Հայաստանում 4v-ՄՊՎ-ով պատվաստված կանանց մոտ

Հայաստանում 4v-ՄՊՎ-ով պատվաստված կանանց մոտ

Վահե Տեր-Մինասյան1,*, Վադիմ Ֆրոլով2, Գագիկ Բազիկյան1, Արա Դրամփյան1, Վահան Մանվելյան1, Գայանե Սահակյան, Հայկ Մելքումյան
1 Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան2 «Աստղիկ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ներածություն. Թիրախային տարիքի աղջիկների շրջանում պատվաստումների բարձր ծածկույթը կարող է զգալիորեն բարելավել արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ռազմավարությունների արդյունավետությունը և օգնել առողջապահական համակարգին հասնել 2020 թվականին ԱՀԿ-ի կողմից նշված՝ 4 դեպք 100,000 կին բնակչության հաշվով թիրախային ցուցանիշին: Սքրինինգի արդյունքներով հաստատված նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի տարածվածության նվազումը, որն ի վերջո հանգեցնում է արգանդի պարանոցի քաղցկեղից մահացության մակարդակի նվազմանը, պատվաստումների կարևորության ամենակարևոր վկայությունն է որպես արգանդի պարանոցի քաղցկեղի առաջնային կանխարգելման միջոց: Որպես Պատվաստումների ազգային օրացույցում ներառված ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ծրագրի մաս, մենք իրականացրել ենք ռետրոսպեկտիվ կոհորտային հետազոտություն՝ կլինիկական տվյալների կիրառմամբ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի (Gardasil, Merck&CO) ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականից ի վեր պատվաստված կանանց հղիության վրա գնահատելու նպատակով ։
Նյութեր և մեթոդներ. Վերլուծվել են 2 ծննդատների տրամադրած տվյալները: Ռետրոսպեկտիվ ուսումնասիրվել են նշված բժշկական կենտրոններ այցելած պացիենտների կլինիկական տվյալները 01.11.2019-31.10.2023 ժամանակահատվածում։ Ընթացիկ ուսումնասիրութան մեջ օգտագործվել են պատվաստանյութի դիստալ (վերջին դաշտանի սկսվելուց 22-ից 6 շաբաթ առաջ) ազդեցությամբ՝ 51 և ամինջապես մինչև հղիությունը (վերջին դաշտանից 42 օր առաջ ) ՄՊՎ-ի դեմ պատվաստված 28 կանանց տվյալները: Վերահսկիչ խումբը բաղկացած էր պատահականության սկզբունքով ընտրված 18-ից 28 տարեկան կանանցից, ովքեր ծննդաբերել են նույն ժամանակահատվածում երկու ծննդատներից մեկում, և երբեք չեն ստացել պատվաստում ՄՊՎ-ի դեմ :
Արդյունքներ. Ստացված տվյալները չեն հայտնաբերել հղիության բարդությունների տարածվածության զգալի տարբերություն պատվաստանյութի դիստալ և կամ անմիջական ազդեցության առումով , ինչպես նաև վերջին դաշտանի սկզբից 22-6 շաբաթ առաջ պատվաստաստված հիվանդների մոտ: ՄՊՎ-ի քառավալենտ պատվաստանյութի ազդեցությունը կապված չէ հղիության անբարենպաստ ընթացքի ռիսկի հետ։
Եզրակացություն. Ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստված կոհորտայում հղիության անբարենպաստ ելքերի տարածվածությունը նվազել է, որը կարող է ծառայել որպես վստահելի նախադրյալ ՄՊՎ-ի պատվաստանյութի կիրառման անվտանգությունը հաստատելու համար: Մեր կարծիքով, թիրախային խմբի ներգրավվածության զգալի աճը կդառնա ՄՊՎ-ի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման կարևորագույն փուլը՝ առանց պրենատալ առողջության ցուցանիշների վրա բացասական ազդեցության:

Keywords: HPV, պատվաստում, պապիլոմավիրուս, հղիության անբարենպաստ ելք, անվտանգություն