջիջ­նե­րում [19], ՎԳ-ի C և այլ տե­սա­կի բջիջ­նե­րում [20]: Օ­րի­նակ, Հեն և հա­մա­հեղ. (2017) ի­րա­կա­նաց­րել են հե­տա­զո­տու­թյուն՝ ու­սում­նա­սի­րե­լով ին­սու­լի­նային ըն­կա­լիչ­նե­րի, Ի­ԱԳ-1 ըն­կա­լիչ­նե­րի (Ի­ԱԳ-1Ը) և ԳՆՊ-1Ը-նե­րի ար­տա­հայտ­վա­ծու­թյու­նը (է­քսպ­րե­սի­ան) ՎԳ-ի ա­ռողջ հյուս­վածք­նե­րում, ՎԳ-ի պա­պի­լյար քաղց­կե­ղի (ՎՊՔ) հյուս­վածք­նե­րում և ՎՊՔ բջիջ­նե­րում, ի­նչ­պես նաև ին­սու­լի­նի ա­նա­լոգ­նե­րի և ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի պո­տեն­ցի­ալ դե­րը բջիջ­նե­րի բազ­մաց­ման և է­ներ­գա­փո­խա­նա­կու­թյան մեջ [21]:

Մեկ այլ հե­տա­զո­տու­թյամբ Բոեսն ու հա­մա­հեղ. (2013) ու­սում­նա­սի­րել են առ­նե­տի և մար­դու ՎԳ-ի բջիջ­նե­րի ա­ռաջ­նային կուլ­տու­րա­նե­րը՝ C բջիջ­նե­րում ԳՆՊ-1Ը-նե­րի է­քսպ­րե­սի­ան ու գոր­ծա­ռույ­թը գնա­հա­տե­լու նպա­տա­կով: Այս հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում, ի տար­բե­րու­թյուն մար­դու ա­ռաջ­նային C բջիջ­նե­րի, ԳՆՊ-1Ը-նե­րի է­քսպ­րե­սի­ա դիտ­վել է մի­այն առ­նե­տի ա­ռաջ­նային C բջիջ­նե­րում: ԳՆՊ-1 Ը­Հ-­նե­րով խթա­նու­մը հան­գեց­րել է կալ­ցի­տո­նի­նի ար­տա­զատ­ման և է­քսպ­րե­սի­այի չա­փա­վոր ա­ճի առ­նետ­նե­րի ՎԳ-ի ա­ռաջ­նային կուլ­տու­րա­նե­րում: Մինչ­դեռ մար­դու ՎԳ-ի կուլ­տու­րա­նե­րում ԳՆՊ-1 ԸՀ-նե­րին ոչ մի գոր­ծա­ռու­թային ար­ձա­գանք չի գրանց­վել, ին­չը վկա­յում է այն մա­սին, որ մար­դու C բջիջ­նե­րը գոր­ծող ԳՆՊ-1Ը-նե­րի շատ ցածր մա­կար­դակ ու­նեն կամ լի­ո­վին զուրկ են դրան­ցից: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չի կա­րե­լի բա­ցա­ռել, որ մար­դու ՎԳ-ի ա­ռաջ­նային կուլ­տու­րա­նե­րում ԳՆՊ-1 ԸՀ-նե­րին ար­ձա­գան­քե­լու բա­ցա­կա­յու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է C բջիջ­նե­րի ցածր տո­կո­սով և կալ­ցի­տո­նի­նի շատ ցածր ար­տա­զատ­մամբ, ին­չը հնա­րա­վոր չէ հայտ­նա­բե­րել ան­ցկաց­վող վե­րոն­շյալ հե­տա­զո­տու­թյան մեջ կի­րառ­ված մե­թոդ­նե­րով [22]:

 

Ն­շա­նակ­ման ցու­ցում­նե­րը և կի­րառ­ման ե­ղա­նակ­նե­րը

Ա­ռա­ջին թե­րապև­տիկ ԳՆՊ-1 ԸՀ-ն էք­սե­նա­տիդ-4-ն է­ր՝ թու­նա­տամ մո­ղե­սի (Heloderma suspectum) թքից ստաց­ված բնա­կան պեպ­տի­դային հոր­մոն, ո­րը ցու­ցա­բե­րում է ԳՆՊ-1-ի հետ հա­մե­մա­տե­լի ակ­տի­վու­թյուն, սա­կայն օ­ժտ­ված է ա­վե­լի եր­կար կի­սատ­րոհ­ման պար­բե­րու­թյամբ՝ դի­պեպ­տի­դիլ պեպ­տի­դազ 4-ի (ԴՊՊ-4) նկատ­մամբ իր բարձր կա­յու­նու­թյան շնոր­հիվ, ին­չը բա­ցատր­վում է ճեղք­ման տե­ղում Ala-8-ի՝ Gly-8-ով փո­խա­րին­մամբ: ՇԴ2Տ-ով չա­փա­հաս­նե­րի մոտ ա­րյան գլյու­կո­զի մա­կար­դա­կի ի­ջեց­ման նպա­տա­կով Ա­ՄՆ Պա­րե­նի և դե­ղո­րայ­քի վար­չու­թյու­նը (ՊԴՎ, ան­գլ.՝ Food and Drug Administration, FDA) թույ­լատ­րել է էք­սե­նա­տի­դի պա­րեն­տե­րալ կի­րա­ռու­մը ի հա­վե­լումն սնն­դա­կար­գի և ֆի­զի­կա­կան վար­ժու­թյուն­նե­րի։

Ճար­պա­կալ­ման տա­րած­վա­ծու­թյու­նը վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում զգա­լի­ո­րեն ա­ճել է, և ներ­կա­յումս դրա բուժ­ման հա­մար ա­պա­ցուց­ված ան­վտան­գու­թյամբ և ար­դյու­նա­վե­տու­թյամբ քիչ դե­ղա­մի­ջոց­ներ կան: Սա դր­դել է հե­տա­զո­տող­նե­րին ՇԴ2Տ-ով և ճար­պա­կա­լու­մով տա­ռա­պող­նե­րի մոտ գնա­հա­տել լի­րագ­լյու­տի­դի ազ­դե­ցու­թյու­նը մարմ­նի քա­շի և տա­նե­լի­ու­թյան վրա: Լե Ռո­ւի և հա­մա­հեղ. (2017) կող­մից ան­ցկաց­ված հե­տա­զո­տու­թյան ժա­մա­նակ լի­րագ­լյու­տի­դով բուժ­վող մաս­նա­կից­նե­րը քա­շի զգա­լի կո­րուստ են ու­նե­ցել՝ հա­մե­մա­տած պլա­ցե­բոյով բուժ­վող­նե­րի հետ, ի­նչն ու­ղեկց­վել է գի­րու­թյան հետ կապ­ված ո­րոշ ռիս­կային գոր­ծոն­նե­րի չե­զո­քաց­մամբ [29]:

ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի ազ­դե­ցու­թյու­նը մարմ­նի քա­շի վրա ու­սում­նա­սիր­վել է բազ­մա­թիվ հե­տա­զո­տող­նե­րի կող­մից: ՇԴ2Տ-ով տա­ռա­պող մե­ծա­հա­սակ­նե­րի մոտ Յաոի և հա­մա­հեղ. (2024) կող­մից կա­տար­ված մե­տա­վեր­լու­ծու­թյու­նը հա­մե­մա­տել և գնա­հա­տել է 16 տար­բեր ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը գլի­կե­միկ կար­գա­վի­ճա­կի հս­կո­ղու­թյան, մարմ­նի քա­շի և լի­պի­դային պրո­ֆիլ­նե­րի ա­ռու­մով [23]: Մաս­նա­վո­րա­պես, մարմ­նի քա­շի փո­փո­խու­թյուն­նե­րի գնա­հատ­ման հա­մար նե­րառ­վել է 53 հե­տա­զո­տու­թյուն՝ 21349 մաս­նա­կից­նե­րի ներգ­րավ­մամբ: Հե­ղի­նակ­նե­րը եզ­րա­կաց­րել են, որ կագ­րին­տի­դի և սե­մագ­լյու­տի­դի հա­մադ­րու­թյու­նը ե­ղել է ա­մե­նաար­դյու­նա­վետ ԳՆՊ-1 ԸՀ-ն մարմ­նի քա­շը նվա­զեց­նե­լու հա­մար: Բա­ցի այդ, տիր­զե­պա­տի­դը, ռե­տատ­րու­դի­տը, օր­ֆոգ­լիպ­րո­նը, սե­մագ­լյու­տի­դը և լի­րագ­լյու­տի­դը նույն­պես ցույց են տվել քա­շի զգա­լի կո­րուստ՝ պլա­ցե­բոյի հա­մե­մա­տու­թյամբ [23]:

Ստ­րե­տո­նի և հա­մա­հեղ. (2023) կա­տա­րած հե­տա­զո­տու­թյան ժա­մա­նակ մարմ­նի քա­շի վրա սե­մագ­լյու­տի­դի ազ­դե­ցու­թյու­նը գնա­հատ­վել է այլ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի, այդ թվում՝ լի­րագ­լյու­տի­դի, էք­սե­նա­տի­դի, դու­լագ­լյու­տի­դի և ԳՆՊ-1/­ԳԻՊ ըն­կա­լիչ­նե­րի կրկ­նա­կի հա­մա­կորդ տիր­զե­պա­տի­դի հա­մե­մա­տու­թյամբ: Գրա­կա­նու­թյան տվյալ վեր­լու­ծու­թյան ար­դյունք­նե­րը ցույց են տվել, որ ՇԴ2Տ-ով հի­վանդ­նե­րի մոտ սե­մագ­լյու­տի­դը նպաս­տում է քա­շի նվազ­մա­նը մո­տա­վո­րա­պես 1-2%-ով յու­րա­քան­չյուր 10 շա­բա­թը մեկ ան­գամ և ա­վե­լի ար­դյու­նա­վետ է, քան մյուս ԳՆՊ-1 ԸՀ-նե­րը, բա­ցա­ռու­թյամբ տիր­զե­պա­տի­դի: Քա­շի կո­րուս­տը հա­ճախ ա­վե­լի նշա­նա­կա­լի է ե­ղել սե­մագ­լյու­տի­դի ա­վե­լի բարձր չա­փա­բա­ժին­նե­րի դեպ­քում, ը­նդ ո­րում 1.0 մգ են­թա­մաշ­կային ներ­մու­ծու­մը ե­ղել է ա­մե­նաար­դյու­նա­վետ բու­ժու­մը՝ ա­ռանց ան­ցան­կա­լի եր­ևույթ­նե­րի [24] ։

­Ներ­կա­յումս հա­սա­նե­լի են ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի նշա­նակ­ման տար­բեր սխե­մա­ներ, ո­րոնց դեպ­քում դե­ղա­մի­ջո­ցի ըն­դու­նու­մը տա­տան­վում է օ­րա­կան 1 ան­գա­մից (ի­նչ­պի­սիք են լիք­սի­սե­նա­տի­դը և լի­րագ­լյու­տի­դը) մինչև օ­րա­կան 2 ան­գամ (էք­սե­նա­տիդ) կամ նույ­նիսկ շա­բա­թը 1 ան­գամ (դու­լագ­լյու­տիդ, ալ­բիգ­լյու­տիդ և սե­մագ­լյու­տիդ): Վեր­ջերս հաս­տատ­վել է սե­մագ­լյու­տի­դի ա­մե­նօ­րյա ներ­քին ըն­դուն­ման ա­մե­նար­դյու­նա­վետ կի­րա­ռու­մը [25]:

2016 թվա­կա­նից ի վեր բազ­մա­թիվ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ հիմ­նա­վո­րել են ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը սիր­տա­նո­թային այն­պի­սի հի­վան­դու­թյուն­նե­րի հետ կապ­ված մա­հա­ցու­թյան նվա­զեց­ման գոր­ծում, ի­նչ­պի­սիք են սր­տամ­կա­նի սուր ին­ֆարկ­տը և գլ­խու­ղե­ղի կաթ­վա­ծը (ին­սուլտ): ԳՆՊ-1 ԸՀ-նե­րը հատ­կա­պես հար­մար են մետ­ֆոր­մի­նի (և/­կամ ներ­քին ըն­դուն­ման այլ մի­ջոց­նե­րի) հետ հա­մա­տեղ օգ­տա­գործ­ման այն­պի­սի դեպ­քե­րում, ի­նչ­պի­սիք են ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյու­նը, գլի­կո­լի­զաց­ված հե­մոգ­լո­բի­նի բարձր մա­կար­դա­կը՝ մարմ­նի քա­շի կո­րուստ որ­պես ա­ռաջ­նային նպա­տակ սահ­մա­նե­լու կամ հի­պոգ­լի­կե­մի­այից խու­սա­փե­լու դեպ­քում։ Քրո­նիկ ե­րի­կա­մային հի­վան­դու­թյուն­նե­րի դեպ­քում նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վում է նատ­րի­ում-գ­լյու­կո­զային հա­մա­փո­խադ­րող-2-ի (ՆԳՀՓ2, ան­գլ.՝ sodium-glucose cotransporter-2, SGLT2) ար­գե­լա­կիչ­նե­րին, թեև կա­րե­լի է դի­տար­կել ԳՆՊ-1 ԸՀ-ի ը­նտ­րու­թյու­նը, ե­թե ՆԳՀՓ2 ար­գե­լա­կիչ­նե­րը հա­կա­ցուց­ված են կամ ե­թե ան­հրա­ժեշտ է ա­րյան գլյու­կո­զի մա­կար­դա­կի հե­տա­գա ի­ջե­ցում [26,27]։

Ըստ Մաք­լի­նի և հա­մա­հեղ. (2021)՝ Ե­ՍԳ-ի և ստա­մոք­սի գոր­ծու­նե­ու­թյան վրա թո­ղած ազ­դե­ցու­թյու­նից բա­ցի, ԳՆՊ-1-ը կա­րող է ազ­դել գլ­խու­ղե­ղի վրա՝ սնն­դից հա­գեց­վա­ծու­թյուն ա­ռա­ջաց­նե­լու և սնն­դի ըն­դու­նու­մը նվա­զեց­նե­լու նպա­տա­կով: Նա­խորդ հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հայտ­նա­բե­րել են ԳՆՊ-1Ը-նե­րի է­քսպ­րե­սի­ան մարդ­կանց եթ­նա­տե­սաթմ­բի (հի­պո­թա­լա­մու­սի) կո­րիզ­նե­րում, եր­կա­րա­վուն ու­ղե­ղում և և գա­գա­թային բլ­թի կեղ­ևում, ին­չը հա­մա­պա­տաս­խա­նում է կր­ծող­նե­րի և պրի­մատ­նե­րի մոտ կենտ­րոն­նե­րի նմա­նա­տիպ տե­ղա­կայ­մա­նը [28]:­

Ըստ Լա­ֆեր­տի­ի և հա­մա­հեղ. (2023)՝ մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոն­ցով ԳՆՊ-1 ԸՀ-նե­րը նպաս­տում են քա­շի կորս­տին, բազ­մա­տե­սակ են և կապ­ված են ԳՆՊ-1Ը-նե­րի ակ­տի­վաց­ման հետ ի­նչ­պես ա­ղիք­նե­րի կենտ­րո­նա­կան, այն­պես էլ ծայ­րա­մա­սային նեյ­րոն­նե­րում՝ դան­դա­ղեց­նե­լով ստա­մոք­սի դա­տար­կու­մը և նե­րա­ղի­քային փո­խադ­րու­մը, ի­նչ­պես նաև ճն­շե­լով ա­խոր­ժա­կը հի­պո­թա­լա­մու­սի մա­կար­դա­կով՝ հան­դես գա­լով որ­պես «զս­տա­ղի­քային ար­գե­լակ»: Ա­ղիք-գլ­խու­ղե­ղային բարդ հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­կն­հայտ են. սնն­դից հա­գեց­վա­ծու­թյան վրա ԳՆՊ-1Ը-նե­րի ակ­տի­վա­ցու­մը տե­ղի է ու­նե­նում ԿՆՀ-ո­ւմ, մինչ­դեռ ա­ղիք­նե­րը հե­տա­գա­յում մո­դու­լաց­վում են վա­գու­սային խո­լի­ներ­գիկ ազ­դան­շան­նե­րով: Են­թադր­վում է, որ հա­գեց­վա­ծու­թյան է­ֆեկտ­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու է ա­նո­ռեք­սի­գեն պրոո­պի­ո­մե­լա­նո­կոր­տի­նային նեյ­րոն­նե­րի մո­դու­լա­վո­րու­մը, քա­նի որ դրանք ու­նեն ԳՆՊ-1Ը-ներ և հայտ­նա­բեր­ված են մե­նա­վոր ու­ղու կո­րի­զում՝ գլ­խու­ղե­ղում ԳՆՊ-1-ի ար­տադ­րու­թյան վայ­րում [30]:

­Ներ­կա­յումս լի­րագ­լյու­տի­դը և սե­մագ­լյու­տի­դը ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի մեջ մի­ակ եր­կու դե­ղա­մի­ջոց­ներն են, ո­րոնք ցածր կա­լո­րի­ա­կա­նու­թյամբ սնն­դա­կար­գի և կա­նո­նա­վոր ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյան հետ ցուց­ված են ≥30կգ/մ2 ՄԶՑ-ով մե­ծա­հա­սակ­նե­րի մարմ­նի քա­շի կա­ռա­վար­ման հա­մար, ի­նչ­պես նաև 27-30կգ/մ2 ՄԶՑ-ի դեպ­քում՝ ա­ռն­վազն մեկ հա­մակց­ված հի­վան­դու­թյան (դիսգ­լի­կե­մի­ա, զար­կե­րա­կային գերճն­շում, դիս­լի­պի­դե­մի­ա կամ քնի օ­բստ­րուկ­տիվ ապ­նոէ ) առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում [31]:

 

Գնպ-1 ըհ-նե­րի ազ­դե­ցությու­նը հի­պո­թա­լա­մուս-հի­պո­ֆիզ-վա­հա­նա­գեղձ հա­մա­կար­գի վրա

­Մի շարք հե­տա­զո­տող­ներ գտ­նում են, որ ԳՆՊ-1Ը-նե­րի ակ­տի­վա­ցու­մը կա­րող է ազ­դել ՎԳ-ի հոր­մոն­նե­րի մա­կար­դա­կի և, ը­նդ­հա­նուր առ­մամբ, ՎԳ-ի գոր­ծա­ռույ­թի գնա­հատ­ման ցու­ցա­նիշ­նե­րի վրա, թեև ճշգ­րիտ մե­խա­նիզ­մը և ար­դյունք­նե­րը դեռևս պարզ­վում են: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մի քա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն ար­ձա­նագ­րել է հա­կա­սա­կան բա­ցա­հայ­տում­ներ՝ ԳՆՊ-1Ը-նե­րի ակ­տի­վաց­ման ար­դյուն­քում թի­րե­ոտ­րոպ հոր­մո­նի (ԹՏՀ) մա­կար­դա­կի նվազ­ման վե­րա­բե­րյալ [35-37]:

­Սեն­ջարն ու հա­մա­հեղ. (2015) հե­տա­զո­տու­թյուն են ան­ցկաց­րել էք­սե­նա­տի­դով բուժ­վող և ՇԴ2Տ-ով տա­ռա­պող 46 հի­վանդ­նե­րի շր­ջա­նում, և հայտ­նա­բե­րել են ԹՏՀ շի­ճու­կային կոն­ցենտ­րա­ցի­այի զգա­լի նվա­զում՝ ա­ռանց ա­զատ թի­րոք­սի­նի (աԹ4), ա­զատ եռյոդ­թի­րո­նի­նի (աԹ3) և կալ­ցի­տո­նի­նի՝ ե­լա­կե­տային մա­կար­դակ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ զգա­լի փո­փո­խու­թյան [35]։ Նույն հա­մոզ­ման են հան­գել Քյո­սե­օղ­լուն և հա­մա­հեղ. (2020) 6 ա­միս շա­րու­նակ էք­սե­նա­տի­դով բուժ­վող դի­ա­բե­տիկ և ճար­պա­կա­լած 38 հի­վանդ­նե­րի հե­տա­զո­տու­թյան ա­դյուն­քում [36]: Ը­ստ Յե­ի և հա­մա­հեղ. (2022) [39]՝ լյար­դի ոչ ալ­կո­հո­լային ճար­պային հի­վան­դու­թյամբ (ԼՈԱՃՀ) 49 դի­ա­բե­տիկ հի­վանդ­նե­րի մոտ կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րով՝ լի­րագ­լյու­տի­դով բու­ժու­մը նվա­զեց­նում է ԹՏՀ մա­կար­դա­կը և բա­րե­լա­վում լյար­դի՝ ՎԳ-ի հոր­մոն­նե­րի նկատ­մամբ կա­յու­նու­թյու­նը, ին­չը բնո­րոշ է ԼՈԱՃՀ-ով հի­վանդ­նե­րին [35-37]:

Հա­մա­ձայն Ֆառ­ռի և հա­մա­հեղ. (2016)՝ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րը կա­րող են ու­նե­նալ ո­ւղ­ղա­կի կենտ­րո­նա­կան ար­գե­լա­կող ազ­դե­ցու­թյուն, քա­նի որ ԳՆՊ-1Ը-ներն է­քսպ­րե­սի­այի են են­թարկ­վում հի­պո­թա­լա­մու­սի հար­փո­րո­քային կո­րիզ­նե­րում (ՀՓԿ), որ­տեղ տե­ղա­կայ­ված են թի­րոտ­րո­պին-ռե­լի­զինգ հոր­մոն (ԹՌՀ) ար­տադ­րող նեյ­րոն­նե­րը: Վե­րոն­շյա­լը են­թադ­րում է ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի հնա­րա­վոր ո­ւղ­ղա­կի ազ­դե­ցու­թյու­նը հի­պո­թա­լա­մու­սում ԹՌՀ ար­տադ­րող նեյ­րոն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան վրա [38]:

ԳՆՊ-1-ի ազ­դե­ցու­թյան մե­խա­նիզ­մը հի­պո­թա­լա­մուս-հի­պո­ֆիզ-ՎԳ հա­մա­կար­գի վրա լի­ո­վին հաս­կա­նա­լի չէ, և հե­տա­զո­տող­նե­րը են­թադ­րում են, որ ԳՆՊ-1Ը-նե­րը կա­րող են վե­րա­փո­խել ՎԳ-ի հոր­մոն­նե­րի ար­տադ­րու­թյու­նը նյու­թա­փո­խա­նա­կու­թյան այն­պի­սի ու­ղի­նե­րի վրա ի­րենց ազ­դե­ցու­թյան մի­ջո­ցով, ի­նչ­պի­սիք են ա­խոր­ժա­կի և է­ներ­գի­այի հա­վա­սա­րակշ­ռու­թյան կենտ­րո­նա­կան կար­գա­վո­րու­մը:

­Ռուս­կան և հա­մա­հեղ. (2024) ու­սում­նա­սի­րել են ԳՆՊ-1 հա­մա­կար­գի և հի­պո­թա­լա­մու­սի ՀՓԿ-նե­րի ԹՌՀ ար­տադ­րող նեյ­րոն­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­ներն ու փո­խազ­դե­ցու­թյու­նը ա­րու մկ­նե­րի մոտ: Ար­դյունք­նե­րը ցույց են տվել, որ ԳՆՊ-1Ը-նե­րի ակ­տի­վա­ցու­մը բազ­մա­կի ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում ԹՌՀ ար­տադ­րող նեյ­րոն­նե­րի վրա։ ԳՆՊ-1Ը-նե­րի ակ­տի­վա­ցու­մը մի կող­մից ո­ւղ­ղա­կի­ո­րեն խթա­նում է ՀՓԿ-նե­րում ԹՌՀ ար­տադ­րող նեյ­րոն­նե­րը, ի­սկ մյուս կող­մից կա­րող է նաև ար­գե­լա­կել դրանք՝ կա՛մ ու­ժե­ղաց­նե­լով դրանց ար­գե­լա­կող ներ­գոր­ծու­թյու­նը, կա՛մ ո­ւղ­ղա­կի­ո­րեն ար­գե­լա­կե­լով դրանց աք­սո­նային տեր­մի­նալ­նե­րը միջ­նակ բարձ­րու­թյան (eminentia mediana) մեջ [39]:

Բա­ցի դրա­նից, շի­ճու­կում ԹՏՀ-ի մա­կար­դա­կի նվա­զու­մը դժ­վար թե պայ­մա­նա­վոր­ված լի­նի հենց ՎԳ-ի վրա ան­մի­ջա­կան ազ­դե­ցու­թյամբ, քա­նի որ ԳՆՊ-1Ը-նե­րը հիմ­նա­կա­նում է­քսպ­րես­վում են ՎԳ-ի C բջիջ­նե­րում, ո­րոնք պա­տաս­խա­նա­տու չեն ՎԳ-ի հոր­մոն­նե­րի սին­թե­զի հա­մար: Ճան­գի ու հա­մա­հեղ. (2019) և Վան­գի ու հա­մա­հեղ. (2021) կա­տա­րած հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մա­ձայն՝ ԹՏՀ-ի շի­ճու­կային կոն­ցենտ­րա­ցի­այի տա­տա­նում­նե­րը կա­րող են կապ­ված լի­նել քա­շի կորս­տի հետ [40,41]:­

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ոչ բո­լոր ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն են հաս­տա­տել քա­շի նվազ­ման և ԹՏՀ-ի շի­ճու­կային կոն­ցենտ­րա­ցի­այի միջև փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը, այդ թվում նաև Սեն­ջա­րի և հա­մա­հեղ. կող­մից ի­րա­կա­նաց­ված վե­րոն­շյալ հե­տա­զո­տու­թյու­նը [35]:­

Ընդ­հա­կա­ռա­կը, Թին (2023) հայտ­նա­բե­րել է ԹՏՀ մի­ջին մա­կար­դա­կի նշա­նա­կա­լի, բայց փոքր (-0.23ՄՄ/լ) ան­կում, սա­կայն ոչ աԹ4 մա­կար­դա­կի նվա­զում ՇԴ2Տ-ով և ճար­պա­կա­լու­մով տա­ռա­պող տղա­մարդ­կանց և կա­նանց մոտ, ո­րոնք կորց­րել են մարմ­նի քա­շի 6.5%-ը՝ 12 ա­միս էք­սե­նա­տի­դով բու­ժու­մից հե­տո: Պարզ­վել է, որ այն ան­հատ­նե­րը, ո­րոնք քա­շի կո­րուստ չեն ու­նե­ցել էք­սե­նա­տի­դով թե­րա­պի­ա ստա­նա­լիս, շի­ճու­կում ԹՏՀ մա­կար­դակ­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ չեն ար­ձա­նագ­րել: Այս ար­դյունք­նե­րի հի­ման վրա ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տվել, որ մարմ­նի քա­շի նվա­զու­մը ա­ռաջ­նային գոր­ծոն է, ո­րն ազ­դում է ԹՏՀ-ի շի­ճու­կային կոն­ցենտ­րա­ցի­այի նկատ­վող փո­փո­խու­թյուն­նե­րի վրա՝ ա­ռանց աԹ4 մա­կար­դա­կի որ­ևէ փո­փո­խու­թյան: Այս ազ­դե­ցու­թյու­նը հա­վա­նա­բար վե­րագր­վում է ՎԳ-ի հոր­մոն­նե­րին հի­պո­թա­լա­մու­սի և/­կամ հի­պո­ֆի­զի «­բա­րե­լավ­ված» ար­ձա­գանք­մա­նը: Հիմ­քում ըն­կած մե­խա­նիզ­մը, թե ի­նչ­պես է քա­շի կո­րուս­տը փո­խում շի­ճու­կում ԹՏՀ մա­կար­դա­կը, մնում է ան­հաս­կա­նա­լի [42]:

Նույն կերպ՝ ՎԳ-ի գոր­ծա­ռույ­թի վրա ԳՆՊ-1-ի ազ­դե­ցու­թյան վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րը սահ­մա­նա­փակ են և հա­կա­սա­կան. ո­րոշ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ցույց են տա­լիս, որ ԳՆՊ-1Ը-նե­րի ակ­տի­վա­ցու­մը չի ազ­դում ՎԳ-ի հոր­մոն­նե­րի մա­կար­դա­կի վրա [43]:

Ներ­կա­յումս ՊԴՎ կող­մից հաս­տատ­ված ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի կի­րառ­ման սխե­ման ի­նչ­պես ՇԴ2Տ-ի, այն­պես էլ ճար­պա­կալ­ման բուժ­ման հա­մար նե­րա­ռում է օ­րա­կան 1 ան­գամ լի­րագ­լյու­տիդ, շա­բա­թա­կան 1-ա­կան ան­գամ սե­մագ­լյու­տի­դի և տիր­զե­պա­տի­դի նե­րար­կում­ներ: Վեր­ջինս ԳՆՊ-1/­ԳԻՊ կրկ­նա­կի հա­մա­կորդ է և զգա­լի ար­դյունք­ներ է գրան­ցել քա­շի նվա­զեց­ման և գլյու­կո­զի վե­րահսկ­ման ա­ռու­մով՝ հա­մե­մա­տած իր «­նա­խորդ­նե­րի» հետ: 3-րդ փու­լի SURMOUNT-1 փոր­ձար­կու­մը ու­սում­նա­սի­րել է տիր­զե­պա­տի­դով 72-­շա­բա­թյա բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը քա­շի կորս­տի ա­ռու­մով՝ հա­մե­մա­տած պլա­ցե­բոյի հետ: Ար­դեն 20 շա­բաթ ան­ց տիր­զե­պա­տի­դի բո­լոր ե­րեք չա­փա­բա­ժին­նե­րը (5, 10 և 15 մգ) ար­ձա­նագ­րել են քա­շի հա­վաս­տի­ո­րեն ա­վե­լի մեծ նվա­զում, քան պլա­ցե­բոն: Այս ար­դյունք­ներն ա­վե­լի նշա­նա­կա­լի է­ին, քան մի­ջին պլա­ցե­բո-ճշգրտ­ված քա­շի նվա­զե­ցու­մը լի­րագ­լյու­տի­դով և սե­մագ­լյու­տի­դով, բայց նմա­նա­տիպ ան­վտան­գու­թյամբ: Տիր­զե­պա­տի­դով քա­շի նվա­զե­ցումն ու­ղեկց­վում էր պլա­ցե­բոյի հա­մե­մա­տու­թյամբ նաև զար­կե­րա­կային ճնշ­ման, գոտ­կա­տե­ղի շր­ջագ­ծի, քաղ­ցած վի­ճա­կում գլյու­կո­զի, խո­լես­տե­րի­նի մա­կար­դա­կի և աս­պար­տատ ա­մի­նոտ­րանս­ֆե­րա­զի մա­կար­դակ­նե­րի նվազ­մամբ [44]:

Նույն կերպ, SURPASS-3 MRI մագ­նի­սա­ռե­զո­նան­սային շեր­տագ­րա­կան (ՄՌՇ) հե­տա­զո­տու­թյու­նը ևս 3-րդ փու­լի փոր­ձար­կում է, ո­րն ու­սում­նա­սի­րել է տիր­զե­պա­տի­դի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը՝ սա­կայն հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լով դրա՝ ՄՌՇ-հաս­տատ­ված լյար­դային փո­փո­խու­թյուն­նե­րի վրա։ Ցույց է տր­վել լյար­դի ճար­պե­րի պա­րու­նա­կու­թյան, ըն­դե­րային և ո­րո­վայ­նի են­թա­մաշ­կային ճար­պային հյուս­ված­քի զգա­լի կր­ճա­տում ՇԴ2Տ-ով հի­վանդ­նե­րի մոտ, ո­րոնք 52 շա­բաթ շա­րու­նակ ստա­ցել են 10մգ կամ 15մգ տիր­զե­պա­տիդ են ստա­ցել՝ հա­մե­մա­տած ին­սու­լին դեգ­լու­դեկ ըն­դու­նած­նե­րի հետ [45]: Այս դե­ղա­միջց­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, տիր­զե­պա­տի­դի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը քնի օ­բստ­րուկ­տիվ ապ­նոէ­ի վրա դեռևս հան­դի­սա­նում է շա­րու­նա­կա­կան հե­տա­զո­տու­թյան ա­ռար­կա [46]:

 

Ե­ռա­կի գ հա­մա­կորդ­ներ կամ ե­ռա­հա­մա­կորդ­ներ­

Այս դե­ղա­մի­ջոց­նե­րը գոր­ծում են 3 ըն­կա­լիչ­նե­րի մի­ջո­ցով՝ ԳՆՊ-1, ԳԻՊ, ի­սկ եր­րորդ «Գ»-ն գլյու­կա­գոնն է: Վեր­ջինս Ե­ՍԳ-ի α-բ­ջիջ­նե­րի կող­մից ար­տադր­վող 29-ա­մի­նաթթ­վա­նի պեպ­տի­դային հոր­մոն է, ո­րը հայտ­նի է լյար­դի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վող իր հի­պերգ­լի­կե­միկ ազ­դե­ցու­թյամբ և աշ­խա­տում է ԳԻՊ-ի և ԳՆՊ-1-ի հետ հե­տա­դարձ կա­պի սկզ­բուն­քով՝ գլյու­կո­զի հո­մե­ոս­տա­զը պահ­պա­նե­լու նպա­տա­կով: Բա­ցի դրա­նից, գլյու­կա­գո­նը նաև կա­տա­բո­լիկ պեպ­տիդ է, ո­րն ու­ժե­ղաց­նում է ճար­պա­լու­ծու­մը (լի­պո­լիզ) և ջեր­մած­նու­թյու­նը (թեր­մո­գե­նե­զը): Ճաոի և հա­մա­հեղ. (2022) կեն­սա­քի­մի­ա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ գլյու­կա­գո­նը նաև ազ­դում է ԿՆՀ-ի վրա՝ խթա­նե­լով սնն­դից հա­գեց­վա­ծու­թյու­նը: Նա­խակ­լի­նի­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ ե­ռա­հա­մա­կոր­դը կա­րող է խթա­նել գլյու­կա­գո­նի կա­տա­բո­լիկ ազ­դե­ցու­թյու­նը՝ ա­ռանց հի­պերգ­լի­կե­մի­այի խո­րաց­ման [47]:

Ն­ման ե­ռա­կի Գ հա­մա­կորդ­նե­րից ռե­տատ­րու­տի­դը ար­դյու­նա­վե­տո­րեն կի­րառ­վել է ճար­պա­կալ­մամբ ու­ղեկց­վող ՇԴ2Տ-ի բուժ­ման մեջ: Ե­րեք ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի նախ­նա­կան տվյալ­նե­րը բա­ցա­հայտ­վել են Դի­ա­բե­տի ա­մե­րի­կյան ա­սո­ցի­ա­ցի­այի (ա­նգլ.՝ American Diabetes Association)՝ 2023 թ. հա­մա­ժո­ղո­վում:

Ռե­տատ­րու­տիդն ան­ցել է ճար­պա­կալ­ման ցու­ցու­մով 2-րդ փու­լի փոր­ձար­կում, ո­րը հե­տա­զո­տել է այդ դե­ղա­մի­ջո­ցի տար­բեր չա­փա­բա­ժին­նե­րով և դե­ղա­չա­փի աճ­ման ռե­ժիմ­նե­րով բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը ճար­պա­կալ­մամբ տա­ռա­պող­նե­րի մոտ: Յաստ­րե­բոֆն ու հա­մա­հեղ. (2023) պար­զել են, որ 48 շա­բաթ­վա ըն­թաց­քում բո­լոր մաս­նա­կից­նե­րը, ո­րոնք ըն­դու­նել են եր­կու ա­մե­նա­բարձր չա­փա­բա­ժին­նե­րը՝ 8մգ և 12մգ, կորց­րել են քա­շի ա­ռն­վազն 5%-ը, ի­սկ նրանք, ով­քեր ըն­դու­նել են 12մգ, կորց­րել են մարմ­նի քա­շի 24%-ը: 12մգ ստա­ցող­նե­րի մոտ գոտ­կա­տե­ղի մի­ջին շր­ջա­գի­ծը կր­ճատ­վել է 19.6սմ-ով: Ը­նդ­հա­նուր ան­վտան­գային բնու­թա­գի­րը նման­վել է այլ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի բնու­թագ­րին, ո­րոնք նախ­կի­նում հաս­տատ­ված են ե­ղել ճար­պա­կալ­ման բուժ­ման հա­մար և ո­րոնց ա­մե­նա­տա­րած­ված ան­ցան­կա­լի եր­ևույ­թը ե­ղել է ա­ղես­տա­մոք­սային ու­ղու վրա թո­ղած կող­ման­կը ազ­դե­ցու­թյու­նը [48]: Փոր­ձարկ­ման են­թաու­սում­նա­սի­րու­թյու­նը հա­վա­քագ­րել է ճար­պա­կա­լում ու նյու­թա­փո­խա­նա­կային դիս­ֆունկ­ցի­ա-ա­սոց­ված ստե­ա­տո­զային լյար­դային հի­վան­դու­թյուն (ՆԱՍԼՀ, ան­գլ.՝ metabolic dysfunction-associated steatotic liver disease, MASLD) ու­նե­ցող մաս­նա­կից­ներ և օգ­տա­գոր­ծել ՄՌՇ և լյար­դի ախ­տա­հար­ման կեն­սա­մար­կեր­ներ՝ լյար­դի ստե­ա­տո­զային փո­փո­խու­թյուն­նե­րը հետ­ևե­լու նպա­տա­կով: ԴԱԱ-ի մամ­լո տե­ղե­կագ­րի տվյալ­նե­րը ցույց են տվել, որ ռե­տատ­րու­տի­դի ա­մե­նա­բարձր չա­փա­բաժ­նով 48 շա­բաթ բու­ժե­լուց հե­տո ՆԱՍԼՀ ու­նե­ցող հի­վանդ­նե­րի լյար­դում նկատ­վել է ճար­պի մա­կար­դա­կի նվա­զում, ին­չը են­թադ­րում է, որ ՆԱՍԼՀ-ը կա­րող է բու­ժե­լի և դար­ձե­լի լի­նել: Ռո­զենշ­տոկն ու հա­մա­հեղ. (2023) ու­սում­նա­սի­րել են ռե­տատ­րու­տի­դի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ան­վտան­գու­թյու­նը ՇԴ2Տ-ի բուժ­ման ժա­մա­նակ [49]։ Հե­տա­զո­տու­թյան մաս­նա­կից­նե­րի շր­ջա­նում գրանց­վել է A1c-ի հա­վաս­տի նվա­զում 1.3-2%-ո­վ՝ ռե­տատ­րու­տի­դի 4-12մգ դե­ղա­չա­փի 6-ամ­սյա ըն­դուն­ման, և 1.4% նվա­զում՝ դու­լագ­լյու­տի­դի ըն­դուն­ման դեպ­քում, և ան­փո­փոխ ցու­ցա­նիշ­ներ պլա­ցե­բո ստա­ցած հի­վանդ­նե­րի մոտ [50]:

 

Գնպ-1 ըհ-նե­րի ա­նվ­տան­գությու­նը

Գ­լի­կե­միկ կար­գա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղու­թյու­նից բա­ցի ԳՆՊ-1 ԸՀ-նե­րը դրա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում տար­բեր սիր­տա­նո­թային հի­վան­դու­թյուն­նե­րի ռիս­կի գոր­ծոն­նե­րի վրա՝ նվա­զեց­նե­լով սիր­տա­նո­թային հի­վան­դու­թյուն­նե­րի և վեր­ջին­նե­րից մա­հա­ցու­թյան մա­կար­դա­կը [32]:

Հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ ԳՆՊ-1-ի վրա հիմն­ված թե­րա­պի­այի ան­ցնան­կա­լի եր­ևույթ­նե­րը հիմ­նա­կա­նում դրս­ևոր­վում են ա­ղես­տա­մոք­սային ու­ղու այն­պի­սի ախ­տա­նիշ­նե­րով, ի­նչ­պի­սիք են սրտ­խառ­նո­ցը, փս­խու­մը և փոր­լու­ծու­թյու­նը: Վեր­ջին­ներս կա­րող են ազ­դել հի­վան­դի կող­մից բու­ժումն ըն­դու­նե­լու ո­րոշ­ման վրա, թեև այս եր­ևույթ­նե­րը հիմ­նա­կա­նում լի­նում են մեղ­մից մինչև մի­ջին ծան­րու­թյան՝ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նվազ­ման մի­տու­մով: Դե­ղա­չա­փի աս­տի­ճա­նա­կան փո­փո­խու­թյու­նը բա­վա­կան ար­դյու­նա­վետ է սրտ­խառ­նո­ցը մեղ­մե­լու կամ կան­խե­լու հար­ցում: Սրտ­խառ­նո­ցը, փս­խու­մը և փոր­լու­ծու­թյու­նը կա­րող են դրս­ևոր­վել նաև գաստ­րո­պա­րե­զի կամ ծանր գաստ­րոէ­զո­ֆա­գե­ալ ռեֆ­լյուք­սային հի­վան­դու­թյան դեպ­քում: Ը­ստ Գար­բե­րի և հա­մա­հեղ. (2016)՝ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րով բուժ­վող հի­ա­վադ­ներն ու­նեն մշ­տա­դի­տարկ­ման կա­րիք ու­ղե­ցույց­նե­րի հա­մա­ձայն [33]:

ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի հետ կապ­ված ան­վտան­գու­թյան և տա­նե­լի­ու­թյան գնա­հա­տու­մը ցույց է տվել հի­պոգ­լի­կե­մի­այի, նե­րարկ­ման վայ­րում ռե­ակ­ցի­ա­նե­րի, պանկ­րե­ա­տի­տի, նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի և լե­ղա­պար­կի հի­վան­դու­թյուն­նե­րի ը­նդ­հա­նուր ցածր ռիսկ: Ա­վե­լին, նա­խակ­լի­նի­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներն ար­ձա­նագ­րել են ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի օգ­տա­գործ­ման և ՎԳ-ի C բջիջ­նե­րի ու­ռուցք­նե­րի նկատ­մամբ բարձր զգա­յու­նու­թյան հնա­րա­վոր հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը կր­ծող­նե­րի մո­դել­նե­րում: ԳՆՊ-1 ԸՀ-նե­րը հա­կա­ցուց­ված են ՎԳ-ի մե­դու­լյար քաղց­կե­ղի ան­հա­տա­կան կամ ըն­տա­նե­կան ա­նամ­նե­զի կամ 2-րդ տի­պի բազ­մա­կի ներ­զա­տա­կան նո­րա­գո­յա­ցու­թյամբ (ա­նգլ.՝ multiple endocrine neoplasia type 2) և դե­ղա­մի­ջո­ցի նկատ­մամբ գերզ­գա­յու­նու­թյան ու­նե­ցող ան­ձանց [34]:

 

­Քա­շի կորս­տի դե­ղո­րայ­քային մի­ջամ­տություն­նե­րի ազ­դե­ցությու­նը քնի օ­բստ­րուկ­տիվ ապ­նոէ­ի վրա

­Հաշ­վի առ­նե­լով ի­նկ­րե­տի­նի հա­մա­կորդ­նե­րի (ԻՀ) կամ «ինկ­րե­տի­նա­մի­մե­տիկ­նե­րի» ազ­դե­ցու­թյու­նը քա­շի կորս­տի, գլի­կե­մի­այի վե­րահսկ­ման, սիր­տա­նո­թային ախ­տա­բա­նու­թյուն­նե­րի, ճար­պային հե­պա­տո­զի և աու­տոի­մուն խան­գա­րում­նե­րի վրա՝ կա­րե­լի է հիմ­նա­վոր­ված հա­մա­րել դրանց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը քնի օ­բստ­րուկ­տիվ ապ­նոէ (ՔՕԱ) ու­նե­ցող հի­վանդ­նե­րի բուժ­ման հա­մար [51]:

­Հա­մե­մա­տած վի­րա­հա­տա­կան և ապ­րե­լա­կեր­պի փո­փո­խու­թյան հետ՝ ա­վե­լի քիչ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­վել քա­շի կորս­տի դե­ղո­րայ­քային բուժ­ման ազ­դե­ցու­թյու­նը ՔՕԱ-ի ծան­րու­թյան վրա ու­սում­նա­սի­րե­լու ո­ւղ­ղու­թյամբ: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, 2018 թվա­կա­նից ի վեր, Ա­մե­րի­կյան կրծ­քային մի­ու­թյու­նը (ա­նգլ.՝ American Thoracic Society) ճա­նա­չել է քա­շի կորս­տի դե­ղա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը որ­պես ՔՕԱ-ի բուժ­ման հնա­րա­վոր ե­ղա­նակ: Հե­տա­գա­յում, և հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին, ա­վե­լա­ցել են նի­հա­րեց­նող դե­ղա­մի­ջոց­նե­րի հե­տա­զո­տու­թյուն­նե­րը, ո­րոնք հա­վա­նա­բար պայ­մա­նա­վոր­ված են ճար­պա­կալ­ման տա­րած­վա­ծու­թյան ա­ճով և այն ըն­կալ­մամբ, որ ա­վե­լորդ քա­շը ՔՕԱ-ի վե­րահս­կե­լի թի­րա­խա­վոր­ված ախ­տած­նա­կան մե­խա­նիզմ է [51]:

­Վեր­ջերս սկս­վել են հե­տա­զո­տու­թյուն­ներ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րի՝ մարմ­նի քա­շի վրա դրանց է­ա­կան ազ­դե­ցու­թյան շնոր­հիվ ՔՕԱ-ով ճար­պա­կալ­մամբ տա­ռա­պող հի­վանդ­նե­րի բուժ­ման մեջ կի­րառ­ման ո­ւղ­ղու­թյամբ [52,53]: Ը­ստ Բա­ջի­ոյի և հա­մա­հեղ. (2014) հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րի՝ ԳՆՊ-1 ԸՀ-նե­րը նպաս­տում են քա­շի կորս­տին մի շարք մե­խա­նիզմ­նե­րի մի­ջո­ցով, ի­նչ­պի­սիք են գլյու­կա­գո­նի ար­տա­զատ­ման ար­գե­լա­կու­մը, հա­գեց­ման նյար­դա­հոր­մո­նալ խթա­նու­մը, ին­սու­լի­նի ար­տա­զատ­ման ա­վե­լա­ցու­մը և ստա­մոք­սի դան­դա­ղած դա­տար­կու­մը [54]:­

Ո­րոշ կլի­նի­կա­կան փոր­ձար­կում­նե­րում օ­րա­կան 1 ան­գամ լի­րագ­լյու­տի­դի 3մգ են­թա­մաշ­կային ներ­մու­ծու­մը գեր (ՄԶՑ >30կգ/մ2), մի­ջին (33.3%) կամ ծանր (66.7%) ՔՕԱ-ով ոչ դի­ա­բե­տիկ հի­վանդ­նե­րի մոտ հան­գեց­րել է քա­շի մի­ջի­նում 4% պլա­ցե­բո-ճշգրտ­ված կր­ճատ­ման, ի­նչ­պես նաև ապ­նոէ-հի­պոպ­նոէ ցու­ցի­չի (Ա­ՀՑ) 6 դր­վագ/­ժամ պլա­ցե­բո-ճշգրտ­ված կր­ճատ­ման, ը­նդ ո­րում, ծանր ՔՕԱ-ով մաս­նա­կից­նե­րի 50%-ը ստա­ցել է լի­րագ­լյու­տիդ 32-շա­բա­թյա հս­կո­ղու­թյան ըն­թաց­քում: Հե­տա­զո­տող­նե­րը ե­կել են այն եզ­րա­կա­հանգ­ման, որ ՔՕԱ-ի ծան­րու­թյան բա­րե­լա­վու­մը կապ­ված է ե­ղել քա­շի կորս­տի հետ: ՔՕԱ-ի նվա­զեց­ման (Ա­ՀՑ <5 դր­վագ/­ժամ) հա­սել է լի­րագ­լյու­տի­դով բու­ժում ստա­ցած մաս­նա­կից­նե­րի 5%-ը՝ ի տար­բե­րու­թյուն պլա­ցե­բոյի 1%-ի [55]:

ՇԴ2Տ-ով հի­վանդ­նե­րի շր­ջա­նում օ­դու­ղի­նե­րի շա­րու­նա­կա­կան դրա­կան ճնշ­ման (Օ­ՇԴՃ, ան­գլ.՝ continuous positive airway pressure, CPAP) սար­քով թե­րա­պի­այի կի­րառ­մամբ կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյու­նը փաս­տել է, որ լի­րագ­լյու­տի­դը հան­գեց­նում է Ա­ՀՑ-ի հա­մե­մա­տա­կան ճշգրտ­ված նվազ­ման (6 դր­վագ/­ժամ), ո­րը կապ­ված է 3 ամ­սում ՄԶՑ-ի 2 մի­ա­վո­րով նվազ­ման հետ [56]: Մեկ այլ, ա­վե­լի լայ­նա­ծա­վալ հե­տա­զո­տու­թյուն գնա­հա­տել է 26 շա­բաթ­վա ըն­թաց­քում լի­րագ­լյու­տի­դի օ­րա­կան են­թա­մաշ­կային ա­վե­լա­ցող (սկ­սած 0.6մգ-ից մինչև 1.8մգ) չա­փա­բա­ժին­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը ՔՕԱ-ի ծան­րու­թյան և այլ ար­դյունք­նե­րի (ՄՌՇ-ով հաս­տատ­ված ճար­պային զանգ­ված, այդ թվում՝ ըն­դե­րային և պա­րա­նո­ցային ճարպ, կմախ­քային մկան­նե­րի զանգ­ված, սիր­տա­նո­թային դիս­ֆունկ­ցի­այ) վրա ՔՕԱ ու­նե­ցող և ճար­պա­կալ­մամբ ու ՇԴ2Տ-ով տա­ռա­պող հի­վանդ­նե­րի մոտ [57]:

­Սե­մագ­լյու­տի­դը՝ ե­րկ­րորդ սերն­դի ԳՆՊ-1 ԸՀ է, ո­րը նշա­նակ­վում է շա­բա­թա­կան 1 ան­գամ և քա­շի ա­վե­լի մեծ կո­րուստ է ա­ռա­ջաց­նում, քան լի­րագ­լյու­տի­դը [58]: Սե­մագ­լյու­տի­դի ան­վտան­գու­թյունն ու ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հե­տա­զոտ­վել է STEP փոր­ձար­կում­նե­րում (մինչ օ­րս հրա­պա­րակ­ված է յո­թը), ո­րոնք բո­լորն էլ ըն­թա­ցել են 68-շա­բա­թյա հս­կո­ղու­թյամբ: Այս փոր­ձար­կում­նե­րում 2.4մգ չա­փա­բա­ժի­նը ցույց է տվել հետ­ևո­ղա­կան, վի­ճա­կագ­րո­րեն նշա­նա­կա­լի պլա­ցե­բո-ճշգրտ­ված քա­շի կո­րուստ՝ մի­ջի­նը 11% (մի­ջա­կայ­քը՝ 6-13%)՝ վեց փոր­ձար­կում­նե­րի ըն­թաց­քում [59-64]։ Սե­մագ­լյու­տի­դը չի ու­սում­նա­սիր­վել ճար­պա­կա­լում և ՔՕԱ ու­նե­ցող բու­ժա­ռու­նե­րի շր­ջա­նում:

­Տիր­զե­պա­տի­դը ԳՆՊ-1/­ԳԻՊ հա­մա­կորդ է և վեր­ջերս ու­սում­նա­սիր­վել է մի­ջին ծան­րու­թյան ՔՕԱ-ով (Ա­ՀՑ ≥15 դր­վագ/­ժամ) և ճար­պա­կա­լու­մով (ՄԶՑ ≥30կգ/մ2) տա­ռա­պող 469 հո­գու մոտ՝ 52 շա­բաթ­վա ըն­թաց­քում, շա­բա­թա­կան 1 են­թա­մաշ­կային նե­րար­կու­մով՝ մինչև ա­ռա­վե­լա­գույն հան­դուր­ժե­լի չա­փա­բա­ժին (10 կամ 15մգ) տիտ­րու­մով: Այս ռան­դո­մաց­ված վե­րահսկ­վող փոր­ձար­կու­մը կոչ­վել է SURMOUNT-OSA և հե­տա­զոտ­վող­նե­րը բա­ժան­ված են ե­ղել 2 խմ­բի՝ Օ­ՇԴՃ-ի կի­րա­ռու­մից կախ­ված. ով­քեր չեն ցան­կա­ցել կամ ի վի­ճա­կի չեն ե­ղել (1-ին փոր­ձար­կում, n=234), և ով­քեր շա­րու­նա­կել են Օ­ՇԴՃ օգ­տա­գոր­ծել ամ­բողջ փոր­ձարկ­ման ըն­թաց­քում (2-րդ փոր­ձար­կում, n=235): Տիր­զե­պա­տի­դի ազ­դե­ցու­թյու­նը ՔՕԱ-ի ծան­րու­թյան (ա­ռաջ­նային վերջ­նա­կետ) և մարմ­նի քա­շի (ե­րկ­րոր­դային վերջ­նա­կետ) վրա ա­վե­լի զգա­լի է ե­ղել, քան լի­րագ­լյու­տի­դի կի­րառ­ման դեպ­քում և ա­ռա­ջաց­րել է դե­ղո­րայ­քային թե­րա­պի­այի ժա­մա­նակ ե­րբ­ևէ գրանց­ված Ա­ՀՑ-ի ա­մե­նա­մեծ ան­կու­մը. տիր­զե­պա­տի­դը Ա­ՀՑ-ն կա­րո­ղա­ցել է նվա­զեց­նել մի­ջի­նը 20-24 դր­վագ/­ժա­մով ա­վե­լի քան պլա­ցե­բոն [65]: Ը­նդ­հա­նուր առ­մամբ, տիր­զե­պա­տի­դով բուժ­ված հի­վանդ­նե­րի 70%-ի (1-ին փոր­ձար­կում) և 86%-ի (2-րդ փոր­ձար­կում) մոտ ար­ձա­նագր­վել է Ա­ՀՑ-ի 50% ան­կում: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տիր­զե­պա­տի­դը կա­րո­ղա­ցել է նվա­զեց­նել Ա­ՀՑ-ը մինչև <5 դր­վագ/­ժամ ցու­ցա­նի­շի 42% (1-ին փոր­ձար­կում, պլա­ցե­բո՝ 16%) և 50% (1-րդ փոր­ձար­կում, պլա­ցե­բո՝ 14%) դեպ­քե­րում։ Մարմ­նի քա­շի պլա­ցե­բո-ճշգրտ­ված տո­կո­սային նվա­զու­մը 1­-ին և 2-րդ փոր­ձար­կում­նե­րում (ե­լա­կե­տային ՄԶՑ՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 39.1կգ/մ2 և 38.7կգ/մ2) հա­մա­պա­տաս­խա­նա­բար ե­ղել է 16% և 17%: Նաև ար­ձա­նագր­վել է սուբյեկ­տիվ և կլի­նի­կա­կան ար­դյունք­նե­րի զգա­լի բա­րե­լա­վում (Ց-ռե­ակ­տիվ սպի­տա­կու­ցի մա­կար­դա­կի, զար­կե­րա­կային ճնշ­ման կար­գա­վո­րում) [65]:

Ն­մա­նա­պես, SURMOUNT-1-ի խմ­բում (ոչ դի­ա­բե­տիկ ա­վել­ցու­կային քա­շով/­ճար­պա­կալ­մամբ բու­ժա­ռու­ներ) տիր­զե­պա­տիդն ու­նե­ցել է դե­ղա­չափ-կա­խյալ ազ­դե­ցու­թյուն քա­շի կորս­տի վրա՝ մարմ­նի քա­շի 18% նվա­զում (պ­լա­ցե­բո-ճշգրտ­ված), ի­սկ մաս­նա­կից­նե­րի 91%-ը կորց­րել է մարմ­նի ե­լա­կե­տային քա­շի ա­ռն­վազն 5%-ը դե­ղա­մի­ջո­ցի ա­մե­նա­բարձր դե­ղա­չա­փի (15մգ) 72-շա­բա­թյա կի­րառ­ման պայ­ման­նե­րում [46]: Քա­շի կո­րուստ (12%՝ պլա­ցե­բո-ճշգրտ­ված) դիտ­վել է նաև SURMOUNT-2-ո­ւմ, ե­րբ 15մգ տիր­զե­պա­տի­դը փոր­ձարկ­վել է դի­ա­բե­տիկ­նե­րի մեծ խմ­բում [66]: Տիր­զե­պա­տի­դի ազ­դե­ցու­թյու­նը պահ­պան­վել է 88 շա­բաթ­վա ըն­թաց­քում [67]: Ա­ՄՆ ՊԴՎ-ն հաս­տա­տել է լի­րագ­լյու­տի­դը, սե­մագ­լյու­տի­դը և տիր­զե­պա­տի­դը որ­պես ճար­պա­կալ­ման բուժ­ման դե­ղա­մի­ջոց­ներ։

ԳՆՊ-1-ի, ԳԻՊ-ի և գլյու­կա­գո­նի ըն­կա­լիչ­նե­րի ե­ռա­կի հա­մա­կորդ ռե­տատ­րու­տի­դը ցույց է տվել բա­րի­ատ­րիկ վի­րա­բու­ժու­թյան ազ­դե­ցու­թյան հետ հա­մե­մա­տե­լի քա­շի կորս­տի նշա­նա­կա­լի ար­դյունք­ներ: 2-րդ փու­լի մի փոր­ձարկ­ման մեջ, ո­րին մաս­նակ­ցել է ա­վե­լի քան 300 չա­փա­հաս, ռե­տատ­րու­տի­դի ա­մե­նա­բարձր (12մգ) դե­ղա­չա­փի շա­բա­թա­կան 1-ան­գա­մյա են­թա­մաշ­կային նե­րար­կու­մը 48 շա­բաթ ան­ց հան­գեց­րել է մարմ­նի քա­շի 22% պլա­ցե­բո-ճշգրտ­ված ան­կման: Ը­նդ ո­րում այդ դե­ղա­չա­փը ստա­ցած մաս­նա­կից­նե­րի 100%-ը 48 շա­բաթ ան­ց ու­նե­ցել է քա­շի ա­ռն­վազն 5% նվա­զում [68]: Ռե­տատ­րու­տի­դը չի ու­սում­նա­սիր­վել ճար­պա­կա­լում և ՔՕԱ ու­նե­ցող բու­ժա­ռու­նե­րի մոտ:­

Այս­պի­սով, ԻՀ-նե­րի կի­րառ­ման ար­դյունք­նե­րը ցույց են տա­լիս դրանց ազ­դե­ցու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը ՔՕԱ-ի ծան­րու­թյան վրա: Այ­դու­հան­դերձ, հարկ է նշել մի շարք բա­ցա­սա­կան կող­մեր. նախ, այս դե­ղա­մի­ջոց­նե­րի ըն­դուն­ման տևո­ղու­թյու­նը քա­շի կո­րուս­տը պահ­պա­նե­լու նպա­տա­կով ա­նո­րոշ է: Մի կլի­նի­կա­կան հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րի հա­մա­ձայն՝ սե­մագ­լյու­տի­դի ըն­դուն­ման դա­դա­րե­ցումն ա­ռա­ջին տար­վա ըն­թաց­քում հան­գեց­րել է քա­շի ա­վե­լաց­ման՝ ե­լա­կե­տային քա­շի կորս­տի 2/3-ի վե­րա­դար­ձի տես­քով, ին­չը շա­րու­նակ­վել է մինչև 120-րդ շա­բա­թը (+12% քա­շի հա­վա­քում), հատ­կա­պես քա­շի ա­ռա­վե­լա­գույն կորս­տով ան­ձանց մոտ [69]: Նման մի­տում է նկատ­վել նաև տիր­զե­պա­տի­դի դա­դա­րե­ցու­մից հե­տո [70]: Այս եր­ևույ­թը կր­կին հաս­տա­տում է ճար­պա­կալ­ման՝ քրո­նիկ հի­վան­դու­թյուն կամ նյար­դա­հու­մո­րալ ախ­տա­բա­նու­թյուն հան­դի­սա­նա­լու փաս­տը: Որ­պես այդ­պի­սին, ցան­կա­ցած քրո­նիկ վի­ճա­կի բու­ժու­մը, այդ թվում՝ ՔՕԱ-ի ներ­կայիս թե­րա­պի­ա­նե­րը, ի­նչ­պի­սին է Օ­ՇԴՃ-ը, գրե­թե ան­խու­սա­փե­լի­ո­րեն պա­հան­ջում է ան­ժամ­կետ կի­րա­ռում և կապ­ված է ՔՕԱ-ի ան­մի­ջա­կան սրաց­ման հետ [71]։ Հատ­կան­շա­կան է, սա­կայն, որ դե­ղա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք ցույց են տվել նախ­նա­կան կա­յուն, դե­ղա­չափ-կա­խյալ քա­շի կո­րուստ բու­ժու­մը դա­դա­րեց­նե­լուց հե­տո (մա­րի­տիդ՝ ա­մի­սը 1 ան­գամ, 12 շա­բաթ) մշակ­ման փու­լում են [72]: Ե­րկ­րորդ, դե­ղո­րայ­քային բու­ժու­մից (կամ վի­րա­հա­տու­թյու­նից) հե­տո քա­շի կո­րուս­տը հան­գեց­նում է մարմ­նի մկա­նային զանգ­վա­ծի զգա­լի ան­կման (25%), մինչ­դեռ քա­շի վե­րա­դարձն ի­րա­կա­նա­նում է ճար­պային հյուս­ված­քի տես­քով [67]: Ներ­կա­յումս ան­հայտ են նաև մկա­նային և ճար­պային զանգ­վա­ծի միջև հնա­րա­վոր ան­հա­վա­սա­րակշ­ռու­թյան՝ քա­շի վե­րա­կանգ­նու­մով պայ­մա­նա­վոր­ված կար­դի­ո­մե­տա­բո­լիկ հետ­ևանք­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­ցել են ի­նկ­րե­տի­նային թե­րա­պի­այի դա­դա­րե­ցու­մից հե­տո: Եր­րորդ, ԻՀ-նե­րի քրո­նիկ օգ­տա­գոր­ծու­մը կա­րող է ու­նե­նալ այլ է­ա­կան հետ­ևանք­ներ: Օ­րի­նակ, դրանք ը­նդ­հա­նուր առ­մամբ լավ են տար­վում, բայց փոր­ձար­կում­նե­րի ըն­թաց­քում հատ­կա­պես լե­ղա­պար­կի կամ Ե­ՍԳ-ի հետ կապ­ված ան­ցան­կա­լի եր­ևույթ­նե­րը (հիմ­նա­կա­նում ա­ղես­տա­մոք­սային և հիմ­նա­կա­նում դե­ղա­չափ-կա­խյալ) կա­րող են է­ա­կան մար­տահ­րա­վեր հան­դի­սա­նալ եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րում: Չոր­րորդ, են­թա­մաշ­կային նե­րար­կու­մը ո­ղջ կյան­քի ըն­թաց­քում կի­րառ­ման հա­մար հար­մա­րա­վետ չէ, ո­ւս­տի մշակ­վել է են­թա­մաշ­կային տար­բե­րա­կի ար­դյունք­նե­րին հա­վա­սա­րա­զոր 50մգ սե­մագ­լյու­տի­դի ներ­քին նշա­նա­կու­մը (ՊԴՎ-ի կող­մից հաս­տատ­ված չէ), սա­կայն վեր­ջինս մաս­նա­կից­նե­րի 80%-ի մոտ ա­ռա­ջաց­րել է թեթև և չա­փա­վոր աս­տի­ճա­նի ան­ցան­կա­լի եր­ևույթ­ներ [73]:

­ՔՕԱ-ն բա­վա­կա­նին տա­րած­ված է ճար­պա­կա­լում չու­նե­ցող­նե­րի մոտ, և ան­գամ քա­շի կորս­տից հե­տո ՔՕԱ-ն կա­րող է դրս­ևոր­վել տար­բեր աս­տի­ճա­նով: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գի­րու­թյան դեմ վի­րա­հա­տա­կան կամ դե­ղո­րայ­քային ե­ղա­նա­կով մղ­վող պայ­քա­րը կար­ևոր­վում է նաև այն պատ­ճա­ռով, որ ա­վե­լորդ քա­շը ա­ռանց­քային դեր է խա­ղում ՔՕԱ-ի ախ­տա­ֆի­զի­ո­լո­գի­ա­յում: Բա­ցի դրա­նից, նախ­նա­կան բա­ցա­հայ­տում­նե­րը ցույց են տա­լիս, որ քա­շի կո­րուս­տը ՔՕԱ-ի դրս­ևոր­ման աս­տի­ճա­նը նվա­զեց­նե­լուն զու­գա­հեռ ի­նք­նին պա­կա­սեց­նում է սիր­տա­նո­թային հի­վան­դու­թյուն­նե­րի զար­գաց­ման ռիս­կը [77]: ՔՕԱ-ով հի­վանդ­նե­րի շր­ջա­նում կա­տար­ված վեր­ջին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում գրանց­վել է սիր­տա­նո­թային հա­մա­կար­գի ցու­ցա­նիշ­նե­րի բա­րե­լա­վում ՔՕԱ-ի Օ­ՇԴՃ-ով բու­ժու­մից հե­տո 24 շա­բաթ­վա ըն­թաց­քում ա­ռանց քա­շի լի­րագ­լյու­տիդ-միջ­նոր­դա­վոր­ված ի­ջեց­ման [75]: Սե­մագ­լյու­տիդն ար­դյու­նա­վետ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել. մաս­նա­վո­րա­պես պլա­ցե­բոյի հա­մե­մա­տու­թյամբ 40 ամ­սում 20%­-ով նվա­զեց­րել է ոչ դի­ա­բե­տիկ գեր հի­վանդ­նե­րի մոտ ե­րկ­րոր­դային սիր­տա­նո­թային հի­վան­դու­թյուն­նե­րի զար­գաց­ման ռիս­կը [76]:

­ՔՕԱ-ի վրա քա­շի կորս­տին միտ­ված բա­րի­ատ­րիկ վի­րա­հա­տու­թյան կամ դե­ղո­րայ­քային թե­րա­պի­այի ազ­դե­ցու­թյան ու­սում­նա­սի­րու­թյա­նը նվիր­ված հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը կա­րող են տա­տան­վել կախ­ված գոր­ծո­ղու­թյան հս­տակ մե­խա­նիզմ­նե­րից և ու­սու­նա­սի­րութ­կյան դի­զայ­նից՝ նե­րա­ռյալ հս­կո­ղու­թյան տևո­ղու­թյու­նը և նե­րառ­ման չա­փա­նիշ­նե­րը: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, բա­րի­ատ­րիկ վի­րա­հա­տու­թյան ար­դյուն­քում քա­շի զգա­լի և մնա­յուն կո­րուս­տը գործ­նա­կան ու­ղե­նիշ է քա­շի նվա­զեց­ման վե­րին սահ­մա­նի հա­մար, ո­րը հա­սա­նե­լի է դե­ղո­րայ­քային նո­րա­գույն մո­տե­ցում­նե­րով: ԻՀ-նե­րի հա­մար հա­մադ­րե­լի տվյալ­նե­րի կու­տա­կու­մը կպա­հան­ջի մի քա­նի տար­վա հե­տա­զո­տու­թյուն՝ բա­րի­ատ­րիկ վի­րա­բու­ժու­թյան հետ կապ­ված առ­կա ա­պա­ցույց­նե­րի հետ հա­մադր­ման հա­մար:

Չ­նա­յած վե­րոն­շյալ խն­դիր­նե­րին՝ ի­րա­կա­նաց­ված հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը փաս­տում են, որ նո­րա­հայտ հա­մակց­ված ԻՀ-նե­րը կա­րող են հան­գեց­նել քա­շի կորս­տի, ո­րը հա­մե­մա­տե­լի է բա­րի­ատ­րիկ վի­րա­հա­տու­թյան հետ (Պատ­կեր 3): Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հաշ­վի առ­նե­լով քա­շի կորս­տի ար­դյունք­նե­րի զգա­լի ան­հա­տա­կան տա­տա­նում­նե­րը [77] և քա­շի կորս­տի ազ­դե­ցու­թյու­նը ՔՕԱ-ի ծան­րու­թյան վրա, ոչ բո­լոր հի­վանդ­ներն են կա­րող հաս­նել ի­րենց ՔՕԱ-ի բու­ժա­կան վե­րահսկ­մա­նը քա­շի կորս­տի վի­րա­հա­տու­թյան կամ նոր ԻՀ-նե­րի մի­ջո­ցով [65], հատ­կա­պես եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րում (պայ­մա­նա­վոր­ված, օ­րի­նակ՝ դե­ղո­րայ­քին հա­մա­պա­տաս­խա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ և քա­շի վե­րա­դար­ձով): Սա հա­վա­նա­բար պայ­մա­նա­վոր­ված է ՔՕԱ-ի ախ­տած­նա­կան, բայց ա­վե­լորդ քա­շի հետ կապ չու­նե­ցող գոր­ծոն­նե­րի հետ: Հետ­ևա­բար քա­շի կորս­տի թե­րա­պի­ան նպա­տա­կա­հար­մար է հա­մակ­ցել բուժ­ման այլ ե­ղա­նակ­նե­րի հետ, ո­րն ո­ւղղ­ված է ՔՕԱ-ի ոչ ա­նա­տո­մի­ա­կան գոր­ծոն­նե­րի դեմ, հատ­կա­պես այն ան­հատ­նե­րի մոտ, ո­րոնք ու­նեն ՔՕԱ-ի ախ­տա­ֆի­զի­ո­լո­գի­ա­կան բնու­թագ­րեր [78,79]: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, սա ճիշտ է գրե­թե Օ­ՇԴՃ քա­շի կորս­տին միտ­ված բո­լոր մյուս այ­լընտ­րան­քային բու­ժում­նե­րի հա­մար, ո­րոնք ու­նե­նում են բուժ­ման նկատ­մամբ բա­վա­կա­նին տա­րաբ­նույթ ար­ձա­գանք և կա­րող են լա­վա­գույնս աշ­խա­տել այլ թե­րա­պի­ա­նե­րի հետ հա­մակց­ված [80,81]: Այս բազ­մա­զա­նու­թյան մեկ այլ բա­ցատ­րու­թյունն այն է, որ բո­լոր սկզբ­նաղ­բյու­րային ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը որ­պես ՔՕԱ-ի ծան­րու­թյան տար­բե­րակ­ման և բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան գնա­հատ­ման գոր­ծիք օգ­տա­գոր­ծել են Ա­ՀՑ-ն: Մի քա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ցույց են տվել, որ ՔՕԱ-ի ծան­րու­թյան այլ մար­կեր­ներն ա­վե­լի սերտ փոխ­կապ­վա­ծու­թյուն ու­նեն սիր­տա­նո­թային հի­վան­դա­ցու­թյան և մա­հա­ցու­թյան ցու­ցա­նիշ­նե­րի հետ, քան Ա­ՀՑ-ն, և կա­րող են ա­վե­լի ճշգ­րիտ ո­րո­շել նշա­նակ­ված բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը [82,83]: SURMOUNT-OSA փոր­ձար­կու­մը ցույց է տվել, որ հի­պօք­սիկ բե­ռի պլա­ցե­բո-ճշգրտ­ված տո­կո­սային նվա­զու­մը տիր­զե­պա­տի­դով 52-շա­բա­թյա բու­ժու­մից հե­տո հա­մե­մա­տե­լի է Ա­ՀՑ-ի կր­ճատ­ման հետ (-45%), սա­կայն քա­շի կորս­տի ի­րա­կան ազ­դե­ցու­թյու­նը ՔՕԱ-ի վրա ո­րո­շե­լու հա­մար հե­տա­գա հե­տա­զո­տու­թյուն­նե­րը պետք է հս­տա­կեց­նեն բուժ­ման մի­ջամ­տու­թյուն­ներ այն մարդ­կանց մոտ, ո­րոնց ՔՕԱ-ի ծան­րու­թյան աս­տի­ճա­նը ստ­րա­տի­ֆի­կաց­վել է նոր մար­կեր­նե­րով, ի­նչ­պես նաև գնա­հատ­վել է քա­շի կո­րուս­տի ազ­դե­ցու­թյունն ը­նդ­հա­նուր սիր­տա­նո­թային ռիս­կի վրա՝ Ա­ՀՑ-ի փո­փո­խու­թյու­նից ան­կախ:

­ՔՕԱ-ով հի­վանդ­նե­րի մոտ կեն­սա­կեր­պի փո­փո­խու­թյու­նը և դե­ղա­բու­ժու­թյու­նը կա­րող է տա­րաբ­նույթ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ մարմ­նի քա­շի վրա: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է նշել, որ քա­շի ա­վե­լաց­ման դեմ ա­մե­նաար­դյու­նա­վետ դե­ղա­մի­ջոց­նե­րը չեն փոր­ձարկ­վել ՔՕԱ-ով բու­ժա­ռու­նե­րի շր­ջա­նում: Ի վեր­ջո, բա­րի­ատ­րիկ վի­րա­հա­տու­թյունն ա­վե­լի հս­տակ ազ­դե­ցու­թյուն ու­նի ՔՕԱ-ով մաս­նա­կից­նե­րի վրա՝ ել­նե­լով եր­կու ա­ռանց­քային կլի­նի­կա­կան փոր­ձար­կում­նե­րի ար­դյունք­նե­րից [84]:

­Բա­ցի դրա­նից, քա­շի կո­րուս­տը կա­րող է որ­պես օ­ժան­դա­կող գոր­ծոն ծա­ռայել բուժ­ման տար­բեր ե­ղա­նակ­նե­րի հա­մար: Գործ­նա­կա­նում հի­վան­դա­գին ճար­պա­կալ­մամբ հի­վանդ­նե­րի հա­մար քա­շի զգա­լի կո­րուս­տը կա­րող է բե­րել նրանց քաշն այն­պի­սի մա­կար­դա­կի, ո­րը չի վե­րաց­նում ՔՕԱ-ն, բայց բա­վա­կան ցածր է, որ­պես­զի մի շարք ոչ Օ­ՇԴՃ-ային ՔՕԱ թե­րա­պի­ա­ներ խո­րաց­նեն բու­ժա­կան ազ­դե­ցու­թյու­նը: Օ­րի­նակ, ՔՕԱ-ով տա­ռա­պող ոչ գեր ան­հատ­նե­րի մոտ ստո­րին ծնո­տի ա­ռաջ մղու­մը պո­տեն­ցի­ալ կեր­պով մե­ծաց­նում է վե­րին շն­չու­ղի­նե­րի ո­սկ­րային հատ­վա­ծը և նվա­զեց­նում ըմ­պա­նի կո­լապ­սու­նա­կու­թյու­նը: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ճար­պա­կա­լու­մով հի­վանդ­նե­րի մոտ դա ա­վե­լի հազ­վա­գյուտ է տե­ղի ու­նե­նում, ին­չը հա­վա­նա­բար պայ­մա­նա­վոր­ված է ճար­պի շուր­ջըմ­պա­նային տե­ղա­կա­յու­մով, ին­չը ը­նդ­գծում է, որ քա­շի կո­րուս­տը կա­րող է բա­ցել ա­ռանց­քային թի­րախ­նե­րը, ո­րոնք հա­սա­նե­լի չեն ա­վե­լորդ քա­շի առ­կա­յու­թյան դեպ­քում: Նմա­նա­պես, ոչ ա­նա­տո­մի­ա­կան գոր­ծոն­նե­րին ո­ւղղ­ված դե­ղո­րայ­քային բու­ժու­մը կա­րող է ա­վե­լի լավ ար­դյուն­քի հան­գեց­նել ա­վե­լի թեթև աս­տի­ճա­նի ճար­պա­կալ­ման պա­րա­գա­յում [85]:

­Քա­շի նվա­զե­ցու­մը, ի­նչ­պես նաև հա­մակց­ված թե­րա­պի­այի մո­տե­ցում­նե­րը դի­տար­կե­լու ու­նա­կու­թյու­նը շա­րու­նա­կում է մնալ ճար­պա­կա­լու­մով տա­ռա­պող ան­ձանց մոտ ՔՕԱ-ի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­պա­հո­վող կար­ևոր գոր­ծոն՝ հաշ­վի առ­նե­լով բա­րեն­պաստ ազ­դե­ցու­թյուն­նե­րը սիր­տա­նո­թային, նյու­թա­փո­խա­նա­կային հի­վան­դու­թյուն­նե­րի և ա­ռող­ջու­թյանն ա­ռնչ­վող կյան­քի ո­րա­կի վրա [51]:

Այս­պի­սով, քա­շի նվա­զե­ցու­մը բա­րի­ատ­րիկ վի­րա­հա­տու­թյան կամ ԻՀ-նե­րի մի­ջո­ցով օգ­նում է նվա­զեց­նել ա­վել­ցու­կային քա­շը և շն­չա­ռա­կան խան­գա­րում­նե­րը ՔՕԱ-ով հի­վանդ­նե­րի մոտ, սա­կայն բուժ­ման «ար­ձա­գան­քին» վե­րա­բե­րող տվյալ­նե­րը բա­վա­կա­նին տա­րաբ­նույթ ե­ն։ Բա­ցի դրա­նից, քա­շի կորս­տին ո­ւղղ­ված բու­ժու­մը ՔՕԱ-ն ամ­բող­ջու­թյամբ չի վե­րաց­նում, ին­չը հիմ­քեր է տա­լիս են­թադ­րե­լու, որ թե­րապև­տիկ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար ան­հրա­ժեշտ է բուժ­ման այ­լընտ­րան­քային կամ հա­մակց­ված ե­ղա­նակ­նե­րի կի­րա­ռում։

­

ԵԶ­ՐԱ­ԿԱ­ՑՈՒԹՅՈՒՆ ­

Ու­սում­նա­սիր­ված տվյալ­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը (վեր­ջին 5 տա­րում հրա­պա­րակ­ված ա­վե­լի քան 80 գի­տա­կան աշ­խա­տու­թյուն) ցույց է տվել, որ տվյալ կոն­տին­գեն­տի տար­բեր պո­պու­լյա­ցի­ա­նե­րում թի­րե­ոի­դի­տի ըն­թաց­քի և նյու­թա­փո­խա­նա­կու­թյան ակ­տի­վու­թյան վրա ԻՀ-նե­րի ազ­դե­ցու­թյան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը բա­վա­կա­նին հա­կա­սա­կան են, ին­չը հաս­տա­տում է հե­տա­գա, ա­վե­լի խոր ու­սում­նա­սի­րու­թյան ան­հրա­ժեշ­տու­թյու­նը: Բա­ցի դրա­նից, ԻՀ-նե­րի՝ աու­տոի­մուն թի­րե­ոի­դի­տի բուժ­ման բա­ղադ­րիչ­նե­րի հետ հա­մակց­ված թե­րա­պի­այի շատ աս­պեկտ­ներ դեռ մնում են թե­րի ու­սում­նա­սիր­ված: Վե­րոն­շյա­լից բխում է հի­վանդ­նե­րի այս ը­նտ­րան­քի վար­ման օպ­տի­մալ ու­ղի­ներ գտ­նե­լու ան­հրա­ժեշ­տու­թյու­նը։ Մաս­նա­վո­րա­պես, աու­տոի­մուն թի­րե­ոի­դի­տով, ճար­պա­կալ­մամբ և ՔՕԱ-ով հի­վանդ­նե­րի նյու­թա­փո­խա­նա­կու­թյան վրա՝ ԻՀ-նե­րի տար­բեր խմ­բե­րի ազ­դե­ցու­թյան վեր­լու­ծու­թյա­նը միտ­ված ու­սում­նա­սի­ու­թյուն­նե­րը կն­պաս­տեն այդ հի­վանդ­նե­րի վար­ման օպ­տի­մա­լաց­ված ռազ­մա­վա­րու­թյան մշակ­մա­նը և ի­րա­կա­նաց­մա­նը:

 

Figure 1

Պատ­կեր 1. Գլյու­կա­գո­նան­ման պեպ­տիդ-1-ը (ԳՆՊ-1) նպաս­տում է ին­սու­լի­նի ար­տա­զատ­մա­նը: Դի­պեպ­տի­դիլ պեպ­տի­դազ-4-ը (ԴՊՊ-4) ճեղ­քում է ԳՆՊ-1-ի պեպ­տի­դային շղ­թան Ala-8-ի և Glu-9-ի միջև: ԳՆՊ-1Ը՝ ԳՆՊ-1-ի ըն­կա­լիչ: Ը­ստ թիվ 1 հղ­ման:

 

Պատ­կեր 2. Ներբջ­ջային ազ­դան­շա­նային կաս­կա­դի սխե­ման, որ­տեղ գլյու­կա­գո­նան­ման պեպ­տիդ-1-ը (ԳՆՊ-1) խթա­նում է ին­սու­լի­նի ար­տա­զա­տու­մը են­թաս­տա­մոք­սա­գեղ­ձի β բջիջ­նե­րում: ԱԵՖ՝ ա­դե­նո­զի­նեռ­ֆոս­ֆատ, ԳՆՊ-1Ը՝ ԳՆՊ-1-ի ըն­կա­լիչ, ՊԿԱ՝ պրո­տե­ին կի­նազ Ա, ցԱՄՖ՝ ցիկ­լիկ ա­դե­նո­զին մի­ա­ֆոս­ֆատ: Ը­ստ թիվ 1 հղ­ման:

 

Figure 2

 

Պատ­կեր 3. Տար­բեր բու­ժա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը քա­շի կորս­տի վրա:

Figure 3

 

 

 

 

Գ­րա­կա­նություն

  1. Capuccio S, Scilletta S, La Rocca F, et al. Implications of GLP-1 receptor agonist on thyroid function: a literature review of its effects on thyroid volume, risk of cancer, functionality and TSH levels. Biomolecules. 2024;14(6):687.
  2. Alemdar S, Yilmaz N, Özdem S, Sari R. Incretin levels in patients with hypothyroidism and the evaluation of incretin levels alterations with treatment. Asian Biomedicine. 2019;13(1):3-9.
  3. Andreasen CR, Andersen A, Knop FK, Vilsbøll T. How glucagon-like peptide 1 receptor agonists work. Endocr Connect. 2021;10(7):R200-R212.
  4. Mohammed Hussein SM, AbdElmageed RM. The relationship between type 2 diabetes mellitus and related thyroid diseases. Cureus. 2021;13(12):e20697.
  5. Rosol TJ. On-target effects of GLP-1 receptor agonists on thyroid C-cells in rats and mice. Toxicol Pathol. 2013;41(2):303-9.
  6. Nederstigt C, Corssmit EP, de Koning EJ, Dekkers OM. Incidence and prevalence of thyroid dysfunction in type 1 diabetes. J Diabetes Complications. 2016;30(3):420-5.
  7. Centeno Maxzud M, Gómez Rasjido L, Fregenal M, et al. [Prevalence of thyroid dysfunction in patients with type 2 diabetes mellitus] [in Spanish]. Medicina (B Aires). 2016;76(6):355-358.
  8. Palma CC, Pavesi M, Nogueira VG, et al. Prevalence of thyroid dysfunction in patients with diabetes mellitus. Diabetol Metab Syndr. 2013;5(1):58.
  9. Han C, He X, Xia X, et al. Subclinical hypothyroidism and type 2 diabetes: a systematic review and meta-analysis. PLoS One. 2015;10(8):e0135233.
  10. Yeo Y, Ma SH, Hwang Y, et al. Diabetes mellitus and risk of thyroid cancer: a meta-analysis. PLoS One. 2014;9(6):e98135.
  11. Chen LH, Xie T, Lei Q, et al. A review of complex hormone regulation in thyroid cancer: novel insights beyond the hypothalamus-pituitary-thyroid axis. Front Endocrinol (Lausanne). 2024;15:1419913.
  12. Tsatsoulis A. The role of insulin resistance/hyperinsulinism on the rising trend of thyroid and adrenal nodular disease in the current environment. J Clin Med. 2018;7(3):37.
  13. Zhao J, Tian Y, Jia Z, et al. Abnormal glucose metabolism parameters and the aggressiveness of differentiated thyroid carcinoma: a hospital-based cross-section study in China. Front Endocrinol (Lausanne). 2022;13:806349.
  14. Brenta G, Di Fermo F. Thyroid cancer and insulin resistance. Rev Endocr Metab Disord. 2024;25(1):19-34.
  15. Abu Arar Y, Shilo M, Bilenko N, et al. Are higher body mass index and worse metabolic parameters associated with more aggressive differentiated thyroid cancer? A retrospective cohort study. Healthcare (Basel). 2024;12(5):581.
  16. Calanna S, Scicali R, Di Pino A, et al. Alpha- and beta-cell abnormalities in haemoglobin A1c-defined prediabetes and type 2 diabetes. Acta Diabetol. 2014;51(4):567-75.
  17. Lee YS, Jun HS. Anti-diabetic actions of glucagon-like peptide-1 on pancreatic beta-cells. Metabolism. 2014;63(1):9-19.
  18. Gu C, Bernstein N, Mittal N, et al. Potential therapeutic targets in obesity, sleep apnea, diabetes, and fatty liver disease. J Clin Med. 2024;13(8):2231.
  19. Petrovic A, Igrec D, Rozac K, et al. The role of GLP1-RAs in direct modulation of lipid metabolism in hepatic tissue as determined using in vitro models of NAFLD. Curr Issues Mol Biol. 2023;45(6):4544-4556.
  20. Song Y, Zhou M, Cao Y, et al. Expression of GLP-1 receptor and CD26 in human thyroid C-cells: the association of thyroid C-cell tumorigenesis with incretin-based medicine. Oncol Lett. 2017;13(4):2684-2690.
  21. He L, Zhang S, Zhang X, et al. Effects of insulin analogs and glucagon-like peptide-1 receptor agonists on proliferation and cellular energy metabolism in papillary thyroid cancer. Onco Targets Ther. 2017;10:5621-5631.
  22. Boess F, Bertinetti-Lapatki C, Zoffmann S, et al. Effect of GLP1R agonists taspoglutide and liraglutide on primary thyroid C-cells from rodent and man. J Mol Endocrinol. 2013;50(3):325-36.
  23. Yao H, Zhang A, Li D, et al. Comparative effectiveness of GLP-1 receptor agonists on glycaemic control, body weight, and lipid profile for type 2 diabetes: systematic review and network meta-analysis. BMJ. 2024;384:e076410.
  24. Stretton B, Kovoor J, Bacchi S, et al. Weight loss with subcutaneous semaglutide versus other glucagon-like peptide 1 receptor agonists in type 2 diabetes: a systematic review. Intern Med J. 2023;53(8):1311-1320.
  25. Davies MJ, Aroda VR, Collins BS, et al. Management of hyperglycemia in type 2 diabetes, 2022. A Consensus Report by the American Diabetes Association (ADA) and the European Association for the Study of Diabetes (EASD). Diabetes Care. 2022;45(11):2753-2786.
  26. Di Marco M, Scilletta S, Miano N, et al. Cardiovascular risk and renal injury profile in subjects with type 2 diabetes and non-albuminuric diabetic kidney disease. Cardiovasc Diabetol. 2023;22(1):344.
  27. Scilletta S, Di Marco M, Miano N, et al. Update on diabetic kidney disease (DKD): focus on non-albuminuric DKD and cardiovascular risk. Biomolecules. 2023;13(5):752.
  28. McLean BA, Wong CK, Campbell JE, et al. Revisiting the complexity of GLP-1 action from sites of synthesis to receptor activation. Endocr Rev. 2021;42(2):101-132.
  29. le Roux CW, Astrup A, Fujioka K, et al. 3 years of liraglutide versus placebo for type 2 diabetes risk reduction and weight management in individuals with prediabetes: a randomised, double-blind trial. Lancet. 2017;389(10077):1399-1409.
  30. Lafferty RA, Flatt PR, Irwin N. GLP-1/GIP analogs: potential impact in the landscape of obesity pharmacotherapy. Expert Opin Pharmacother. 2023;24(5):587-597.
  31. Deng Y, Park A, Zhu L, Xie W, Pan CQ. Effect of semaglutide and liraglutide in individuals with obesity or overweight without diabetes: a systematic review. Ther Adv Chronic Dis. 2022;13:20406223221108064.
  32. Sinha R, Papamargaritis D, Sargeant JA, Davies MJ. Efficacy and safety of tirzepatide in type 2 diabetes and obesity management. J Obes Metab Syndr. 2023;32(1):25-45.
  33. Garber AJ, Abrahamson MJ, Barzilay JI, et al. Consensus statement by the American Association of Clinical Endocrinologists and American College of Endocrinology on the comprehensive type 2 diabetes management algorithm – 2016 Executive Summary. Endocr Pract. 2016;22(1):84-113.
  34. Trulicity (Dulaglutide) Injection for Subcutaneous Use; Prescribing Information. Available at: https://pi.lilly.com/us/trulicity-uspi.pdf. Accessed 23 Nov 2025.
  35. Sencar ME, Sakiz D, Calapkulu M, et al. The effect of exenatide on thyroid-stimulating hormone and thyroid volume. Eur Thyroid J. 2019;8(6):307-311.
  36. Köseoğlu D, Özdemir Başer Ö, Berker D, Güler S. Exenatide treatment reduces thyroid gland volume, but has no effect on the size of thyroid nodules. Acta Endocrinol (Buchar). 2020;16(3):275-279.
  37. Ye J, Xu J, Wen W, Huang B. Effect of liraglutide on serum TSH Levels in patients with NAFLD and its underlying mechanisms. Int J Clin Pract. 2022;2022:1786559.
  38. Farr OM, Sofopoulos M, Tsoukas MA, et al. GLP-1 receptors exist in the parietal cortex, hypothalamus and medulla of human brains and the GLP-1 analogue liraglutide alters brain activity related to highly desirable food cues in individuals with diabetes: a crossover, randomised, placebo-controlled trial. Diabetologia. 2016;59(5):954-65.
  39. Ruska Y, Peterfi Z, Szilvásy-Szabó A, et al. GLP-1 receptor signaling has different effects on the perikarya and axons of the Hypophysiotropic thyrotropin-releasing hormone synthesizing neurons in male mice. Thyroid. 2024;34(2):252-260.
  40. Zhang X, Li Y, Zhou X, et al. Association between serum thyrotropin within the euthyroid range and obesity. Endocr J. 2019;66(5):451-457.
  41. Wang X, Gao X, Han Y, et al. Causal association between serum thyrotropin and obesity: a bidirectional, mendelian randomization study. J Clin Endocrinol Metab. 2021;106(10):e4251-e4259.
  42. Tee SA, Tsatlidis V, Razvi S. The GLP-1 receptor agonist exenatide reduces serum TSH by its effect on body weight in people with type 2 diabetes. Clin Endocrinol (Oxf). 2023;99(4):401-408.
  43. Hu W, Song R, Cheng R, et al. Use of GLP-1 receptor agonists and occurrence of thyroid disorders: a meta-analysis of randomized controlled trials. Front Endocrinol (Lausanne). 2022;13:927859.
  44. Jastreboff AM, Aronne LJ, Ahmad NN, et al. Tirzepatide once weekly for the treatment of obesity. NEJM. 2022;387(3):205-216.
  45. Gastaldelli A, Cusi K, Fernández Landó L, et al. Effect of tirzepatide versus insulin degludec on liver fat content and abdominal adipose tissue in people with type 2 diabetes (SURPASS-3 MRI): a substudy of the randomised, open-label, parallel-group, phase 3 SURPASS-3 trial. Lancet Diabetes Endocrinol. 2022;10(6):393-406.
  46. Malhotra A, Grunstein RR, Fietze I, et al. Tirzepatide for the treatment of obstructive sleep apnea and obesity. NEJM. 2024;391(13):1193-1205.
  47. Zhao F, Zhou Q, Cong Z, et al. Structural insights into multiplexed pharmacological actions of tirzepatide and peptide 20 at the GIP, GLP-1 or glucagon receptors. Nat Commun. 2022;13(1):1057.
  48. Jastreboff AM, Kaplan LM, Frías JP, et al. Triple-hormone-receptor agonist retatrutide for obesity - a phase 2 trial. NEJM. 2023;389(6):514-526.
  49. Sanyal AJ. Retatrutide NAFLD – Phase 2 trial results in subset of patients with obesity and NAFLD. In: Proc. ADA Meeting, San Diego, CA, 23-26 June 2023.
  50. Rosenstock J, Frias J, Jastreboff AM, et al. Retatrutide, a GIP, GLP-1 and glucagon receptor agonist, for people with type 2 diabetes: a randomised, double-blind, placebo and active-controlled, parallel-group, phase 2 trial conducted in the USA. Lancet. 2023;402(10401):529-544.
  51. Hudgel DW, Patel SR, Ahasic AM, et al. The role of weight management in the treatment of adult obstructive sleep apnea. An official American Thoracic Society clinical practice guideline. Am J Respir Crit Care Med. 2018;198(6):e70-e87.
  52. Hamilton GS, Edwards BA. The potential impact of GLP-1 agonists on obstructive sleep apnoea. Respirology. 2023;28(9):824-825.
  53. Grunstein RR, Wadden TA, Chapman JL, et al. Giving weight to incretin-based pharmacotherapy for obesity-related sleep apnea: a revolution or a pipe dream? Sleep. 2023;46(10):zsad224.
  54. Baggio LL, Drucker DJ. Glucagon-like peptide-1 receptors in the brain: controlling food intake and body weight. J Clin Invest. 2014;124(10):4223-6.
  55. Blackman A, Foster GD, Zammit G, et al. Effect of liraglutide 3.0 mg in individuals with obesity and moderate or severe obstructive sleep apnea: the SCALE Sleep Apnea randomized clinical trial. Int J Obes (Lond). 2016;40(8):1310-9.
  56. Jiang W, Li W, Cheng J, Li W, Cheng F. Efficacy and safety of liraglutide in patients with type 2 diabetes mellitus and severe obstructive sleep apnea. Sleep Breath. 2023;27(5):1687-1694.
  57. Sprung VS, Kemp GJ, Wilding JP, et al. Randomised, cOntrolled Multicentre trial of 26 weeks subcutaneous liraglutide (a glucagon-like peptide-1 receptor Agonist), with or without contiNuous positive airway pressure (CPAP), in patients with type 2 diabetes mellitus (T2DM) and obstructive sleep apnoEa (OSA) (ROMANCE): study protocol assessing the effects of weight loss on the apnea-hypnoea index (AHI). BMJ Open. 2020;10(7):e038856.
  58. Rubino DM, Greenway FL, Khalid U, et al. Effect of weekly subcutaneous semaglutide vs daily liraglutide on body weight in adults with overweight or obesity without diabetes: the STEP 8 randomized clinical trial. JAMA. 2022;327(2):138-150.
  59. Davies M, Færch L, Jeppesen OK, et al. Semaglutide 2·4 mg once a week in adults with overweight or obesity, and type 2 diabetes (STEP 2): a randomised, double-blind, double-dummy, placebo-controlled, phase 3 trial. Lancet. 2021;397(10278):971-984.
  60. Garvey WT, Batterham RL, Bhatta M, et al. Two-year effects of semaglutide in adults with overweight or obesity: the STEP 5 trial. Nat Med. 2022;28(10):2083-2091.
  61. Kadowaki T, Isendahl J, Khalid U, et al. Semaglutide once a week in adults with overweight or obesity, with or without type 2 diabetes in an east Asian population (STEP 6): a randomised, double-blind, double-dummy, placebo-controlled, phase 3a trial. Lancet Diabetes Endocrinol. 2022;10(3):193-206.
  62. Rubino D, Abrahamsson N, Davies M, et al. Effect of continued weekly subcutaneous semaglutide vs placebo on weight loss maintenance in adults with overweight or obesity: the STEP 4 randomized clinical trial. JAMA. 2021;325(14):1414-1425.
  63. Wadden TA, Bailey TS, Billings LK, et al. Effect of subcutaneous semaglutide vs placebo as an adjunct to intensive behavioral therapy on body weight in adults with overweight or obesity: the STEP 3 randomized clinical trial. JAMA. 2021;325(14):1403-1413.
  64. Wilding JPH, Batterham RL, Calanna S, et al. Once-weekly semaglutide in adults with overweight or obesity. NEJM. 2021;384(11):989-1002.
  65. Malhotra A, Bednarik J, Chakladar S, et al. Tirzepatide for the treatment of obstructive sleep apnea: Rationale, design, and sample baseline characteristics of the SURMOUNT-OSA phase 3 trial. Contemp Clin Trials. 2024;141:107516.
  66. Wadden TA, Chao AM, Machineni S, et al. Tirzepatide after intensive lifestyle intervention in adults with overweight or obesity: the SURMOUNT-3 phase 3 trial. Nat Med. 2023;29(11):2909-2918.
  67. Ruder K. At ObesityWeek, More Data and Questions About Semaglutide, Tirzepatide, and Retatrutide. JAMA. 2024;331(1):9-11.
  68. Jastreboff AM, Kaplan LM, Frías JP, et al. Triple-hormone-receptor agonist retatrutide for obesity - a phase 2 trial. NEJM. 2023;389(6):514-526.
  69. Wilding JPH, Batterham RL, Davies M, et al. Weight regain and cardiometabolic effects after withdrawal of semaglutide: The STEP 1 trial extension. Diabetes Obes Metab. 2022;24(8):1553-1564.
  70. Aronne LJ, Sattar N, Horn DB, et al. Continued treatment with tirzepatide for maintenance of weight reduction in adults with obesity: the SURMOUNT-4 randomized clinical trial. JAMA. 2024;331(1):38-48.
  71. Quan SF, Budhiraja R, Clarke DP, et al. Impact of treatment with continuous positive airway pressure (CPAP) on weight in obstructive sleep apnea. J Clin Sleep Med. 2013;9(10):989-93.
  72. Véniant MM, Lu SC, Atangan L, et al. A GIPR antagonist conjugated to GLP-1 analogues promotes weight loss with improved metabolic parameters in preclinical and phase 1 settings. Nat Metab. 2024;6(2):290-303.
  73. Knop FK, Aroda VR, do Vale RD, et al. Oral semaglutide 50 mg taken once per day in adults with overweight or obesity (OASIS 1): a randomised, double-blind, placebo-controlled, phase 3 trial. Lancet. 2023;402(10403):705-719.
  74. Chirinos JA, Gurubhagavatula I, Teff K, et al. CPAP, weight loss, or both for obstructive sleep apnea. NEJM. 2014;370(24):2265-75.
  75. O’Donnell C, Crilly S, O’Mahony A, et al. Continuous positive airway pressure but not GLP1-mediated weight loss improves early cardiovascular disease in obstructive sleep apnea: a randomized proof-of-concept study. Ann Am Thorac Soc. 2024;21(3):464-473.
  76. Lincoff AM, Brown-Frandsen K, Colhoun HM, et al. Semaglutide and cardiovascular outcomes in obesity without diabetes. NEJM. 2023;389(24):2221-2232.
  77. Bray GA, Ryan DH. Evidence-based weight loss interventions: Individualized treatment options to maximize patient outcomes. Diabetes Obes Metab. 2021;23(S1):50-62.
  78. Messineo L, Gell L, Calianese N, et al. Effect of pimavanserin on the respiratory arousal threshold from sleep: a randomized trial. Ann Am Thorac Soc. 2022;19(12):2062-2069.
  79. Schweitzer PK, Taranto-Montemurro L, Ojile JM, et al. The combination of aroxybutynin and atomoxetine in the treatment of obstructive sleep apnea (MARIPOSA): a randomized controlled trial. Am J Respir Crit Care Med. 2023;208(12):1316-1327.
  80. Edwards BA, Sands SA, Owens RL, et al. The combination of supplemental oxygen and a hypnotic markedly improves obstructive sleep apnea in patients with a mild to moderate upper airway collapsibility. Sleep. 2016;39(11):1973-1983.
  81. Joosten SA, Tan M, Wong AM, et al. A randomized controlled trial of oxygen therapy for patients who do not respond to upper airway surgery for obstructive sleep apnea. J Clin Sleep Med. 2021;17(3):445-452.
  82. Messineo L, Sands SA, Schmickl C, et al. Treatment of sleep apnea and reduction in blood pressure: the role of heart rate response and hypoxic burden. Hypertension. 2024;81(5):1106-1114.
  83. Pinilla L, Esmaeili N, Labarca G, et al. Hypoxic burden to guide CPAP treatment allocation in patients with obstructive sleep apnoea: a post hoc study of the ISAACC trial. Eur Respir J. 2023;62(6):2300828.
  84. Mitchell LJ, Davidson ZE, Bonham M, et al. Weight loss from lifestyle interventions and severity of sleep apnoea: a systematic review and meta-analysis. Sleep Med. 2014;15(10):1173-83.
  85. Messineo L, Sands S, Wellman A, Azarbarzin A. Obesity and self-reported symptoms as determinants of responses to atomoxetine and aroxybutynin for sleep apnea. Eur Respir J. 2023;62(S67):PA3594.