Պյեզովիրաբուժության մեր փորձը ռինոպլաստիկայում

Պյեզովիրաբուժության մեր փորձը ռինոպլաստիկայում

Ենոքյան Հ. Դ.
Գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Պյեզոսարքերի կիրառումը քթի պլաստիկ վիրահատությունների ժամանակ թույլատրվել է ամերիկյան FDA-ի կողմից 2017թ.։ Մեր կլինիկայում Woodpecker US-II LED սարքավորումը սկսել ենք կիրառել 2018 թվականից և մինչև 2020թ. դրա կիրառմամբ կատարել ենք շուրջ 102 ռինոպլաստիկա ավելի քան 400 ոսկրահատումներով։ Պյեզոսարքի կիրառումը ռինոպլաստիկայի ժամանակ բացահայտել է մի շարք առավելություններ։ Մասնավորապես ոսկրահատումները իրականացվել են ավելի հստակ, կանխատեսելիորեն և նրբորեն։ Գործնականորեն բացառվում է բազմաբեկոր կոտրվածքների առաջացումը, ինչը հազվադեպ չէր ավանդական մուրճի և դուրի օգտագործման պարագայում։ Առավել անվնաս իրականացվող ոսկրամշակման շնորհիվ զգալիորեն նվազում են հետվիրահատական այտուցները և հեմատոմաները՝ հանգեցնելով առավել բարենապաստ վերականգնողական ընթացքի։

Keywords: քթի պլաստիկա, պյեզոսարք, ռինոպլաստիկա, ոսկրահատում