Նույնանուն մատից հետադարձ արյան հոսքով կղզյակային լաթերի կիրառումը մատների տրավմատիկ արատներով հիվանդների բուժման համար
ABSTRACT
Ձեռքի մատների հեռադիր ֆալանգների տրավմատիկ դեֆեկտներով հիվանդների բուժման մեթոդներից մեկը նույնանուն մատից հետադարձ արյան հոսքով կղզյակային լաթերի կիրառումն է: Սակայն գրականության մեջ այդ եղանակով բուժման հեռակա արդյունքների վերաբերյալ տվյալներն իրարամերժ են։ Մեր կողմից վերլուծվել են 101 բուժառուների բուժման հեռակա արդյունքները, որոնցից 7-ի մոտ մատի դեֆեկտը փակված է եղել նշված լաթով։ Ուսումնասիրության համար կիրառվել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հետազոտության մեթոդներ, այդ թվում՝ մեր թիմի կողմից մշակված 10-միավորանի սանդղակները և ռուսախոս բնակչության համար կրկին մեր թիմի կողմից թարգմանված և հարմարեցված՝ «Ցրտի անտանելիության ախտանիշների ծանրության» սանդղակը։ Ստացված տվյալները ցույց են տվել, որ նույնիսկ 10 և ավելի տարի անց նույնանուն մատից հետադարձ արյան հոսքով կղզյակային լաթերով բուժման արդյունքները զիջում են ընդունված նորմատիվ ցուցանիշներին։ Աշխատությունը նաև ընդգծում է մատի ծայրի վնասումով հիվանդների մոտ էսթետիկ տեսքի և ցրտի անտանելիության ախտանիշների առանձին ուսումնասիրության անհրաժեշտությունը։