«ECHO» կրթական մոդելի գործարկումը Հայաստանում

«ECHO» կրթական մոդելի գործարկումը Հայաստանում

Ռուզաննա Վ. Մովսեսյան1, Նաիրա Հ. Խաչատրյան1, Լիլիթ Ա. Խաչատրյան2, Գոհար Ա.Երիմյան3
1 Թոքաբանության ազգային կենտրոն, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան2 ՏԲ և ՄԻԱՎ ծրագիր, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան3 Ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Նյու Մեքսիկոյի Համալսարանում 2003թ. ստեղծված բուժաշխատողների առցանց կրթության ECHO մոդելը մեծ արձագանք է գտել ողջ աշխարհում։ Կրթական մոդելը նախատեսում է առցանց քննարկումների միջոցով կրթական և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն: ECHO հարթակի հիմնադիրներն այս քննարկումները համարել են շատ ինֆորմատիվ և ուսուցողական, քանի որ հարթակը թույլ է տալիս մասնակիցներին պասիվ ուսումնառողից դառնալ ուսումնառության գործընթացի ակտիվ մասնակից՝ հնարավորություն ունենալով կիսվել սեփական փորձառությամբ ու գիտելիքներով: Մոդելն ունի «Բոլորը սովորում են բոլորից, բոլորը սովորեցնում են բոլորին» ձևաչափը։ Այս աշխատանքում ներկայացված է ECHO մոդելին միանալու Հայաստանի փորձառությունը։

Keywords: առցանց ուսուցում, ECHO մոդել, առողջապահական կադրային ներուժ, շարունակական մասնագիտական զարգացում