Оценка эффективности мониторинга по обеспечению реализации Закона о табаке в Республике Армения
Астгик Торосян1, К?? Абраамян1, М?? Мнацаканян2, Александр Базарчян1, Лена Нанушян2, Арсен Торосян3
1 Национальный институт здравоохранения им. акад. Авдалбекяна, МЗ РА, Ереван, Армения
2 Министерство здравоохранения РА, Ереван, Армения
3 Национальное Собрание РА, Ереван, Армения
АБСТРАКТ
Введение: В целях обеспечения реализации положений Закона о табаке «О снижении и предотвращении вреда здоровью, причиняемого употреблением табачных изделий и их заменителей» создана группа по мониторингу табака и осуществляется совместное сотрудничество в рамках государственных органов. При поддержке Секретариата Рамочной конвенции по борьбе против табака Всемирной организации здравоохранения были сопоставлены и внедрены в нашей стране лучшие практики стран-лидеров.
Методы: Мониторинговые мероприятия были проведены в городе Ереване и в 10 регионах Республики Армения по трём направлениям: продажа табачных изделий и их заменителей, запреты и ограничения рекламы, стимулирования сбыта и спонсорства. Мониторинг проводился путём посещения различных объектов, ответственному за каждый объект был предоставлен информационный листок об ограничениях, предусмотренных законом, в ходе которого также проводились разъяснительные мероприятия по вопросам табакокурения, закон и ограничения, а также соответствующие штрафы по каждому из них. В случае выявления нарушения положений закона составлялся акт о нарушении, который подписывается ответственным за данный объект лицом. Мониторинг и запись данных осуществлялись с использованием электронных анкет и электронной платформы. Результаты мониторинга были представлены в отчётной форме в Национальный институт здравоохранения МЗ РА, а также переданы в соответствующий проверяющий орган.
Результаты: За период с 2021 по 2022 гг. проведён мониторинг 3252 объектов, из них 77.9% предназначены для использования, 75.7% для рекламы и 100.7% для продажи. В результате были выявлены следующие нарушения: 996 нарушений продажи, 522 нарушения использования и 832 нарушения рекламы. В ходе неоднократных проверок положений Кодекса РА об административных правонарушениях были зафиксированы неоднократные нарушения, в результате которых были применены штрафы, предусмотренные этим Кодексом.
Заключение: Одной из приоритетных целей Правительства Республики Армения является укрепление здоровья населения, вопросами которого являются улучшение среднего уровня жизнедеятельности населения и сокращение неравенства в распределении здоровья. Эффективность и влияние деятельности мониторинговой группы послужили основой для её участия в деятельности государственной стратегии, а также для финансирования её государством.
Ключевые слова: ВОЗ, РКБТ, табачная продукция, мониторинг, административные правонарушения, штраф, государственные органы.
DOI: 10.54235/27382737-2023.v3.2-76
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ծխախոտային համաճարակը բնակչության առողջության համար ամենամեծ վտանգներից մեկն է: Համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով ամեն տարի մահանում է ավելի քան 8 մլն մարդ, որից ավելի քան 1.2 մլն չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը [1]:
Համաձայն 2022 թ. «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի [2]՝ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ) զբաղեցնում են առաջին տեղը 48.2%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները (ՉՆ) 15.3%, շաքարային դիաբետը (ՇԴ)
1.1%, շնչառական համակարգի օրգանների հիվանդությունից մահացությունը կազմում է 8.4% և առաջին անգամ Հայաստանում հավաքագրվել է ԿՈՎԻԴ-19 վիճակագրությունը։ Վերջինիս արդյունքները ցույց են տալիս, որ մահացության մեջ այն կազմում է 15.8%:
Հարկ է նշել, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ՈՎՀ-ից մահացության բեռը շուրջ 93.0% է։
2020 թ. փետրվարի 13-ին ընդունվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը (Օրենք) [3], որի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելուն։
Օրենքի կարգավորումների համաձայն՝ ծխելն արգելվեց մի շարք փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում, ինչպիսիք են՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերը, ուսումնական հաստատությունները, երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, հանրային սննդի օբյեկտները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ և մի շարք այլ վայրերը։ Բացի դրանից, արգելվեց ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը։
ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակներ օգտագործող դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց, որոնք դիմում են բժշկական հաստատություններ, նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար հիմքունքներով։
Օրենքով նախատեսված արգելքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը անդրադառնալով՝ հարկ է նշել, որ դրանց համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի ձևով։
2004 թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» Շրջանակային կոնվենցիան (Կոնվենցիա կամ ԾՊՇԿ), որը մշակվել է ի պատասխան ծխախոտային համաճարակի գլոբալացման։
Կոնվենցիան ապացուցահեն պայմանագիր է, որը վերահաստատում է բոլոր մարդկանց՝ առողջության առավելագույն բարձր մակարդակ ունենալու իրավունքը: Կոնվենցիայի նպատակն է «պաշտպանել ներկա և ապագա սերունդներին ծխախոտի օգտագործման առողջական, սոցիալական, շրջակա միջավայրի և տնտեսական կործանարար հետևանքներից և ծխախոտի ծխի ազդեցությունից»: Կոնվենցիան հաստատում է այս նպատակին հասնելու համար պահանջարկի կրճատմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև առաջարկին ուղղված ռազմավարությունների կարևորությունը, և Կողմերին խրախուսում է իրականացնել պայմանագրով նախատեսված միջոցառումների շրջանակից դուրս միջոցառումներ ևս:
Համոզված լինելով ծխախոտի՝ որպես մարդու առողջության համար սպառնալիք և կայուն զարգացման խոչընդոտ լինելու մեջ, կարևոր է նաև վերջինիս դեմ արդյունավետ պայքարը, որը կայուն զարգացման խթանման գործում դառնում է ավելի ու ավելի ակնհայտ:
«ԾՊՇԿ 2030» նախագիծն աջակցում է այն Կողմերին, որոնք իրավասու են ստանալու Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն (ԶՊՕ)՝ Կոնվենցիայի իրականացումն արագացնելու միջոցով Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Նման աջակցություն ստացող Կողմերն ընտրվել են հայտադիմումի ներկայացման գործընթացի միջոցով, և այս նախագծի երկրորդ փուլի շրջանակում անմիջական աջակցություն ստանալու համար 28 հայտատուներից ընտրված ինը Կողմերից մեկն է:
Ծխելու դեմ պայքարի շրջանակներում ծխախոտային արտադրատեսակների մշտադիտարկման և կանխարգելիչ միջոցառումները ևս հակածխախոտային քաղաքականության արդյունավետ միջոցներից են։ Ծխախոտային արտադրատեսակների հսկողությունը և մշտադիտարկումն իր մեջ ներառում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման ցուցանիշների մշտահսկում (հաճախ ընկալվում է որպես ծխախոտային արտադրատեսակների տարածվածության և միտումների մշտադիտարկում), երկրորդային ծխի մշտադիտարկում և ծխախոտային տարածվածության ու երկրորդային ծխի վերաբերյալ ընդունված կանոնակարգերի իրականացման մշտադիտարկում։
Կարևոր է նշել, որ ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության արդյունավետ մոնիտորինգը պետք է լինի շարունակական գործընթաց և չդիտարկվի որպես միանգամյա գործողություն: Միտումները փոխվում են ժամանակի ընթացքում, և լավ մոնիտորինգը պետք է ընկալվի որպես երկարաժամկետ պարտավորություն, որը պետք է լավ պլանավորվի և կանոնավոր կերպով իրականացվի:
Երկրները պետք է նաև նպատակ ունենան վերահսկել ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության կիրարկումը, ինչպես նաև ծխախոտի արդյունաբերության ցանկացած գործունեություն, որը կարող է խանգարել նոր կամ առկա քաղաքականությանը: Ընդ որում, նման մոնիտորինգը պետք է իրականացվի կառավարության և ծխախոտի արդյունաբերության միջև միջոլորտային փոխկապակցված համագործակցության միջոցով։
Հարկ է նշել նաև, որ ծխախոտի արդյունաբերության միջամտությունը տարբեր ձևեր ունի, բայց բոլորն էլ նպատակ ունեն թուլացնել, խաթարել և խոչընդոտել ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ քաղաքականությունը: Որոշ գործողություններ իրականացվում են բաց, իսկ մյուսները՝ ավելի գաղտնի։ Ուստի, ցանկացած հակածխախոտային համապարփակ միջոցառում, որը հաջողվել է առաջատար երկրների կողմից և ունի լավ կիրառելիության բնակչության շրջանում, անհրաժեշտ է ներառել ազգային ռազմավարություններում։
Հենց նմանատիպ միջոցառման օրինակ է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների կիրարկման ապահովման նպատակով մշտադիտարկման համակարգը, որի հիմնական նպատակն է Օրենքի կիրարկման ապահովման նպատակով մշտադիտարկման համակարգի ներդնումը և վերջինիս աշխատակարգի մշակումը։
ՄԵԹՈԴՆԵՐ
ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարությունը ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ համատեղ «ԾՊՇԿ 2030» ծրագրի շրջանակներում մշակել է մշտադիտարկման աշխատանքների նկարագիր, որը հաստատվել է Առողջապահության նախարարի 2021 թ. հոկտեմբերի 12-ի թիվ 3855-Ա հրամանով [3]։
Մշտադիտարկող խումբը կազմված էր մարզային ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի աշխատակիցներից, որոնք անցել էին վերապատրաստում, ինչպես նաև իրականացվել էին համապատասխան պիլոտային աշխատանքներ։
Մշտադիտարկումը ճիշտ ապահովելու համար բազմակի առցանց հանդիպումներ են եղել առաջատար երկրների փորձագետների և ԱՀԿ փորձագետների հետ, ինչի արդյունքում մշակվել է մեթոդաբանությունը, ինչպես նաև առցանց շտեմարանի նախատիպը և հետագայում ներդրվել է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի բազայում։ Մշտադիտարկումն իրականացնելու համար մշակվել և առցանց հարթակում ներբեռնվել են հարցաշարեր, որոնք կազմվել են ըստ գործող Օրենքի դրույթի։
Մշտադիտարկման աշխատանքներն իրականացվել են Երևան քաղաքում և ՀՀ 10 մարզերում։ Յուրաքանչյուր մարզում մշտադիտարկման աշխատանքներն իրականացվել են 3 ուղղությամբ`
1) ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման արգելքների նկատմամբ.
2) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքների և սահմանափակումների նկատմամբ.
3) ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության արգելքների ու սահմանափակումների նկատմամբ։
Հարցաշարերի և բազաների հավաքումն իրականացվել է մշակված առցանց հարթակի միջոցով, յուրաքանչյուրն ունեցել է իր նույնականացման ծածկագիրը և մուտքագրման հարթակը՝ ըստ մարզերի։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մշտադիտարկման աշխատանքները մեկնարկել են 2021 թ. նոյեմբերի 1-ից և ավարտվել նույն թվականի դեկտեմբերի 30-ին։ Արդյունքում (նկար 1)՝
1) իրականացվել է թվով 3252 օբյեկտի մշտադիտարկում, այդ թվոմ՝ 77.9% օգտագործման, 75.7% գովազդի և 100.7% իրացման վերաբերյալ.
2) հայտնաբերվել է իրացման 996, օգտագործման 522 և գովազդի 832 խախտում։
Իրավախախտումների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններն ուղարկվել են ոլորտը վերահսկող տեսչական մարմին՝ հետագա գործունեությունն ապահովելու նպատակով։
Բացի դրանից, յուրաքանչյուր ուսումնասիրվող օբյեկտում իրականացվել են իրազեկման աշխատանքներ` տրամադրելով իրազեկման թերթիկ, իսկ Օրենքի դրույթների խախտման հայտնաբերման դեպքում մշտադիտարկողը կազմել է խախտման վերաբերյալ ձևաթուղթ։ Աշխատակարգի համաձայն՝ վերջինս տրամադրվել է յուրաքանչյուր մշտադիտարկվող օբյեկտին՝ անկախ խախտման հայտնաբերման հանգամանքից։ Խախտման ձևաթղթում նշվում է օբյեկտի անվանումը, պատասխանատուի անուն-ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ նշումներ։ Աշխատակարգը սահմանում է նաև, որ հայտնաբերված խախտման մասին հաղորդելու հրատապության դեպքում (ծխելն արգելող նշանի մոտակայքում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հայտնաբերման դեպքում), ինչպես նաև իրազեկման աշխատանքների իրականացումից հետո, կրկնակի այցելության ժամանակ մշտադիտարկում իրականացնողը նույն խախտումներն արձանագրելու դեպքում (առանց կրկնակի իրազեկում իրականացնելու) անձամբ ներկայացնում է դիմում-բողոք համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հայաստանում գրանցված բոլոր մահերի շուրջ 93%-ը պայմանավորված է ՈՎՀ-ներով, իսկ 0.4%-ը՝ վարակիչ հիվանդություններով։
Ծխելու դեմ պայքարին ուղղված միջոցառումների հաջողության հիմք են հանդիսացել վերջին երկու տասնամյակների ընթացքում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում կուտակված գիտելիքներն ու փորձը` ԱՀԿ ուղեցույցները և առաջարկությունները, ԱՀԿ և այլ փորձագիտական առաքելությունների առաջարկները, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության երկրների փորձի հետ, և այն համահունչ է Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման ընդհանուր սկզբունքներին և դրույթներին, ՄԱԿ-ի «Օրակարգ-2030» հռչակագրին և Կայուն զարգացման նպատակներին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա նպատակներից են բնակչության առողջության պահպանումը և բարելավումը, որի խնդրո առարկաներն են բնակչության միջին կենսամակարդակի բարելավումը և առողջության բաշխվածության անհավասարության կրճատումը։
Մոնիտորինգային խմբի արդյունավետ աշխատանքները հիմք են հանդիսացել, որպեսզի այն ներգրավվի ռազմավարության միջոցառումներում և ֆինանսավորվի պետության կողմից։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Գլխավոր էջ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/tobacco. Դիտված է օգոստոսի 25, 2023
- Անդրեասյան Դ., Բազարչյան Ա. և այլք: Առողջություն և առողջապահություն: Վիճակագրական տարեգիրք, Հայաստան 2022
- Գլխավոր էջ. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ. https://www.arlis.am/. Դիտված է օգոստոսի 25, 2023
Նկար 1. Մշտադիտարկման տեսակը և իրավախախտումները