The medical staff legal awareness level as the most important condition for the effective functioning of the healthcare system

The medical staff legal awareness level as the most important condition for the effective functioning of the healthcare system

Alisa Ktshanyan, Mihran Nazaretyan
Avdalbekyan National Institute of Health, Ministry of Health, Yerevan, Armenia
ABSTRACT

The problems of the modern healthcare system which directly affect the improvement the law-awareness level of the professionals operating as medical personnel are under discussion in this article. The authors propose and interpret the following assumption: the higher the medical and healthcare professionals’ law-awareness level, the more functioning of the healthcare system is legally justified and the human rights in the healthcare system are ensured. The idea that normative legal documents forming the legal basis for the functioning of the healthcare system must be interpreted in the context of the moral principles, norms of bioethics.

Keywords: medical law , medical professional, law awareness, legal culture

­Մար­դու ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման, բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում ստա­նա­լու ի­րա­վուն­քի ա­պա­հո­վու­մը դար­ձել է ցան­կա­ցած սո­ցի­ա­լա­կան, ի­րա­վա­կան պե­տու­թյան կա­յաց­ման և զար­գա­ցա­ման կար­ևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող ար­ժեք, հա­սա­րա­կու­թյան և պե­տու­թյան կա­յուն զար­գաց­ման, ազ­գային և պե­տա­կան ան­վտան­գու­թյան ան­հրա­ժեշտ գոր­ծոն:

­Ժա­մա­նա­կա­կից պայ­ման­նե­րում ի­րա­վուն­քի հիմ­նա­հար­ցե­րը դառ­նում են ա­ռա­վել ու­շադ­րու­թյան ա­ռար­կա ոչ մի­այն սո­ցի­ալ-հու­մա­նի­տար, այլ նաև բնա­գի­տա­կան և տեխ­նի­կա­կան բնա­գա­վառ­նե­րի մաս­նա­գետ­նե­րի հա­մար: Կար­ևոր­վում են բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նող սուբյեկտ­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան ձևա­վոր­ման և զար­գաց­ման հիմ­նա­հար­ցե­րը մար­դու ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման, բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում: Բու­ժաշ­խա­տող­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը, և այդ հա­մա­տեքս­տում պա­ցի­ենտ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պահ­պա­նու­մը նպաս­տում է նրանց մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը, ին­չը կա­րե­լի է հա­մա­րել որ­պես կար­ևոր ցու­ցա­նիշ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ար­դյու­նա­վետ գոր­ծառ­նու­թյան հա­մար: Ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռի կա­ռուց­ված­քային-ֆունկ­ցի­ո­նալ են­թա­հա­մա­կար­գե­րի (ա­ռող­ջա­պա­հա­կան, բու­ժա­կան, բժշ­կա­գի­տա­կան) զար­գաց­ման պայ­ման­նե­րում կար­ևոր­վում է ի­նչ­պես ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գը կար­գա­վո­րող օ­րենսդ­րու­թյան զար­գաց­ման, այն­պես էլ բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սուբյեկտ­նե­րի կող­մից դրա ի­մա­ցու­թյան հիմ­նա­հար­ցը: Ա­նհ­րա­ժեշտ է, որ­պես­զի բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նող յու­րա­քան­չյուր սուբյեկտ տի­րա­պե­տի ոչ մի­այն մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րին, այլ նաև քա­ջա­տե­ղյակ լի­նի և ի­մաս­տա­վո­րի այն մի­ջազ­գային փաս­տաթղ­թե­րը և ներ­պե­տա­կան ի­րա­վա­կան ակ­տե­րը, ո­րոնք ան­մի­ջա­կա­նո­րեն կար­գա­վո­րում են իր մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը: Այ­սինքն, ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռում մաս­նա­գի­տա­կան կոնկ­րետ գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նող ան­ձը պետք է ի­մա­նա և ը­ստ է­ու­թյան գի­տակ­ցի ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի ան­հրա­ժեշ­տու­թյու­նը տվյալ գոր­ծու­նե­ու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լիս:

­ԲՈ­ՎԱՆ­ԴԱ­ԿՈՒԹՅՈՒՆ

­Ի­րա­վա­գի­տակ­ցու­թյու­նը բու­ժաշ­խա­տո­ղի ի­րա­վա­կան մշա­կույ­թի ձևա­վոր­ման բաղ­կա­ցու­ցիչ մաս է: «Ի­րա­վա­գի­տակ­ցու­թյուն» հաս­կա­ցու­թյու­նը բնու­թագր­վում է որ­պես գա­ղա­փար­նե­րի, հա­յացք­նե­րի, գնա­հա­տա­կան­նե­րի, զգաց­մունք­նե­րի, հույ­զե­րի ամ­բող­ջու­թյուն, ո­րն ար­տա­հայ­տում է մարդ­կանց վե­րա­բեր­մուն­քը հա­սա­րա­կա­կան կյան­քում առ­կա ի­րա­վա­կան եր­ևույթ­նե­րի նկատ­մամբ: Ա­նհ­րա­ժեշտ է ա­ռանձ­նաց­նել բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան բնա­գա­վա­ռում գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նող սուբյեկտ­նե­րին, ա­ռա­ջին՝ որ­պես ը­նդ­հա­նուր ի­րա­վա­կան մշա­կույ­թի կրող սո­ցի­ա­լա­կան խմ­բի, և ե­րկ­րորդ՝ մաս­նա­գի­տա­կան ի­րա­վա­կան մշա­կույ­թի կրող սո­ցի­ա­լա­կան խմ­բի: Ե­թե ա­ռա­ջին տար­բե­րա­կում հաս­կա­նում ե­նք տվյալ սո­ցի­ա­լա­կան խմ­բի ան­դամ­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կը, ը­նդ­հան­րա­պես, ի­րա­վա­կան եր­ևույթ­նե­րի (օ­րենսդ­րու­թյուն, օ­րի­նա­կա­նու­թյուն, ի­րա­վա­կարգ և այլ) վե­րա­բե­րյալ, ա­պա ե­րկ­րորդ տար­բե­րա­կում ի­րա­վա­կան մշա­կույ­թի բո­վան­դա­կու­թյու­նը բնու­թագր­վում է վեր­ջին­նե­րիս կող­մից մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան բնա­գա­վա­ռը կար­գա­վո­րող ի­րա­վա­կան ակ­տե­րի ի­մա­ցու­թյան մա­կար­դա­կով: Այ­սինքն, վեր­ջինս այն ցու­ցիչն է, ո­րը բնու­թագ­րում է բու­ժաշ­խա­տո­ղի կող­մից բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծու­նե­ու­թյան իր կող­մից ի­րա­կա­նաց­վող տե­սակ­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վոր­ման հիմ­քե­րի՝ ի­րա­վա­կան ակ­տե­րի (օ­րենք, գոր­ծե­լա­կարգ, չա­փո­րո­շիչ, ըն­թա­ցա­կարգ և այլ) ի­մա­ցու­թյունն ու կի­րա­ռու­մը:­

Որ­քան բարձր է բու­ժաշ­խա­տող­նե­րի մաս­նա­գի­տա­կան ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կը, այն­քան ճշ­տո­րեն են նրա կող­մից կա­տար­վում մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, և այն­քան ա­վե­լի ո­րա­կյալ ու ար­դյու­նա­վետ է բնակ­չու­թյա­նը ցու­ցա­բեր­վող բժշ­կա­կան օգ­նու­թյու­նը և սպա­սար­կու­մը (կան­խար­գե­լիչ, ախ­տո­րո­շիչ, բու­ժա­կան, վե­րա­կանգ­նո­ղա­կան և այլն), քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի և օ­րի­նա­կան շա­հե­րի ա­պա­հո­վու­մը ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման բնա­գա­վա­ռում: Մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող ի­րա­վա­կան նոր­մե­րի խախտ­ման հետ­ևանք­նե­րը, որ­պես կա­նոն, բա­ցա­սա­բար են ան­դրա­դառ­նում բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նող ո­ղջ հաս­տա­տու­թյան գոր­ծու­նե­ու­թյան ո­րա­կի և հե­ղի­նա­կու­թյան վրա:­

Ի­րա­վա­կան մշա­կույթն այն ան­հրա­ժեշտ պայ­մանն է, ո­րը կողմ­նո­րո­շե­լու է բու­ժաշ­խա­տո­ղին ճիշտ կա­ռու­ցե­լու իր վար­քա­գի­ծը պա­ցի­ենտ­նե­րի, նրանց հա­րա­զատ­նե­րի, ի­նչ­պես նաև այլ բու­ժաշ­խա­տող­նե­րի հետ, տա­լու ի­րա­վա­բա­նո­րեն հիմ­նա­վոր­ված հա­մա­պա­տաս­խան գնա­հա­տա­կան­ներ մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լիս, ին­չը կն­պաս­տի մաս­նա­գի­տա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րից խու­սա­փե­լուն: Կա­րե­լի է ա­սել, որ օ­րեն­քի ի­մա­ցու­թյու­նը կա­տա­րում է կան­խար­գե­լիչ դեր՝ օգ­նե­լով բու­ժաշ­խա­տո­ղին գոր­ծել ի­րա­վա­չափ և ցու­ցա­բե­րել ար­ժա­նա­պա­տիվ վարք մաս­նա­գի­տա­կան և կեն­սա­կան բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում:

­Մար­դու ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման ի­րա­վունք­նե­րի մա­սին գի­տե­լիք­նե­րի տի­րա­պե­տու­մը պետք է հա­մար­վի մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան ի­րա­կա­նաց­ման այն­պի­սի պար­տա­դիր պա­հանջ, ի­նչ­պի­սին հի­վան­դու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման, ախ­տո­րոշ­ման, բուժ­ման բնա­գա­վա­ռում մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րի և ու­նա­կու­թյուն­նե­րի տի­րա­պե­տումն է: Ա­նհ­րա­ժեշտ է, որ­պես­զի յու­րա­քան­չյուր բժիշկ, բու­ժաշ­խա­տող, ը­ստ է­ու­թյան գի­տակ­ցի հա­մա­լիր ի­րա­վա­բա­նա­կան գի­տե­լիք­նե­րի կար­ևո­րու­թյունն իր մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լիս: Կար­ևոր է, որ­պես­զի բու­ժաշ­խա­տո­ղը ոչ մի­այն տե­ղյակ լի­նի բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող մի­ջազ­գային և ներ­պե­տա­կան ի­րա­վա­կան նոր­մե­րին, այլ նաև պա­ցի­են­տին տե­ղե­կաց­նի դրանց մա­սին:­

Անհ­րա­ժեշտ է նշել նաև, որ բու­ժաշ­խա­տող­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող ի­րա­վա­կան նոր­մե­րը պետք է հա­մա­հունչ լի­նեն բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող բա­րո­յա­կան, է­թի­կա­կան նոր­մե­րին և ի­մաս­տա­վոր­վեն դրանց հա­մա­տեքս­տում: Բժշ­կու­թյու­նում գի­տա­տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թացն ա­ռա­ջադ­րեց մի շարք նոր սո­ցի­ա­լա­կան, բա­րո­յա­կան, ի­րա­վա­կան խն­դիր­ներ, ո­րոնք դար­ձան կեն­սաբժշ­կա­կան է­թի­կայի որ­պես գի­տու­թյան ա­ռան­ձին ճյու­ղի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա: Ժա­մա­նա­կա­կից գի­տու­թյան և տեխ­նի­կայի նո­րա­գույն նվա­ճում­նե­րի վրա հիմն­ված ո­րոշ բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ դառ­նում են կար­ևոր, սա­կայն վտան­գա­վոր մար­դու հա­մար: Այս ա­ռու­մով կեն­սաբժշ­կա­կան է­թի­կան ու­սում­նա­սի­րում է բժշ­կա­կան գոր­ծու­նե­ու­թյան բա­րո­յա-է­թի­կա­կան, սո­ցի­ա­լա­կան և ի­րա­վա­կան խն­դիր­նե­րը մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մա­տեքս­տում:­

Այս­պի­սով, կա­րե­լի է ա­սել, որ ի­րա­վա­կան և է­թի­կա­կան նոր­մե­րի հա­մակ­ցու­թյունն է հան­դի­սա­նում բու­ժաշ­խա­տող­նե­րի ար­դյու­նա­վետ և հու­մա­նի­զաց­ված գոր­ծու­նե­ու­թյան հիմքն ու ե­րաշ­խի­քը:­

Եր­ևան քա­ղա­քի մի շարք բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում աշ­խա­տող 220 բու­ժաշ­խա­տող­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ի­րա­կա­նաց­րել ե­նք հար­ցում­ներ՝ պար­զե­լու, թե վեր­ջին­ներս ի­նչ­պես են գնա­հա­տում ի­րենց ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կը, այ­սինքն՝ բու­ժաշ­խա­տող­ներն ի­րենց գնա­հատ­մամբ որ­քա­նով են տե­ղե­կաց­ված ի­րենց մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րին: Հարց­մա­նը մաս­նակ­ցած 120 բժիշկ­նե­րից 95-ը (79%) այն հար­ցին, թե ի­նչ­պես են գնա­հա­տում ի­րենց ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի ի­մա­ցու­թյու­նը տվել են «­բա­վա­րար» պա­տաս­խա­նը, ի­սկ 25-ը (21%)՝ ի­րենց գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող օ­րենք­նե­րի ի­մա­ցու­թյու­նը գնա­հա­տել են «ան­բա­վա­րար»: Հարց­մա­նը մաս­նակ­ցած մի­ջին բու­ժանձ­նակզ­մի 100 ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից 82-ը (82%)՝ ի­րենց գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող ի­րա­վա­կան ակ­տե­րի ի­մա­ցու­թյու­նը գնա­հա­տել են «­բա­վա­րար», ի­սկ 18-ը (18%)՝ «ան­բա­վա­րար»:

Չ­նա­յած այն հան­գա­ման­քին, որ հարց­ման մաս­նա­կից­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը բա­վա­կա­նին լա­վա­տե­սո­րեն է գնա­հա­տել ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռը կար­գա­վո­րող ներ­պե­տա­կան ի­րա­վա­կան ակ­տե­րի իր ի­մա­ցու­թյու­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ ստաց­ված ար­դյունք­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել նախ­նա­կան և խիստ սուբյեկ­տիվ: Դրանք չեն ար­տա­հայ­տում բու­ժաշ­խա­տող­նե­րի՝ բնակ­չու­թյա­նը բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման ի­րա­կա­նա­ցու­մը, դրա կազ­մա­կեր­պու­մը կա­նո­նա­կար­գող օ­րենք­նե­րի, ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի ի­մա­ցու­թյան ծա­վա­լը և խո­րու­թյու­նը:

Գտ­նում ե­նք, որ բու­ժաշ­խա­տող­նե­րի ի­րա­վա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նը բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ար­դյու­նա­վետ գոր­ծառ­նու­թյան ան­հրա­ժեշտ պայ­ման է, և առ­կա է վեր­ջին­նե­րիս ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի հա­մալր­ման ան­հրա­ժեշ­տու­թյուն, այ­սինքն՝ մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան ի­րա­վա­կան կար­գա­վոր­ման հիմ­քե­րի (օ­րենք­ներ, գոր­ծե­լա­կար­գեր, ըն­թա­ցա­կար­գեր, չա­փո­րո­շիչ­ներ և այլ) ա­ռա­վել ի­րա­զե­կում:

Նշ­ված ցու­ցա­նիշ­նե­րով չենք սահ­մա­նա­փակ­վե­լու, և մեր հե­տա­գա հե­տա­զո­տու­թյուն­նե­րը բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան կր­թա­կան և պրակ­տիկ գոր­ծու­նե­ու­թյան հա­մա­կար­գում ա­ռա­վել կման­րա­մաս­նեն խնդ­րո ա­ռար­կան:

­

­ԵԶ­ՐԱ­ԿԱ­ՑՈՒԹՅՈՒՆ

­Այս­պի­սով, գտ­նում ե­նք, որ բժշ­կա-ա­ռող­ջա­պա­հա­կան մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան ի­րա­վա­կան կա­նո­նա­կարգ­ման հիմ­նա­հար­ցե­րի մշա­կու­մը և դա­սա­վան­դու­մը պետք է դառ­նան ի­նչ­պես բժշ­կա­կան ա­նընդ­հատ կր­թու­թյան ո­ղջ հա­մա­կար­գի բա­րե­լավ­ման, բու­ժաշ­խա­տո­ղի ի­րա­վա­կան մշա­կույ­թի ձևա­վոր­ման, այն­պես էլ վեր­ջի­նիս մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան բաղ­կա­ցու­ցիչ մաս:

­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան (ՀՀ) Կա­ռա­վա­րու­թյան 2023 թվա­կա­նի փետր­վա­րի 9-ի N174-Լ ո­րոշ­մամբ ըն­դուն­վել է ՀՀ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի 2023-2026թթ. զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը և դրա­նից բխող մի­ջո­ցա­ռում­նե­րի ցան­կը (այ­սու­հետ՝ Ռազ­մա­վա­րու­թյուն): Ռազ­մա­վա­րու­թյու­նը նա­խա­տե­սում է մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան ան­հա­տա­կան լի­ցեն­զա­վոր­ման հա­մա­կար­գի ներդ­րու­մը, ո­րը կհաս­տա­տի ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի գի­տե­լիք­նե­րի և հմ­տու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը մաս­նա­գի­տա­կան և կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րին և հնա­րա­վո­րու­թյուն կտա հա­մա­կարգն ա­պա­հո­վել ո­րա­կյալ կադ­րե­րով:

«Բ­նակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի հա­մա­ձայն, 2025-2027թթ. ներդր­վե­լու է ա­վագ բու­ժաշ­խա­տող­նե­րի, կլի­նի­կա­կան օր­դի­նա­տոր­նե­րի (կ­լի­նի­կա­կան ռե­զի­դենտ­նե­րի), ռազ­մաբժշ­կա­կան հետ­բու­հա­կան ու­սու­ցում ի­րա­կա­նաց­նող հաս­տա­տու­թյուն­նե­րում ու­սում­նա­ռող ան­ձանց հա­մա­պա­տաս­խա­նա­բար ան­հա­տա­կան լի­ցեն­զի­այի և ան­ցու­մային ան­հա­տա­կան լի­ցեն­զի­այի ի­նս­տի­տու­տը: Ան­հա­տա­կան լի­ցեն­զի­ան հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­վագ բու­ժաշ­խա­տող­նե­րին ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռում ի­նք­նու­րույն ի­րա­կա­նաց­նե­լու մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյուն: Ան­ցու­մային ան­հա­տա­կան լի­ցեն­զի­ան պաշ­տո­նա­կան թույլտ­վու­թյուն է, ո­րն ի­րա­վունք կտա կլի­նի­կա­կան օր­դի­նա­տու­րա­յում (կ­լի­նի­կա­կան ռե­զի­դեն­տու­րա­յում), ռազ­մաբժշ­կա­կան հետ­բու­հա­կան ու­սու­ցում ի­րա­կա­նաց­նող հաս­տա­տու­թյու­նում ու­սում­նա­ռող ան­ձանց բարձ­րա­գույն բժշ­կա­կան կր­թու­թյան հեն­քի վրա ոչ ի­նք­նու­րույն, հս­կո­ղու­թյան ներ­քո լի­ա­զոր մարմ­նի սահ­մա­նած ծա­վա­լով մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար:

«Բ­նակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քը նա­խա­տե­սում է բու­ժաշ­խա­տող­նե­րի շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման (ՇՄԶ) կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը: Շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան զար­գա­ցումն ա­պա­հո­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը, ի­րա­կա­նաց­մա­նը և մաս­նակ­ցու­թյա­նը ներ­կա­յաց­վող ­պա­հանջ­նե­րը, ՇՄԶ յու­րա­քան­չյուր տե­սա­կի գծով շնորհ­վող ՇՄԶ կրե­դիտ­նե­րի քա­նա­կը և դրանց շնորհ­ման ­կար­գը ­սահ­ման­վում են ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի 26.04.2019թ. N20-Ն հրա­մա­նով:­

Այս­պի­սով, ա­ռա­ջար­կում ե­նք, որ­պես­զի ա­վագ բու­ժաշ­խա­տող­նե­րին, կլի­նի­կա­կան օր­դի­նա­տոր­նե­րին (կ­լի­նի­կա­կան ռե­զի­դենտ­նե­րին), ռազ­մաբժշ­կա­կան հետ­բու­հա­կան ու­սու­ցում ի­րա­կա­նաց­նող հաս­տա­տու­թյուն­նե­րում ու­սում­նա­ռող ան­ձանց մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյամբ զբաղ­վե­լու հա­մա­պա­տաս­խա­նա­բար ան­հա­տա­կան լի­ցեն­զի­ա և ան­ցու­մային ան­հա­տա­կան լի­ցեն­զի­ա, ի­նչ­պես նաև բու­ժաշ­խա­տող­նե­րին օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման հա­վաս­տա­գիր տր­վի այն դեպ­քում, ե­թե վեր­ջին­ներս ու­նեն ան­հրա­ժեշտ գի­տե­լիք­ներ ոչ մի­այն ի­րենց ը­նտ­րած մաս­նա­գի­տաց­ման տե­սու­թյան և պրակ­տի­կայի վե­րա­բե­րյալ, այլ նաև տի­րա­պե­տում են բժշ­կա-ա­ռող­ջա­պաա­կան բնա­գա­վա­ռը կար­գա­վո­րող օ­րենսդ­րու­թյա­նը, ի­րենց մաս­նա­գի­տա­կան ի­րա­վունք­նե­րին ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րին:

 

Հ­ՂՈՒՄ­ՆԵՐ

  • ՀՀ օ­րենք «Բ­նակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին», ը­նդ.04.03.1996թ., № ՀՕ-42, խմբ. 06.05.20թ., № ՀՕ-268-Ն: Հա­սա­նե­լի է՝ arlis.am: Դիտ­ված է՝ 15 նոյեմ­բե­րի, 2024թ.
  • ՀՀ օ­րենք «­Հան­րային ա­ռող­ջա­պա­հու­թյան մա­սին» ը­նդ.28.02.2024թ., № ՀՕ-114-Ն: Հա­սա­նե­լի է՝ arlis.am: Դիտ­ված է՝ 15 նոյեմ­բե­րի, 2024թ.
  • ՀՀ օ­րենք «­Նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի մա­սին», ը­նդ.21.03.2018թ., № ՀՕ-180-Ն: Հա­սա­նե­լի է՝ arlis.am: Դիտ­ված է՝ 10 նոյեմ­բե­րի, 2024թ.
  • ՀՀ Կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում «­Բու­ժաշ­խա­տո­ղի մաս­նա­գի­տա­կան է­թի­կայի կա­նոն­նե­րը հաս­տա­տե­լու մա­սին», ը­նդ. 17.02.2022թ., №182-Ն: Հա­սա­նե­լի է՝ arlis.am: Դիտ­ված է՝ 15 նոյեմ­բե­րի, 2024թ.
  • ՀՀ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հրա­ման «­Շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան զար­գա­ցումն ա­պա­հո­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը, ի­րա­կա­նաց­մա­նը և մաս­նակ­ցու­թյա­նը ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը, շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման յու­րաքն­չյուր տե­սա­կի գծով շնորհ­վող ՇՄԶ կրե­դիտ­նե­րի քա­նա­կը և դրանց շնորհ­ման կար­գը հաս­տա­տե­լու մա­սին», ը­նդ. 26.04.2019թ., 20-Ն: Հա­սա­նե­լի է՝moh.am/images/legal-1035.pdf : Դիտ­ված է՝ 15 նոյեմ­բե­րի, 2024թ.
  • ՀՀ Կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում «ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի 2023-2026 թվա­կան­նե­րի զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը և դրա­նից բխող մի­ջո­ցա­ռում­նե­րի ցան­կը հաս­տա­տե­լու մա­սին», ը­նդ. 09.02.2023թ., №174-Լ: Հա­սա­նե­լի է՝ arlis.am: Դիտ­ված է՝ 15 նոյեմ­բե­րի, 2024թ.

 

Գ­ՐԱ­ԿԱ­ՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Семина Т. Медицинское право: судебная практика в России и за рубежом: монография. Москва: Проспект, 2024. 408 с.
  2. Старчиков М. Правовой минимум медицинского работника (врача). 2-е изд. Москва: ГЭОТАР-Медиа, 2022. 272 с.
  3. Скребнева Н, Добровольская Н. Юридическая подготовка медицинских работников и отрасль медицинского права. Государство и право. 2024;3:198-201