Հայաստանում առկա պատվաստանյութերը COVID-19-ի դեմ. արդյունավետություն և անվտանգություն
Միլիտոնյան Հ. 1, Իսահակյան Ա. 1, Բազարչյան Ա. 1, Սահակյան Գ. 2
1 ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան2 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, Երևան, Հայաստան
ABSTRACT
COVID-19 համավարակն իրական մարտահրավեր է համաշխարհային անվտանգության, տնտեսության և առողջապահության ոլորտների համար: Նման իրավիճակում ճիշտ ու ժամանակին պատվաստում ստանալը կարևոր նախադրյալ է համավարակը եթե ոչ ամբողջովին հաղթահարելու, ապա վարակելիության ընթացքը դանդաղեցնելու և մահացության դեպքերը նվազեցնելու համար: Հայաստանում պատվաստումներն իրականացվում են բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», ռուսական «Սպուտնիկ V» և չինական «Կորոնավակ» պատվաստանյութերով: Ըստ նախնական տվյալների՝ բոլոր պատվաստանյութերը ցույց են տվել բարձր արդյունավետություն հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերում հոսպիտալացման և մահացության դեմ: Հայաստանում պատվաստվող քաղաքացիների թիվը մեծացնելու նպատակով ներդրվել է պատվաստումների շարժական կլինիկաների մոդելը:
Keywords: COVID-19 համավարակ, պատվաստանյութեր, պատվաստման գործընթաց