Ժամանակակից բժշկական էլեկտրոնային գծային արագացուցիչների որակի ապահովումը ճառագայթային թերապիայում

Ժամանակակից բժշկական էլեկտրոնային գծային արագացուցիչների որակի ապահովումը ճառագայթային թերապիայում

Պարույր Մ. Անտոնյան1,*, Լուսինե Մ. Մուրադյան2, Դիանա Մ․ Մուրադյան3
1«ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան2Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևան, Հայաստան3Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
ABSTRACT

Աշխատանքում լուսաբանված են ժամանակակից էլեկտրոնային գծային արագացուցիչի որակի ապահովմանն առնչվող հարցերը: Նկարագրված են նորագույն բուժման տեխնոլոգիաների կիրառման ժամանակ անհրաժեշտ ստուգողական թեստերը՝ կախված կիրառվող բուժման մեթոդից: Ներկայացված են ոլորտում արդիական գրականության և միջազգային մասնագիտական ասոցիացիաների զեկույցները և աղբյուրները: Հոդվածը կարող է հետաքրքրություն ներկայացնել և օգտակար լինել ճառագայթային թերապիայի ոլորտում ներգրավված մասնագետների՝ ճառագայթային ուռուցքաբանների, բժշկական ֆիզիկոսների, ինժեներների, ճառագայթային տեխնիկների, ասպիրանտների, օրդինատորների և այլ մասնագետների համար:

 

*Կոնտակտային հեղինակ. Էլ. փոստ. parantonyan@gmail.com, Հեռ. +37493939879

Keywords: ճառագայթային թերապիա, որակի ապահովում, նորագույն բուժման տեխնոլոգիաներ, թեստեր