Ցածր դեղաչափի ցիտարաբինը որպես հետսպլենէկտոմիկ փուլում առաջնային միելոֆիբրիոզով պացիենտի բուժման ընտրություն
Հարությունյան Լ.,1,2 Մելիքսեթյան Կ.,1,2 Օգանեսյան Ա.,3 Օսեյան Հ.,1,2 Խաչատրյան Հ.,1,2 Հակոբյան Ե.1-3
1 ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Երևան, Հայաստան2 Հայկական արյունաբանական ասոցիացիա, Երևան, Հայաստան3 Արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության ամբիոն, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT
Առաջնային միելոֆիբրոզն արյան չարորակ հիվանդություն է, որ պատկանում է ֆիլադելֆյան քրոմոսոմ-(Ph)-բացասական միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների խմբին և սովորաբար բնորոշվում է սուր միելոբլաստային լեյկոզի տրանսֆորմացվելու առավել բարձր ռիսկով: Այս հոդվածի նպատակն առաջնակի ախտորոշված, փոխպատվաստման ոչ ենթակա միելոֆիբրոզով պացիենտի ցածր դեղաչափի ցիտարաբինով բուժման կլինիկական դեպքի նկարագրությունն է, ով անկարող է եղել պերօրալ դեղորայք ընդունել հետսպլենէկտոմիկ բարդությունների պատճառով:
Keywords: միելոֆիբրոզ, սպլենէկտոմիա, թրոմբոզ, ցիտարաբին, բուժում