Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումները և հեռանկարները Հայաստանում
Լենա Մ. Նանուշյան 1, Գոհար Ա. Երիմյան 2,*, Սամվել Գ. Հովհաննիսյան 2
1 Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն (ՀՀ ԱՆ), Երևան, Հայաստան2 Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան
ABSTRACT
Աշխատանքում նկարագրված են առողջապահական կադրային ներուժի աշխատաշուկայի ձևավորման առանձնահատկություններն ու դրա վրա ազդող գործոնները, որակյալ առողջապահական ծառայություններ մատուցելու ունակ առողջապահական կադրային ներուժի ձևավորման համար բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը համակարգող միջազգային կառույցների դերն ու նշանակությունը։ Հեղինակները ներկայացնում են Հայաստանում վերջին տասնամյակներում և այժմ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգում տեղի ունեցող գործընթացները։
*Կոնտակտային հեղինակ. goharerimyan@mail.ru
Keywords: առողջապահական կադրային ներուժ, շարունակական մասնագիտական զարգացում, առողջապահական ծառայությունների որակ, հեռավար ուսուցում