Ժամանակակից հայացք ստորին վերջույթների ծայրամասային զարկերակների հիվանդությունների բուժմանը. գենետիկական ինժեներիայի դերը

Ժամանակակից հայացք ստորին վերջույթների ծայրամասային զարկերակների հիվանդությունների բուժմանը. գենետիկական ինժեներիայի դերը

Ռաֆայել Մանվելյան1, Արեն Եսայան1, Արմինե Սավայան2
1 «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան2 Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ծայրամասային զարկերակների հիվանդությունը (ԾԶՀ) շարունակում է մնալ աճող գլոբալ առողջապահական խնդիր: Դրա տարածվածությունն աճում է ամբողջ աշխարհում՝ ախտահարելով ավելի քան 200 միլիոն մարդու։ Հիվանդության չբարդացած դեպքերում բուժումը ներառում է ռիսկի գործոններից խուսափում, ֆիզիկական վարժություններ, հակաթրոմբոզային դեղամիջոցներ և ցիլոստազոլ կամ, հնարավոր է, պենտոքսիֆիլին՝ կախված ախտանիշներից: Ստորին վերջույթների ԾԶՀ-ն սովորաբար պահանջում է ներանոթային միջամտություն (անգիոպլաստիկա) կամ շրջանցման վիրահատություն (շունտավորում), և կարող է հանգեցնել անդամահատման. մահացության հավանականությունը բարձր է: Ընդհանուր առմամբ, բուժման կանխատեսումն լիովին չի բավարարում մասնագետներին։ Գենային թերապիան հնարավորություն է ընձեռում փոփոխել ԾԶՀ կլինիկական ընթացքը այնպիսի ռազմավարությունների միջոցով, որոնք մեծացնում են անոթային մատակարարումը անգիոգենեզի և արտերիոգենեզի միջոցով՝ բարելավելով մկանների պերֆուզիան և իշեմիկ ստորին վերջույթների ֆունկցիան: Սույն հոդվածը քննարկում է գենային թերապիայի մոտեցումները ԾԶՀ համատեքստում՝ ներառյալ ընդմիջվող կաղության և վերջույթների կրիտիկական իշեմիայի դեպքերը, և ադենո-ասոցված վիրուսի վրա հիմնված ռազմավարությունները, որոնք պայմանավորված են ոչ միայն անոթային էնդոթելային աճի գործոնով, այլև մի շարք այլ միջնորդանյութերով՝ որպես պոտենցիալ նոր բուժամիջոցներ:

Keywords: ծայրամասային զարկերակային հիվանդություններ, գենետիկական ինժեներիա, նեոանգիոգենեզ