ՄՊՎ պատվաստանյութի արդյունավետությունը եվ անվտանգությունը. Գրականության ակնարկ
Վահե Տեր-Մինասյան1,*, Վադիմ Ֆրոլով2, Գագիկ Բազիկյան1, Վահան Մանվելյան1, Հռիփսիմե Մոկացյան1, Արա Դրամփյան1, Հայկ Մելքումյան
1 Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ
2 «Աստղիկ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
Ամփոփագիր
Այս աշխատանքում մենք ձեռնարկել ենք ՄՊՎ պատվաստման տարբեր միջոցառումների արդյունավետության և անվտանգության տեսակետերի վերաբերող անգլաեզու գրականության տվյալների ընդհանրացված ներկայացում: Վերլուծվել է վերջին 10 տարվա ընթացքում հրապարակված 37 աղբյուր։ Ընտրությունը կատարվել է հետազոտության առարկաների համապատասխանության սկզբունքի հիման վրա ՄՊՎ վարակի վերահսկման արդյունավետության և անվտանգության տեսակետերի վերաբերյալ ժամանակակից պատկերացումներին: Ակնարկում ընդգրկված են ԱՀԿ-ի, առանձին երկրների առողջապահական մարմինների ուսումնասիրված տվյալները, հտհաշվետվությունները և առաջարկությունները, առանձին հեղինակների հետազոտության արդյունքները, ինչպես նաև գրականության համակարգված ակնարկներ՝ պատվաստումների տարբեր ծրագրերի արդյունավետության ուսումնասիրության արդյունքներ: Հատկապես ուշագրավ են ԱՀԿ-ի հատուկ թիրախավորված կանխարգելիչ ծառայությունների կողմից հրապարակված տվյալները, ինչպես նաև տարբեր եկամուտների մակարդակ ունեցող երկրներում պատվաստումների տարբեր ծրագրերի կլինիկական և արդյունավետության համեմատական վերլուծության վերաբերյալ բազմակենտրոն հետազոտությունների արդյունքները: Այս գրականության ակնարկի հիմնական նպատակն է ներկայացնել հակա-HPV-ի պատվաստանյութերի արդյունավետությունն ու անվտանգությունը տարբեր գնահատականներ: Վերանայված տվյալները թույլ են տալիս եզրակացնել ՀՀ-ում կիրառվող պատվաստանյութի կլինիկական արդյունավետության, անվտանգության և ծախսարդյունավետության վերլուծության բարձր նպատակահարմարության մասին: Նման ուսումնասիրության իրականացումը կնպաստի ՀՀ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ծրագրի՝ որպես արգանդի պարանոցի քաղցկեղի առաջնային կանխարգելման միջոցի համարժեք գնահատմանը:
Հիմնաբառեր: ՄՊՎ, պապիլոմավիրուս, պատվաստում, պատվաստման արդյունավետություն, անվտանգություն