Զարգացման հապաղում, եղջերաթաղանթի պղտորում, հիպոմիելինացնող լեյկոէնցեֆալոպաթիա. հերքել IV տիպի մուկոլիպիդոզը

Զարգացման հապաղում, եղջերաթաղանթի պղտորում, հիպոմիելինացնող լեյկոէնցեֆալոպաթիա. հերքել IV տիպի մուկոլիպիդոզը

Մանե Թադևոսյան 1, Բիայնա Սուխուդյան 1,2, Դավիթ Բաբիկյան 3, Օյգեն Բոլտսհաուզեր 4
1 Մանկական նյարդաբանության բաժանմունք, Արաբկիր բժշկական համալիր, Երևան, Հայաստան2 Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոն, Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան3 Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, Երևան, Հայաստան4 Նյարդաբանւթյան բաժանմունք, Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
ABSTRACT

IV տիպի մուկոլիպիդոզը (MLIV) ծայրահեղ հազվադեպ հանդիպող, աուտոսոմ ռեցեսիվ ժառանգմամբ, լիզոսոմային հիվանդություն է, որը բնութագրվում է բնորոշ նյարդաբանական (վաղ սկսվող զարգացման հապաղում, սպաստիկություն), ակնային (եղջերաթաղանթի պղտորում, ռետինոպաթիա) և բնորոշ ՄՌՇ նշաններով (հիպոմիելինացնող լեյկոէնցեֆալոպաթիա, բարակ բրտամարմին, ուղեղիկի ատրոֆիա): Թեև MLIV-ը հիմնականում նկարագրվում է աշքենազի հրեական համայնքում, այն համաէթնիկական հիվանդություն է։ Հեղինակները ներկայացնում են ազգությամբ հայ երկու եղբայրների, որոնք ունեն MLIV-ին բնորոշ գլոբալ զարգացման հապաղում, ակնային շեղումներ և ՄՌՇ պատկեր։ Ամբողջական էքզոմի սեքվենավորումը հայատնաբերել է MCOLN1 գենի երկու ախտածին տարբերակ: Այսպիսով, հաստատվում է, որ կլինիկական և ՄՌՇ պատկերների նման համախումբը հիմք է հանդիսանում MLIV-ի ախտորոշման համար, և առաջարկվում է նպատակային ախտորոշիչ հետազոտություններ կատարել անհայտ ծագման նյարդային զարգացման խանգարումների դեպքում:

Keywords: IV տիպի մուկոլիպիդոզ, MCOLN1, եղջերաթաղանթի պղտորություն, հիպոմիելինացում, մանկական ուղեղային կաթված