Ժամանակակից ֆոտոթերապիայի հիմունքները նորածնային դեղնուկի ժամանակ: Գրականության ակնարկ

Ժամանակակից ֆոտոթերապիայի հիմունքները նորածնային դեղնուկի ժամանակ: Գրականության ակնարկ

Գոհար Մարգարյան1,*, Պավել Մազմանյան2
1 Մանկաբուժական կլինիկա թիվ 1, Մուրացան համալսարանական հիվանդանոց, Երևան, Հայաստան2 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ֆոտոթերապիան (լուսաբուժությունը) նորածնային հիպերբիլիռուբինեմիայի բուժման ամենատարածված թերապևտիկ միջամտությունն է: Այս բուժման մեթոդը նվազեցնում է շիճուկում բիլիռուբինի մակարդակը՝ փոխակերպելով բիլիռուբինը ջրալույծ իզոմերների, որոնք կարող են դուրս բերվել օրգանիզմից առանց լյարդում կոնյուգացիայի: Ֆոտոթերապիայի չափաբաժինը գործողության արագության վրա ազդող կարևոր գործոն է, միևնույն ժամանակ դեղաչափը որոշվում է լույսի ալիքի երկարությամբ, լույսի ինտենսիվությամբ (ճառագայթումով), լույսի աղբյուրի և երեխայի միջև հեռավորությամբ և լույսի ազդեցության տակ գտնվող մարմնի մակերեսով: Վաճառքում առկա հասանելի ֆոտոթերապիայի սարքերում օգտագործվում են լույսի տարբեր աղբյուրներ՝ ֆլյուորեսցենտային խողովակներ, հալոգենային լամպեր, օպտիկամանրաթելային համակարգեր, լուսարձակող դիոդներ (LED լամպեր): Այս հոդվածում դիտարկվում են այն չափորոշիչները, որոնք որոշում են ֆոտոթերապիայի արդյունավետությունը, համառոտ քննարկվում են ֆոտոթերապիայի համար օգտագործվող ժամանակակից սարքերն ու մեթոդները և խոսվում ապագա ուղղությունների ու հետազոտությունների մասին, որոնք դեռ անհրաժեշտ են ֆոտոթերապիայի առումով մեր ոչ լիարժեք գիտելիքները լիացնելու համար:

 

*Կոնտակտային հեղինակ. էլ-փոստ. goharmargaryan@mail.ru, հեռ. +374 93 52 69 01

Keywords: ֆոտոթերապիա, բիլիռուբին, հիպերբիլիռուբինեմիա, նորածնային դեղնուկ, ֆոտոիզոմեր, ալիքի երկարություն