Ոչ ստանդարտ կլինիկական իրավիճակ քթի վիրաբուժության մեջ և դրա լուծման ուղիները

Ոչ ստանդարտ կլինիկական իրավիճակ քթի վիրաբուժության մեջ և դրա լուծման ուղիները

Պետրոսյան Կ.Ա., Անտոնյան Պ.Ա., Կատայան Շ.Հ., Խաչատրյան Զ.Ռ.
Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ռինոֆիման արտաքին քթի խոշորացման և տձևացման ամենատարածված պատճառն է, որը կարող է հանգեցնել արտահայտված կոսմետիկ դեֆեկտի և կրկնակի վիրահատություններ պահանջող ոչ ստանդարտ կլինիկական իրավիճակի: Հոդվածում նկարագրված է հսկա ռինոֆիմայի կլինիկական դեպք, որը ենթարկվել է վիրաբուժական հատման (ըստ Մոհսի), ինչին հաջորդել է առաջացած դեֆեկտի փակում ոչ ստանդարտ տրանսպոզիցիոն պարամեդիալ ճակատային մաշկափակեղային լաթով: Այս կլինիկական դիտարկումը պլաստիկ վիրաբուժության դասական և ոչ ստանդարտ մեթոդների ու տեխնիկաների կիրառման պատկերավոր օրինակ է, որոնք օգտագործվում են դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների մեծ դեֆեկտներով հիվանդների բուժման և քթի ներքին ու արտաքին բոլոր կարևոր գործառույթների վերականգնման համար:

Keywords: հսկա ռինոֆիմա, ռոտացիոն մաշկափակեղային ճակատային լաթ, քթի վերականգնում