Կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտաբանությունների կապակցությամբ ճառագայթային բուժում ստացած բուժառուների համեմատական բնութագիրը

Կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտաբանությունների կապակցությամբ ճառագայթային բուժում ստացած բուժառուների համեմատական բնութագիրը

Ներ­սես Քա­րա­մյան1,2*, Մի­քայել Ա­ռուս­տա­մյան3, Ար­մի­նե Լա­զա­րյան2, Լու­սի­նե Մու­րա­դյան2, Մե­տաք­սյա Մկրտ­չյան1,2, Ար­թուր Ա­վե­տի­սյան1,2
1 Ու­ռուց­քա­բա­նու­թյան ամ­բի­ոն, ՀՀ ԱՆ ա­կադ.Ս.Ավ­դալ­բե­կյա­նի ան­վ. ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գային ի­նս­տի­տուտ, Եր­ևան, Հա­յաս­տան2 ՀՀ ԱՆ Վ.Ֆա­նար­ջյա­նի ան­վ. ու­ռուց­քա­բա­նու­թյան ազ­գային կենտ­րոն, Եր­ևան, Հա­յաս­տան3 Է­րե­բու­նի բժշ­կա­կան կենտ­րոն, Եր­ևան, Հա­յաս­տան
ABSTRACT

Նե­րա­ծու­թյուն. Կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գի (ԿՆՀ) ու­ռուցք­նե­րի բուժ­ման ժա­մա­նակ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­այի (ՃԹ) կի­րառ­ման օպ­տի­մալ մա­կար­դա­կը տար­բեր ե­րկր­նե­րում տա­տան­վում է 80-92% սահ­ման­նե­րում։ Չնա­յած բո­լոր ո­ւղ­ղու­թյուն­նե­րով վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րին` ԿՆՀ ու­ռուցք­նե­րի ել­քի կան­խա­տե­սու­մը շատ դեպ­քե­րում մնում է հո­ռե­տե­սա­կան։

Ն­պա­տակ. Ներ­կա­յաց­նել ԿՆՀ տար­բեր ու­ռուցք­նե­րի կա­պակ­ցու­թյամբ ՃԹ ստա­ցած բու­ժա­ռու­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն:

­Նյու­թեր և մե­թոդ­ներ. Տվյալ հե­տա­զո­տու­թյան մեջ ը­նդ­գրկ­վել են ՀՀ ԱՆ Վ.Ֆա­նար­ջյա­նի ան­վ. Ու­ռուց­քա­բա­նու­թյան ազ­գային կենտ­րո­նի ճա­ռա­գայ­թային ու­ռուց­քա­բա­նու­թյան բա­ժան­մուն­քում 2014-2023 թթ. և «Ի­ՐԱ Մե­դիքլ Գրուպ» բժշ­կա­կան կենտ­րո­նի ճա­ռա­գայ­թային ու­ռուց­քա­բա­նու­թյան կլի­նի­կա­յում 2018-2023 թթ. ԿՆՀ ու­ռուցք­նե­րի կա­պակ­ցու­թյամբ հե­ռա­հար ՃԹ ստա­ցած հի­վանդ­նե­րը։ Հե­տա­զո­տու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րին չբա­վա­րա­րող հի­վանդ­նե­րին բա­ցա­ռե­լուց հե­տո վերջ­նա­կան վեր­լու­ծու­թյան մեջ մնա­ցել է 294 բու­ժա­ռու (18-84 տա­րե­կան, միջ­նակ տա­րի­քը՝ 54.5 տա­րե­կան), ո­րոն­ցից 227-ն (77.2%) ու­նե­ցել է չա­րո­րակ, ի­սկ 67-ն (22.8%)՝ բա­րո­րակ ու­ռուցք­նե­րին բնո­րոշ բնու­թագ­րեր։ 246 (83.7%) հո­գու մոտ ախ­տո­րո­շու­մը հաս­տատ­վել է ախ­տա­հյուս­վա­ծա­բա­նա­կան քն­նու­թյամբ, ի­սկ 48-ի (16.3%) ախ­տո­րո­շու­մը հիմն­վել է ճա­ռա­գայ­թա­բա­նա­կան տվյալ­նե­րի վրա։ Ը­ստ ու­ռուց­քի կլի­նի­կա­հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րե­րի՝ ա­ռա­ջին տե­ղում ե­ղել են գլի­ո­բալս­տո­մա­նե­րը` 31.98% (n = 94), ո­րոնք կազ­մել են բո­լոր չա­րո­րակ ու­ռուցք­նե­րի 41.4%-ը և գլի­ալ ծագ­մամբ ու­ռուցք­նե­րի 45.6%-ը։ Հա­ջոր­դը ե­ղել տար­բեր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան ա­ստ­րո­ցի­տո­մա­նե­րը՝ 25.14% (n = 74)։ Մե­նին­գի­ո­մա­նե­րը կազ­մել են 15.98% (n = 47), ո­րից 30 հի­վան­դի մոտ մե­նին­գի­ո­ման ե­ղել է բա­րո­րակ՝ կազ­մե­լով բո­լոր բա­րո­րակ ու­ռուցք­նե­րի 64.17%-ը։ Հի­վանդ­նե­րը ը­ստ սե­ռի բաշխ­վել են գրե­թե հա­վա­սա­րա­պես՝ 49.32% (n = 145) ա­րա­կան և 50.68% (n = 149) ի­գա­կան սե­ռի։ Բո­լոր հի­վանդ­նե­րի մոտ Կար­նոֆս­կու միջ­նակ ցու­ցա­նի­շը ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 50-90)։ Ը­ստ գլ­խու­ղե­ղում ա­նա­տո­մի­ա­կան տե­ղա­կայ­ման՝ ու­ռուցք­ներն ա­մե­նից հա­ճախ ախ­տա­հա­րել են քուն­քային բլ­թե­րը (n = 103, 35.03%), ու­ղե­ղա­պա­տյան­նե­րը (n = 47, 15.99%) և ճա­կա­տային բլ­թե­րը (n = 43, 14.63%): Բա­րո­րակ ու­ռուցք­նե­րի մեծ մա­սը՝ 43 հի­վանդ (64.18%), տե­ղա­կայ­ված է ե­ղել ու­ղե­ղա­պա­տյան­նե­րում։­

Ար­դյունք­ներ. Նախ­նա­կան ար­դյունք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը հու­սադ­րող է և չի զի­ջում հա­մաշ­խար­հային տվյալ­նե­րին։ Սա­կայն ար­դյունք­նե­րի վերջ­նա­կան ամ­փո­փու­մը նա­խա­տես­վում է բու­ժա­ռու­նե­րի ա­ռն­վազն 1-ա­մյա հս­կո­ղու­թյու­նից հե­տո՝ 2025 թվա­կա­նին։ Ծրագր­վում է հաշ­վար­կել ը­նդ­հա­նուր ապ­րե­լի­ու­թյու­նը, հի­վան­դու­թյու­նից ա­զատ ապ­րե­լի­ու­թյու­նը և ա­ռանց խո­րաց­ման ապ­րե­լի­ու­թյու­նը։

Եզ­րա­կա­ցու­թյուն. Տվյալ հե­տա­զո­տու­թյան վերջ­նան­պա­տակն է օպ­տի­մա­լաց­նել ԿՆՀ տար­բեր ծագ­ման ու­ռուցք­նե­րի ճա­ռա­գայ­թային բուժ­ման մո­տե­ցում­նե­րը՝ հաշ­վի առ­նե­լով ու­ռուց­քի հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րե­րը, ստա­ցած բու­ժու­մը և կի­րառ­ված ՃԹ տեխ­նի­կան։ Նաև ա­կն­կալ­վում է, որ տվյալ­նե­րի ամ­փո­փու­մից հե­տո ստաց­ված ար­դյունք­նե­րի հի­ման վրա կո­րոշ­վեն ռիս­կի և կան­խո­րո­շիչ գոր­ծոն­ներ՝ բուժ­ման լա­վա­գույն մար­տա­վա­րու­թյունն ու ե­ղա­նակն ը­նտ­րե­լու նպա­տա­կով, ին­չը կներ­կա­յաց­վի մե­թո­դա­կան ձեռ­նար­կի տես­քով։

 

կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կարգ (ԿՆՀ), ու­ռուցք, քաղց­կեղ, ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա

Keywords: կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կարգ (ԿՆՀ), ու­ռուցք, քաղց­կեղ, ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա

Ըստ Քաղց­կե­ղի հա­մաշ­խար­հային դի­տա­րա­նի (GLOBOCAN) և Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հային կազ­մա­կեր­պու­թյան (Ա­ՀԿ) 2020թ. տվյալ­նե­րի [1] աշ­խար­հում հայտ­նա­բեր­վել է կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գի (ԿՆՀ) ա­ռաջ­նային ու­ռուցք­նե­րի 321731 նոր դեպք, ո­րը կազ­մել է ը­նդ­հա­նուր հայտ­նա­բեր­ված դեպ­քե­րի 1.6%-ը։ Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ԿՆՀ ու­ռուցք­նե­րից գրանց­վել է 248500 մահ­վան դեպք (չա­րո­րակ գո­յա­ցու­թյուն­նե­րից մահ­վան դեպ­քե­րի 2.6%-ը)։

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում (ՀՀ) վի­ճա­կագ­րու­թյու­նը քիչ է տար­բեր­վում հա­մաշ­խար­հայի­նից։ Ը­ստ 2022թ. տվյալ­նե­րի՝ ՀՀ-ո­ւմ հայտ­նա­բեր­վել է ԿՆՀ ա­ռաջ­նային ու­ռուցք­նե­րի 185 նոր դեպք [2], ո­րը կազ­մել է ը­նդ­հա­նուր հայտ­նա­բեր­ված դեպ­քե­րի 2.3%-ը։ Սա­կայն ՀՀ վի­ճա­կագ­րու­թյու­նում չի կա­տար­վում ԿՆՀ ու­ռուցք­նե­րի ման­րա­մասն հյուս­վա­ծա­բա­նա­կան բա­ժա­նում ը­ստ ախ­տա­բա­նու­թյուն­նե­րի, այլ տր­վում է մեկ ը­նդ­հա­նուր՝ «գլ­խու­ղե­ղի, նյար­դային հա­մա­կար­գի այլ և չճշգրտ­ված հատ­ված­նե­րի չա­րո­րակ նո­րա­գո­յա­ցու­թյուն­ներ» խմ­բով։

Ըստ Ա­մե­րի­կայի Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի (Ա­ՄՆ) ԿՆՀ ու­ռուցք­նե­րի վի­ճա­կագ­րա­կան ռե­գիստ­րի 2015-2019 թթ.ա­կան­նե­րի զե­կույ­ցի՝ ԿՆՀ ու­ռուցք­նե­րից բա­րո­րակ են 71.7%-ը, ի­սկ չա­րո­րակ՝ 28.3%-ը [3]։ ԿՆՀ բո­լոր նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րից մե­նին­գի­ո­մա­նե­րը կազ­մում ե­ն՝ 40.0% (բա­րո­րակ՝ 39.7%, չա­րո­րակ՝ 0.3%), հի­պո­ֆի­զի ու­ռուցք­նե­րը՝ 17.2%, գլի­ոբ­լաս­տո­մա­նե­րը՝ 14.2%, ու­ղե­ղա­թա­ղանթ­նե­րի ու­ռուցք­նե­րը՝ 8.3% (բա­րո­րակ՝ 8.2%, չա­րո­րակ՝ 0.1%), չճշգրտ­ված նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րը՝ 3.1%, այլ չա­րո­րակ գլի­ո­մա­նե­րը՝ 2.0%, ԿՆՀ լիմ­ֆո­ման՝ 1.9%, տա­րա­ծուն և ա­նապ­լաս­տիկ ա­ստ­րո­ցի­տո­ման՝ 3.3%, է­պեն­դի­մալ ու­ռուցք­նե­րը՝ 1.6%, մնա­ցա­ծը՝ 8.4% [3]։ ԿՆՀ բա­րո­րակ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի բաշ­խու­մը հետ­ևյալն է. մե­նին­գի­ո­մա՝ 55.4%, հի­պո­ֆի­զի ու­ռուցք­ներ՝ 24.0%, ու­ղե­ղա­թա­ղանթ­նե­րի ու­ռուցք­ներ՝ 11.5% (վես­տի­բու­լյար շվա­նո­մա­ներ` 75.7%, մնա­ցա­ծը` 24.3%), չճշգրտ­ված նո­րա­գո­յա­ցու­թյուն­ներ՝ 2.2%, մե­զեն­քի­մալ ու­ռուցք­ներ՝ 1.6%, այլ ա­ստ­րո­ցի­տային ու­ռուցք­ներ 0.2%, մնա­ցա­ծը՝ 5.1% [3]։ ԿՆՀ չա­րո­րակ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի բաշ­խու­մը հետ­ևյալն է. գլի­ոբ­լաս­տո­մա­ներ՝ 50.1%, չա­րո­րակ այլ գլի­ո­մա­ներ՝ 7.0%, ԿՆՀ լիմ­ֆո­մա՝ 6.7%, տա­րա­ծուն և ա­նապ­լաս­տիկ ա­ստ­րո­ցի­տո­մա՝ 11.6%, չճշգրտ­ված նո­րա­գո­յա­ցու­թյուն­ներ՝ 5.3%, է­պեն­դի­մալ ու­ռուցք­ներ՝ 3.1%, օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա՝ 4.8%, է­մբ­րի­ո­նալ ու­ռուցք­ներ՝ 2.5%, այլ ա­ստ­րո­ցի­տային ու­ռուցք­ներ՝ 4.5%, մնա­ցա­ծը՝ 4.4% [3]։

ԿՆՀ ու­ռուցք­նե­րի ա­ռա­ջաց­ման պատ­ճառ­նե­րը մե­ծա­մաս­նու­թյամբ մնում են ան­հայտ։ Մի­ակ հաս­տատ­ված գոր­ծո­նը նախ­կի­նում ստա­ցած ի­ո­նաց­նող ճա­ռա­գայ­թումն է [4-7]։

Գաղտ­նի շր­ջա­նը դեպ­քե­րի մեծ մա­սում կա­րող է տևել 20 տա­րի և ա­վել։ Հի­վանդ­նե­րի եր­կա­րատև հս­կո­ղու­թյու­նը հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րում ցույց է տվել, որ հի­վան­դա­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է ա­ճել նույ­նիսկ մի քա­նի տաս­նա­մյակ ան­ց, և այդ ռիս­կը կա­րող է ա­վե­լի բարձր լի­նել ե­րի­տա­սարդ տա­րի­քում բուժ­ված ան­ձանց շր­ջա­նում [5,8,9]։

ԿՆՀ ու­ռուցք­նե­րի բու­ժա­կան մո­տե­ցում­նե­րում կի­րառ­վում է վի­րա­հա­տու­թյուն, քի­մի­ա­թե­րա­պի­ա և ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա (ՃԹ)։ ԿՆՀ ու­ռուցք­նե­րի բուժ­ման ժա­մա­նակ ՃԹ կի­րառ­ման օպ­տի­մալ մա­կար­դա­կը տար­բեր ե­րկր­նե­րում տա­տան­վում է 80-92% սահ­ման­նե­րում [10]։ Չնա­յած բո­լոր ո­ւղ­ղու­թյուն­նե­րով վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում գրանց­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րին` ԿՆՀ ու­ռուցք­նե­րի ել­քի կան­խա­տե­սու­մը շատ դեպ­քե­րում մնում է հո­ռե­տե­սա­կան։

ԿՆՀ վե­րը նկա­րագր­ված բո­լոր գո­յա­ցու­թյուն­ներն ու­նեն բու­ժա­կան տար­բեր մո­տե­ցում­ներ և ապ­րե­լի­ու­թյան տար­բեր ցու­ցա­նիշ­ներ։ Ո­րոշ դեպ­քե­րում ՃԹ-ն կա­տար­վում է ա­դյու­վանտ ռե­ժի­մով՝ վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո մի­ա­բու­ժու­թյան տես­քով կամ քի­մի­ա­թե­րա­պի­այի հետ հա­մակց­ված։ Շատ դեպ­քե­րում, ե­րբ վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյունն ան­հնար է ու­ռուց­քի տե­ղա­կայ­ման, չա­փե­րի կամ այլ պատ­ճառ­նե­րով, ՃԹ-ն կա­տար­վում է կազ­դու­րիչ (կու­րա­տիվ) կամ ա­մո­քիչ (պա­լի­ա­տիվ) կուր­սի տես­քով։ Հաշ­վի առ­նե­լով ԿՆՀ ու­ռուցք­նե­րի հետ­բու­ժա­կան ախ­տակրկ­նու­թյուն­նե­րի բարձր թի­վը՝ վեր­ջին տա­րի­նե­րին լայն կի­րա­ռում է ստա­ցել ՃԹ կրկ­նա­կի կուր­սը շնոր­հիվ ՃԹ տեխ­նո­լո­գի­ա­նե­րի, ճա­ռա­գայ­թային կեն­սա­բա­նու­թյան, ա­րա­գա­ցու­ցիչ­նե­րի լայն կի­րառ­ման, ախ­տո­րո­շիչ սար­քա­վո­րում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և հա­մա­կարգ­չային տեխ­նո­լո­գի­ա­նե­րի նվա­ճում­նե­րի [11]։

ՆՅՈՒ­ԹԵՐ ԵՎ ՄԵ­ԹՈԴ­ՆԵՐ

Տ­վյալ հե­տա­զո­տու­թյան հա­մար նյութ են հան­դի­սա­ցել Եր­ևան քա­ղա­քի եր­կու բուժ­կենտ­րոն­նե­րում՝ ՀՀ ԱՆ Վ.Ֆա­նար­ջյա­նի ան­վան Ու­ռուց­քա­բա­նու­թյան ազ­գային կենտ­րո­նի ճա­ռա­գայ­թային ու­ռուց­քա­բա­նու­թյան բա­ժան­մուն­քում 2014-2023 թթ. և «Ի­ՐԱ Մե­դիքլ Գրուպ» բժշ­կա­կան կենտ­րո­նի ճա­ռա­գայ­թային ու­ռուց­քա­բա­նու­թյան կլի­նի­կա­յում 2018-2023 թթ. ԿՆՀ ու­ռուցք­նե­րի կա­պակ­ցու­թյամբ հե­ռա­հար ՃԹ ստա­ցած հի­վանդ­նե­րը։ Հի­վան­դու­թյան պատ­մագ­րե­րից և ամ­բու­լա­տոր քար­տե­րից վերց­վել են տվյալ­ներ հի­վանդ­նե­րի մար­դա­չա­փա­կան, կլի­նի­կաախ­տա­բա­նա­կան, բուժ­ման ցու­ցա­նիշ­նե­րի և հս­կո­ղու­թյան մա­սին։ Հե­տա­զո­տու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րին չբա­վա­րա­րող հի­վանդ­նե­րին (հս­կո­ղու­թյան վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րի բա­ցա­կա­յու­թյուն, ու­ղեկ­ցող այլ ու­ռուցք­ներ, մինչև 18 տա­րե­կան տա­րիք, Կար­նոֆս­կու ցածր ցու­ցա­նիշ [≤50 մի­ա­վոր]) բա­ցա­ռե­լուց հե­տո վերջ­նա­կան վեր­լու­ծու­թյան մեջ մնա­ցել է 294 հի­վանդ։

Հի­վանդ­նե­րի բու­ժու­մը պլա­նա­վո­րե­լիս պատ­րաստ­վել են ան­հա­տա­կան ան­շար­ժաց­նող դի­մակ­ներ։ Բո­լոր հի­վանդ­նե­րին կա­տար­վել է հա­մա­կարգ­չային շեր­տագ­րու­թյամբ (ՀՇ) տե­ղա­չա­փու­թյուն (տո­պո­մետ­րի­ա)։ ՀՇ տվյալ­նե­րը ներ­բեռն­վել են ՃԹ պլա­նա­վոր­ման հա­մա­կարգ (Eclipse Planning System version 15.1, Oncentra Masterplan) և հա­մադր­վել են նա­խա­վի­րա­հա­տա­կան ու հետ­վի­րա­հա­տա­կան մագ­նի­սա­ռե­զո­նան­սային շեր­տագ­րու­թյան (ՄՌՇ) պատ­կեր­նե­րի հետ։ Օգ­տա­գոր­ծե­լով այս տվյալ­նե­րը՝ կա­տար­վել է ճա­ռա­գայթ­վող թի­րա­խի և դրան հա­րա­կից ա­ռողջ հյուս­վածք­նե­րի եզ­րագ­ծում։ Յու­րա­քան­չյուր հի­վան­դի հա­մար մո­դե­լա­վոր­վել է բու­ժա­կան մի քա­նի պլան տեխ­նի­կայի տար­բեր տե­սակ­նե­րի կի­րառ­մամբ՝ հա­մե­մա­տե­լով ազ­դե­ցու­թյու­նը թի­րա­խի և ա­ռողջ հյուս­վածք­նե­րի վրա։ Բու­ժու­մը սկ­սե­լուց ա­ռաջ բուժ­ման ո­րա­կի ա­պա­հով­ման հա­մար կա­տար­վել է բու­ժա­կան պլա­նի դո­զի­մետ­րի­ա PTW Octavius 3D հա­մա­կար­գով։ Հի­վանդ­նե­րը բու­ժու­մը ստա­ցել են Varian Clinac iX և Electa Compact մո­դել­նե­րի գծային ա­րա­գա­ցու­ցիչ­նե­րով, ե­ռա­չափ կոն­ֆոր­մալ (Ե­ԿՃԹ) և կար­գա­վոր­վող ին­տեն­սի­վու­թյամբ ՃԹ (ԿԻՃԹ) տեխ­նո­լո­գի­ա­նե­րի կի­րառ­մամբ։ Օգ­տա­գործ­վել են 6 և 15 մե­գաէ­լեկ­տորն-վոլտ (ՄէՎ) է­ներ­գի­այով ճա­ռա­գայթ­ման ֆո­տո­նային փն­ջեր։ Բուժ­ման ըն­թաց­քում ճա­ռա­գայթ­ման ճշգր­տու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար կա­տար­վել է հի­վան­դի դիր­քի ստու­գում մե­գա­վոլ­տա­ժային պատ­կեր­նե­րի մի­ջո­ցով։

Հե­տա­զո­տու­թյան մեջ ը­նդ­գրկ­ված հի­վանդ­նե­րը ՃԹ բու­ժու­մից բա­ցի ստա­ցել են նաև վի­րա­հա­տա­կան և/­կամ քի­մի­ա­թե­րապև­տիկ մեկ կամ մի քա­նի բու­ժում։

Որ­պես ու­ղեկ­ցող բու­ժում բո­լոր հի­վանդ­նե­րը ստա­ցել են հա­կաայ­տու­ցային թե­րա­պի­ա և ան­հրա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև հա­կացն­ցու­մային դե­ղո­րայք։

Բու­ժումն ը­նդ­հատ­վել է 10 հի­վան­դի մոտ, ը­նդ ո­րում՝ 3 հո­գու մոտ բուժ­ման ըն­թաց­քում հի­վան­դու­թյան խո­րաց­ման պատ­ճա­ռով, 2 դեպ­քում կո­րո­նա­վի­րու­սային հի­վան­դու­թյան (COVID-19), 2 դեպ­քում բուժ­ման վատ տա­նե­լի­ու­թյան, 1 դեպ­քում թո­քային զար­կե­րա­կի թրոմ­բոէմ­բո­լի­այի պատ­ճա­ռով, ի­սկ վեր­ջին 2-ն էլ բու­ժումն ը­նդ­հա­տել են ի­նք­նա­կամ։

­Նա­խա­տես­վում է ու­սում­նա­սի­րել ԿՆՀ ու­ռուցք­նե­րով հի­վանդ­նե­րի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա հետ­ևյալ գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը.

  • Ու­ռուց­քի հյուս­վա­ծա­բա­նա­կան
    բնու­թագ­րե­րը
  • ­Հի­վան­դի տա­րի­քը
  • ­Հի­վան­դի սե­ռը
  • ­Հի­վան­դի ը­նդ­հա­նուր վի­ճա­կը՝ գնա­հատ­ված Կար­նոֆս­կու սանդ­ղա­կով­
  • Ու­ռուց­քի տե­ղա­կա­յու­մը­
  • Ու­ռուց­քի չա­փը
  • ­Վի­րա­հա­տու­թյան ծա­վա­լը
  • ­Վի­րա­հա­տու­թյուն–ՃԹ մի­ջա­կայ­քը
  • ՃԹ տևո­ղու­թյու­նը
  • ՃԹ կի­րառ­ված տեխ­նի­կան
  • ­Հա­մակց­ված քի­մի­ա­թե­րա­պի­այի կի­րա­ռու­մը:

Հե­տա­զո­տու­թյան մեջ ը­նդ­գրկ­ված 294 հի­վան­դից 67-ն (22.8%) ու­նե­ցել են բա­րո­րակ ու­ռուցք­նե­րին բնո­րոշ բնու­թագ­րեր, ի­սկ 227-ը (77.2%)՝ չա­րո­րակ։ 246 (83.7%) հո­գու մոտ ախ­տո­րո­շու­մը հաս­տատ­վել է ախ­տա­հյուս­վա­ծա­բա­նա­կան քն­նու­թյամբ, ի­սկ մնա­ցած 48-ի (16.3%) ախ­տո­րո­շու­մը հիմն­վել է ճա­ռա­գայ­թա­բա­նա­կան (ՄՌՇ, պո­զիտ­րոն-է­մի­սի­ոն շեր­տագ­րու­թյուն [­ՊԷՇ]) տվյալ­նե­րի վրա։

Ըստ ու­ռուց­քի կլի­նի­կա­հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րե­րի (Ա­ղյու­սակ 1)՝ ա­ռա­ջին տե­ղում ե­ղել է գլի­ո­բալս­տո­ման՝ 31.97% (n = 94)։ Գլի­ոբ­լաս­տո­մա­նե­րը կազ­մել են նաև բո­լոր չա­րո­րակ ու­ռուցք­նե­րի 41.41%-ը, ի­նչ­պես նաև գլի­ալ ծագ­մամբ ու­ռուցք­նե­րի 45.6%-ը (Ա­ղյու­սակ 3)։ Տար­բեր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան (Ա­ՀԿ Grade 2, 3, 4) ա­ստ­րո­ցի­տո­մա­նե­րը կազ­մել են 25.14% (n = 74)։ Մե­նին­գի­ո­մա­նե­րը կազ­մել են 15.98% (n = 47): Ը­նդ ո­րում 30 հո­գու մոտ դրանք ե­ղել են բա­րո­րակ՝ կազ­մե­լով բո­լոր բա­րո­րակ ու­ռուցք­նե­րի 44.78%-ը (Ա­ղյու­սակ 2)։

 

Ա­ղյու­սակ 1. Բո­լոր հի­վանդ­նե­րի բաշ­խումն ը­ստ կլի­նի­կա­հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րի

Հյուս­վա­ծա­բա­նա­կան տիպ

n

%*

Գ­լի­ոբ­լաս­տո­մա, Ա­ՀԿ Grade 4

94

31.97

Աստ­րո­ցի­տո­մա, Ա­ՀԿ Grade 2

35

11.90

Աստ­րո­ցի­տո­մա, Ա­ՀԿ Grade 3

33

11.22

Մե­նին­գի­ո­մա, Ա­ՀԿ Grade 1

30

10.20

Օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա, Ա­ՀԿ Grade 2

19

6.46

Գան­գու­ղե­ղային նյար­դեր

13

4.42

Մե­նին­գի­ո­մա, Ա­ՀԿ Grade 2

13

4.42

Այլ գլի­ո­մա­ներ**

11

3.74

Օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա, Ա­ՀԿ Grade 3

8

2.72

Մե­դու­լոբ­լաս­տո­մա

7

2.38

Աստ­րո­ցի­տո­մա, Ա­ՀԿ Grade 4

6

2.04

Գ­լի­ոնև­րալ ու­ռուցք­ներ

4

1.36

Մե­նին­գի­ո­մա, Ա­ՀԿ Grade 3

4

1.36

ԿՆՀ լիմ­ֆո­մա

4

1.36

Հի­պո­ֆի­զի ա­դե­նո­մա

4

1.36

Է­պեն­դի­մո­մա, Ա­ՀԿ Grade 2

3

1.02

Կ­րա­նի­ո­ֆա­րին­գի­ո­մա

3

1.02

Քոր­դո­մա

3

1.02

Ընդ­հա­նուր

294

100.00

*Ըստ հան­դիպ­ման հա­ճա­խա­կա­նու­թյան նվազ­ման:

**­Տար­բեր չա­րո­րա­կու­թյան, ա­ռանց հս­տակ հյուս­վա­ծա­բա­նա­կան կամ ճա­ռա­գայ­թա­բա­նա­կան հաս­տատ­ման գլի­ալ ծագ­ման ու­ռուցք­ներ:

ԱՀԿ՝ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հային կազ­մա­կեր­պու­թյուն, ԿՆՀ՝ կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կարգ

 

Ա­ղյու­սակ 2. Բա­րո­րակ ու­ռուցք­նե­րի բաշ­խումն ը­ստ կլի­նի­կա­հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րի

Հյուս­վա­ծա­բա­նա­կան տիպ

n

%*

Մե­նին­գի­ո­մա, Ա­ՀԿ Grade 1

30

44.78

Գան­գու­ղե­ղային նյար­դեր

13

19.40

Մե­նին­գի­ո­մա, Ա­ՀԿ Grade 2

13

19.40

Հի­պո­ֆի­զի ա­դե­նո­մա

4

5.97

Կ­րա­նի­ո­ֆա­րին­գի­ո­մա

3

4.48

Քոր­դո­մա

3

4.48

Գ­լի­ոնև­րալ ու­ռուցք­ներ

1

1.49

Ընդ­հա­նուր

67

100.00

*Ըստ հան­դիպ­ման հա­ճա­խա­կա­նու­թյան նվազ­ման:­

ԱՀԿ՝ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հային կազ­մա­կեր­պու­թյուն

 

Ա­ղյու­սակ 3. Չա­րո­րակ ու­ռուցք­նե­րի բաշ­խումն ը­ստ կլի­նի­կա­հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րի

Հյուս­վա­ծա­բա­նա­կան տիպ

n

%*

Գ­լի­ոբ­լաս­տո­մա, Ա­ՀԿ Grade 4

94

41.41

Աստ­րո­ցի­տո­մա, Ա­ՀԿ Grade 2

35

15.42

Աստ­րո­ցի­տո­մա, Ա­ՀԿ Grade 3

33

14.54

Օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա, Ա­ՀԿ Grade 2

19

8.37

Այլ գլի­ո­մա­ներ

11

4.85

Օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա, Ա­ՀԿ Grade 3

8

3.52

Մե­դու­լոբ­լաս­տո­մա

7

3.08

Աստ­րո­ցի­տո­մա, Ա­ՀԿ Grade 4

6

2.64

Մե­նին­գի­ո­մա, Ա­ՀԿ Grade 3

4

1.76

ԿՆՀ լիմ­ֆո­մա

4

1.76

Գ­լի­ոնև­րալ ու­ռուցք­ներ

3

1.32

Է­պեն­դի­մո­մա, Ա­ՀԿ Grade 2

3

1.32

Ընդ­հա­նուր

227

100.00

*Ըստ հան­դիպ­ման հա­ճա­խա­կա­նու­թյան նվազ­ման:­

ԱՀԿ՝ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հային կազ­մա­կեր­պու­թյուն, ԿՆՀ՝ կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կարգ

 

Ըստ գլ­խու­ղե­ղում ա­նա­տո­մի­ա­կան տե­ղա­կայ­ման (Ա­ղյու­սակ 4)՝ ու­ռուցք­ներն ա­մե­նից հա­ճախ ախ­տա­հա­րել են քուն­քային բլ­թե­րը (n = 103, 35.03%), ու­ղե­ղա­պա­տյան­նե­րը (n = 47, 15.99%) և ճա­կա­տային բլ­թե­րը (n = 43, 14.63%): Բա­րո­րակ ու­ռուցք­նե­րի մեծ մա­սը՝ 43 հի­վանդ (64.18%), տե­ղա­կայ­ված է ե­ղել ու­ղե­ղա­պա­տյան­նե­րում (Ա­ղյու­սակ 5)։

­Հի­վանդ­նե­րի տա­րի­քը տա­տան­վել է 18-84 տա­րե­կա­նի սահ­ման­նե­րում, միջ­նակ (մե­դի­ան) տա­րի­քը ե­ղել է 54.5 տա­րե­կան (Ա­ղյու­սակ 6)։ Հի­վանդ­նե­րի ա­ռա­վե­լա­գույն քա­նա­կը դիտ­վել է 50-59 տա­րե­կան խմ­բում՝ 80 հո­գի (27.21%)։ Ը­նդ­հա­նուր առ­մամբ հի­վանդ­նե­րի կե­սից ա­վե­լին ե­ղել է 50-69 տա­րե­կան խմ­բե­րում՝ 152 հո­գի (51.7%)։

 

Ա­ղյու­սակ 4. Բո­լոր հի­վանդ­նե­րի բաշ­խումն ը­ստ կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գու­մում ու­ռուց­քի ա­նա­տո­մի­ա­կան տե­ղա­կայ­ման

Տե­ղա­կա­յում

n

%*

Գլ­խու­ղե­ղի քուն­քային բիլթ

103

35.03

Ու­ղե­ղա­պա­տյան

47

15.99

Գլ­խու­ղե­ղի ճա­կա­տային բիլթ

43

14.63

Գլ­խու­ղե­ղի գա­գա­թային բիլթ

28

9.52

Գլ­խու­ղեղ այլ**

25

8.50

Գան­գու­ղե­ղային նյարդ

13

4.42

Ու­ղե­ղիկ

11

3.74

Գլ­խու­ղե­ղի ծոծ­րա­կային բիլթ

9

3.06

Ու­ղե­ղա­բուն

5

1.70

Հի­պո­ֆիզ

4

1.36

Գլ­խու­ղե­ղի փո­րոք

3

1.02

Գան­գըմ­պա­նային ծո­րան

3

1.02

Ընդ­հա­նուր

294

100.00

*Ըստ հան­դիպ­ման հա­ճա­խա­կա­նու­թյան նվազ­ման:

**Գլ­խու­ղե­ղում ցր­ված մի քա­նի օ­ջախ­ներ ու­նե­ցող ու­ռուցք­ներ, ի­նչ­պի­սիք են կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գի լիմ­ֆո­մա­նե­րը և հս­կա գլի­ո­մա­նե­րը, ո­րոնք գրա­վում են ամ­բողջ կի­սա­գուն­դը։

 

Ա­ղյու­սակ 5. Կենտ­րո­նա­կան նյար­դային հա­մա­կար­գի ու­ռուցք­նե­րի բաշ­խումն ը­ստ բնույ­թի և ա­նա­տո­մի­ա­կան տե­ղա­կայ­ման

Ու­ռուց­քի բնույթ

Տե­ղա­կա­յում

n

%*

Բա­րո­րակ

Ու­ղե­ղա­պա­տյան

43

64.18

Գան­գու­ղե­ղային նյարդ (շ­վա­նո­մա)

13**

19.40

Հի­պո­ֆիզ

4

5.97

Այլ

4

5.97

Գան­գըմ­պա­նային ծո­րան

3

4.48

Ընդ­հա­նուր

67

100.00

Չա­րո­րակ

Գլ­խու­ղե­ղի քուն­քային բիլթ

103

45.37

Գլ­խու­ղե­ղի ճա­կա­տային բիլթ

42

18.50

Գլ­խու­ղե­ղի գա­գա­թային բիլթ

28

12.33

Գլ­խու­ղեղ այլ***

22

9.69

Ու­ղե­ղիկ

11

4.85

Գլ­խու­ղե­ղի ծոծ­րա­կային բիլթ

9

3.96

Ու­ղե­ղա­բուն

5

2.20

Ու­ղե­ղա­պա­տյան

4

1.76

Գլ­խու­ղե­ղի փո­րոք

3

1.32

Ընդ­հա­նուր

227

100.00

*Ըստ հան­դիպ­ման հա­ճա­խա­կա­նու­թյան նվազ­ման:

**Լ­սո­ղա­կան (VIII) նյարդ՝ 8, մնա­ցած նյար­դեր՝ 5:

***Գլ­խու­ղե­ղում ցր­ված մի քա­նի օ­ջախ­ներ ու­նե­ցող ու­ռուցք­ներ, ի­նչ­պի­սիք են ԿՆՀ լիմ­ֆո­մա­նե­րը և հս­կա գլի­ո­մա­նե­րը, ո­րոնք գրա­վում են ամ­բողջ կի­սա­գուն­դը։

 

Հի­վանդ­ներն ը­ստ սե­ռի բաշխ­վել են գրե­թե հա­վա­սա­րա­պես՝ 49.32% (n = 145) ա­րա­կան և 50.68% (n = 149) ի­գա­կան սե­ռի։ Սա­կայն ու­ղե­ղա­թա­ղան­թային ծագ­ման ու­ռուցք­նե­րով հի­վանդ­նե­րի խմ­բում կին/տ­ղա­մարդ փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը ե­ղել է 2/1 (Ա­ղյու­սակ 7)։ Ու­ղե­ղա­թա­ղան­թային ծա­գում ու­նե­ցող ու­ռուցք­նե­րով պա­ցի­ենտ­նե­րի մոտ այս փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը տա­րի­քի հետ մե­ծա­ցել է. 50 տա­րե­կա­նից հե­տո այն կազ­մել է 3/1, ի­սկ 60 տա­րե­կա­նից բարձր խմ­բում՝ 4/1։

­Հի­վանդ­նե­րի ը­նդ­հա­նուր վի­ճա­կը գնա­հատ­վել է Կար­նոֆս­կու սանդ­ղա­կով (ԿՍ)։ Բո­լոր հի­վանդ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 50-90)։ Ու­ղե­ղա­թա­ղան­թային ծա­գում ու­նե­ցող ու­ռուցք­նե­րով պա­ցի­ենտ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։ Գլի­ալ ծա­գում ու­նե­ցող ու­ռուցք­նե­րով պա­ցի­ենտ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 50-90)։

­Բարձր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան

(High Grade) գլի­ալ ծա­գում ու­նե­ցող

ու­ռուցք­ներ (տե՛ս Ա­ղյու­սակ 8)

­Հե­տա­գա վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծու­թյան հա­մար նպա­տա­կա­հար­մար է գտն­վել բո­լոր գլի­ոբ­լաս­տո­մա­նե­րը և բարձր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան (High Grade) գլի­ո­մա­նե­րը խմ­բա­վո­րել մեկ ը­նդ­հա­նուր խմ­բում, ո­րը կազ­մել է 107 հի­վանդ։

Այս հի­վանդ­նե­րից ըն­դա­մե­նը 3-ը նախ­կի­նում ստա­ցել են ի­ո­նաց­նող ճա­ռա­գայ­թում (գ­լի­ալ ծագ­ման ու­ռուցք­նե­րի ա­ռա­ջաց­ման մի­ակ հս­տակ ա­պա­ցուց­ված պատ­ճա­ռը) այլ ախ­տա­բա­նու­թյուն­նե­րի բուժ­ման ժա­մա­նակ։ Այս խմ­բում հի­վանդ­նե­րի բաշ­խումն ը­ստ սե­ռի ե­ղել է հետ­ևյալ կերպ՝ 45 կին և 62 տղա­մարդ։ Միջ­նակ տա­րի­քը ե­ղել է 58 տա­րե­կան (մի­ջա­կայք` 24-81)։ Պա­ցի­ենտ­նե­րից 83-ի տա­րի­քը ե­ղել է 65 տա­րե­կա­նից ցածր, ի­սկ մնա­ցած 24-ի­նը՝ 65 կամ ա­վե­լի։

Ի­զո­ցիտ­րատ դե­հիդ­րո­գե­նա­զային (Isocitrate dehydrogenase, IDH) 1/2 գե­նի մու­տա­ցի­ան ո­րոշ­ված է ե­ղել 23 (8 հո­գու մոտ մու­տաց­ված, ի­սկ 15-ի մոտ՝ «­վայ­րի տի­պի» [wild type]) հի­վան­դի մոտ (մեծ մա­սը՝ 21 հո­գի, 2021 թվա­կա­նից հե­տո, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է այն փաս­տով, որ մինչև այդ տա­րին Ա­ՀԿ դա­սա­կար­գումն ախ­տո­րոշ­ման հաս­տատ­ման հա­մար IDH 1/2 գե­նի մու­տա­ցի­այի ո­րո­շու­մը պար­տա­դիր չէր)։ O6-մե­թիլ­գո­ւա­նի­դին-ԴՆԹ մե­թիլտ­րանս­ֆե­րազ (O6-methylguanine–DNA methyltransferase, MGMT) պրո­մո­տո­րի կար­գա­վի­ճա­կը ո­րոշ­ված է ե­ղել ըն­դա­մե­նը 5 հո­գու մոտ (2՝ մե­թի­լաց­ված, 3՝ չմե­թի­լաց­ված)։

ՄՌՇ քն­նու­թյամբ ո­րոշ­ված ու­ռուց­քի չա­փը ե­ղել է <5 սմ 45.8% դեպ­քե­րում, 5-10 սմ՝ 52.3% դեպ­քե­րում, և >10 սմ` 1.9% դեպ­քե­րում։

­Հի­վանդ­նե­րի 47.7%-ի մոտ (n = 51) կա­տար­վել է ու­ռուց­քի ամ­բող­ջա­կան, 35.5%-ի մոտ (n = 38)՝ ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում, ի­սկ 16.8%-ին (n = 18) վի­րա­հա­տա­կան բու­ժում ը­նդ­հան­րա­պես չի կա­տար­վել։ Ը­նդ ո­րում ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում կա­տար­ված պա­ցի­ենտ­նե­րի 63%-ի մոտ ու­ռուց­քը ե­ղել է <5 սմ և տե­ղա­կայ­ված է ե­ղել քուն­քային բլ­թե­րում։ Ան­վի­րա­հա­տե­լի 18 հո­գու մոտ ու­ռուց­քը հիմ­նա­կա­նում ե­ղել է ա­վե­լի քան 5 սմ, տե­ղա­կայ­ված կամ նե­րա­ճած է ե­ղել ԿՆՀ կեն­սա­կան կար­ևոր կենտ­րոն­ներ (ու­ղե­ղա­բուն, բր­տա­մար­մին, ներ­քին պա­տիճ, ար­տա­քին պա­տիճ, տե­սա­թումբ, հա­ղորդ­չա­կան ու­ղի­ներ), որ­տեղ վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյու­նը կհան­գեց­ներ այն­պի­սի բար­դու­թյուն­նե­րի, ի­նչ­պի­սիք են խոր նյար­դա­բա­նա­կան դե­ֆի­ցի­տը կամ մինչև ի­սկ կյան­քի հետ ան­հա­մա­տե­ղե­լի ի­րա­վի­ճակ­նե­րը։ Այս պա­ցի­ենտ­նե­րը ստա­ցել են մի­այն ՃԹ (n = 7) կամ քի­մի­ա­ճա­ռա­գայ­թային բու­ժում՝ ՔՃԲ (n = 11)։­

Այս­պի­սով, հի­վանդ­նե­րի 83.1%-ի (n = 89) բու­ժու­մը սկս­վել է վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյու­նից (ար­մա­տա­կան կամ ոչ ար­մա­տա­կան)։ Վի­րա­հատ­ված հի­վանդ­նե­րից 66-ը (74.2%) որ­պես ա­դյու­վանտ բու­ժում ստա­ցել են ՔՃԲ, 21-ը (23.6%)՝ ՃԹ, ի­սկ 2 հո­գի (2.2%) ա­դյու­վանտ բու­ժում չի ստա­ցել։ Հա­մակց­ված քի­մի­ա­թե­րա­պի­ա ստա­ցած բո­լոր հի­վանդ­նե­րի մոտ քի­մի­ա­թե­րապև­տիկ դե­ղո­րայ­քը ե­ղել է թե­մո­զո­լո­մի­դը։ Նրանք ստա­ցել են նաև ա­դյու­վանտ թե­մո­զո­լո­միդ (6-12 ա­միս)։ Բարձր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան (High Grade) գլի­ալ ծագ­ման ու­ռուցք­նե­րով հի­վանդ­նե­րի միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 50-90)։ Ու­ռուց­քի ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում տա­րած պա­ցի­ենտ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 90 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90), ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում տա­րած­նե­րի մոտ՝ 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90), ի­սկ չվի­րա­հատ­ված­նե­րի մոտ՝ 70 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 50-80)։ Գլ­խու­ղե­ղում ու­ռուց­քը տե­ղա­կայ­ված է ե­ղել քուն­քային բլ­թում (44.8%, n = 48), ճա­կա­տային բլ­թում (22.5%, n = 24), գա­գա­թային բլ­թում (12.2%, n = 13), ծոծ­րա­կային բլ­թում (3.7%, n = 4), ու­ղե­ղի­կում (2.8%, n = 3) կամ այ­լուր (14%, n = 15)։ Վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո ա­ռա­ջին 72 ժամ­վա ըն­թաց­քում գլ­խու­ղե­ղի ՄՌՇ կա­տար­վել է 16 (14.9%) հո­գու մոտ:

Հի­վանդ­նե­րի 68.6%-ը (n = 72) ստա­ցել է Ե­ԿՃԹ, ի­սկ 31.4%-ը (n = 33)՝ ԿԻՃԹ։

Վի­րա­հա­տու­թյան և ՃԹ միջև ըն­կած միջ­նակ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը կազ­մել է 30 օր (մի­ջա­կայք` 12-117)։ ՃԹ դո­զան հիմ­նա­կա­նում ե­ղել է 60 Գր (մի­ջա­կայք` 45-66)։ Բա­ցա­ռու­թյուն են կազ­մել այն դեպ­քե­րը, ե­րբ ու­ռուց­քը տե­ղա­կայ­ված է ե­ղել ու­ղե­ղաբ­նում։ ՃԹ միջ­նակ տևո­ղու­թյու­նը ե­ղել է 44 օր (մի­ջա­կայք` 20-71)։ Ճա­ռա­գայթ­ման ծա­վա­լը 92.3% (n = 97) դեպ­քե­րում հա­մա­պա­տաս­խա­նել է Ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­այի ու­ռուց­քա­բա­նա­կան խմ­բի (Radiation Therapy Oncology Group, RTOG) ու­ղե­ցույ­ցին: Ի­սկ 7.7% (n = 8) դեպ­քե­րում, հաշ­վի առ­նե­լով ու­ռուց­քի մեծ ծա­վա­լը և հնա­րա­վոր նե­րու­ղե­ղային մե­տաս­տա­զա­վոր­ման ռիս­կը, ՃԹ-ն կա­տար­վել է եր­կու փու­լով. 1-ին փու­լում ամ­բողջ գլ­խու­ղե­ղի ճա­ռա­գայ­թում, ի­սկ 2-ր­դում՝ ու­ռուց­քային շր­ջա­նի ճա­ռա­գայ­թում փոք­րաց­ված դաշ­տե­րով (boost)։

­

Ցածր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան (Low Grade) գլի­ալ ծա­գում ու­նե­ցող ու­ռուցք­ներ (տե՛ս Ա­ղյու­սակ 9)

­Հա­ջորդ խումբն են կազ­մում ցածր ագ­րե­սի­վու­թյան գլի­ո­մա­նե­րը (Low Grade Glioma)՝ 39 դեպք, ո­րոնց մե­ծա­մաս­նու­թյու­նը ե­ղել են Ա­ՀԿ Grade 2 ա­ստ­րո­ցի­տո­մա­նե­րը (n = 35)։

Տ­վյալ խմ­բում IDH 1/2 գե­նի մու­տա­ցի­ան ո­րոշ­ված է ե­ղել ըն­դա­մե­նը 9 հո­գու մոտ։

Այս խմ­բում ը­նդ­գրկ­ված պա­ցի­ենտ­ներն ը­ստ սե­ռի բաշխ­վել են հետ­ևյալ կերպ՝ տղա­մարդ 15, կին 24։ Միջ­նակ տա­րի­քը ե­ղել է 53 տա­րե­կան (մի­ջա­կայք` 19-72)։ Բու­ժա­ռու­նե­րից 33-ի տա­րի­քը ե­ղել է 65 տա­րե­կա­նից ցածր, ի­սկ 6-ի­նը՝ 65 կամ ա­վել տա­րե­կան։

Ըստ գլ­խու­ղե­ղում ա­նա­տո­մի­ա­կան տե­ղա­կայ­ման՝ բաշ­խու­մը ե­ղել է հետ­ևյալ կերպ. քուն­քային բիլթ՝ 53.8% (n = 21), ճա­կա­տային բիլթ` 15.4% (n = 6),
գա­գա­թային բիլթ` 10.2% (n = 4), ծոծ­րա­կային բիլթ`
2.6% (n = 1), ու­ղե­ղիկ` 2.6% (n = 1), այլ` 15.4% (n = 6)։

Այս խմ­բում ը­նդ­գրկ­ված պա­ցի­ենտ­նե­րի 74.4%-ի (n = 29) բու­ժու­մը սկս­վել է վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյու­նից, ո­րից ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում կա­տար­վել է 35.9%-ին (n = 14), ի­սկ 38.5%-ին (n = 15 հի­վանդ)՝ ոչ ամ­բող­ջա­կան։ Հի­վանդ­նե­րի մնա­ցած 25.6%-ին (n = 10) վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն չի կա­տար­վել։ Վի­րա­հատ­ված 29 պա­ցի­ենտ­նե­րից 25-ը ստա­ցել են ա­դյու­վանտ բու­ժում, այդ թվում՝ 20-ը ստա­ցել է ՃԹ, ի­սկ 5՝ ՔՃԲ։ Չվի­րա­հատ­ված պա­ցի­ենտ­նե­րը ստա­ցել են ՃԹ (n = 6) կամ ՔՃԲ (n = 4)։

ՄՌՇ քն­նու­թյամբ ո­րոշ­ված ու­ռուց­քի չա­փը ե­ղել է <5 սմ 56.4% դեպ­քե­րում, 5-10 սմ` 38.5% դեպ­քե­րում, >10 սմ՝ 5.1% դեպ­քե­րում։ Հա­մակց­ված քի­մի­ա­թե­րա­պի­ա ստա­ցած պա­ցի­ենտ­նե­րի մոտ քի­մի­ա­թե­րապև­տիկ դե­ղո­րայ­քը ե­ղել է թե­մո­զո­լո­մի­դը։ Նրանք ստա­ցել են նաև ա­դյու­վանտ թե­մո­զո­լո­միդ (6-12 ա­միս)։

Հի­վանդ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 ­մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։ Ու­ռուց­քի ամ­բող­ջա­կան մաս­նա­հատ­ման են­թարկ­ված պա­ցի­ենտ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 90 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 70-90), ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հատ­ման են­թարկ­ված­նե­րի մոտ՝ 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 70-90), ի­սկ չվի­րա­հատ­ված­նե­րի մոտ՝ 70 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։

Վի­րա­հա­տու­թյան և ՃԹ միջև ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի մե­դի­ա­նը կազ­մել է 49 օր (մի­ջա­կայք` 65-213)։ 28 պա­ցի­ենտ ստա­ցել է Ե­ԿՃԹ, ի­սկ 7-ը՝ ԿԻՃԹ: 8 հո­գի ստա­ցել է 54 Գր գու­մա­րային օ­ջա­խային դո­զա (ԳՕԴ), ի­սկ 17 հո­գի՝ 60.0 Գր ԳՕԴ։ ՃԹ մե­դի­ան տևո­ղու­թյունն ե­ղել է 43 օր (մի­ջա­կայք` 40-64)։ Ճա­ռա­գայթ­ման ծա­վա­լը բո­լո­րի մոտ հա­մա­պա­տաս­խա­նել է RTOG ու­ղե­ցույ­ցին։

 

ԱՀԿ Grade 3 ա­ստ­րո­ցի­տո­մա­ներ (տե՛ս Ա­ղյու­սակ 10)

­Հի­վանդ­նե­րի հա­ջորդ խում­բը կազ­մել են Ա­ՀԿ Grade 3 ա­ստ­րո­ցի­տո­մա­նե­րով 33 բու­ժա­ռու­նե­րը, ո­րոնց միջ­նակ տա­րի­քը ե­ղել է 54 տա­րե­կան (մի­ջա­կայք` 19-67)։ Նրան­ցից 30-ի տա­րի­քը ե­ղել է մինչև 65 տա­րե­կան, ի­սկ մնա­ցած 3-ի­նը՝ 65 կամ ա­վե­լի տա­րե­կան։

Այս խմ­բում հի­վանդ­նե­րի բաշ­խումն ը­ստ սե­ռի ե­ղել է հետ­ևյալ կերպ. 13 կին և 20 տղա­մարդ։

IDH 1/2 գե­նի մու­տա­ցի­ան ո­րոշ­ված է ե­ղել ըն­դա­մե­նը 2 դեպ­քում։ ՄՌՇ քն­նու­թյամբ ո­րոշ­ված ու­ռուց­քի չա­փը ե­ղել է <5 սմ 27.3% դեպ­քե­րում, և 5-10 սմ՝ 72.7% դեպ­քե­րում։

32 պա­ցի­են­տի (97.0%) բու­ժու­մը սկս­վել է վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյու­նից։ Ը­նդ ո­րում, ու­ռուց­քի ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում հնա­րա­վոր է ե­ղել կա­տա­րել 19 հո­գու մոտ (վի­րա­հա­տու­թյան են­թարկ­ված­նե­րի 59.4%), ի­սկ 13 պա­ցի­են­տի (40.6%) կա­տար­վել է ու­ռուց­քի ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում։ Վեր­ջին­նե­րիս մոտ ու­ռուց­քը հիմ­նա­կա­նում տե­ղա­կայ­ված է ե­ղել քուն­քային բլ­թե­րում և չա­փը ե­ղել է 5-10 սմ։ Մի­ակ չվի­րա­հատ­ված պա­ցի­են­տին (3.0%) կա­տար­վել է ՔՃԲ։ Վի­րա­հա­տու­թյան են­թարկ­ված պա­ցի­ենտ­նե­րից 28-ը (վի­րա­հա­տու­թյուն­նե­րի 87.5%) ստա­ցել է ա­դյու­վանտ բու­ժում. 12-ը՝ ա­դյու­վանտ ՃԹ, ի­սկ 16-ը՝ ա­դյու­վանտ ՔՃԲ։ Մնա­ցած 4 վի­րա­հատ­ված­ներն ա­դյու­վանտ բու­ժում չեն ստա­ցել։ Հա­մակց­ված քի­մի­ա­թե­րա­պի­ա ստա­ցած բո­լոր հի­վանդ­նե­րի մոտ քի­մի­ա­թե­րապև­տիկ դե­ղո­րայ­քը ե­ղել է թե­մո­զո­լո­մի­դը։ Նրանք ստա­ցել են նաև ա­դյու­վանտ թե­մո­զո­լո­միդ (6-12 ա­միս)։

Հի­վանդ­նե­րի միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։ Ու­ռուց­քի ի­նչ­պես ամ­բող­ջա­կան, այն­պես էլ ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում տա­րած պա­ցի­ենտ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։ Վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյան չեն­թարկ­ված մի­ակ պա­ցի­են­տի ԿՍ-ն ե­ղել է 70 մի­ա­վոր։

Գլ­խու­ղե­ղում ու­ռուց­քը տե­ղա­կայ­ված է ե­ղել քուն­քային բլ­թում՝ 54.6% (n = 18), գա­գա­թային բլ­թում՝ 21.2% (n = 7), ճա­կա­տային բլ­թում՝ 18.2% (n = 6), ծոծ­րա­կային բլ­թում` 3.0% (n = 1) կամ այ­լուր՝ 3.0% (n = 1)։

27 (93.1%) պա­ցի­ենտ ստա­ցել է Ե­ԿՃԹ, ի­սկ 2-ը (6.9%)՝ ԿԻՃԹ։ Վի­րա­հա­տու­թյան և ՃԹ միջև ըն­կած միջ­նակ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ե­ղել է 34 օր (մի­ջա­կայք` 12-97)։ ՃԹ դո­զան հիմ­նա­կա­նում ե­ղել է 60 Գր։ ՃԹ միջ­նակ տևո­ղու­թյու­նը ե­ղել է 45 օր (մի­ջա­կայք` 40-64)։ Ճա­ռա­գայթ­ման ծա­վա­լը բո­լոր բու­ժա­ռու­նե­րի մոտ հա­մա­պա­տաս­խա­նել է RTOG ու­ղե­ցույ­ցին։

­

ԱՀԿ Grade 2 և Grade 3 օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա­ներ (տե՛ս Ա­ղյու­սակ 11)­

ԱՀԿ Grade 2 (n = 19) և Grade 3 (n = 8) օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա ախ­տո­րոշ­վել է 27 բու­ժա­ռո­ւի մոտ, ո­րոնց միջ­նակ տա­րի­քը ե­ղել է 45 տա­րե­կան (մի­ջա­կայք` 18-84)։

Այս խմ­բում հի­վանդ­նե­րի բաշ­խումն ը­ստ սե­ռի ե­ղել է հետ­ևյալ կերպ. 13 կին և 14 տղա­մարդ։

IDH 1/2 գե­նի մու­տա­ցի­ան և 1p/19q կո­դե­լե­ցի­ան ո­րոշ­ված է ե­ղել 10 հո­գու մոտ։

ՄՌՇ քն­նու­թյամբ ո­րոշ­ված ու­ռուց­քի չա­փը 44.4% դեպ­քե­րում ե­ղել է <5 սմ, 48.2% դեպ­քե­րում` 5-10 սմ, ի­սկ 7.4% դեպ­քե­րում՝ >10 սմ։

25 պա­ցի­են­տի (92.6%) բու­ժու­մը սկս­վել է վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյու­նից։ Օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մայի ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում հնա­րա­վոր է ե­ղել կա­տա­րել 20 հո­գու (վի­րա­հատ­ված­նե­րի 80.0%), ի­սկ 5 պա­ցի­են­տի (վի­րա­հատ­ված­նե­րի 20.0%) կա­տար­վել է ու­ռուց­քի ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հաո­տում։ Վեր­ջին­նե­րիս մոտ ու­ռուց­քը հիմ­նա­կա­նում տե­ղա­կայ­ված է ե­ղել քուն­քային բլ­թում և ե­ղել է 5-10 սմ չա­փի։ Վի­րա­հա­տու­թյան չեն­թարկ­ված 2 պա­ցի­ենտ­նե­րից (7.4%) մե­կը ստա­ցել է ՔՃԲ, ի­սկ մյու­սը՝ ՃԹ։ Վի­րա­հա­տու­թյան են­թարկ­ված պա­ցի­ենտ­նե­րից 16-ը (վի­րա­հատ­ված­նե­րի 64.0%) ստա­ցել է ա­դյու­վանտ բու­ժում, այդ թվում՝ կե­սը ա­դյու­վանտ ՃԹ (n = 8), ի­սկ մյուս կե­սը՝ ա­դյու­վանտ ՔՃԲ (n = 8)։ Մնա­ցած 9 վի­րա­հատ­ված բու­ժա­ռու­ներն ա­դյու­վանտ բու­ժում չեն ստա­ցել։ Հա­մակց­ված քի­մի­ա­թե­րա­պի­ա ստա­ցած բո­լոր հի­վանդ­նե­րի մոտ քի­մի­ա­թե­րապև­տիկ դե­ղո­րայ­քը ե­ղել է թե­մո­զո­լո­մի­դը։ Այս պա­ցի­ենտ­նե­րը ստա­ցել են նաև ա­դյու­վանտ թե­մո­զո­լո­միդ (6-12 ա­միս)։

­Հի­վանդ­նե­րի միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 90 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։ Ու­ռուց­քի ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում տա­րած պա­ցի­ենտ­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 90 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90), ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում տա­րած­նե­րի մոտ՝ 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 80-90), ի­սկ չվի­րա­հա­տա­ված 2 բու­ժա­ռու­նե­րի մոտ՝ 70-ա­կան մի­ա­վոր։

Ու­ռուց­քը տե­ղա­կայ­ված է ե­ղել քուն­քային (55.56%, n = 15), ճա­կա­տային (18.52%, n = 5), գա­գա­թային (14.81%, n = 4 ) կամ ծոծ­րա­կային (11.11%, n = 3) բլ­թե­րում:

11 (61.1%) պա­ցի­ենտ ստա­ցել է Ե­ԿՃԹ, ի­սկ 7-ը (38.9%)՝ ԿԻՃԹ։ Վի­րա­հա­տու­թյան և ՃԹ միջև ըն­կած միջ­նակ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ե­ղել է 39.5 օր (մի­ջա­կայք` 15-210)։ ՃԹ դո­զայի մե­դի­ա­նը ե­ղել է 60 Գր (մի­ջա­կայք` 40.5-60), ի­սկ ՃԹ մե­դի­ան տևո­ղու­թյու­նը՝ 43 օր (մի­ջա­կայք` 19-71)։ Ճա­ռա­գայթ­ման ծա­վա­լը բո­լոր դեպ­քե­րում հա­մա­պա­տաս­խա­նել է RTOG ու­ղե­ցույ­ցին։

 

Ու­ղե­ղա­թա­ղան­թային ծա­գում ու­նե­ցող ու­ռուցք­ներ (տե՛ս Ա­ղյու­սակ 12)­

Ու­ղե­ղա­թա­ղան­թային ծագ­ման ու­ռուցք­նե­րը կազ­մում են հա­ջորդ մեծ խում­բը՝ ը­նդ­գր­կե­լով 47 պա­ցի­ենտ։ Ը­ստ հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րե­րի հի­վանդ­նե­րը բաշխ­վել են հետ­ևյալ կերպ՝ Ա­ՀԿ Grade 1 մե­նին­գի­ո­մա­ներ՝ 30 պա­ցի­ենտ (63.8%), Ա­ՀԿ Grade 2 մե­նին­գի­ո­մա­ներ՝ 13 պա­ցի­ենտ (27.7%) և Ա­ՀԿ Grade 3 մե­նին­գի­ո­մա­ներ՝ 4 պա­ցի­ենտ (8.5%)։

Պա­ցի­ենտ­նե­րի միջ­նակ տա­րի­քը կազ­մել է 53 տա­րե­կան (մի­ջա­կայք` 28-72)։

Ըստ սե­ռի բաշ­խու­մը ե­ղել է հետ­ևյալ կերպ՝ 30 կին և 17 տղա­մարդ (գ­րե­թե 2/1 փոխ­հա­րա­բե­րու­թյամբ)։ Այս փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը տա­րի­քի հետ մե­ծա­ցել է։ 50 տա­րե­կա­նից հե­տո այն կազ­մել է մոտ 3/1, ի­սկ 60 տա­րե­կա­նից բարձր խմ­բում՝ 4/1։

ՄՌՇ քն­նու­թյամբ ո­րոշ­ված ու­ռուց­քի չա­փը ե­ղել է <3 սմ 11 հի­վան­դի մոտ (23.4%), 3-5 սմ՝ 22 (46.8%) և >5 սմ՝ 14 (29.8%) հի­վան­դի մոտ։

ԱՀԿ Grade 1 մե­նին­գի­ո­մա­նե­րով 30 պա­ցի­են­տից 13-ի (43.3%) բու­ժու­մը սկս­վել է վի­րա­հա­տու­թյու­նից։ Ու­ռուցքն ամ­բող­ջա­պես հնա­րա­վոր է ե­ղել մաս­նա­հա­տել 5 հո­գու մոտ (վի­րա­հատ­ված­նե­րի 38.4%), ի­սկ 8 պա­ցի­են­տի (61.6%) մոտ կա­տար­վել է ու­ռուց­քի ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հաո­տում։ Վի­րա­հա­տու­թյան չեն­թարկ­ված 17 պա­ցի­ենտ­նե­րը ստա­ցել են ՃԹ։ Վի­րա­հա­տու­թյան են­թարկ­ված 13 պա­ցի­ենտ­նե­րից 7-ը ստա­ցել են ա­դյու­վանտ ՃԹ։­

ԱՀԿ Grade 2 և Grade 3 մե­նին­գի­ո­մա­նե­րով բո­լոր 17 պա­ցի­ենտ­նե­րի բու­ժու­մը սկս­վել է վի­րա­հա­տու­թյու­նից։ Ու­ռուցքն ամ­բող­ջա­պես հնա­րա­վոր է ե­ղել մաս­նա­հա­տել 8 հո­գու մոտ (վի­րա­հատ­ված­նե­րի 47.1%), ի­սկ 9 պա­ցի­են­տի (52.9%) մոտ կա­տար­վել է ու­ռուց­քի ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում։ Այս 17 վի­րա­հատ­ված­նե­րից 7-ը ստա­ցել են ա­դյու­վանտ ՃԹ։­

Ու­ղե­ղա­թա­ղան­թային ծագ­ման ու­ռուցք­նե­րով հի­վանդ­նե­րի միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։ Ու­ռուց­քի ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում տա­րած բու­ժա­ռու­նե­րի մոտ միջ­նակ ԿՍ-ն ե­ղել է 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 80-90), ի­սկ ոչ ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում տա­րած և չվի­րա­հատ­ված բու­ժա­ռու­նե­րի մոտ՝ 80 մի­ա­վոր (մի­ջա­կայք` 60-90)։

Պա­ցի­ենտ­նե­րի 35.5%-ը ստա­ցել է Ե­ԿՃԹ, ի­սկ 64.5%-ը՝ ԿԻՃԹ։ Վի­րա­հա­տու­թյան և ՃԹ միջև ըն­կած միջ­նակ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ե­ղել է 66.5 օր (մի­ջա­կայք` 21-190)։ ՃԹ մե­դի­ան դո­զան ե­ղել է 54 Գր (մի­ջա­կայք` 50.4-60), ի­սկ ՃԹ մե­դի­ան տևո­ղու­թյու­նը՝ 43 օր (մի­ջա­կայք` 36-64)։

 

­Գան­գի հի­մի ու­ռուցք­ներ­

Այս խումբն ա­ռանձ­նաց­վել է՝ հաշ­վի առ­նե­լով ու­ռուցք­նե­րի ա­նա­տո­մի­ա­կան տե­ղա­կա­յու­մը՝ գան­գի հիմ։ Վեր­ջինս կազ­մում է գան­գի խո­ռո­չի հա­տա­կը և ա­ռանձ­նաց­նում է գլ­խու­ղե­ղը դի­մային գան­գից ու պա­րա­նո­ցի այլ ա­նա­տո­մի­ա­կան կա­ռույց­նե­րից։ Գան­գի հի­մը ա­նա­տո­մի­ա­կան բարդ տե­ղա­մաս է, որ­տեղ տե­ղա­կայ­ված են նյար­դային, ա­նո­թային և ներ­զա­տա­կան կա­ռույց­ներ։ Գան­գի հի­մի ու­ռուցք­նե­րը ներ­կա­յաց­նում են տար­բեր աս­տի­ճա­նի ագ­րե­սի­վու­թյան գո­յա­ցու­թյուն­նե­րի շատ տա­րա­սեռ խումբ։ Ա­մե­նա­տա­րած­ված հյուս­վա­ծա­բա­նա­կան տե­սակ­նե­րից են մե­նին­գի­ո­ման, հի­պո­ֆի­զի ա­դե­նո­ման, ա­կուս­տիկ նև­րո­ման (վես­տի­բու­լյար շվա­նո­մա), կրա­նի­ո­ֆա­րին­գի­ո­ման, գլո­մու­սային ու­ռուցք­նե­րը (պա­րա­գանգ­լի­ո­մա), քոր­դո­ման և խոնդ­րո­սար­կո­ման:

Այս տե­ղա­կայ­ման ու­ռուցք­նե­րը հա­րում են գան­գի հի­մի ա­նա­տո­մի­ա­կան կա­ռույց­նե­րին (հա­ճախ մի­ա­ժա­մա­նակ մի քա­նի­սին), ի­նչ­պի­սիք են տե­սո­ղա­կան նյար­դե­րը, դրանց խաչ­ված­քը, ու­ղե­ղա­բու­նը, ներ­քին ա­կան­ջը։ ՃԹ պլա­նա­վոր­ման բար­դու­թյու­նը կա­յա­նում է տվյալ կա­ռույց­նե­րի ճա­ռա­գայ­թային տա­նե­լի­ու­թյան շե­մը չգե­րա­զան­ցե­լու և միև­նույն ժա­մա­նակ ու­ռուց­քին ու­ռուց­քաս­պան չա­փա­բա­ժին հասց­նե­լու մեջ։

Այս խումբն ա­ռանձ­նաց­վել է՝ նաև հաշ­վի առ­նե­լով ճա­ռա­գայթ­ման եր­կու տեխ­նի­կա­նե­րի (Ե­ԿՃԹ, ԿԻՃԹ) սպե­ցի­ֆի­կու­թյու­նը դո­զի­մետ­րիկ հա­մե­մա­տու­թյան հա­մար։

Տ­վյալ հե­տա­զո­տու­թյան շր­ջա­նա­կում այս խմ­բում ը­նդ­գրկ­վել է 50 բու­ժա­ռու, ո­րոն­ցից 21 հո­գու ախ­տո­րո­շու­մը դր­վել է ախ­տա­հյուս­վա­ծա­բա­նա­կան քն­նու­թյան, ի­սկ 29-ի­նը՝ ՄՌՇ հի­ման վրա։

Ըստ ախ­տո­րոշ­ման՝ պա­ցի­ենտ­նե­րը բաշխ­վել են հետ­ևյալ կերպ. մե­նին­գի­ո­մա­ներ՝ 28 (ը­նդ ո­րում՝ Ա­ՀԿ Grade 1՝ n = 23, Ա­ՀԿ Grade 2՝ n = 4, Ա­ՀԿ Grade 3՝ n = 1), գան­գու­ղե­ղային նյար­դե­րից ա­ռա­ջա­ցած ու­ռուցք­ներ` 9 (այդ թվում՝ ա­կուս­տիկ նև­րո­մա՝ n = 8, այլ՝ n = 1), հի­պո­ֆի­զի ա­դե­նո­մա՝ 4, պա­րա­գանգ­լի­ո­մա՝ 3, կրա­նի­ո­ֆա­րին­գի­ո­մա՝ 3, քոր­դո­մա՝ 2, և հե­ման­գի­ո­պե­րի­ցի­տո­մա՝ 1։

ՄՌՇ քն­նու­թյամբ ո­րոշ­ված ու­ռուց­քի չա­փը ե­ղել է <3սմ 15 (30%), 3-5 սմ՝ 23 (46%) պա­ցի­են­տի և >5սմ՝ 12 (24%) պա­ցի­են­տի մոտ։

20 պա­ցի­են­տի բու­ժու­մը սկս­վել է վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյու­նից։ Մի­այն 3-ի (վի­րա­հատ­ված­նե­րի 15%-ը) մոտ է հնա­րա­վոր ե­ղել կա­տա­րել ու­ռուց­քի ամ­բող­ջա­կան մաս­նա­հա­տում։ Վի­րա­հատ­ված 20 պա­ցի­ենտ­նե­րից 13-ը ստա­ցել է ա­դյու­վանտ ՃԹ։ Վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյան չեն­թարկ­ված 30 պա­ցի­ենտ­նե­րը ստա­ցել են ՃԹ։

Պա­ցի­ենտ­նե­րի 34.9%-ը ստա­ցել է Ե­ԿՃԹ, ի­սկ 65.1%-ը՝ ԿԻՃԹ։ ՃԹ մե­դի­ան դո­զան ե­ղել է 54 Գր (մի­ջա­կայք՝ 50.4-60)։ ՃԹ ծա­վա­լը հա­մա­պա­տաս­խա­նել է RTOG ու­ղե­ցույ­ցին։ Ախ­տակրկ­նու­թյան կամ շա­րու­նակ­վող ա­ճի բու­ժու­մը ե­ղել է վի­րա­հա­տա­կան, ճա­ռա­գայ­թային կամ եր­կու­սի հա­մադ­րու­թյուն։

 

ԱՐԴՅՈՒՆՔ­ՆԵՐ

Ար­դյունք­նե­րի վերջ­նա­կան ամ­փո­փու­մը նա­խա­տես­վում է կա­տա­րել բո­լոր բու­ժա­ռու­նե­րի ա­ռն­վազն 1 տա­րի հս­կո­ղու­թյու­նից հե­տո՝ 2025 թվա­կա­նին։ Ծրագր­վում է հաշ­վար­կել ը­նդ­հա­նուր ապ­րե­լի­ու­թյու­նը, հի­վան­դու­թյու­նից ա­զատ ապ­րե­լի­ու­թյու­նը և ա­ռանց խո­րաց­ման ապ­րե­լի­ու­թյու­նը։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նախ­նա­կան ար­դյունք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը հու­սադ­րող է և չի զի­ջում հա­մաշ­խար­հային տվյալ­նե­րին։

 

ԵԶ­ՐԱ­ՀԱՆ­ԳՈՒՄ

Տ­վյալ հե­տա­զո­տու­թյան վերջ­նան­պա­տակն է օպ­տի­մա­լաց­նել ԿՆՀ տար­բեր ծագ­ման ու­ռուցք­նե­րի ճա­ռա­գայ­թային բուժ­ման մո­տե­ցում­նե­րը՝ հաշ­վի առ­նե­լով ու­ռուց­քի հյուս­վա­ծա­բա­նա­կան բնու­թագ­րե­րը, ստա­ցած բու­ժու­մը և կի­րառ­ված ՃԹ տեխ­նի­կան։ Նաև ա­կն­կալ­վում է, որ տվյալ­նե­րի ամ­փո­փու­մից հե­տո ստաց­ված ար­դյունք­նե­րի հի­ման վրա կո­րոշ­վեն ռիս­կի և կան­խո­րո­շիչ գոր­ծոն­ներ՝ բուժ­ման լա­վա­գույն մար­տա­վա­րու­թյունն ու ե­ղա­նակն ը­նտ­րե­լու նպա­տա­կով, ին­չը կներ­կա­յաց­վի մե­թո­դա­կան ձեռ­նար­կի տես­քով։

 

 

Գ­ՐԱ­ԿԱ­ՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Sung H, Ferlay J, Siegel RL et al. Global Cancer Statistics 2020: GLOBOCAN estimates of incidence and mortality worldwide for 36 cancers in 185 countries. CA Cancer J Clin. 2021;71(3):209-49
  2. NIH. NIH Statistics. NIH. Published online 2023, https://nih.am/am/statistical_yearbooks/165/am
  3. Ostrom QT, Price M, Neff C et al. CBTRUS statistical report: primary brain and other central nervous system tumors diagnosed in the United States in 2015-2019. Neuro Oncol. 2022;24(S5):v1-v95
  4. Marosi C, Hassler M, Roessler K et al. Meningioma. Crit Rev Oncol Hematol. 2008;67(2):153-71
  5. Banerjee J, Pääkkö E, Harila M et al. Radiation-induced meningiomas: a shadow in the success story of childhood leukemia. Neuro Oncol. 2009;11(5):543-9
  6. Umansky F, Shoshan Y, Rosenthal G et al. Radiation-induced meningioma. Neurosurg Focus. 2008;24(5):E7
  7. Braganza MZ, Kitahara CM, Berrington de González A et al. Ionizing radiation and the risk of brain and central nervous system tumors: a systematic review. Neuro Oncol. 2012;14(11):1316-24
  8. Kok JL, Teepen JC, van Leeuwen FE et al. Risk of benign meningioma after childhood cancer in the DCOG-LATER cohort: contributions of radiation dose, exposed cranial volume, and age. Neuro Oncol. 2019;21(3):392-403
  9. Bowers DC, Moskowitz CS, Chou JF et al. Morbidity and mortality associated with meningioma after cranial radiotherapy: a report from the childhood cancer survivor study. J Clin Oncol. 2017;35(14):1570-6
  10. Rosenblatt E, Barton M, Mackillop W et al. Optimal radiotherapy utilisation rate in developing countries: An IAEA study. Radiother Oncol. 2015;116(1):35-7
  11. De Pietro R, Zaccaro L, Marampon F et al. The evolving role of reirradiation in the management of recurrent brain tumors. J Neurooncol. 2023;164(2):271-86

 

 

 

Ա­ղյու­սակ 6. Հի­վանդ­նե­րի բաշ­խումն ը­ստ տա­րի­քի

Տա­րի­քը, տա­րե­կան

Բո­լո­րը

Գ­լի­ալ ծագ­ման

Ու­ղե­ղա­թա­ղան­թային ­ծագ­ման

n

%

n

%

n

%

18-29

27

9.18

15

7.28

1

2.13

30-39

32

10.88

18

8.74

6

12.77

40-49

63

21.43

43

20.87

14

29.79

50-59

80

27.21

60

29.13

12

25.53

60-69

72

24.49

56

27.18

12

25.53

70-79

17

5.79

12

5.83

2

4.26

80-89

3

1.02

2

0.97

-

-

Ընդ­հա­նուր

294

100.00

206

100.00

206

100.00

 

Ա­ղյու­սակ 7. Հի­վանդ­նե­րի բաշ­խումն ը­ստ սե­ռի

Սե­ռը

Բո­լո­րը

Գ­լի­ալ ծագ­ման

Ու­ղե­ղա­թա­ղան­թային ­ծագ­ման

n

%

n

%

n

%

Ա­րա­կան

145

49.32

111

53.88

17

36.17

Ի­գա­կան

149

50.68

95

46.12

30

63.83

Ըն­դա­մե­նը

294

100.00

206

100.00

47

100.00

 

Ա­ղյու­սակ 8. Բարձր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան (High Grade) գլի­ալ ծա­գում ու­նե­ցող ու­ռուցք­նե­րով հի­վանդ­նե­րի բնու­թագ­րե­րը

Բ­նու­թա­գիր

Խումբ

n

%

Սեռ

ա­րա­կան­

ի­գա­կան

62

45

57.94

42.06

Տա­րիք

<65 տա­րե­կան

≥65 տա­րե­կան

83

24

77.57

22.43

Ու­ռուց­քի տե­ղա­կա­յում

քուն­քային բիլթ

­ճա­կա­տային բիլթ

­գա­գա­թային բիլթ

­ծոծ­րա­կային բիլթ­

ու­ղե­ղիկ­

այլ

48

24

13

4

3

15

44.86

22.43

12.15

3.74

2.80

14.02

IDH (R132H) գե­նի մու­տա­ցի­ա

մու­տաց­ված

չ­մու­տաց­ված (wild type)

չս­տուգ­ված

8

15

84

7.48

14.02

78.50

MGMT պրո­մո­տո­րի կար­գա­վի­ճակ

մե­թի­լաց­ված

չ­մե­թի­լաց­ված

չս­տուգ­ված

2

3

102

1.87

2.80

95.33

Ու­ռուց­քի չափ

<5 սմ

5-10 սմ

>10 սմ

49

56

2

45.79

52.34

1.87

Վի­րա­հա­տա­կան մաս­նա­հա­տում

ամ­բող­ջա­կան­

ոչ ամ­բող­ջա­կան

­չի կա­տար­վել

51

38

18

47.66

35.51

16.82

Ս­տա­ցած ա­ռաջ­նային բու­ժում

վի­րա­հա­տու­թյուն+ՔՃԲ

­վի­րա­հա­տու­թյուն+ՃԹ

­վի­րա­հա­տու­թյուն

ՔՃԲ

ՃԹ

66

21

2

11

7

61.68

19.63

1.87

10.28

6.54

ՃԹ տեխ­նի­կա

ԵԿՃԹ

­ԿԻՃԹ

72

33

68.57

31.43

Այլ բնու­թագ­րեր

Մե­դի­ան

Մի­ջա­կայք

Տա­րիք, տա­րե­կան

58

24-81

Կար­նոֆս­կու սանդ­ղակ, մի­ա­վոր

80

50-90

Վի­րա­հա­տու­թյուն-ՃԹ մի­ջա­կայք, օր

30

12-117

ՃԹ դո­զա, Գր

60

45-66

ՃԹ տևո­ղու­թյուն, օր

44

20-71

ԵԿՃԹ` ե­ռա­չափ կոն­ֆոր­մալ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ԿԻՃԹ`­կար­գա­վոր­վող ին­տեն­սի­վու­թյամբ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՃԹ՝ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՔՃԲ՝ քի­մի­ա­ճա­ռա­գայ­թային բու­ժում, IDH՝ ի­զո­ցիտ­րատ դե­հիդ­րո­գե­նա­զային գեն, MGMT՝ O6-մե­թիլ­գո­ւա­նի­դին-ԴՆԹ մե­թիլտ­րանս­ֆե­րազ

 

Ա­ղյու­սակ 9. Ցածր աս­տի­ճա­նի չա­րո­րա­կու­թյան (Low Grade) գլի­ալ ծա­գում ու­նե­ցող ու­ռուցք­նե­րով հի­վանդ­նե­րի բնու­թագ­րե­րը

Բ­նու­թա­գիր

Խումբ

n

%

Սեռ

ա­րա­կան­

ի­գա­կան

15

24

38.46

61.54

Տա­րիք

<65 տա­րե­կան

≥65 տա­րե­կան

33

6

84.62

15.38

Ու­ռուց­քի տե­ղա­կա­յում

քուն­քային բիլթ

­ճա­կա­տային բիլթ

­գա­գա­թային բիլթ

­ծոծ­րա­կային բիլթ­

ու­ղե­ղիկ­

այլ

21

6

4

1

1

6

53.85

15.38

10.26

2.56

2.56

15.38

IDH (R132H) գե­նի մու­տա­ցի­ա

մու­տաց­ված

չ­մու­տաց­ված (wild type)

չս­տուգ­ված

4

5

30

10.26

12.82

76.92

MGMT պրո­մո­տո­րի կար­գա­վի­ճակ

մե­թի­լաց­ված

չ­մե­թի­լաց­ված

չս­տուգ­ված

1

0

38

2.56

0.00

97.44

Ու­ռուց­քի չափ

<5 սմ

5-10 սմ

>10 սմ

22

15

2

56.41

38.46

5.13

Վի­րա­հա­տա­կան մաս­նա­հա­տում

ամ­բող­ջա­կան­

ոչ ամ­բող­ջա­կան

­չի կա­տար­վել

14

15

10

35.90

38.46

25.64

Ս­տա­ցած ա­ռաջ­նային բու­ժում

վի­րա­հա­տու­թյուն+ՔՃԲ

­վի­րա­հա­տու­թյուն+ՃԹ

­վի­րա­հա­տու­թյուն

ՔՃԲ

ՃԹ

5

20

4

4

6

12.82

51.28

10.26

10.26

15.38

ՃԹ տեխ­նի­կա

ԵԿՃԹ

­ԿԻՃԹ

28

7

80.00

20.00

Այլ բնու­թագ­րեր

Մե­դի­ան

Մի­ջա­կայք

Տա­րիք, տա­րե­կան

43

19-72

Կար­նոֆս­կու սանդ­ղակ, մի­ա­վոր

80

60-90

Վի­րա­հա­տու­թյուն-ՃԹ մի­ջա­կայք, օր

49

65-213

ՃԹ դո­զա, Գր

60

54-60

ՃԹ տևո­ղու­թյուն, օր

43

40-64

ԵԿՃԹ` ե­ռա­չափ կոն­ֆոր­մալ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ԿԻՃԹ`­կար­գա­վոր­վող ին­տեն­սի­վու­թյամբ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՃԹ՝ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՔՃԲ՝ քի­մի­ա­ճա­ռա­գայ­թային բու­ժում, IDH՝ ի­զո­ցիտ­րատ դե­հիդ­րո­գե­նա­զային գեն, MGMT՝ O6-մե­թիլ­գո­ւա­նի­դին-ԴՆԹ մե­թիլտ­րանս­ֆե­րազ

 

Ա­ղյու­սակ 10. Ա­ՀԿ Grade 3 ա­ստ­րո­ցի­տո­մա­նե­րով պա­ցի­ենտ­նե­րի բնու­թագ­րե­րը

Բ­նու­թա­գիր

Խումբ

n

%

Սեռ

ա­րա­կան­

ի­գա­կան

20

13

60.61

39.39

Տա­րիք

<65 տա­րե­կան

≥65 տա­րե­կան

30

3

90.91

9.09

Ու­ռուց­քի տե­ղա­կա­յում

քուն­քային բիլթ

­ճա­կա­տային բիլթ

­գա­գա­թային բիլթ

­ծոծ­րա­կային բիլթ­

ու­ղե­ղիկ­

այլ

18

6

7

1

0

1

54.55

18.18

21.21

3.03

0.00

3.03

IDH (R132H) գե­նի մու­տա­ցի­ա

մու­տաց­ված

չ­մու­տաց­ված (wild type)

չս­տուգ­ված

2

0

31

6.06

0.00

93.94

MGMT պրո­մո­տո­րի կար­գա­վի­ճակ

մե­թի­լաց­ված

չ­մե­թի­լաց­ված

չս­տուգ­ված

0

0

33

0.00

0.00

100.00

Ու­ռուց­քի չափ

<5 սմ

5-10 սմ

>10 սմ

9

24

0

27.27

72.73

0.00

Վի­րա­հա­տա­կան մաս­նա­հա­տում

ամ­բող­ջա­կան­

ոչ ամ­բող­ջա­կան

­չի կա­տար­վել

19

13

1

57.58

39.39

3.03

Ս­տա­ցած ա­ռաջ­նային բու­ժում

վի­րա­հա­տու­թյուն+ՔՃԲ

­վի­րա­հա­տու­թյուն+ՃԹ

­վի­րա­հա­տու­թյուն

ՔՃԲ

ՃԹ

16

12

4

1

0

48.48

36.36

12.12

3.03

0.00

ՃԹ տեխ­նի­կա

ԵԿՃԹ

­ԿԻՃԹ

27

2

93.10

6.90

Այլ բնու­թագ­րեր

Մե­դի­ան

Մի­ջա­կայք

Տա­րիք, տա­րե­կան

54

19-67

Կար­նոֆս­կու սանդ­ղակ, մի­ա­վոր

80

60-90

Վի­րա­հա­տու­թյուն-ՃԹ մի­ջա­կայք, օր

34

12-97

ՃԹ դո­զա, Գր

60

54-60

ՃԹ տևո­ղու­թյուն, օր

45

40-64

ԵԿՃԹ` ե­ռա­չափ կոն­ֆոր­մալ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ԿԻՃԹ`­կար­գա­վոր­վող ին­տեն­սի­վու­թյամբ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՃԹ՝ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՔՃԲ՝ քի­մի­ա­ճա­ռա­գայ­թային բու­ժում, IDH՝ ի­զո­ցիտ­րատ դե­հիդ­րո­գե­նա­զային գեն, MGMT՝ O6-մե­թիլ­գո­ւա­նի­դին-ԴՆԹ մե­թիլտ­րանս­ֆե­րազ

 

Ա­ղյու­սակ 11. Օ­լի­գո­դենդ­րոգ­լի­ո­մա­նե­րով պա­ցի­ենտ­նե­րի բնու­թագ­րե­րը

Բ­նու­թա­գիր

Խումբ

n

%

Սեռ

ա­րա­կան­

ի­գա­կան

19

8

70.37

29.63

Ու­ռուց­քի տե­ղա­կա­յում

քուն­քային բիլթ

­ճա­կա­տային բիլթ

­գա­գա­թային բիլթ

­ծոծ­րա­կային բիլթ­

ու­ղե­ղիկ­

այլ

15

5

4

3

0

0

55.56

18.52

14.81

11.11

0.00

0.00

IDH (R132H) գե­նի մու­տա­ցի­ա

մու­տաց­ված

չ­մու­տաց­ված (wild type)

չս­տուգ­ված

10

0

17

37.04

0.00

62.96

1p/19q դե­լե­ցի­ա

հայտ­նա­բեր­ված

չս­տուգ­ված

10

17

37.04

62.96

Ու­ռուց­քի չափ

<5 սմ

5-10 սմ

>10 սմ

12

13

2

44.44

48.15

7.41

Վի­րա­հա­տա­կան մաս­նա­հա­տում

ամ­բող­ջա­կան­

ոչ ամ­բող­ջա­կան

­չի կա­տար­վել

20

5

2

74.07

18.52

7.41

Ս­տա­ցած ա­ռաջ­նային բու­ժում

վի­րա­հա­տու­թյուն+ՔՃԲ

­վի­րա­հա­տու­թյուն+ՃԹ

­վի­րա­հա­տու­թյուն

ՔՃԲ

ՃԹ

8

8

9

1

1

29.63

29.63

33.33

3.70

3.70

ՃԹ տեխ­նի­կա

ԵԿՃԹ

­ԿԻՃԹ

11

7

61.11

38.89

Այլ բնու­թագ­րեր

Մե­դի­ան

Մի­ջա­կայք

Տա­րիք, տա­րե­կան

45

18-84

Կար­նոֆս­կու սանդ­ղակ, մի­ա­վոր

90

60-90

Վի­րա­հա­տու­թյուն-ՃԹ մի­ջա­կայք, օր

39.5

15-210

ՃԹ դո­զա, Գր

60

40.5-60

ՃԹ տևո­ղու­թյուն, օր

43

19-71

ԵԿՃԹ` ե­ռա­չափ կոն­ֆոր­մալ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ԿԻՃԹ`­կար­գա­վոր­վող ին­տեն­սի­վու­թյամբ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՃԹ՝ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՔՃԲ՝ քի­մի­ա­ճա­ռա­գայ­թային բու­ժում, IDH՝ ի­զո­ցիտ­րատ դե­հիդ­րո­գե­նա­զային գեն

 

Ա­ղյու­սակ 12. Ու­ղե­ղա­թա­ղան­թային ծագ­ման ու­ռուցք­նե­րով հի­վանդ­նե­րի բնու­թագ­րե­րը

Բ­նու­թա­գիր

Խումբ

n

%

Մե­նին­գի­ո­մայի հյուս­վա­ծա­բա­նա­կան տիպ՝ ը­ստ Ա­ՀԿ-ի

Grade 1

Grade 2

Grade 3

30

13

4

63.83

27.66

8.51

Սեռ

ա­րա­կան­

ի­գա­կան

17

30

36.17

63.83

Ու­ռուց­քի չափ

<3 սմ

3-5 սմ

>5 սմ

11

22

14

23.40

46.81

29.79

Վի­րա­հա­տա­կան մաս­նա­հա­տում.

Grade 1 մե­նին­գի­ո­մա

ամ­բող­ջա­կան­

ոչ ամ­բող­ջա­կան

­չի կա­տար­վել

5

8

17

10.64

17.02

36.17

Վի­րա­հա­տա­կան մաս­նա­հա­տում.

Grade 2 մե­նին­գի­ո­մա

ամ­բող­ջա­կան­

ոչ ամ­բող­ջա­կան

­չի կա­տար­վել

7

6

0

14.89

12.77

0.00

Վի­րա­հա­տա­կան մաս­նա­հա­տում.

Grade 3 մե­նին­գի­ո­մա

ամ­բող­ջա­կան­

ոչ ամ­բող­ջա­կան

­չի կա­տար­վել

1

3

0

2.13

6.38

0.00

Ս­տա­ցած ա­ռաջ­նային բու­ժում.

Grade 1 մե­նին­գի­ո­մա

վի­րա­հա­տու­թյուն+ՃԹ

­վի­րա­հա­տու­թյուն

ՃԹ

7

6

17

14.89

12.77

36.17

Ս­տա­ցած ա­ռաջ­նային բու­ժում.

Grade 2 մե­նին­գի­ո­մա

վի­րա­հա­տու­թյուն+ՃԹ

­վի­րա­հա­տու­թյուն

ՃԹ

6

7

0

12.77

14.89

0.00

Ս­տա­ցած ա­ռաջ­նային բու­ժում.

Grade 3 մե­նին­գի­ո­մա

վի­րա­հա­տու­թյուն+ՃԹ

­վի­րա­հա­տու­թյուն

ՃԹ

1

3

0

2.13

6.38

0.00

ՃԹ տեխ­նի­կա

ԵԿՃԹ

­ԿԻՃԹ

11

20

35.48

64.52

Այլ բնու­թագ­րեր

Մե­դի­ան

Մի­ջա­կայք

Տա­րիք, տա­րե­կան

53

28-72

Կար­նոֆս­կու սանդ­ղակ, մի­ա­վոր

80

60-90

Վի­րա­հա­տու­թյուն-ՃԹ մի­ջա­կայք, օր

66.5

21-190

ՃԹ դո­զա, Գր

54

50.4-60

ՃԹ տևո­ղու­թյուն, օր

43

36-64

ԱՀԿ՝ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հային կազ­մա­կեր­պու­թյուն, Ե­ԿՃԹ` ե­ռա­չափ կոն­ֆոր­մալ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ԿԻՃԹ`­կար­գա­վոր­վող ին­տեն­սի­վու­թյամբ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա, ՃԹ՝ ճա­ռա­գայ­թային թե­րա­պի­ա