Ավշատար համակարգի տեսապատկերման ժամանակակից մեթոդների կիրառման հնարավորությունները պլաստիկ վիրաբուժության մեջ

Ավշատար համակարգի տեսապատկերման ժամանակակից մեթոդների կիրառման հնարավորությունները պլաստիկ վիրաբուժության մեջ

Կարեն Ա. Պետրոսյան,* Պարույր Ա. Անտոնյան, Անգին Ա. Խաչատրյան
Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ավշատար (լիմֆատիկ) համակարգի (ԱՀ) տեսապատկերման մեթոդները, որոնք համապատասխանում են կլինիցիստների ժամանակակից պահանջներին, բժշկագիտության արդիական խնդիրներից մեկն են: Ներկայումս տեսապատկերման/վիզուալացման մեթոդները շարունակում են ակտիվորեն կատարելագործվել՝ ներդրվում են նորերը, ի հայտ են գալիս էլ ավելի զգայուն սարքեր։ Սույն աշխատությունը տրամադրում է ԱՀ-ի տեսապատկերման հիմնական գոյություն ունեցող մեթոդների համեմատական վերլուծություն` նշելով կլինիկական և փորձարարական պայմաններում կիրառման հնարավորությունները, ներկայացնելով մեթոդների առավելություններն ու թերությունները։ ԱՀ-ի տեսապատկերման համար օգտագործվող մեթոդների հիմնական խմբերն են՝ ուղղակի կամ ինվազիվ (լիմֆանգիոսցինտիգրաֆիա) և անուղղակի կամ նվազագույն ինվազիվ (մագնիսառեզոնանսային, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային, ֆլյուորեսցենտային) մեթոդներ: Մեթոդների առանձնահատկություններն են՝ զգայունություն, երկարաձգություն, սպեցիֆիկություն, հյուսվածքների մեջ ներթափանցման խորություն։ Տրված են ԱՀ տեսապատկերման մեթոդների կիրառման օրինակներ՝ ավշային դրենաժի դինամիկ կարգավիճակը ուսումնասիրելու և պահակային ավշային հանգույցների տեղայնացումը որոշելու համար։ Նկարագրված են ինչպես համաշխարհային պրակտիկայում, այնպես էլ Հայատանում օգտագործվող կոնտրաստանյութերը: Սահմանված է պլաստիկ վիրաբուժության կիրառման համար առավել հարմար տեսապատկերման մեթոդը։

Keywords: ավշատար/լիմֆատիկ համակարգ, լիմֆոդրենաժ, ինդոցիանին կանաչ, ֆլյուորեսցենտային տեսապատկերում, մագնիսառեզոնանսային շերտագրություն, միաֆոտոն էմիսիոն համակարգչային շերտագրություն, պոզիտրոնէմիսիոն շերտագրություն