Armenian Journal of Health & Medical Sciences

Vladimir Davidyants

This image has an empty alt attribute; its file name is AJHMS-N2-Obit.-Davidyants.jpg

Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953թ. փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում: 1976թ. ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը՝ նա աշխատանքային կենսագրությունն սկսեց Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետզոտական ինստիտուտում՝ աշխատելով սկզբում որպես ավագ լաբորանտ, հետո՝ գիտաշխատող: Այնուհետև, 1985-1989թթ. աշխատեց որպես Երևանի սանիտարահամաճարակային կայանի բաժնի վարիչ, հետո՝ որպես Երևանի գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ: 1989թ. աշխատանքի անցավ Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ ԱԱԻ), 1998թ. մինչև օրս ԱԱԻ-ի համաճարակաբանության ամբիոնի վարիչն էր: Զուգահեռաբար, 1992-1996թթ. ԱԱԻ-ի հանրային առողջության ինստիտուտի տնօրենն էր, 1996-1998թթ.՝ ՀՀ ԱՆ տեղեկատվկան վերլուծական կենտրոնի տնօրենը:
1998-2005թթ. Վ.Դավիդյանցը նշանակվեց ՀՀ ԱՆ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, այդ թվականներին զգալիորեն զարգացավ համաճարակաբանության ոլորտը՝ համահունչ միջազգային և ԱՀԿ-ի չափանիշներին: Այս ամենին հաջորդեցին Հանրային առողջության հայկական ասոցիացիայի նախագահի, 2005թ.-ին՝ ՀՀ ԱԱԻ-ի փոխտնօրենի պաշտոնները:
Պրոֆ. Դավիդյանցը 1996թ.-ից եղել է Համաճրակաբանների միջազգային ընկերակցության պատ- վավոր անդամ, 2001թ.՝ Համաշխարհային արևդարձային գիտական խորհրդի անդամ, 2001թ.՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002թ.՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների (ԲԳԱ) անդամ, իսկ 2004թ.՝ ՌԴ ԲԳԱ-ի պատվավոր դոկտոր էր:
2013թ.-ից պրոֆեսորն աշխատում էր ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում՝ Համագործակցային ներգրավման ծրագրում (DTRA CBEP)՝ մեծագույն ներդրում ունենալով բժիշկների շարունակական մասնագիտական կրթության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում:
Պրոֆ. Դավիդյանցի ջանքերի շնորհիվ Հայաս- տանում իրականացվեցին աղի յոդացման, ինչպես նաև պոլիոմիելիտի և մալարիայի էլիմինացման ծրագրերը: Մեծանուն գիտնականը եղել է բազմաթիվ ծրագրերի ղեկավար և փորձագետ (ԱՀԿ, ԱՄՆ և Կանադայի միջազգային զարգացման գործակալություններ, Եվրամիություն, ԱՄՆ հի- վանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, ԱՄՆ կենսատեխնոլոգիական ծրագիր, տրոպիկական հիվանդությունների ուսումնասիր- ման ծրագրեր և այլն): Նրա ղեկավարությամբ գրվել, մշակվել ու հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատություններ, մասնագիտական կրթական նյութեր, գրքեր, որոնք արդյունավե- տորեն ինտեգրվել են ՀՀ գիտակրթական համկարգում՝ ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:
Անգնահատելի է Վլադիմիր Դավիդյանցի դերը նաև որպես գիտական խորհրդատու և գիտական աշխատանքների ղեկավար. նրա շնորհիվ գիտու- թյան ոլորտում իրենց ճանապարհն են հարթել բազմաթիվ ուսանողներ, պաշտպանվել է շուրջ երկու տասնյակ ատենախոսական աշխատանք։
Մեծ գիտնականի, հասարակական գործչի, ուսուցչի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողություններում: