Պահպանված, միջին և իջած արտամղման ֆրակցիայով քրոնիկական սրտային անբավարարության համեմատական կանխատեսումը հիվանդության վարման ժամանակակից մոտեցումների ֆոնին. ժամանակակից գրականության համառոտ ակնարկ

Պահպանված, միջին և իջած արտամղման ֆրակցիայով քրոնիկական սրտային անբավարարության համեմատական կանխատեսումը հիվանդության վարման ժամանակակից մոտեցումների ֆոնին. ժամանակակից գրականության համառոտ ակնարկ

Վազգեն Ա. Քալանթարյան,1,2,*, Համլետ Գ. Հայրապետյան3,4, Տիգրան Ռ. Աստվածատրյան1,2, Գայանե Հ. Ուստյան1
1 Սրտաբանության ամբիոն, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան2 Շենգավիթ սիրտ-անոթային կենտրոն, Շենգավիթ բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան3 Սրտաբանության ամբիոն, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան4 Սրտաբանության և սրտային վիրաբուժության կլինիկա, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
ABSTRACT

Վերջին տարիներին քրոնիկական սրտային անբավարարության (ՔՍԱ) բուժման մոտեցումները նշանակալիորեն փոխվել են, ինչի կապակցությամբ նախկինում իրականացված բազմաթիվ կլինիկական հետազոտություններ կորցրել են իրենց արդիականությունը։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՔՍԱ-ով պացիենտների բաժանումը պահպանված, մեղմ իջած, իջած արտամղման ֆրակցիայով խմբերի լիարժեքորեն չի արտացոլում հիվանդության պրոգնոստիկ և կլինիկական առանձնահատկությունները, ինչի կապակացությամբ կա անհրաժեշտություն նոր հետազոտությունների իրականացման։ Այս ակնարկում հեղինակները ներկայացնում են առկա հետազոտությունները և այն ուղղությունները, որոնցով նոր հետազոտությունների իրականացման անհրաժեշտություն կա։

Keywords: քրոնիկական սրտային անբավարարություն, վերականգնված արտամղման ֆրակցիա, ԱՖ, ՔՍԱ