Քնի բժշկության եվ քնի հետազոտման արդի վիճակը եվ ապագա հնարավորությունները Հայաստանում

Քնի բժշկության եվ քնի հետազոտման արդի վիճակը եվ ապագա հնարավորությունները Հայաստանում

Խաչատրյան Ս.Գ.,1,2,3 Իսայան Մ.Ա.,1,2 Հովակիմյան Հ.Ա.,1,2 Դելեանու Օ.,3,4,5 Կորոստովցևա Լ.,3,6 Ֆերբրեքեն Յ.,3,7 Վան դեր Վերֆ Ի.,3,8 Բազարչյան Ա.Ա.,9 Գնիդովեկ-Ստրաժիսար Բ.10
1 Քնի խանգարումների հայկական ասոցիացիա, Երևան, Հայաստան:2 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոն, Երևան, Հայաստան:3 Գործադիր կոմիտե, Քնի հետազոտման եվրոպական միության Քնի ազգային միությունների ասամբլեա:4 Carol Davila-ի անվան Բժշկության և դեղագործության համալասարան, Բուխարեստ, Ռումինիա: 5 M. Nasta-ի անվան Պնևմոֆթիզիոլոգիայի ինստիտուտ, Բուխարեստ, Ռումինիա:6 Ալմազովի ազգային գիտահետազոտական կենտրոն, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան:7 Քնի խանգարումների մուլտիդիսցիպլինար կենտրոն, Անտվերպենի համալսարանական հիվանդանոց և Անտվերպենի համալասարան, Անտվերպեն, Բելգիա:8 Անատոմիայի և նեյրոգիտությունների ամբիոն, Amsterdam UMC, Ամստերդամի Vrije համալսարան, Ամստերդամի նեյրոգիտության կենտրոն, Ամստերդամ, Նիդերլանդներ:9 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան:10 Մանկաբուժության ամբիոն, Ցելեի հիվանդանոց, Ցելե, Սլովենիա:
ABSTRACT

Այս հոդվածն իրենից ներկայացնում է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացած հատուկ կլոր-սեղան քննարկման արդյունքում ձեռք բերված հիմնական գաղափարների, առաջարկությունների, համաձայնությունների և եզրահանգումների համառոտ ակնարկ և ամփոփում, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի (ՔԽՀԱ), Քնի հետազոտման եվրոպական միության (ESRS/ՔՀԵՄ) Քնի ազգային միությունների ասամբլեայի (ANSS/ՔԱՄԱ) գործադիր կոմիտեի անդամների մասնակցությամբ։ Որպես ՔԱՄԱ «Սահմաններից անդին» նախագծի պիլոտային ծրագիր, այս քննարկման նպատակն էր բացահայտել քնի բժշկության ոլորտում ներկայիս պահանջները և հավաքագրել Հայաստանում այս կարևոր ոլորտի ապագա մուլտիդիսցիպլինար զարգացումը խթանող խորհուրդները։ Սույն հոդվածը կծառայի որպես ուղղորդիչ կետ Հայաստանում քնի բժշկության շուրջ հետագա համագործակցությունների համար։ Հիմնվելով այս պիլոտային ծրագրի գնահատման վրա՝ ՔԱՄԱ-ն կձևակերպի և կբարելավի «Սահմաններից անդին» նախագիծը, այն եվրոպական այլ երկրներում կիրառելու համար։

Keywords: Հայաստան, քուն, քնի բժշկություն, քնի հետազոտում, դիրքորոշում, ANSS, ESRS, ՔԽՀԱ