Կալցիումի դերը հոգեկան խանգարումների ախտածնության մեխանիզմներում և ֆարմակոթերապիայում
ABSTRACT
Հայտնի է, որ հոգեկան խանգարումները զգալի վնաս են հասցնում մարդու առողջությանը։ Դրանց ախտածնության մեխանիզմները դեռևս լիովին պարզաբանված չեն։ Այս մեխանիզմներում կարևոր են ժառանգական, շրջակա միջավայրի, նյութափոխանակության և այլ գործոններ: Կալցիումը համարվում է ախտածնության մեխանիզմների հնարավոր մասնակից։ Վերջինիս մակարդակն օրգանիզմում վերահսկվում է հորմոնալ կարգավորմամբ։ Վահանաձև գեղձի և այլ օրգանների խանգարումների դեպքում օրգանիզմում հանգեցնում են կալցիումի մակարդակի խանգարումների (հիպոկալցեմիա և հիպերկալցեմիա)։ Այս վիճակներն ուղեկցվում են զանազան մարմնական և հոգեկան ախտանիշներով: Հոգեկան խանգարումների ախտածնական մեխանիզմները պարզաբանելու և դեղորայքային նոր միջամտություններ մշակելու համար անհրաժեշտ է հստակեցնել դրանցում տարբեր մասնակիցների, այդ թվում՝ կալցիումի դերը: Կալցիումի մակարդակը կարգավորող դեղամիջոցները, մասնավորապես կալցիումական անցուղիների պաշարիչները, կարող են օգնել մշակել հոգեկան խանգարումների բուժման նոր մեթոդներ: Անհրաժեշտ է ուսումնասիրել հոգեկան խանգարումների դեպքում նշված դեղորայքի գործողության մեխանիզմները և դրանց բարելավման ու գործնական կիրառման հնարավոր ուղիները: