Կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտաբանությունների կապակցությամբ ճառագայթային բուժում ստացած բուժառուների համեմատական բնութագիրը

Կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտաբանությունների կապակցությամբ ճառագայթային բուժում ստացած բուժառուների համեմատական բնութագիրը

Ներ­սես Քա­րա­մյան1,2*, Մի­քայել Ա­ռուս­տա­մյան3, Ար­մի­նե Լա­զա­րյան2, Լու­սի­նե Մու­րա­դյան2, Մե­տաք­սյա Մկրտ­չյան1,2, Ար­թուր Ա­վե­տի­սյան1,2
1 Ու­ռուց­քա­բա­նու­թյան ամ­բի­ոն, ՀՀ ԱՆ ա­կադ.Ս.Ավ­դալ­բե­կյա­նի ան­վ. ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գային ի­նս­տի­տուտ, Եր­ևան, Հա­յաս­տան2 ՀՀ ԱՆ Վ.Ֆա­նար­ջյա­նի ան­վ. ու­ռուց­քա­բա­նու­թյան ազ­գային կենտ­րոն, Եր­ևան, Հա­յաս­տան3 Է­րե­բու­նի բժշ­կա­կան կենտ­րոն, Եր­ևան, Հա­յաս­տան
ABSTRACT

Նե­րա­ծու­թյուն. Կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գի (ԿՆՀ) ու­ռուցք­նե­րի բուժ­ման ժա­մա­նակ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­այի (ՃԹ) կի­րառ­ման օպ­տի­մալ մա­կար­դա­կը տար­բեր ե­րկր­նե­րում տա­տան­վում է 80-92% սահ­ման­նե­րում։ Չնա­յած բո­լոր ո­ւղ­ղու­թյուն­նե­րով վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րին` ԿՆՀ ու­ռուցք­նե­րի ել­քի կան­խա­տե­սու­մը շատ դեպ­քե­րում մնում է հո­ռե­տե­սա­կան։

Ն­պա­տակ. Ներ­կա­յաց­նել ԿՆՀ տար­բեր ու­ռուցք­նե­րի կա­պակ­ցու­թյամբ ՃԹ ստա­ցած բու­ժա­ռու­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն:

­Նյու­թեր և մե­թոդ­ներ. Տվյալ հե­տա­զո­տու­թյան մեջ ը­նդ­գրկ­վել են ՀՀ ԱՆ Վ.Ֆա­նար­ջյա­նի ան­վ. Ու­ռուց­քա­բա­նու­թյան ազ­գային կենտ­րո­նի ճա­ռա­գայ­թային ու­ռուց­քա­բա­նու­թյան բա­ժան­մուն­քում 2014-2023 թթ. և «Ի­ՐԱ Մե­դիքլ Գրուպ» բժշ­կա­կան կենտ­րո­նի ճա­ռա­գայ­թային ու­ռուց­քա­բա­նու­թյան կլի­նի­կա­յում 2018-2023 թթ. ԿՆՀ ու­ռուցք­նե­րի կա­պակ­ցու­թյամբ հե­ռա­հար ՃԹ ստա­ցած հի­վանդ­նե­րը։ Հե­տա­զո­տու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րին չբա­վա­րա­րող հի­վանդ­նե­րին բա­ցա­ռե­լուց հե­տո վերջ­նա­կան վեր­լու­ծու­թյան մեջ մնա­ցել է 294 բու­ժա­ռու (18-84 տա­րե­կան, միջ­նակ տա­րի­քը՝ 54.5 տա­րե­կան), ո­րոն­ցից 227-ն (77.2%) ու­նե­ցել է չա­րո­րակ, ի­սկ 67-ն (22.8%)՝ բա­րո­րակ ու­ռուցք­նե­րին բնո­րոշ բնու­թագ­րեր։ 246 (83.7%) հո­գու մոտ ախ­տո­րո­շու­մը հաս­տատ­վել է ախ­տա­հյուս­վա­ծա­բա­նա­կան քն­նու­թյամբ, ի­սկ 48-ի (16.3%) ախ­տո­րո­շու­մը հիմն­վել է ճա­ռա­գայ­թա­բա­նա­կան տվյալ­նե­րի վրա։ Ը­ստ ու­ռուց­քի կլի­նի­կա­հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րե­րի՝ ա­ռա­ջին տե­ղում ե­ղել են գլի­ո­բալս­տո­մա­նե­րը` 31.98% (n = 94), ո­րոնք կազ­մել են բո­լոր չա­րո­րակ ու­ռուցք­նե­րի 41.4%-ը և գլի­ալ ծագ­մամբ ու­ռուցք­նե­րի 45.6%-ը։ Հա­ջոր­դը ե­ղել տար­բեր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան ա­ստ­րո­ցի­տո­մա­նե­րը՝ 25.14% (n = 74)։ Մե­նին­գի­ո­մա­նե­րը կազ­մել են 15.98% (n = 47), ո­րից 30 հի­վան­դի մոտ մե­նին­գի­ո­ման ե­ղել է բա­րո­րակ՝ կազ­մե­լով բո­լոր բա­րո­րակ ու­ռուցք­նե­րի 64.17%-ը։ Հի­վանդ­նե­րը ը­ստ սե­ռի բաշխ­վել են գրե­թե հա­վա­սա­րա­պես՝ 49.32% (n = 145) ա­րա­կան և 50.68% (n = 149) ի­գա­կան սե­ռի։ Բո­լոր հի­վանդ­նե­րի մոտ Կար­նոֆս­կու միջ­նակ ցու­ցա­նի­շը ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 50-90)։ Ը­ստ գլ­խու­ղե­ղում ա­նա­տո­մի­ա­կան տե­ղա­կայ­ման՝ ու­ռուցք­ներն ա­մե­նից հա­ճախ ախ­տա­հա­րել են քուն­քային բլ­թե­րը (n = 103, 35.03%), ու­ղե­ղա­պա­տյան­նե­րը (n = 47, 15.99%) և ճա­կա­տային բլ­թե­րը (n = 43, 14.63%): Բա­րո­րակ ու­ռուցք­նե­րի մեծ մա­սը՝ 43 հի­վանդ (64.18%), տե­ղա­կայ­ված է ե­ղել ու­ղե­ղա­պա­տյան­նե­րում։­

Ար­դյունք­ներ. Նախ­նա­կան ար­դյունք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը հու­սադ­րող է և չի զի­ջում հա­մաշ­խար­հային տվյալ­նե­րին։ Սա­կայն ար­դյունք­նե­րի վերջ­նա­կան ամ­փո­փու­մը նա­խա­տես­վում է բու­ժա­ռու­նե­րի ա­ռն­վազն 1-ա­մյա հս­կո­ղու­թյու­նից հե­տո՝ 2025 թվա­կա­նին։ Ծրագր­վում է հաշ­վար­կել ը­նդ­հա­նուր ապ­րե­լի­ու­թյու­նը, հի­վան­դու­թյու­նից ա­զատ ապ­րե­լի­ու­թյու­նը և ա­ռանց խո­րաց­ման ապ­րե­լի­ու­թյու­նը։

Եզ­րա­կա­ցու­թյուն. Տվյալ հե­տա­զո­տու­թյան վերջ­նան­պա­տակն է օպ­տի­մա­լաց­նել ԿՆՀ տար­բեր ծագ­ման ու­ռուցք­նե­րի ճա­ռա­գայ­թային բուժ­ման մո­տե­ցում­նե­րը՝ հաշ­վի առ­նե­լով ու­ռուց­քի հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րե­րը, ստա­ցած բու­ժու­մը և կի­րառ­ված ՃԹ տեխ­նի­կան։ Նաև ա­կն­կալ­վում է, որ տվյալ­նե­րի ամ­փո­փու­մից հե­տո ստաց­ված ար­դյունք­նե­րի հի­ման վրա կո­րոշ­վեն ռիս­կի և կան­խո­րո­շիչ գոր­ծոն­ներ՝ բուժ­ման լա­վա­գույն մար­տա­վա­րու­թյունն ու ե­ղա­նակն ը­նտ­րե­լու նպա­տա­կով, ին­չը կներ­կա­յաց­վի մե­թո­դա­կան ձեռ­նար­կի տես­քով։

 

կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կարգ (ԿՆՀ), ու­ռուցք, քաղց­կեղ, ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա

Keywords: կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կարգ (ԿՆՀ), ու­ռուցք, քաղց­կեղ, ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա